11:29 04.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է «Իմ քայլը հանուն Արարատի» ֆորումին: Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշեց, որ տնտեսական փոփոխությունները բացարձակ առաջնահերթություններ են, բայց դրանց կարևոր նախադրյալն այն փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում, և այդ պատճառով հարկ է համարում ևս մեկ անգամ խոսել այդ մասին: Փաշինյանը շեշտեց՝ այդ գաղափարը և գաղափարախոսությունը […]
00:55 04.05.2019
«Վարչապետը տվեց մեկնաբանություն, և դա սպառիչ էր, էստեղ գուցե թյուրիմացություն առաջացավ, մեզ ծանոթ չէ ռուսական կոնտեքստը, որ միջոցառումներից հետո մարդիկ ազատ խոսում են ոչ ֆորմալ շփումների մասին, մանավանդ, եթե հանդիպումը երկար է տևում և մարդիկ կարիք ունեն հանգստանալու»,- խոսելով Նիկոլ Փաշինյան-Դմիտրի Մեդվեդև հանդիպման աղմկահարույց մանրամասների մասին՝ ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նա նաև ասել […]
22:38 03.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Երևանի գինու օրեր» միջոցառմանը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Այստեղ աննկարագրելի մթնոլորտ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ է արել բոլորին գնալ ու մասնակցել: Մանրամասները՝ տեսանյութում։ Միջոցառման մուտքն անվճար է։ Գինու տաղավարների ներկայացրած գինիներից օգտվելու համար պետք է ձեռք բերել 6000 […]
11:31 03.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ: «Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ և ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր. Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եվ այդ արժեքը մենք պետք է պահպանենք և զարգացնենք: Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ […]
15:57 02.05.2019
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարությանն էր դիմել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով: Նախագծի զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ գործող օրենքով՝ ԱԺ պատգամավորն իրավունք ունի առաջարկություններով և տեղեկություններ ստանալու համար դիմել Գործադիրին, դրա համար նախատեսված է 21-օրյա ժամկետ: Նախագծի հեղինակը կարծում է, որ […]
13:16 02.05.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կառավարությանն է դիմել ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով: Դրանով առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի, տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գները: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ այս տեղեկությունները գաղտնազերծելը կվնասի պետության անվտանգությանը, […]
12:20 02.05.2019
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորներն օրենսդրական փոփոխություն են ներկայացրել, որով առաջարկում են պատիժներ սահմանել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Հարցը կառավարության նիստին ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ թեև գաղափարն ընդունելի է, բայց առաջարկում են այս կարգավորումները ներառել մեկ այլ` ավելի խոշոր փաթեթի մեջ, որ հիմա քննարկվում է Ազգային ժողովում։ Զեյնալյանի հետ համաձայնեց նաև […]
23:36 01.05.2019
«Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես […]
12:52 01.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Բոլորիս շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Հայաստանի կառավարության խնդիրն ու նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն։ Ինչպես քաղաքական հեղափոխության, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Այսինքն՝ […]
16:00 30.04.2019
Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստից հետո ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները ընդլայնված կազմով են հանդիպել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրի կառավարության դիրքորոշումը միության կազմում ընթացող բարեփոխումների և իրականացվող գործընթացների վերաբերյալ: «Մեզ համար մեծ պատիվ է նախագահել այս կարևոր միջազգային կազմակերպությունում և մեր երկրում ընդունել բարեկամական երկրների ղեկավարներին, որոնց հետ մենք […]
13:22 30.04.2019
Երևանում այսօր առավոտյան մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Հայաստան են ժամանել Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դիմավորման արարողությունից հետո վարչապետները անցել են հարցերի նեղ կազմով քննարկմանը: Բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն […]
11:23 30.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականներից մեկի […]
08:45 30.04.2019
«Հրապարակ»-ը գրում է․ «Մայիս-հունիս ամիսներին ներքաղաքական լարվածությունը կհասնի պիկին` «Գազպրոմի», ՀԷՑ-ի, ցեմենտի, կառավարության օպտիմիզացման գործընթացների կրճատումների արդյունքում։ Դեկտեմբերին կսկսենք վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության բուն գործընթացը»,- ասաց ՀՅԴ մեր աղբյուրը: Ինչո՞ւ դեկտեմբերին և ոչ հենց հունիս-հուլիսին։ «Որովհետև վարչապետի նկատմամբ անվստահություն կարելի է հայտնել պաշտոնի ստանձնումից 1 տարի անց»: Բայց ինչպե՞ս եք անվստահության գործընթաց սկսելու՝ առանց ԱԺ-ում […]
20:12 29.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում` Երևանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: […]
16:58 29.04.2019
«Ընդդիմություն կծնվի, ես նորից եմ ասում, ժամանակը ցույց կտա: Այսօր «Լուսավոր Հայաստան»-ն է ավելի ակտիվ, կարծես թե դա ունի իր բնական հիմքերը, որովհետև խորհրդարանական է, ունի ամբիոն, ունի հնարավորություն ավելի շատ: Լրագրողներին, լրատվամիջոցներին ավելի շատ հետաքրքրում է խորհրդարանական ուժի հետ շփվելը, այսինքն՝ նրանց հարթակները շատ ավելի լայն են, այսօր «Լուսավոր Հայաստան»-ն է երևում, բայց դա […]
