TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

ՆԱՏՕ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ

23:27 09.06.2018

Հունիսի 8-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ: Նախ` ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության օրակարգային հարցերը և զարգացման հեռանկարները: Ընդգծվել է հայ-հունական ռազմական համագործակցության բարձր մակարդակը: Դավիթ […]

̰
ՆԱՏՕ-ն հրաժարվել է ընդունել Քաթարին

09:15 07.06.2018

Հյուսիսատլանտյան դաշինքը մերժել է ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու Քաթարի հայցը: Այս մասին հայտնում է Gulf News-ը: «Համաձայն Վաշինգտոնյան պայմանագրի 10-րդ հոդվածի՝ միայն եվրոպական երկրները կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամներ»,-ասվում է հաղորդագրությունում: Բացառություն են միայն ԱՄՆ-ը և Կանադան, որոնք հանդիսանում են կազմակերպության հիմնադիր-անդամներ: Ավելի վաղ Քաթարի կառավարության փոխվարչապետ, պաշտպանության պետնախարար Խալեդ բեն Մուհամմադ ալ-Աթիյան հայտարարել էր, […]

̰
ՆԱՏՕ-ն երկու նոր բազա կտեղակայի ԱՄՆ-ում և Գերմանիայում

16:03 06.06.2018

ՆԱՏՕ-ն պլանավորում է երկու նոր բազա տեղակայել ԱՄՆ-ում և Գերմանիայում: Ըստ այդմ՝ ՆԱՏՕ-ի նոր ծովային հրամանատարությունը նախատեսվում է տեղակայել ԱՄՆ-ում, իսկ ապրանքաշրջանառության բազան կգտնվի Գերմանիայում: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ТАСС գործակալությունը: «Մենք Ատլանտիկայի գծով ծովային հրամանատարությունը կընդլայնենք ու կհաստատենք ԱՄՆ-ում, իսկ ապրանքաշրջանառության նոր կայանը՝ Գերմանիայում»,- ասել է […]

̰
ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Ստոլտենբերգ

14:44 06.06.2018

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում բարձր է գնահատվել այն հանգամանքը, որ, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հունիսի 6-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: «Առանձնակի կարևորվեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում […]

̰
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ին հորդորում է ավելի մեծ քանակությամբ ուժեր պատրաստել Մոսկվային դիմակայելու համար

10:53 06.06.2018

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին ասել է, որ այս նախաձեռնությունն առաջին հերթին նպատակ ունի դիմակայել Ռուսաստանին և իրականացնել Պենտագոնի 2018թ. ազգային պաշտպանական ռազմավարությունը:

̰
Քաթարը դիտարկում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը

07:12 06.06.2018

Քաթարը կցանկանար անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, որի հետ ներկայում արդյունավետորեն համագործակցում է: Այս մասին ՊՆ-ի «Ալ-Թալյայա» պարբերականի հետ զրույցում ասել է Քաթարի կառավարության փոխվարչապետ, պաշտպանության պետնախարար Խալեդ բեն Մուհամմադ ալ-Աթիյան: «Քաթարն արդյունավետորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, այդ համագործակցությունն օրեցօր զարգանում է և կարող է տանել Քաթարի տարածքում ՆԱՏՕ-ի որևէ ստորաբաժանման կամ մասնագիտացված կենտրոնի տեղակայման: Ինչ վերաբերվում […]

̰
ՆԱՏՕ-ն հրաժարվել է Իրանի հարձակման դեպքում օգնել Իսրայելին

22:58 02.06.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Der Spiegel-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը չի օգնի Իսրայելին Իրանի հետ զինված հակամարտության դեպքում: Ինչպես նշել է Սթոլթենբերգը, ՆԱՏՕ-ն չի կարող Իսրայելին տալ անվտանգության լիարժեք երաշխիքներ, քանի որ երկիրը չի հանդիսանում կազմակերպության անդամ, չնայած մնում է բլոկի գործընկեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի մասնակցում […]

̰
Վրաստանն ունի ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ ամեն բան. Ստոլտենբերգ

18:12 28.05.2018

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ավելի վաղ հույս էր հայտնել, որ երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին մինչև 2021 թվականը:

