13:54 08.05.2019
Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց օլիգարխների մասին հարցին: «Ես հայտարարել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան այլևս և դրա պատճառով քննադատության եմ արժանացել: Ի՞նչ է նշանակում «օլիգարխ»: «Օլիգարխիա» նշանակում է քչերի իշխանություն: «Օլիգարխ» նշանակում է մարդ, որը ազդեցություն ունի իշխանության վրա, ունի լծակներ: Հայաստանում այդպիսի մարդ չկա, որ գա իմ սենյակ […]
13:44 08.05.2019
Այսօր մի քանի ներդրումային ծրագրեր կան, որոնք հենց Սփյուռքի գործիչները և գործարարներն են իրականացնում: Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ներդրումային ծրագրերում ինչ նրբություններ կան. ես հիմա դիտավորյալ մանրամասների մեջ չեմ մտնում, քանի որ դրանք գործարարներն են իրականացնում, կառավարությունը չի իրականացնում: Մենք ամեն ինչ անում ենք, որ աջակցենք: Այդ […]
13:26 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց՝ իր պաշտոնավարման առաջին ամիսներին հեռուստացույցով անընդհատ հետևում էր լուրերին, լսում էր՝ ձերբակալվել է, կալանավորվել է, քրգործ է հարուցվել, հետախուզվում է և այլն, ու մի պահ զգացողություն է ունեցել՝ արդյո՞ք ճիշտ է, որ այդպես միանգամից տարերային ձերբակալություններ, քրգործեր լինեն և այլն: «Ինձ թվաց, որ նաև այդ […]
13:24 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողներից մեկը հիշեցրեց նրա՝ տարիներ առաջ տված հարցազրույցը, ապա հետաքրքրվեց՝ ունի՞ սուպերթիմ, որը կարող է իրեն քննադատել: Փաշինյանն ասաց, որ իրենց կուսակցությունում քննարկումների երկու ձևաչափ կա` վարչության նիստ ու նախաձեռնությունների քննարկում, և այդ ձևաչափով իրենք շաբաթը երկու անգամ հանդիպում են: «Դրանք հարթակ են, որ տարբեր հնարավոր որոշումներ քննարկվեն: Երբ […]
13:19 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԵԱՏՄ կարգավորումների հետևանքով մեքենաների ներկրման բարձր մաքսատուրքերի հարցին: Նա հիշեցրեց՝ նախորդ տարի գնաճի հետ կապված տագնապալի տրամադրություններ կային, հիշեցրեց օգոստոս-սեպտեմբերը: «Ասում էին՝ գնաճը եկավ, հավաքվեք, փախչում ենք: Ո՞ւր է այդ գնաճը»,- հարց ուղղեց նա: Փաշինյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերից հետո ՀՀ-ում գնաճային ցածր ֆոն է եղել: «Դուք […]
13:10 08.05.2019
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն խոսակցությունների մասին, որ ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է կատարում, կոռուպցիոն դեպքերից ու խախտումներից է խոսում, բայց թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել ԱԱԾ-ում ու ինչ խախտումներ են արձանագրվել, չի նշվում։ «ԱԱԾ-ում, երբ որ պետք լինի, կստուգենք: Պետական վերահսկողական ծառայությունը Դավիթ Սանասարյանը չէ, ինչպես ՀՀ կառավարությունը ես […]
13:00 08.05.2019
«Մենք շփումներ, քննարկումներ ենք ունենում, պարբերաբար հանդիպում ենք պատվիրակությունների հետ, քննարկումների մեջ ենք»,- մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է Միացյալ Նահանգներին քննադատում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը պարզաբանեց՝ իր քննադատությունը կամ խոսքը վերաբերել է նրան, որ ԱՄՆ իմիջն աշխարհում այնպիսին է, որ ժողովրդավարության ու ժողովրդավարության արժեքների պաշտպանն է, բայց Հայաստանում տեղի […]
12:40 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց հարցին՝ որքանո՞վ է իրատեսական համարում պատերազմի վերսկսումը` հաշվի առնելով, որ Ադրբեջանն ինտենսիվ կերպով նախապատրաստվում է պատերազմի: «Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվ պատրաստվում է պատերազմի, մենք, ըստ էության, եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ, թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական, կիսապատերազմական վիճակի մեջ […]
12:23 08.05.2019
«Մենք պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ»,- մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր օրակարգում շարունակում է մնալ «սուպերվարչապետական» համակարգի վերացումը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարո՞ղ եք բացատրել՝ սուպերվարչապետն ինչո՞ւ է լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում, ինչո՞ւ է 5 ասուլիս անում: Ձեզ որևէ մեկն ինստրուկտաժ արե՞լ է՝ ինչ հարց պետք […]
12:12 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հարց հնչեց ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի՝ քրեական գործում ներգրավված լինելու մասին: Վարչապետից հետաքրքրվեցին՝ կա՞ն ուժեր, որոնք թույլ չեն տալիս, որ քննությունը նորմալ ընթանա, և որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, թե իշխանության մեջ կան թևեր, որոնք փորձում են խոչընդոտներ ստեղծել: Փաշինյանին հիշեցրին՝ խոստացել էր գործի քննությանն անձամբ հետևել: […]