13:51 29.04.2019
Այսօր երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
22:59 28.04.2019
«Այ սա է Նոր Հայաստանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, մտավ Ստեփանակերտի «Տաշիր Պիցցան», տեղ չկար, դրսում սպասեց։ Դաստիարակված մարդը հեռվից երևում է»,- իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Բրսոյանը:
13:40 27.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Քաղաքացու օրվա միջոցառումներին ու քայլում է Երևանի փողոցներում։ Նա մոտենում է քաղաքացիներին, շփվում նրանց հետ և շրջում փողոցներով: Վարչապետը թեև չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, սակայն անդրադարձավ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը իր կուտակած ունեցվածքի մասին, և ասաց, որ ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու […]
13:12 27.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Քաղաքացու օրվա միջոցառումներին ու քայլում է Երևանի փողոցներում։ Նա մոտենում է քաղաքացիներին, զրուցում նրանց հետ և շրջում փողոցներով: Վարչապետը լուսանկարվում է երեխաների և իր հետ ցանկացող բոլոր քաղաքացիների հետ: Մարդիկ ողջագուրվում են վարչապետի հետ և նրան առողջություն մաղթում: «Տոնը ինձ համար չէ, տոնը մարդկանց համար է: […]
12:46 27.04.2019
Քաղաքացու օրվա առիթով Երևանի փողոցներում տոնը նշողներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մաշտոցի պողոտայում շարժվելիս նա թեքվեց դեպի Արամի փողոց, որտեղ փողոցում խորոված էին անում։ Փաշինյանը միացավ խորոված անողներին։ Փաշինյանն ասաց, որ նախորդ ապրիլին անձամբ չի տեսել, թե ինչպես են խորոված արել ու այդ ամենը դիտել է տեսանյութերով։ Իսկ այսօր չի ցանկացել հենց ինքը սկսել […]
12:30 27.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Քաղաքացու օրվա միջոցառումներին ու ընտանիքի անդամների հետ քայլում է Երևանի փողոցներում։ Փաշինյանը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին՝ պարզաբանելով, որ հարցերին պատասխանելու է ասուլիսի ընթացքում։ Վարչապետը կրում է Քաղաքացու օրը խորհրդանշող շապիկ: Նիկոլ Փաշինյանը սելֆիներ է անում երեխաների ու մեծահասակների հետ, պատասխանում նրանց հարցերին:
09:16 27.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին Քաղաքացու օրվա առթիվ։ «Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Դուք հաղթել եք եւ դուք հաղթելու եք: Դուխով:)»,- գրել է նա։ Երևանում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը՝ այստեղ: Հիշեցնենք, որ Քաղաքացու օրը կառավարության որոշմամբ նշվելու է ապրիլի […]
21:01 26.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները: «Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ահազանգեր է ներկայացրել նաև Հաշվեքննիչ պալատը: Վերջերս կառավարության որոշմամբ այս ոլորտում որոշակի […]
15:37 26.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հարգելի՛ ծառայողներ, պետակա՛ն այրեր, թույլ տվեք նախ բոլորիս շնորհավորել այսօրվա տոնի՝ Սահմանապահի օրվա կապակցությամբ: Սահմանը, ընդհանրապես, ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ կամ […]
13:52 26.04.2019
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում 50 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թվարկելով ձեռքբերումներն ու անելիքները: «Մենք այսօր վստահ ենք, որ 40 միլիարդ դրամով պետական բյուջեի եկամտային մասը գերակատարելու ենք: Մենք ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու ենք, զինվորների աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրանում է, սահմանապահ զորքերի, ԱԱԾ-ի, ոստիկանության […]
13:44 26.04.2019
ԱԱԾ սահմանապահների վարչություն այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից ապաստան խնդրելու դեպքին, նաև այն փաստին, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարարը ևս Ռուսաստանում է, այնտեղի քաղաքացիություն ունի: «Պողոսյանը պատգամավորի կարգավիճակն օգտագործեց և տեսադաշտից կորավ: Քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ: Եթե […]
12:40 26.04.2019
Հայաստանում այսօր՝ ապրիլի 26-ին, մեկնարկել է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի միջազգային համաժողովը: Համաժողովի թեման շրջակա միջավայրն է, որը ներառում է հետևյալ թեմաները՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն: Համաժողովին մասնակցում է 21 երկիր՝ Ավստրալիա, Բելգիա, Բանգլադեշ, Չեխիա, Խորվաթիա, Եգիպտոս, Վրաստան, Իտալիա, Ճապոնիա, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Մավրիկիա, Մոնակո, Պերու, Շվեյցարիա, Սլովակիա, Թայվան, […]
12:19 26.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով սահմանապահ զորքերի տոնական միջոցառման ժամանակ, նախ շնորհավորեց տոնի կապակցությամբ: «Սահմանն ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ կամ գոյություն ունի: Ընդամենը մի գիծ, որից թեկուզ մեկ մետր այն կողմ, գտնվում ես տնից հեռու, որից մեկ մետր այս կողմ զգում ես, ինչպես տանը: Հայաստանի Հանրապետություն ասելով՝ առաջին հերթին […]
11:28 26.04.2019
Ասօր ընթանում է «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» (FCEM) միջազգային համաժողովի բացումը: Այս համաժողովին, որ կազմակերպվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի կողմից, մասնակցում են FCEM նախագահներ և պատվիրակություններ տարբեր երկրներից, Հայաստանը ներկայացնող կին ձեռներեցներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ լրատվամիջոցներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց՝ Հայաստանում […]