̰
Ստոլտենբերգը հայտնել է ՆԱՏՕ-Ռուսաստանի խորհրդի նիստի օրը

19:52 26.05.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Der Spiegel թերթին տված հարցազրույցում, որ ՆԱՏՕ-Ռուսաստանի խորհրդի նիստը կկայանա մայիսի 31-ին: «Մայիսի 31-ին տեղի կունենա Ռուսաստանի խորհուրդ-ՆԱՏՕ նիստը՝ նպատակ ունենալով ռուսական կողմի հետ շարունակել երկխոսությունը»,- ասել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը «հեշտ չէ» և այդ իսկ պատճառով ընդգծել է դրա կարևորությունը: Ստոլտենբերգը հավելել […]

̰
ՆԱՏՕ-ում բարձր են գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը

17:45 25.05.2018

Երեկ՝ մայիսի 24-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե-Հայաստան ձևաչափով նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման 2017թ. գնահատման զեկույցը: ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանն իր […]

̰
Մոսկվան  «համարժեք միջոցներ» կձեռնարկի՝ ի պատասխան Վրաստանի և ՆԱՏՕ-ի մերձեցման

17:20 25.05.2018

Մոսկվան անհանգստություն է հայտնել Վրաստանի և ՆԱՏՕ-ի մերձեցմամբ: ՌԴ ԱԳՆ-ն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել: «Տարածաշրջանից դուրս ուժերի կողմից Հարավային Կովկասի «ռազմական յուրացումը» ներկայացնում է ուղղակի վտանգ Ռուսաստանի համար: Վրաստանի գործընկերները հյուսիսատլանտյան դաշինքում չեն թաքցնում, որ զինում են նրան՝ «Ռուսաստանին զսպելու» համար: Նման իրավիճակում ռուսական կողմը իրավունք է վերապահում, կայացնել պատշաճ որոշում՝ իր և իր […]

̰
Մայք Պոմպեո. ԱՄՆ-ն սպասում է այն օրվան, երբ նրանք կողջունեն Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում

14:56 22.05.2018

«Մեր որոշումն անսասան է: Նախագահ Թրամփը հաստատակամորեն աջակցում է 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը: ԱՄՆ-ն ակնկալում է, որ Վրաստանը մի օր կմտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Հանդիպումների ընթացքում մենք կքննարկենք ազգային անվտանգության, տնտեսական աճի և ժողովրդավարության բոլոր ասպեկտները»,– ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը:

̰
Թուրքիայի նախագահի թեկնածուն խոստացել է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից

14:37 21.05.2018

Թուրքիայի նախագահի անկախ թեկնածու, Vatan («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դոկու Փերինչեքը հայտարարել է, որ եթե ինքը հաղթի նախագահական ընտրություններում, երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից:

̰
Ոչ մի երկիր իրավունք չունի վետո դնել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վրա. Բրիջիթ Բրինք

14:40 10.05.2018

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարություն արել է Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում կայացած գիտաժողովում:

̰
ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը. Ջեյմս Ապատուրայը շնորհավորել է Փաշինյանին

18:28 09.05.2018

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը::

̰
Սկրիպալներին թունավորած նյութն արտադրված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկում. Լավրով

19:37 14.04.2018

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ում ելույթը հեռարձակել է «Россия 24» հեռուստաալիքը, հայտարարել է, որ Շվեյցարիայի Շպից քաղաքի ճառագայթային և քիմիաբիոլոգիական վերլուծական կենտրոնի մասնագետները ավարտել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից ուղարկված՝ Սկրիպալներին թունավորած նյութի նմուշների ուսումնասիրությունը և ներկայացրել են իրենց եզրակացությունը:

̰
ՆԱՏՕ-ի արտակարգ նիստ Սիրիայի հրթիռակոծության հարցով

13:28 14.04.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր աջակցությունն է հայտնել Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային ու Բրիտանիային՝ Սիրիայի տարածքի հրթիռակոծության հարցում։

̰
ՆԱՏՕ-ն հայտարարել է «Իսլամական պետության» հրամանատարներից մեկին ոչնչացնելու մասին