12:05 08.05.2019
Ինչո՞վ է հիմնավորում Ջրային պետական կոմիտեի լուծարումը: Պատասխանելով այս հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տպավորություն է երբեմն, որ խնդիրներ լուծելու համար ամենակարևոր գործը մի առանձին կառույց ստեղծելն է: Ես այդ տեսակետին չեմ, հակառակը՝ կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը պետք է լինի կուռ, համախմբված և հնարավորինս միասնական: Ըստ էության, 2018 թ. մայիսի դրությամբ մեր պետական […]
11:43 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք Հայաստանում մի շարք փոփոխություններ են եղել՝ զինվորականների սննդակարգից մինչև զինտեխնիկայի ձեռքբերում, կենսաթոշակների բարձրացումից ստվերի կրճատում: Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը թվեր ու փաստեր է հնչեցնում: Ներկայացնում ենք Նոր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների երրորդ տասնյակը: Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը: Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարն […]
11:08 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ իր պաշտոնավարման օրոք ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել բջջային հեռախոս ունենալ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ: Այս փոփոխության մասին խոսելով՝ Փաշինյանը նշեց. «Գրում էին, ասում էին՝ իրա տղան բանակում ա, դրա համար են զինվորներին հեռախոս տվել: Այսինքն՝ վարչապետի որդին էն միակ […]
10:38 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին՝ իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ, հանդիպում է լրագրողների հետ: Նա ներկայացնում է 100 փաստ նոր Հայաստանի մասին: Ասուլիսի սկզբում վարչապետը հայտնեց, որ 100 թիվը պարզապես սիմվոլիկ է, փաստերը կարող էին լինել նաև 200. Բյուջետային եկամուտներն այս տարի կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էր Փաշինյանը, այլ 62 […]
10:33 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է լրագրողների հետ՝ ամփոփելու իր պաշտոնավարման մեկ տարին: Ինչպես վարչապետը նախապես հայտնել էր՝ ասուլիսի ընթացքում նա կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում: Սա վարչապետի 4-րդ ասուլիսն է:
09:37 08.05.2019
Այսօր՝ ժամը 10:30-ին, Ազգային պատկերասրահում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Սա վարչապետի թվով 4-րդ ասուլիսն է պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում: SHANTNEWS.am-ը ներկայացնում է վարչապետի նախորդ 3 ասուլիսներին քննարկված թեմաներն ու հարցերը: Վարչապետի պաշտոնում առաջին ասուլիսը Նիկոլ Փաշինյանի առաջին ասուլիսը, որին հավատարմագրված էին հայաստանյան մեդիադաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, տեղի է ունեցել 2018-ի հուլիսի 20-ին, կառավարության […]
19:32 07.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թավշյա հեղափոխության մեկամյա հոբելյանի առթիվ հարցազրույց է տվել ռուսական RBK հեռուստաընկերությանը: Հարցազրույցը եթեր կհեռարձակվի մայիսի 13-ին: Հաղորդավար Իլյա Դորոնովը եկել է Հայաստան և ծանոթացել վարչապետի աշխատանքային առօրյային: Համացանցում տեղադրված անոնսային տեսանյութից տեսնում ենք, որ հաղորդավարը զարմացած է այն բանից, որ Նիկոլ Փաշինյանն ազատորեն կարողանում է մտնել ցանկացած խանութ։ «Նրանք անվտանգության աշխատակիցնե՞ր […]
15:31 07.05.2019
Ռուսական РБК հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Իլյա Դորոնովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարցազրույցի անոնս է հրապարակել: Հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է թավշա հեղափոխությունից հետո՝ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: «Մեր հեղափոխությունը ռոմանտիզմի հաղթանակն էր ռեալիզմի նկատմամբ»,- հայտարարել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ հեղափոխության համար ընդամենը 200 հազար դոլար է ծախսվել: Նա […]
14:04 07.05.2019
Այսօր Ռադիոյի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային ռադիո՝ շնորհավորելու Հայաստանում գործող բոլոր ռադիոների աշխատակիցներին: Նա նշել է, որ ինքը Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիրներից է եղել, հատկապես «Ոսկե ֆոնդի» սիրահարը: Նա նաև հույս է հայտնել, որ Հանրային ռադիոն կվերականգնի իր նախկին համբավը: «Խորհրդային տարիներին հայկական ռադիոն հայտնի էր նաև իր հումորով, հուսով եմ` […]
13:31 07.05.2019
Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին քննարկումների ժամանակ իշխանության հասցեին հնչած քննադատությանն անդրադառնալիս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց Նաիրա Զոհրաբյանի և Անի Սամսոնյանի մտահոգություններին ու նաև անդրադարձավ սուպերվարչապետության հարցին։ «Պարոն Փաշինյանը մինչ ընտրվելը ժողովրդի մոտ եղած վստահությամբ արդեն իսկ սուպերվարչապետ էր»,- ասաց Սիմոնյանն ու միաժամանակ հավելեց, որ սուպերվարչապետության կարգավիճակը, այնուամենայնիվ, փոխվելու է։
