09:53 26.04.2019
«Մարդկությունն ի վերջո եկել է այն անհերքելի եզրակացության, որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը, որովհետև վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր և արժեքավոր է մտավոր սեփականությունը»,- այս մասին մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ոչ մի գագաթնաժողով ու համաժողով, ըստ Փաշինյանի, չի […]
08:25 26.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով տեղեկացրել է, որ հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ։ Փաշինյանը կարծում է, որ սա կառավարության հաջողությունը չի, այլ՝ հեղափոխության։ Վարչապետը սա համարում է ընկերություններում գիտակցության բարձրացման կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք։ «Իրենք իրենց արած հեղափոխությանը տեր են կանգնում։ Բոլոր այն […]
00:54 26.04.2019
«Թուրքիայի նախագահ Ռ. Թ Էրդողանի՝ ապրիլի 24-ի ելույթին ի պատասխան Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի արձագանքը կարևոր էր Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ արձանագրված նոր միտումների համատեքստում: Վարչապետի ուղերձները հստակ էին և թիրախային»,- այս մասին «Ermenihaber»-ի հետ զրույցում նշել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի թվիթերյան գրառումը: Թուրքագետը նշեց, որ վերջին շրջանում թե՛ թուրքական պաշտոնական հայտարարություններում, թե՛ […]
20:15 25.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը և կարևորել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ժորժ Կեպենեկյանի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ցանկանում եմ […]
18:13 25.04.2019
Հայոց ցեղասպանության զոհերին, Օսմանյան կայսրության ամբողջ հայկական բնակչությանը հայկական հրոսակախմբեր ու նրանց աջակիցներ անվանելը, մեկուկես միլիոն մարդ սպանելն ու դա արդարացված գործողություն համարելը ոչ միայն ժխտողականության «նոր մակարդակ» է, այլև նշանակում է արդարացնել ամբողջ ազգ սպանելը։ Այս խոսքերով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջի միջոցով պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկ հնչեցրած […]
15:22 25.04.2019
Կառավարության ապրիլի 25-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման ծրագիրը, որտեղ շուրջ 600 երեխա է մարզվում և ո՞րն է ձգձգման պատճառը: «Այդ ծրագիրը քննարկվում է 2015-ից: Ամեն տարի ներկայացնում էինք շինկոմիտե և մեր ցուցակում ունեինք մարզադպրոցների վերանորոգման և հիմնանորոգման առաջնահերթությունը, և Ալեքսանյանի մարզադպրոցը միշտ առաջնահերթ տեղ է […]
14:13 25.04.2019
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության մեջ 4-րդ ամենաբարձր վարկանիշ ունեցող Լևոն Արոնյանին հատկացնել 133 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ 2019-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցաշարին պատրաստվելու և մասնակցելու համար: Նախագիծը կառավարության անդամներին ներկայացրեց ՀՀ սպորտի և […]
14:08 25.04.2019
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրել «Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային սարքավորումների` հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ (Արմավիրի մարզ, գ. Մերձավան)։ Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում […]
13:12 25.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 24-ի երեկոյան իրենց տանը հյուրընկալել են ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող Շամելյան հայկական ազգային վարժարանի սաներին: Հանդիպմանը ներկա են գտնվել են նաև վարչապետի երկու դստրերը` Շուշան և Արփի Փաշինյանները: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի […]
11:48 25.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության ապրիլի 25-ի նիստում, նախքան զեկուցվող թեմաներին անցնելը, հայտարարեց E-CULT նախագծի մասին, որի մեկնարկը տրվել է անցյալ շաբաթ: Նա տեղեկացրեց՝ այս նախագիծը ենթադրում է 370 000 աշակերտների այցելություններ թատրոններ և համերգասրահներ, ասաց, որ մինչ այդ պատկերասրահների ու թանգարանների հատվածն էր մեկնարկել: «Սա էլեկտրոնային հարթակ է, որ համակարգի ներգրավվածության […]
23:19 24.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «60 минут» ծրագրի շրջանակներում «Россия 1» հեռուստաալիքի ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավար Օլգա Սկաբաևայի հարցերին՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին։ «Սա շատ կարևոր օր է ամբողջ հայության համար։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շատ կարևոր քայլ է երկրում նմանօրինակ ոճրագործությունները կանխելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը նաև հիշեցրել […]
17:25 24.04.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին. «Բոլորս էլ տեսնում ենք, որ արդեն ճանաչելու ճանապարհին ենք։ Սա ոչ միայն կառավարության, իշխանության, խորհրդարանի, այլև ողջ աշխարհի հայության պատվի խնդիրն է։ Դուք էլ եք զգում, որ արդեն […]
15:58 24.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ և կից հրապարակել լուսանկար: «Հիշում ենք և պահանջում: Ապրում ենք նաև հանուն մեր սուրբ նահատակների, որոնց երազանքների կրողն ենք, կրողն ենք նաև այդ երազանքների իրականացման պատասխանատվության»,- գրել է Փաշինյանը:
14:24 24.04.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը երկրի բարձրագույն հոգևոր և աշխարհիկ ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության […]
12:34 24.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, […]