09:05 10.04.2018

Այս մասին ասվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարության կայքում:

̰
Ե՞րբ կվերականգնվեն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները

17:47 31.03.2018

«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև նորմալ հարաբերություններն անհնար են, քանի դեռ Ռուսաստանը չի պահպանում միջազգային իրավունքի նորմերը»:

̰
Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

20:09 23.03.2018

Մարտի 20-ից հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, Լեհաստանի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ:

̰
ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետները Հայաստանում են

18:30 22.03.2018

Հայաստան կատարած հերթական այցի շրջանակներում մարտի 22-ին ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

̰
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի փրկարարական վարժանքին

11:11 21.03.2018

Հայաստանցի փրկարարները հոկտեմբերի 8-11-ը Սերբիայի Մլադենովակ քաղաքում կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի» (Euro-Atlantic Disaster Response Coordination Centre՝ EADRCC) կազմակերպած «Սերբիա-2018» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքին: Ինչպես հայտնում է 911 արտակագ թերթը, նման վարժանք կազմակերպվում է արդեն 18-րդ անգամ:

̰
Հայաստան-ՆԱՏՕ աշխատանքային խմբի հանդիպում ՊՆ-ում

20:35 16.03.2018

Մարտի 14-ից 16-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրի գնահատման, պլանավորման և վերանայման գործընթացի գործընկերության նպատակների արդիականացման ամենամյա աշխատանքային հանդիպումը:

̰
Ռուսաստանին դիմակայելու համար Բրիտանիան փնտրում է ՆԱՏՕ-ի և Եվրոպայի աջակցությունը

08:54 14.03.2018

Էմանուել Մակրոնը խոստացել է կոնկրետ քայլերում սատարել Մեծ Բրիտանիային՝ կապված Ռուսաստանի կողմից միջազգային կարգի խախտման դեպքերի հետ:

̰
Ուկրաինան դեռ պատրաստ չէ ՆԱՏՕ մտնելու համար․ Ուոլկեր

11:09 11.03.2018

Չնայած, որ Ուկրաինան ստացել է ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, սակայն Կիևը դեռ պատրաստ չէ անդամակցությանը, հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոլկերը։

̰
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարը հորդորել է չդանդաղեցնել սպառազինությունների արդիականացումը

09:53 09.03.2018

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Քերտիս Սկապարոտտին հայտարարել է, որ ամերիկյան զինուժը չպետք է դանդաղեցնի սպառազինությունների նորացումը:

̰
ՆԱՏՕ-ն նշել է սպառնալիքները, եթե Թուրքիան ձեռք բերի ռուսական C-400 համակարգերը

10:49 08.03.2018

Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենթիահրթիռային համակարգերի ձեռքբերումը լուրջ մտահոգություններ է առաջացրել ՆԱՏՕ-ում: Այդ մասին հայտնել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավարը:

̰
ՆԱՏՕ-ն Պուտինի նախազգուշացումը համարում է անընդունելի

11:26 03.03.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ցանկացած հարձակում Մոսկվայի դաշնակիցների վրա կդիտարկվի որպես հարձակում Ռուսաստանի վրա և անմիջապես պատասխանի կարժանանա:

̰
ՆԱՏՕ-ն մեղադրել է Ռուսաստանին Կանադային ընտրություններին միջամտելու մտադրություն ունենալու մեջ

14:46 28.02.2018

Ռուսաստանը կփորձի միջամտել 2019 թվականին նախատեսվող՝ Կանադային դաշնային ընտրությունների անցկացման գործընթացին: Այս մասին հայտարարել է Ռիգայում՝ ՆԱՏՕ-ի ռազմավարական կապի կենտրոնի ղեկավար Յանիս Սարտսը, հայտնում է РИА Новости-ն:

̰
Գերմանիան եռակի կավելացնի ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող զինծառայողների թիվը

20:42 19.02.2018

2018 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին մասնակցելու է Բունդեսվերի 12 հազար զինծառայող: Վերջին տարիների ամենամեծ զորավարժություններից մեկն անցկացվելու է հոկտեմբերին և նոյեմբերին:

̰
BACK_TO_TOP