13:09 07.05.2019
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորները խոսում են իրենց խոստումների կատարման մասին, խոսում են կառավարության ապակենտրոնացման մասին, մինչդեռ Հայաստանում գործում է սուպերվարչապետական համակարգ։ Կառավարությունում տեղի է ունենում կենտրոնացում, ոչ թե ապակենտրոնացում։ ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխությունների քննարկման ժամանակ այսպիսի կարծիքներ հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ես հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները, երբ նա ասաց, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը […]
18:56 06.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Արցախ։ Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կմասնակցի տոնական միջոցառումներին: Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրն է:
18:35 04.05.2019
«Կարևոր հայտարարություն ունեմ լրագրողների համար»,- Արարատի մարզում, դիմելով ԶԼՄ ներկայացուցիչներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց տեղի գործարարներից մեկին և ասաց. «Այս պահին Արարատի մարզում՝ Հովտաշատ գյուղում, ջայլամի տնտեսություն կա: Այսինքն՝ այն մարզում, որտեղ ջայլամ պահում են, կոկորդիլոս կպահեն ու կպահեն»: Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մտադիր է կոկորդիլոս ներմուծել: Նա տեղեկացրել է, […]
17:39 04.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նա հայտնեց, որ համաժողովի հարթակից լսեցին Արարատի մարզի համար ամենակարևոր հարցի պատասխանը, ապա մասնավորեցրեց՝ խոսքը էլի ձկնարտադրության հարցի մասին է: «Կարծում եմ՝ առաջարկված ծրագիրը պետք է կառավարության առանձնահատուկ ուշադրությանն արժանանա, քանի որ այս ընթացքում սովորաբար օդում կախված […]
16:53 04.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է հայկական ապրանքների տաղավարներով, ծանոթանում արտադրանքին: Վարչապետին տաղավարներից մեկում լավաշ հյուրասիրեցին: «Այ, իսկական տնական լավաշ ա»,- ասաց նա՝ համտեսելով այն: Խմորեղենի տաղավարում Փաշինյանին թխվածք հյուրասիրեցին, սակայն նա գերադասեց բուլկին, որից հյուրասիրեց նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: «Էս բուլկիից չես ուտո՞ւմ, դպրոցի ժամանակվա բուլկիից ա»,- ասաց Փաշինյանը:
15:23 04.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Այցի ժամանակ վարչապետը ծանոթացավ հայկական արտադրության գինու, գարեջրի և այլ խմիչքների տեսականուն, որակին, արժեքներին, արտադրության հետ կապված խնդիրներին: Նա նաև համտեսեց խմիչքի տեսականին: «Էսքան խմիչքները որ խառնում ենք իրար, ոչի՞նչ»,- հերթական տեսականուց համտեսելուց առաջ կատակով հետաքրքրվեց վարչապետը:
14:14 04.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ բեմ բարձրացավ՝ արձագանքելու նախորդած ելույթին: Վարչապետին դուր էր եկել գործարար Փիթեր Նազարյանի կիրառած «գործավոր» բառը: «Շատ է խոսվում արևելահայերենի և արևմտահայերենի մասին, արևմտահայերենը պահպանելու և պաշտպանելու մասին: Ես կարևորում եմ այն տնտեսական տերմինաբանությունը, որ օգտագործում ենք: Ձեր խոսքից հասկացա, որ «գործավոր» […]
13:57 04.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ արձագանքեց մեկ տարով տրվող վարկերի ժամկետի երկարաձգման վերաբերյալ քննարկումներին: Վարչապետը հայտնեց, որ կառավարությունում մեկ տարով տրվող վարկերի մասին մի քանի անգամ քննարկում է եղել: «Եթե անկեղծ ասեմ՝ փաստարկները շատ լավ չեմ հիշում, բայց այդ մի քանի անգամվա քննարկմանը մեր […]
11:58 04.05.2019
«Այսօր մեր հիմնական խնդիրն այն է, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ մեզ խանգարում են: Մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, երբեմն չեն ուզում հավատալ իրենց լսածին, շարունակում են երբեմն ունենալ համաձայնությունների, դաբրոների կարիք, և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 և ավելի տոկոսը ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել իր գործողությունները երկրի […]
11:44 04.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի ժամանակ հայտնեց, որ հանդես է գալու մամուլի ասուլիսով, ամփոփելու է որպես վարչապետ իր պաշտոնավարման մեկ տարին: «Իմ՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ մայիսի 8-ին ասուլիսով հանդես կգամ, որտեղ կետ-կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել այս մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում: Կարևոր է […]