11:58 27.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց՝ նախապես մտածում էր՝ ինչպես է սկսելու իր խոսքը, սակայն համաժողովի ժամանակ խենթ և իրատեսական գաղափարներից խոսելով՝ կանխորոշել են իր ելույթը: Փաշինյանը նշեց՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեծ բանավեճ է՝ իրատեսության և խենթության միջև, լավ իմաստով «խենթության», որը կարելի է անվանել ռոմանտիզմ: […]
11:09 26.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամական կապերը մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչն այսօր ամուր հիմք է մեր […]
22:10 24.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գայանե Մարկոսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գայանե Մարկոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»։
22:01 24.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Փարթին շարունակվում է»,- գրել է նա։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շրջանավարտներին։
18:22 24.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ուղևորվում է կառավարական ամառանոց, որտեղ այս տարի ևս, շարունակելով նախորդ տարի սկիզբ դրված ավանդույթը, սահմանապահ գյուղերի շրջանավարտ երեխաները նշելու են Վերջին զանգը: Փաշինյանը նաև շնորհավորական ուղերձով դիմեց շրջանավարտներին:
16:01 24.05.2019
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈւ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով: «Որպես կանոն՝ բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են և […]
14:11 24.05.2019
Կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, որովհետև ես գոնե համոզված եմ, որ մարդն Աստծուն հավատալով` հավատում է առաջին հերթին ինքն իրեն, հետևաբար` կրոնին հավատալու, Աստծուն հավատալու ազատությունն ինքն իրեն հավատալու ազատությունն է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին: «Ժամանակակից աշխարհում կան […]
11:57 24.05.2019
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծառայության մեջ գտնվող որդին՝ Աշոտ Փաշինյանը, Արցախից տեղափոխվել է Երևան: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել հարցի վերաբերյալ. «Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»:
10:37 24.05.2019
Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։ Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14-ի վարչապետի որոշումն, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3-ի […]
20:16 23.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հնդկաստանի ժողովուրդը սեփական ընտրությամբ վերահաստատեց իր աջակցությունը Ձեր ծրագրերին և վստահությունը՝ Ձեր առաջնորդության սկզբունքներին: Մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ և նոր հանգրվաններ Հնդկաստանի աննախադեպ վերելքն […]
13:56 23.05.2019
Կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած նախագիծն այսօր բուռն քննարկման պատճառ դարձավ կառավարությունում։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է օդալուսանկարել, գույքագրել Հայաստանի ամբողջ տարածքը ու դրա հիման վրա տարբեր ծառայություններից օգտվելու հնարավորություն տալ և՛ գերատեսչություններին, և՛ մասնավորին։ Նրա կողքին նստած Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը վրդովվեց, քանի որ համարում է, որ այդ ամենով […]
13:05 23.05.2019
Պարզվում է՝ Հայաստանում չկան շինարարական, նախագծման որակյալ աշխատանքներ կատարող ընկերություններ, իսկ մրցույթներում հաղթում են վատ աշխատանք կատարողները։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ իրենք մեսիջ են ուղարկում ընկերություններին, որ այլևս չեն հանդուրժելու վատ աշխատանքը։ Փաշինյանը պատասխանեց, որ ընկերություններն այդ մեսիջները չեն հասկանա։ Փաշինյանը նորից հիշեցրեց «Լուսամուտը […]
12:42 23.05.2019
Կառավարությունն այսօր ավելի քան 7 միլիարդ դրամ լրացուցիչ միջոցներ հատկացրեց ճանապարհաշինության և նորոգման աշխատանքների իրականացման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ճանապարհները իրենց հետ առաջ են տանելու տնտեսությունը, ապա հիշեց․ «Պարո´ն Պապիկյան, տեսե՞լ եք էն տեսանյութը, որ Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց։ Էդ ճանապարհն ի՞նչ […]
12:28 23.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրեց, որ իր հայտարարած 51 հազար աշխատատեղերից մեկ հինգերորդը՝ մոտ 10 հազարը, նոր ստեղծված աշխատատեղեր են։ Մյուս մասը, ըստ Փաշինյանի, ստվերից դուրս բերված, գրանցված աշխատատեղերն են։ Երկու դեպքում էլ, ըստ Փաշինյանի, ավելացումը դրական է։ Այս թիվը, հիշեցնենք, շահարկումների պատճառ էր դարձել, քանի որ ընդդիմախոսների պնդմամբ՝ վարչապետի նշած 50 հազար աշխատատեղերի մեծ […]
12:16 23.05.2019
Կառավարության նիստի ընթացքում այլ հարցի քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև այն գործարանին, որի բացմանը մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և որը, ըստ մամուլի որոշ տեղեկությունների, չէր աշխատում։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր զեկուցեց, որ այնտեղ արդեն 15 մարդ աշխատում է հեռուստացույցերի հավաքման արտադրամասում։ Վարչապետն ասաց, որ մամուլի հրապարակումները թերևս առիթ են ուշադրության […]
21:44 22.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր ընդունել է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին: «Այսօր հյուրընկալեցի Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին, ով արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պրոցեսում «Պապիլոմա» վիրուսի ազդեցության հայտնաբերողն է. նաև մեծ դեր է ունեցել պատվաստանյութի ստեղծման գործում: Մանրամասն քննարկում ունեցանք, որի արդյունքներով ևս մեկ անգամ […]
