11:53 21.05.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում առաջարկել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահն ընդգծել է, որ իրենք ընդունում են խաղաղ, ընտրական, սահմանադրական և ժողովրդավարական լուծումներով մարտահրավերները: Խորհրդարանական ընտրությունները Վենեսուելայում նախատեսված են 2020 թվականին: Նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2015-ին:
19:39 03.05.2019
Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ չի բացառում օտարերկրյա ռազմական միջամտությունը՝ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնից հեռացնելու համար: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Ես չեմ բացառում հավանական ռազմական միջամտությունը, քանի որ միանգամայն պարզ է, թե ինչ է իրենից ներկայացնում Մադուրոյի ռեժիմը: Բայց դա ծայրահեղ դեպքում: Առաջին հերթին անհրաժեշտ է հասնել խաղաղ […]
16:34 30.04.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իր աջակիցներին կոչ է արել դուրս գալ փողոցներ և սկսել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու գործողությունների վերջնական փուլը: Թվիթերի իր միկրոբլոգում Գուաիդոն այս գործողություններն անվանել է «Ազատության օպերացիա»: Իր տեսաուղերձում Գուաիդոն հայտնել է, որ փողոցներ դուրս եկած զինվորականները պաշտպանում են երկրի Սահմանադրությունը: Իրենց հերթին, Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ […]
13:50 12.03.2019
Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է, որ երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետևանքով վաղը՝ մարտի 13-ին, երկրում ոչ աշխատանքային օր է հայտարարվում: «Ես հրամայել եմ չեղարկել աշխատանքային և դպրոցական պարապմունքները մարտի 12-ին և մարտի 13-ին, որպեսզի մեր ժողովրդի հետ միասին մենք կարողանանք որոշակիորեն առաջ գնալ խաղաղ կյանքի և մեր արժանի խաղաղության լիարժեք […]
19:07 02.03.2019
Վենեսուելայի հարցով ԱՄՆ հատուկ պատվիրակ Էլիոթ Աբրամսը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վիզային նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 49 ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աբրամսը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի միջոցներ ձեռնարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կոռումպացված աջակիցների նկատմամբ, ովքեր կխախտեն մարդկանց իրավունքները: Նա նաև […]
10:56 16.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն երկրի զինված ուժերին 2 շաբաթ ժամանակ է տվել, որպեսզի աջակցեն՝ Կարակասում նավթային արդյունաբերության համաժողովում նրա ժամանակավոր նախագահ դառնալուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ընդդիմության առաջնորդն ընդգծել է, որ դա Վենեսուելայի հասարակության համար կարևոր քայլ է, քանի որ նրանք հնարավորություն ունեն ոչ միայն վերջ դնելու երկրում տիրող արտակարգ իրավիճակին, այլև […]
23:10 12.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ երկիր է ժամանել առաջին հումանիտար օգնությունը, որի մուտքը երկրի պաշտոնական իշխանությունները հրաժարվում էին թույլատրել: Այս մասին ընդդիմության առաջնորդը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գուայդոն, սակայն, չի հայտնել, թե ինչ ճանապարհով է այդ օգնությունը մուտք գործել երկրի տարածք: Ավելի վաղ, Գուայդոյի ներկայացուցիչները հայտարարել էին, որ փետրվարի 14-ին Վաշինգտոնում […]
10:55 09.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն կոչ է արել ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիանները ընդդեմ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության: Այս մասին ընդդիմության առաջնորդը հայտարարել է Վենեսուելայի պետական համալսարանում իր ելույթի ժամանակ: Գուայդոյի խոսքերով՝ Մադուրոյի իշխանության տապալումը ժամանակի հարց է: Ավելի վաղ հունվարի 23-ից Վենեսուելայում սկսվեցին հակակառավարական ցույցերը, որոնք ավելի խորացան, երբ խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն […]
15:30 05.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիության երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար` անվանելով Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու նրանց որոշումը, ոչ ճիշտ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոն իշխանության է եկել ժողովրդավարական ընտրություններով: «Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահը իշխանության է […]
13:37 05.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հարցազրույց է տվել Russia Toaday-ին: «Ինձ համար մեկ է, թե ինչպես կմտնեմ պատմության մեջ: Ես չեմ լինի դավաճան, թուլամորթ, ով երես է թեքում ժողովրդի առջև իր պարտականություններից»,- ասել է Մադուրոն: https://twitter.com/RT_russian/status/1092704746295779328
10:58 05.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը փորձում է զարգացման պետական բանկից մոտ 1.2 միլիարդ դոլար տեղափոխել Ուրուգվայ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմության առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպական այն երկրներին, որոնք իրեն ճանաչել են, որպես երկրի նախագահի պաշտոնակատար: Ավելի […]
23:08 02.02.2019
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցները կարմիր շապիկներով դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իրենց հերթին փողոց են նաև դուրս եկել ընդդիմության կողմնակիցները: Ավելի վաղ՝ հունվարի 23-ից Վենեսուելայում սկսվեցին հակակառավարական ցույցերը, որոնք ավելի խորացան, երբ խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն իրեն նախագահի պաշտոնակատար հռչակեց: Սա […]
11:59 30.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրուն մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, թե իբր նա իրեն սպանելու մասին հրաման է տվել Կոլումբիայի իշխանություններին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Մադուրոն ասել է՝ եթե իրեն սպանեն, պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի և Կոլումբիայի վրա: «Անկասկած՝ Դոնալդ Թրամփն ինձ սպանելու մասին հրաման է տվել: Նա դիմել է Կոլումբիային, կոլումբիական մաֆիային, […]
22:53 26.01.2019
Մեծ Բրիտանիան նույնպես վերջնաժամկետ է ներկայացրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Մեծ Բրիտանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը: «Գուայդոն այն մարդն […]
16:57 26.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստատեսությամբ հայտարարել է, որ պատրաստ է բանակցել մի քանի երկրների կողմից Վենեսուելայի նախագահ ճանաչված Խուան Գուաիդոյի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մադուրոն նշել է, որ պատրաստ է երկխոսության, քանի որ հավատում է իր երկրին և ժողովրդավարությանը: Ընդդիմության առաջնորդի պատասխանը չի ուշացել: Նա հրաժարվել է հանդիպել և բանակցել Նիկոլաս Մադուրոյի […]
22:33 19.09.2018
ԱՊԿ-ի ղեկավարը հայտարարել էր, որ Վենեսուելայում իրավիճակը կարգավորելու համար չի բացառվում գործողությունների ցանկացած տարբերակ, այդ թվում` ռազմական ներխուժումը:
13:16 19.09.2018
Մադուրոն նշել է, որ ցանկանում է գնալ Նյու Յորք, սակայն պետք է հոգ տանի իր անվտանգության մասին: