16:18 09.05.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննան Հակոբյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում պատկերված է որդու` Աշոտ Փաշինյանի հետ: «Զինվորիս հետ»,- լուսանկարը մակագրել է Աննա Հակոբյանը: Լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
15:25 09.05.2019
Մայիսի 9-ին տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը Արցախում է գտնվում Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
13:19 09.05.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ: Այս օրը մենք խորին հարգանքով և երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի հիշատակի առջև, որոնք փրկեցին աշխարհը […]
12:51 09.05.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ: Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն է, ինչպես նաև նախկին Խորհրդային միության ժողովուրդների հավաքական պայքարի ու հերոսության խորհրդանիշը: […]
11:19 09.05.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
10:39 09.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում է: Նա լուսանկար է հրապարակել իր երեխաների հետ՝ կից հետևյալ գրառմամբ. «Շնորհավորում ենք հայ ժողովրդին և առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով: Սիրելի՛ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ: Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ»
10:36 09.05.2019
«Որպես իշխանության ներկայացուցիչ, ես միայն ուրախ եմ, որ իշխանության այլընտրանք փորձում է դառնալ Ռոբերտ Քոչարյանը, որովհետև շատ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը, ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել, ոչ մի արարք չի մոռացվել և բոլորս ապրել, տեսել ենք մարտի 1-եր և մնացած այն ամենը, ինչը սև էջերով է մնացել հայոց պատմության մեջ»,- այս մասին այսօր […]
22:20 08.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Instagram-ի իր էջում մայրիկի՝ Աննա Հակոբյանի հետ տարիների վաղեմության լուսանկար է հրապարակել։
21:54 08.05.2019
Վարչապետը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու են զինվորների ծնողները շարունակում ծանրոցներ ուղարկել: Վարչապետը խնդրին անդրադարձավ խորապես, նշելով, որ կան մեխանիզմների խնդիրներ: «Այդ հարցով ես հրավիրել եմ գլխավոր շտաբի պետին՝ ասելով, որ այսպիսի խնդիր եմ դնում, կարո՞ղ եք լուծել խնդիրը: Ասել են` խնդիր չկա, կլուծենք: Դրանից մի 10 օր հետո […]
21:35 08.05.2019
ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացրել է վերջնական դատական ակտ, և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]
20:47 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 9-ի առավոտյան կմեկնի Արցախ մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
19:04 08.05.2019
Սյունիքում միջհամայնքային ճանապարհներ կան, որոնք այնքան վատն են, որ գյուղերի երեխաները չեն կարողանում Սիսիան գնան խմբակներ հաճախելու համար։ Այս հարցին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետի ուշադրությունը հրավիրեց ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց կառավարության ծրագրով նախատեսվում է 5 տարում նորոգել ու լավ վիճակի հասցնել բոլոր միջհամայնքային ճանապարհների 70 տոկոսը։ […]
18:48 08.05.2019
Չինաստանից Եվրոպա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կամ որ նույնն է՝ Մետաքսի ճանապարհ ծրագրի քննարկման համար օրերս Պեկինում անցկացվել է միջազգային երկրորդ խորհրդաժողովը, որին մասնակցել են Հայաստանի հարևան երկրների, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներ, բայց այնտեղ չի եղել Հայաստանի վարչապետը։ Այս ամենը պատմելուց հետո ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը վարչապետ Նիկոլ […]
