21:25 26.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծով Հայաստանը որևէ բան չի զիջել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստում կա՞ թեկուզ մեկ տոկոս վտանգ Հայաստանի Հանրապետությանը, որևէ բան զիջվո՞ւմ է՝ Փաշինյանը պատասխանեց՝ նայած, թե […]
00:29 22.03.2025
Ես միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Մի րոպե, կներեք, հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ի՞նչ […]
23:16 21.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նոր էսկալացիա, պատասխանել է. «Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կլիներ՝ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի: Նաև վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում՝ վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ […]
22:22 16.03.2025
Իրանի նախագահ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է, որ Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում, հատկապես հարևան երկրների միջև խաղաղության, մերձեցման և կայունության օգտին՝ միաժամանակ ընդգծելով բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ Այս մասին նախագահ Փեզեշքիանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր […]
21:39 16.03.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Ֆրանսիա, Հայաստան–ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։
12:11 16.03.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
22:51 13.03.2025
Ադրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70 տոկոսը. Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում: Անդրադառնալով Բաքվի բարձրաձայնած՝ Ադրբեջանի իբր փախստականների վերադարձի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի […]
22:38 13.03.2025
2020 թվականին նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերալ հատվածական, դրանում նշվում է նաև գերիների վերադարձի մասին, սակայն մինչև օրս այդ խնդիրը լուծված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում: Անդրադառնալով նոյեմբերի 9–ի հայտարարությանն առնչվող դրույթների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հետևյալ դիտարկումն […]
21:34 07.03.2025
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ: Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել […]
20:34 07.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել:
16:29 07.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «#հատիկառհատիկ Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով կանաչապատ տարածքի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 6 միլիոն դրամ»:
21:39 06.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել:
20:35 06.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել:
11:56 16.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հանդիպում է ունեցել Գերմանիայում բնակվող մեր մի խումբ հայրենակիցների հետ: Վարչապետը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել:
20:58 14.02.2025
Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահ Մարկուս Փերթլի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, տնտեսական աճի ապահովման և մակրոտնտեսական կայունության խթանման վերաբերյալ։
20:43 14.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ: Վարչապետը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու կապերի ամրապնդումը, այդ թվում` միջազգային հարթակների շրջանակում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր ուղղություններով հարաբերությունների հետևողական ընդլայնումն ու ամրապնդումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, […]
02:22 14.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Մյունխենից:
20:44 13.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
20:39 12.02.2025
ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանից: Տեսանյութին կից վարչապետը գրել է. «Այժմ ամենակարևոր բանը հետևյան է, որ այս ընթացքում մեր ապրածը կարողանանք դարձնել քաղաքական կապիտալ և քաղաքական ժառանգություն, որը կծառայի ապագայի կառուցմանը»:
21:33 10.02.2025
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել Փարիզում անցկացվելիք Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման […]
21:12 10.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ֆրանսահայ համայնքի հետ հանդիպումից: Տեղանյութին կից նա գրել է. «Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]
01:23 09.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Լիբանանի նորանշանակ վարչապետ Նավաֆ Սալամին։ «Սրտանց շնորհավորում եմ Նավաֆ Սալամին՝ բարեկամ Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և նոր կառավարության ձևավորման առթիվ։ Ցանկանում եմ հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրագործման հարցում։ Հայաստանը պատրաստ է խորացնել բազմակողմ համագործակցությունը Լիբանանի հետ»,- գրել է վարչապետը: Heartfelt congratulations to @nawafasalam on the appointment […]
00:54 09.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը»։
20:16 07.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Հասանք միջանկյալ օդանավակայան»:
23:53 05.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին, հանդես եկել ելույթով: Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ, Ինձ համար պատիվ է այս շատ կարևոր թեմայի շուրջ կարծիքներով կիսվելու այս հնարավորությունն ունենալը։ Իմ տեսանկյունից կրոնի ազատությունը ժողովրդավարության մասին է: Չի կարող լինել ժողովրդավարություն՝ […]
21:01 05.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Գրառմանը կից վարչապետը լուսանկարներ է հրապարակել:
22:36 04.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչներ՝ սենատոր Ռոջեր Ուիքերի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Էնդի Հարրիսի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ռիչարդ Հադսոնի (Հանրապետական կուսակցություն) հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ միջև […]
01:12 04.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն նպատակը և Հայաստանի Հանրապետությունից ավելի […]