18:18 15.05.2019
«Պեկինի օլիմպիական մարզադաշտը ցնծությամբ ընդունեց հայկական Քոչարին՝ ասիական մշակութային փառատոնում»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
14:07 15.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ խոսելով Չինաստան կատարած այցից ստացած տպավորություններից: «Չինաստանի մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է: Այսօր էլ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձելու: Եվ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»,- գրել է […]
17:28 14.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Կարևոր խոսակցություն ունեցանք Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ»:
15:08 14.05.2019
Այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: ՀՀ վարչապետն ասաց, որ սա լավ հնարավորություն է հանդիպելու և երկու երկրների հեռանկարների քննարկելու: Նրա խոսքերով` երկու ժողովուրդներն էլ ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարից նկարագրվում են երկու ժողովուրդների կապերը, որոնք ունեցել […]
12:40 14.05.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Պեկին, որտեղ նախատեսված է վարչապետի հանդիպումը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Վարչապետի գլխավորած պատվիրակությանը դիմավորեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գուո Վեմին, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը: Դիմավորման արարողությունից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը միանգամից ուղևորվեց Չինաստանի […]
07:18 14.05.2019
Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրուցել են։ Այդ մասին «Ազատությանն» ասել է Նիկոլ Փաշինյանը: «Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն՝ կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի հետաքրքրությունների վրա, որովհետև կարծում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է՝ չերկխոսել Ղարաբաղի հետ։ Ճշմարտությունն այն […]
23:22 13.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Եվրոպական խորհրդի շենք, որտեղ նրան դիմավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից: Ընթրիքին ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ […]
22:43 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ «ինչպե՞ս կարողացավ «անարյուն» հեղափոխություն անել», պատասխանեց. «Մեր գաղափարախոսությունը հենց սկզբից այդպիսին էր»: Հարցին՝ ուժային լուծման տարբերակ կա՞ր, Փաշինյանն ասաց. «Մեր հեղափոխության գաղտնիքն այն է, որ սկզբում իշխանությունները լուրջ չէին վերաբերվում այդ գործընթացին»: Վարչապետը պատմեց՝ իր պատգամավորական գործունեությունից առաջ բանտում էր, և այն ժամանակ չկային սոցկայքեր, իսկ […]
18:00 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, РБК-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե իր պաշտոնավարման շրջանում ինչ հաջողությունների է հասել: «Ամենակարևոր բանը, որին մենք կարողացանք հասնել, այն է, որ Հայաստանը հիմա ժողովրդավար երկիր է: Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, դրանք մեր երկրի պատմության մեզ եզակի ընտրություններ էին, երբ արդյունքները Սահմանադրական դատարանում չէին վիճարկվել: 1995-ից ի […]
17:54 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ի նկարահանող խմբի հետ զրուցելով մտավ խանութ: Նա խանութի աշխատակցին հարց ուղղեց. «Վերջին անգամ ե՞րբ էի եկել այստեղ»: Պատասխանը եղավ՝ երկու ամիս առաջ: Լրագրողը հետաքրքրվեց՝ երկու ամիս առաջ այդ խանութից ի՞նչ էր գնում ՀՀ վարչապետը: «Մաստակ էի գնում: Ես սովորաբար մաստակ եմ գնում այստեղից»,- ասաց նա: Վարչապետը տեղեկացրեց, որ ծրագրում են […]
16:05 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե վարչապետ դառնալուց հետո ինչ է փոխվել իր ընտանիքի կյանքում: Հարցին՝ ո՞վ է այստեղ՝ ՀՀ կառավարական առանձնատանը տնտեսությունը վարում, Փաշինյանը պատասխանել է. «Դե, հասկանալի չէ՝ այստեղ ինչ է տեղի ունենում, քանի որ ամեն ինչ խառնվել է: Մեր կյանքի նախորդ փուլում ամեն ինչ պարզ ու […]
15:48 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարական առանձնատանը՝ ընտանեկան միջավայրում, հյուրընկալել էր РБК-ի լրագրողին: Զրույցի ընթացքում ներս մտավ դուստրը՝ Շուշանը, ու հայերեն բարևեց հյուրերին: «Ռուսերեն չգիտե՞ս»,- Շուշանին դիմեց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողն էլ հայերեն պատասխանեց. «Բարև ձեզ», ապա խոստովանեց՝ սա այն ամենն է, ինչ իրենք գիտեն հայերեն: Հարցին՝ իրեն դո՞ւր է գալիս այս նոր կյանքը, Շուշանը բացասական պատասխան […]
15:17 13.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը Լյուքսեմբուրգից հայտնում է, որ վարչապետը հանդիպումից հետո մի փոքր շրջել է Լյուքսեմբուրգով, քայլել քաղաքապետարանի ուղղությամբ, որտեղ արարողակարգային կարճ հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի քաղաքապետի հետ: Հայտնի է, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից, ի պատիվ վարչապետ […]
15:10 13.05.2019
Հայաստանի վարչապետն այսօր կարող է հանդիպել Ադրբեջանի նախագահին, կարող է և չհանդիպել։ Նրանք երկուսն էլ մասնակցելու են ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, ու Նիկոլ Փաշինյանը նախապես ասել է, որ հանդիպում նախատեսված չէ, բայց եթե պատեհ լինի, կզրուցի Իլհամ Ալիևի հետ։ «Իլհամ Ալիևի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, բայց եթե [պատահաբար] հանդիպենք, չեմ բացառում, որ մի քանի […]