18:35 08.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախ նշեց՝ հայտնի փաստ է՝ ինչպես է ինքը վերաբերվում Նիկոլ Փաշինյանին և նրա գործունեությանը: Ուրիխանյանն ասաց՝ իր վերաբերմունքը շեշտում է, որ հարցն ընկալվի որպես այսօր Փաշինյանի իշխանության և կառավարության կողմից առավել արդյունավետ կառավարում իրականացնելու համար աջակցության հերթական առաջարկ: «Ես Ձեզ […]
18:15 08.05.2019
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետին հարց ուղղվեց կադրային քաղաքականության և ընտրության չափանիշների մասին: «Ես պե՞տք է գործից ազատեմ նրանց, ովքեր ինձ հետ քայլել են, գործից ազատեմ նրանց, ովքեր չեն քայլել, գործից ազատեմ նրանց, ովքեր երիտասարդ են և գործից ազատեմ նրանց, ովքեր տարիքո՞վ են: Հաճախ մեծ աղմուկ կա, տակը ուզում ես հասկանաս ինչ կա, նայում […]
17:48 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ նախորդ իշխանությունների օրոք ԱԱԾ-ից փաստաթղթեր են ոչնչացվել: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղվեց՝ ե՞րբ է պարզել, որ այդ փաստաթղթերը ոչնչացվել են և ինչո՞ւ քրգործ հարուցված չէ մինչ այժմ: «Կոնկրետ օրով չեմ կարող ասել, բայց նախորդ տարի ենք հայտնաբերել, սկսվել է ուսումնասիրության գործընթացը: Մենք մտածում […]
17:21 08.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց ասուլիսում հնչած թեմաներից մեկով: Նա հիշեցրեց՝ Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ տնօրենը եկել է և ասել՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի քրգործը տան ՀՔԾ-ին, քանի որ իրենց հասցեին մեղադրանքներ են հնչում: «Ո՞ր օրենքով եք առաջնորդվել, երբ Դուք եք սկսել […]
17:14 08.05.2019
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վարչապետ ընտրվելուց հետո առաջին քայլը եղել է Արցախի հետ կապված բոլոր թղթերին ծանոթանալը: «Երբ այդ թղթերը կարդում էի, մտածում էի արժի սրանք հրապարակել, բայց կան իրավական խնդիրներ: Ես կուզեմ հրապարակել, բայց դա նուրբ հարց է, քանի որ դա միայն մեր սեփականությունը չէ, այլ բանակցողների, միջնորդների, Մինսկի […]
16:56 08.05.2019
«Իմ մարմինն անձնական է» գրքի մասին հնչած հարցին ի պատասխան` վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ աղմուկից հետո առավոտյան այդ գրքին ծանոթացել է: Մասնագիտական գնահատական տալ չի կարող, բայց ՀՀ-ում կան թվեր, որոնք մտահոգիչ են: «Հայաստանում 2017 թվականին մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել: Եվ այդ դեպքերը ենթադրաբար տեղի են ունենում այն պատճառով, որ […]
16:32 08.05.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վարչապետին նամակ էր ուղարկել՝ պահանջելով մեկշաբաթյա ժամկետում հրապարակավ հերքել վարչապետի կողմից կառավարության բաց նիստին հնչեցված զրպարտչական բնույթի տեղեկությունները, որոնք տարածվել են լրատվության բոլոր հնարավոր միջոցներով: Վարչապետը նամակը ստացել է, բայց չգիտի, թե ինչը պետք է հերքել: «Օրենքի նախագիծ է ներկայացվել, ասում է հրապարակեք զենք, զինամթերքը, անվտանգության համար ի՞նչ եք օգտագործում, ես էլ […]
16:16 08.05.2019
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նշեց, որ կառավարությունը ներդրումային 49 ծրագրի տվել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի շրջանակում ներդրվում է 255 մլրդ դրամ և ստեղծվում է 4000 նոր աշխատատեղ: Իսկ թե կոնկրետ քանի գործարան կա, վարչապետը հստակ թիվ չուներ, դեռ պրոցեսն ընթացքի մեջ է: «Մերձավանում կենցաղային տեխնիկայի բացմանը մասնակցեցինք, հետո մամուլը գրեց, որ դա ֆեյքա, […]
16:05 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քննադատություններին, թե ԼՂ հարցում որոշում կայացնողը ժողովուրդն է: «Գնում ենք բանակցությունների, ասում են՝ ծախեցին հողերը: Ծախողը դուք եք: Էդ ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի: Ասում ենք՝ ժողովուրդն է որոշելու, ասում են՝ ո՞նց, բա մենք: Ձեր տեղը հլը ըտեղ ա, վաղն […]
