TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Նիկոլյա Սարկոզի

Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորման գործով ֆրանսիացի գործարար է ձերբակալվել

08:53 09.01.2018

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի նախընտրական քարոզարշավն ապօրինի ֆինանսավորելու գործով Լոնդոնում ձերբակալվել է ֆրանսիացի գործարար Ալեքսանդր Ջուհրին: Ձերբակալությունը կատարվել է, այսպես ասած, լիբիական դոսիեի շրջանակներում: Ըստ դրա`Լիբիայի արդեն հանգուցյալ նախագահ Մուամար Քադդաֆիի վարչակազմը ֆինանսավորել է Սարկոզիի նախընտրական քարոզարշավը: Ենթադրվում է, որ գործարարը ֆինանսական մեքենայություններ է արել, ձևակերպել Կաննում գտնվող առանձնատան վաճառքը Մուամար Քադդաֆիի խորհրդականին, իսկ այդ գումարները ուղարկել Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորմանը: Այս մասին հայտնի է դարձել 2011 թ-ի մարտին: Առաջինը այդ մասին խոսել են Լիբիայի իշխանությունները: Սարկոզին, սակայն, հերքում է բոլոր մեղադրանքները:

̰
BACK_TO_TOP