19:29 22.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ։ Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն Տեր-Թադևոսյան Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր անցած ուղով, գործունեությամբ, հայրենի երկրին մատուցած ծառայություններով ու նվիրվածությամբ հայ ժողովրդի շրջանում վայելում եք մեծ սեր և հարգանք: Անգնահատելի […]
18:29 22.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առկա իրավիճակը: Զրուցակիցները համաձայնել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես Եվրախորհրդի անդամ պետություն՝ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Թյորբորն Յագլանդը հաստատել է կազմակերպության լիակատար աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին: […]
18:10 22.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր՝ Մարիամ Փաշինյանը հարցազրույց է տվել Wnews.am կայքին: Հարցին, թե ինչով սովորաբար օրվա ընթացքում զբաղվում Մարիամ Փաշինյանը, նա պատասխանել է, որ շաբաթվա երեք օրը սկսում է մարզասրահ այցելելով: «Ստաբիլ մարզվելը լավ է ոչ միայն մարմնի, այլև մտքի առողջության համար, երբեմն մարդիկ մտածում են, թե գնում ես մարզասրահ միայն նիհարելու համար, բայց […]
13:32 22.05.2019
ԱԺ-ում տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում բուռն քննարկումներից հետո լրագրողները Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել են, թե արդյոք որևէ անհամաձայնություն կամ կոնֆլիկտը կա իր և «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև: Ի պատասխան` Ալեն Սիմոնյանն ասաց, որ լավ է, երբ քննարկումներ են լինում, կարծիքների փոխանակություն, և Հայկն էլ իր ընկերն է, իրար դեմ ոչինչ չունեն: ԱԺ փոխխոսնակից լրագրողները […]
22:55 21.05.2019
Եվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մենք հնարավորություն չենք ունեցել Հայաստանի կառավարության, Արդարադատության նախարարի կամ այլ մարդկանց հետ մանրամասն քննարկել հարցը: Համենայնդեպս, քաղաքականապես որպես հայտարարություն, կարծում եմ, այն ինչ […]
18:40 21.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մասնակցել է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովին, որը նվիրված է թավշյա հեղափոխության միամյակին (2018-2019թթ.): Վարչապետը ողջունել է գիտաժողովի անցկացումը և նշել, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որոնք այսօր երկրում կատարվում են: «Կառավարությունը չպետք է լինի […]
17:50 21.05.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բոլոր այն դատավորներն, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան: Արդարադատության նախարարի խոսքերով՝ Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ քաղաքական ուղերձ էր դատավորներին։ «Ով կգտնի, որ ինքն անաչառ չէ և չի կարող արդարադատություն […]
15:12 21.05.2019
Ռազմական ծախսերը բյուջեում ծանրակշիռ տեղ ունեն: «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովի ընթացքում այս մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լիովին համաձայն եմ այն դիտարկման հետ, որ մենք պետք է այնպես անենք, որ ծախսը ոչ թե բեռ լինի, այլ հնարավորություն մեր տնտեսության համար: Հայաստանում ստեղծում ենք բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որի խնդիրը պետք է լինի […]
14:45 21.05.2019
«Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանքարդյունաբերությանը: «Հանքարդյունաբերության ոլորտում արտահանման 90 տոկոսը խտանյութն է: Սա, իհարկե, մեծ խնդիր է, ինչը նշանակում է, որ մեր պետությունն այս առումով հանքահումքային երկրի կարգավիճակ ունի՝ սրանից բխող հետևանքով: Մեր խնդիրն է՝ այս հանքարդյունաբերության ցիկլը հնարավորինս երկարացնել: Այս կապակցությամբ կառավարությունը քննարկումներ, բանակցություններ ունի, […]
12:47 21.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է Հայաստանի կառավարության և փորձագիտական հանրության մշտական հաղորդակցության կարևորությունը: Ըստ նրա՝ տեսակետների քննարկման ընթացքում արժեքավոր գաղափարներ կծնվեն և կիրագործվեն: «Ուզում եմ ողջունել գիտաժողովի անցկացումը: Շատ ուրախ եմ, որ այսպիսի գիատաժողով կազմակերպվել է այսպիսի լուրջ մոտեցմամբ: Մեզ […]
10:59 21.05.2019
«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Հայաստանի դատական համակարգում վիրահատական միջամտությունների անհրաժեշտության մասին հայտարարությանը: «Երեկ Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից, այսպես կոչված, «վեթթինգից», անցումային արդարադատությունից, դատավորների ինքնասիրությունն ու արժանապատվությունը ստորացնող գործողություններից։ Փոխարենն առաջարկել եմ իմ և իմ գործընկեր պրոֆեսիոնալ իրավաբանների աջակցությունը՝ […]
08:31 21.05.2019
«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ գրեթե ամբողջ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ, ունեցել մի շարք փակ խորհրդակցություններ: Հայտնի չէ, թե իրականում ինչ են զեկուցել ուժայինները Փաշինյանին, բայց մի բան […]
22:21 20.05.2019
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց՝ ո՞րն է «վեթինգ»-ը, որի մասին այսօր խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հովհաննիսյանն ասաց, որ դա նոր տերմին չէ, պարզապես վարչապետի վերջին հայտարարությունից հետո առնչվեցինք այդ տերմինի հետ: «Դա իրավաբանության մեջ օգտագործվող տերմին է, որը կիրառելի է անցումային արդարադատության համատեքստում: Մի հետաքրքիր բան ասեմ, սա շատ նուրբ իրականացվող իրավական […]