10:17 24.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այս պահին գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Այս պահին հուշահամալիրում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը և այլ […]
00:36 24.04.2019
Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին։ Վարչապետը խոսել է մեկ տարի առաջ այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների, Սերժ Սարգսյանի հրաժարականի, Պուտինի հետ հարաբերությունների, Քոչարյանի գործի, հեղափոխական օրերի հուշերի մասին: Անդրադառնալով իր և Վլադիմիր Պուտինի հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է․ «Կան իմ և Պուտինի անձնական շփումը և հարաբերությունները, և կան ինստիտուտների […]
21:18 23.04.2019
«Տեղյա՞կ եք, որ քաղաքացիների կողմից անձամբ Ձեզ ուղղված նամակները, որոնք իրենց մեջ նաև պարունակում են այլ անձանց հասցեին վատաբանում, ուղարկվում են քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներ և այնտեղ հրապարակվում: Տեղյա՞կ եք, որ Ձեզ ուղղված քաղաքացու նամակը ուղարկվում է այլ տեղ ու հրապարակվում»,- այս մասին ավագանու նիստի ժամանակ Հայկ Մարությանին հարցրել է «Լույս» դաշինքի ավագանու անդամ […]
20:41 23.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին պետք է հարաբերություններ կառուցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Չեմ կարծում, որ նրան դժվար կլինի: Այստեղ կան պայմաններ՝ եթե լինես ուղիղ, անկեղծ, առանց խարդավանքի՝ դժվար չի լինի: Ուղղակի պետք է ազնիվ և ուղիղ շփվել»,- ասել է վարչապետը: […]
09:22 23.04.2019
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդալային թեմաներով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին լարված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերությունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում […]
22:58 22.04.2019
Ուկրաինական «НАШ/МАКСИ-ТВ» հեռուստատեսության ուղիղ եթերում հաղորդավարը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուկրաիներենով է շնորհավորել Վլադիմիր Զելենսկուն, որից հետո ներկաները սկսել են ծափահարել։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկուն ընտրություններում հաղթանակի առթիվ։
22:04 22.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և կից գրառում կատարել․ «Ըմբշամարտի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և թավջութակի չեմպիոն Նարեկ Հախնազարյանի հետ»:
19:00 22.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպում ունեցել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և անդրադարձել, մասնավորապես, տնտեսական հեղափոխության տեսլականին: «Ուզում եմ մի քանի պարամետրերով շեշտադրել, թե ինչ ենք նկատի ունենում մենք տնտեսական հեղափոխություն ասելով՝ արդյունքի առումով և […]
18:17 22.04.2019
Կառավարությունը և հասարակությունը գործընկերներ են: Այս մասին ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կառավարությունը և հանրությունը գործընկերներ են, որոնք ընդհանուր խնդիրը ձևակերպում են քաղաքական մակարդակում և կատարում են աշխատանքի բաժանում: Ինձ համար, օրինակ` վարչապետի կարգավիճակը նույնպիսի աշխատանք է, ինչպիսին ֆակուլտետի դեկանի, ռեկտորի աշխատանքը, ընկերության մենեջերի կամ առաքիչի աշխատանքը: Դա ընդամենը […]
17:16 22.04.2019
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երեխաների կրթության և ապագայի պլանավորման մասին: «Հիմնականում գյուղական բնակավայրերում, Երևանում էլ եմ նման բան տեսել, զվարճանքի համար հայհոյանքներ էին սովորեցնում: Այդ երևույթը դուք էլ եք տեսել, որ հյուր էր գալիս, երեխային հպարտանալով հարցնում էին՝ ի՞նչ ես սովորել, և մի 5 հարկանի հայհոյանք: […]
17:04 22.04.2019
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պետք է համազգային կոնսեսուս: Այս մասին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում հանդիպման ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ ասում եմ, որ ԼՂ հարցի սեփականատերը որևէ կառավարություն չէ, այլ դա համազգային հարց է, այդտեղից բխում է հաջորդ հարցը՝ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ պատրա՞ստ է կրել Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակի պատասխանատվություն: Ասում եմ […]
16:56 22.04.2019
Որպես ազգ, ժողովուրդ, պետություն, պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը: Այս մասին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսկան կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչև հիմա մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ նոր էի վարչապետ դարձել, սոցիալական ցանցերում […]
16:45 22.04.2019
«Մենք փորձում ենք տնտեսական զարգացման ոլորտում կիրառել նույն մոդելը, ինչ կիրառել ենք քաղաքական զարգացման ոլորտում: Եվ կարևոր է, որ այս ասելիքը մինչև վերջ ընկալվի և մարսվի մեր հանրության կողմից»,- ապրիլի 22-ին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան դասախոսներից մեկի հարցի, թե ի՞նչ մեխանիզմներ և գործիքներ եք տեսնում, […]
16:13 22.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում հանդիպել է տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Նա անդրադարձել է դասախոսներից մեկի հարցին, որը վերաբերում է կառավարություն-քաղաքացիներ կապին: «Ես գիտեմ, որ հետադարձ կապի հետ կապված խնդիր կա կառավարությունում: Դա է պատճառը, որ այսպիսի քննարկումների և շփումների հնարավորությունը փորձում եմ օգտագործել, շատ հաճախ փողոցում եմ լինում, զբոսայգում կամ […]