14:37 13.05.2019
«Դուք ունեիք ժողովրդի ավելի քան 90 տոկոսի աջակցությունը: Այժմ հաշվարկե՞լ եք՝ որքա՞ն է այդ աջակցության տոկոսը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցով է դիմում РБК-ի լրագրողը: Փաշինյանը պատասխանում է. «Ես չեմ ստուգել, բայց կարծում եմ՝ ոչինչ չի փոխվել և չի փոխվելու, քանի որ վստահ եմ՝ ես մարդկանց հետ ազնիվ եմ, մենք աշխատում ենք բոլորի համար […]
14:08 13.05.2019
«Դուք հաճախ եք լինում Մոսկվայում, հաճախ եք հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Վլադիմիր Պուտինը Ձեր պաշտոնավարման օրոք ոչ մի անգամ չի եղել Հայաստանում»,- РБК-ի հետ լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է. «Դե, հուսով ենք՝ այս տարի հոկտեմբերին կժամանի»: Հարցին՝ Վլադիմիր Պուտինի հետ շփման ժամանակ զգո՞ւմ է կամ զգացե՞լ […]
13:23 13.05.2019
Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ»: Այս մասին РБК ТВ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սակայն այդ հեղափոխության ժամանակ, միևնույնն է, անհրաժեշտ էր գումար ծախսել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է: «Ես կարող եմ ձախողել, բայց ժողովուրդը կհաջողի». Նիկոլ Փաշինյան […]
12:12 13.05.2019
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ասել է, որ բավական վերացական է համարում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված մտքերը: «Այնտեղ հնչեցված մտքերի մեծ մասը կապ չունեն ներկա կառավարության հետ, բացի այդ, շատ լուծումներ դեռևս հանրությունը չի զգում»,- ասել է Գորգիսյանը:
09:59 13.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն: Նրանց դիմավորել է Հայաստանի դեսպանը: Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Նախ տեղի կունենա երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից, ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կտրվի ճաշ: Փաշինյանն այդուհետ կհանդիպի […]
10:11 12.05.2019
Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առիթով ուղերձ է հղել։ «Հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այս կարևորագույն փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը՝ 1994-ի մայիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ մայիսի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ մայիսի 11-ին: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն […]
21:00 11.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, […]
13:30 11.05.2019
«Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ Ռուսաստանից ժամանած գործարարներից մեկը նշեց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, իր հետ շատ այլ հայեր և գործարարներ, հողերի բաշխման հետ կապված որոշ մտահոգությունների մասին բարձրաձայնեց: «Քանի դեռ դրանք մշակված չեն, նորմալ է, հենց փորձում ես մշակել, սեփականատերերը դուրս են գալիս»,- ասաց նա: Գործարարը նաև մտահոգություն հայտնեց, որ իր […]
23:22 10.05.2019
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի ազատագրման 27-ամյակի առթիվ Արցախ կատարած այցին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի գնահատմամբ՝ դա «հակասում է բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածություններին»: Խալաֆովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որոշակի ջանքեր են գործադրում՝ հակամարտության կողմերին իրար մոտեցնելու համար, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի, […]
20:32 10.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում հեծանվով երթևեկելով, ամփոփել է հեծանվային օրը։ Նա ասաց, որ առավոտյան մոռացել էր սաղավարտը, սակայն այն շատ կարևոր է․ «Խորհուրդ եմ տալիս առանց սաղավարտի հեծանիվ չվարել»։ Նա ընդգծել է, որ ավելորդ քաշի հետ խնդիր ունի, և մտադիր է հեծանիվը լիարժեք օգտագործել այդ նպատակի համար․ «Շատ կարևոր է, որ քաղաքում հեծանիվները […]
14:37 10.05.2019
Կառավարության նիստի ընթացքում, խոսելով բնակարանային ապահովության մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե տարբեր խմբերին պետությունը քաղաքի որ հատվածում է բնակարան տրամադրում: «Մենք ասում ենք՝ մանկատան սանին պետք է բնակարան տանք Երևանի կենտրոնում, սա նշանակում է, որ մենք չենք լուծելու այդ խնդիրը, հասկանանք՝ ինչ չափանիշ ենք մենք որդեգրում: Եթե, օրինակ` մենք […]
08:59 10.05.2019
Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում․ «Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:
08:50 10.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնացել հեծանվով։ «Անցած անգամ հեղափոխական հեծանվով էի եկել աշխատանքի, այս անգամ՝ հակահեղափոխական»,- ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։
18:56 09.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արցախ` մասնակցելու Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Նիկոլ Փաշինյանը Շուշիում մասնակցել է շուրջպարի: Շուրջպարին մասնակցում են նաև Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը, մի շարք զինծառայողներ: Հատկանշական է, […]