15:56 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից մայիսի 8-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ իբրև վարչապետ՝ ո՞ւմ է տեսնում իրեն մրցակից: «Դա թեմա ա, հա՞: Ես առավոտյան արթնացա՝ պիտի մտածեմ՝ ո՞վ է իմ մրցակիցը, էն հեքիաթի նման՝ Свет мой, зеркальце! скажи, да всю правду доложи, տեսնեմ՝ ով է ինձնից սիրուն, գտնեմ, հետո գնամ, կամաց ոտքի տակը փորե՞մ: Ինձ համար այդպիսի թեմա […]
15:45 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ զարմացավ, որ դեռ Հայաստանում մտածում են, որ իրեն հնարավոր է սպառնալ: Խոսքը վերաբերում էր անցած տարի ուղիղ եթերում Սաակաշվիլիի արած այն հայտարարությանը, որ Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար ճամպրուկով եկել է Փաշինյանի մոտ: «Էնպիսի տպավորություն ա, որ երեկ չէ առաջին օրը ներգաղթել եմ ինչ-որ տեղից […]
15:33 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողները նշեցին՝ ԱԱԾ-ն ֆեյքերի դեմ պայքար է իրականացնում, հակակոռուպցիոն պայքար, բարձրաստիճան պաշտոնյաների դեմ գործի քննություն, ապա հարց ուղղվեց՝ ինչո՞ւ է այսքան մեծ դեր տրվել ԱԱԾ-ին, ինչո՞վ պետք է զբաղվեն մյուս իրավապահ կառույցները: «Ոչ մի բանի էլ չի վերածվել, հեղափոխությունից առաջ և Երրորդ հանրապետության ընթացքում ավելի սուպերկառույց է եղել: ԱԱԾ-ի […]
15:15 08.05.2019
Ի՞նչ բացթողումներ, սխալներ է ունեցել ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ` նշեց, որ արդեն իսկ ձեռք բերված ցուցանիշները կարող էին էլ ավելի լավը լինել, սակայն ռազմավարական սխալներ թույլ չեն տվել: «Եթե ինչ-որ տեղ սխալվել ենք, հաջորդ պահին շանս ենք ունեցել ուղղելու կամ […]
14:42 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը SHANTNEWS.am-ի թղթակիցը հիշեցրեց՝ վարչապետի՝ Գյումրի այցը, դրան հաջորդած աշխուժությունն ու նաև այն,որ հետո ամեն ինչ դարձավ առաջվանը: Նախօրեին Գյումրիում հերթական քննարկումն էր կազմակերպվել փողոցաշինական թեմայով, որին հրավիրված են եղել և շինարարները, և վերահսկողական ծառայության ներկայացուցիչները, և քաղաքապետարանի աշխատակիցները: Քննարկմանը, սակայն, մարդ չի եկել: Այնպես որ, շատ բան չի փոխվել: […]
14:29 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին SHANTNEWS.am-ի թղթակիցը հարց ուղղեց Արցախի վերաբերյալ: Նա հիշեցրել է հատկապես Դուշանբեի հանդիպումից հետո Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն կա որոշակի դեպքերում օպերատիվ կապ գործելու մասին: «Վերջին միջադեպերից հետո, երբ զինծառայողներ վիրավորվեցին՝ Արցախում և Հայաստանում, արդյո՞ք այդ կապը գործել է, արդյոք քանի՞ անգամ է կապ ստեղծվել, […]
14:20 08.05.2019
«էս անգամ էլ իմ երազանքների ասուլիսը չի ստացվելու»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մանրամասնեց՝ իր երազանքների ասուլիսն այն է, որ վերջին լրագրողը գնա, ինքն ամենավերջինը գնա: «Բայց էսօր էլ չի ստացվելու, 16.30 կառավարություն-ԱԺ հարցուպատասխանն է, չեմ կարող չսահմանափակել ժամանակը»,- ասաց նա՝ հավելելով, որ ասուլիսի օրն ընտրելիս հաշվի չէր առել, որ այդ […]
14:19 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հնչող մտահոգություններին՝ կապված իր կադրային նշանակումների հետ, նաև անդրադառնալով տեսակետներին, թե վճռորոշ պաշտոններին իր կուսակիցներին, «յուրայինների» է նշանակում, ասաց. «Պաշտպանության նախարարի պաշտոնը վճռորո՞շ է, թե՞ չէ, ֆինանսների նախարարի, էկոնոմիկայի, գյուղատնտեսության՝ արդեն լուծարված նախարարի պաշտոնը, էներգետիկայի նախարարի, մարզպետի պաշտոնը, օրինակ՝ Սյունիքի մարզպետի, Տուրիզմի կոմիտեի ղեկավարի, փոխվարչապետի, ԱԳ նախարարի, Ջրային ռեսուրսների կոմիտեի […]