TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Պորոշենկոն ելույթ է ունեցել կիսադատարկ դահլիճում

16:33 14.07.2018

«Таймер» պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Տկաչովը լուսանկար է հրապարակել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից: Լուսանկարում պատկերված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համատեղ ելույթի պահը՝ գրեթե դատարկ դահլիճում: Հաղորդվում է, որ կիսադատարկ դահլիճում տեղերը զբաղեցրել են  հիմնականում լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու լուսանկարիչները: «Ուկրաինա-ՆԱՏՕ. Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար»,- հրապարակումը մակագրել է Տկաչովը: […]

̰
Հայաստանը կմնա ՌԴ-ի մոտ դաշնակիցը, սակայն կզարգացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ․ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին

00:23 14.07.2018

Հայաստանը կմնա Ռուսաստանի մոտ դաշնակիցը, ՀԱՊԿ անդամը, սակայն կզարգացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Իր արտաքին և ներքին քաղաքական նպատակների մասին Euronews-ի թղթակից Անդրեյ Բեկետովի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպես գիտեք՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր երկիրն է։ Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելությունների՝ Կոսովոյում և Աֆղանստանում։ Դա մեզ տալիս է միջազգային անվտանգության ապահովմանը մասնակցելու […]

̰
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացրել է ՆԱՏՕ-ի ընթրիքից առաջ՝ Յունկերի երերուն քայլվածքի պատճառը

21:53 13.07.2018

ՆԱՏՕ-ի ընթրիքից առաջ Եվրահանձնաժողովի նախագահի մոտ իշիալգիայի սպազմ է սկսվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած մեծ ճաշից առաջ՝ Յունկերի տարօրինակ քայլվածքի մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը: «Չորեքշաբթի երեկոյան Եվրահանձնաժողովի նախագահի մոտ իշիալգիա հիվանդության սպազմ է եղել: Յունկերն ավելի վաղ հրապարակայնորեն բացատրել էր, որ դա ազդում է իր քայլքի […]

̰
Մոսկվան նախազգուշացնում է` ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը հղի է հետևանքներով

21:18 13.07.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը բարձր է գնահատել դաշինքին անդամակցելու շրջանակներում Վրաստանի կատարած բարեփոխումներն ու հավաստիացրել, որ երկիրը դառնալու է դաշինքի անդամ: Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բրյուսելում կայացած Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսում: Բրյուսելի գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ասուլիսում հայտարարել էր, որ Ռուսաստանը «համարժեք միջոցներ»  կձեռնարկի նոր […]

̰
Եվրահանձնաժողովի նախագահը ՆԱՏՕ-ի ընթրիքից առաջ կորցրել է հավասարակշռությունը

14:37 13.07.2018

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ՆԱՏՕ-ի ընթրիքից առաջ մի քանի անգամ կորցրել է հավասարակշռությունը, գրում է բրիտանական Daily Mail-ը: Լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Յունկերն երերալով քայլում և մի կերպ պահում հավասարակշռությունը: 63-ամյա  պաշտոնյային չընկնելու համար օգնում են Ֆինլադնիայի, Ուկրաինայի նախագահներն ու մյուս ներկաները: Daily Mail-ի փոխանցմամբ՝ Յունկերը նախկինում ասել, է որ […]

̰
ԱՄՆ-ը կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից

20:11 12.07.2018

Այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահի վարչակազմը հրաժարվում է մասնակցել միջազգային գործարքներին կամ սպառնում է դրանով, ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալն այլևս ֆանտաստիկ չի թվում, գրում է The Globe and Mail-ը: Այնուամենայնիվ, Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալն ԱՄՆ-ի համար դժվար իրագործելի  կլինի, օրինակ՝ կանոնների համաձայն, ՆԱՏՕ-ից դուրս գալ ցանկացող ցանկացած երկիր պետք է տեղեկացնի Միացյալ Նահանգներին, իսկ Վաշինգտոնը […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Յունկերի ու Տուսկի հետ

15:47 12.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի մամուլի խոսնակի Twitter-ի էջից: Bilateral meeting President ⁦@JunckerEU⁩ with the new Prime Minister of #Armenia Nikol Pashinyan in the sidelines of #NATOSummit. ⁦@armgov⁩ ⁦@nikolpashinyan⁩ pic.twitter.com/MG6dMKelyE — Margaritis Schinas (@MargSchinas) July 12, 2018 Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Եվրախորհրդի […]

̰
Այսօր ՆԱՏՕ-ի երկրները կկենտրոնանան Աֆղանստանի վրա

15:03 12.07.2018

Հուլիսի 11-ին՝ գագաթաժողովի առաջին օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին հորդորել էր իրենց տարեկան ՀՆԱ-ի 4 %-ը տրամադրել ռազմական ծախսերին՝ 2%-ի փոխարեն:

̰
Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ

14:40 12.07.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Վրաստանն ապագայում կդառնա դաշինքի անդամ, դա հաստատվել է գագաթնաժողովում: Կազմակերպությունը կշարունակի նախապատրաստել այդ գործընթացը, տեղեկացնում է РИА Новости-ն: «Մենք ամբողջությամբ աջակցում ենք Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մեր առաջնորդները դա երեկ հաստատել են, մենք կշարունակենք աշխատել ձեզ հետ՝ անդամակցությունը նախապատրաստելու համար»,- ասել է նա: Ստոլտենբերգը հիշեցրել […]

̰
Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին

07:08 12.07.2018

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան: Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այստեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Վերջինս ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային լուսանկարահանում: Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի […]

̰
ՆԱՏՕ-ում նախազգուշացրել են ՌԴ-ի կողմից նոր սպառնալիքների մասին

00:29 12.07.2018

ՆԱՏՕ-ի անդամ-երկրների առաջնորդները հայտարարել են Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքի մասին։ Հռչակագրում ասվում է, որ Ռուսաստանը խախտում է միջազգային օրենսդրությունը և անցկացնում սադրիչ ռազմական միջոցառումներ։ Համաձայն փաստաթղթի՝ Մոսկվային քննադատում են Ուկրաինայում իրադրության ապակայունացման, Կալինինգրադում հրթիռների տեղակայման, ՆԱՏՕ-ի երկրների տարածքի խախտման, այլ երկրների գործերին միջամտելու փորձի և կիբերհարձակումների ու ապատեղեկատվության տարածման մեջ։ Դաշինքը կոչ է արել Ռուսաստանին […]

̰
ՆԱՏՕ-ն Մակեդոնիային հրավիրել է անդամակցության բանակցություններ սկսելու

23:52 11.07.2018

ՆԱՏՕ-ն Մակեդոնիային պաշտոնապես հրավիրել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ անդամակցության վերաբերյալ բանակցությունների։ Այդուհանդերձ, զգուշացում է արվել, որ դրանք չեն ավարտվի, քանի դեռ չի լուծվել երկրի անվանափոխության հարցը։ Մակեդոնիան և Հունաստանն անցած ամիս համաձայնագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Մակեդոնիան վերանվանվելու է Հյուսիսային Մակեդոնիա, որպեսզի շփոթություն չառաջանա Հունաստանի Մակեդոնիա շրջանի հետ։ Դրա դիմաց Աթենքը խոստացել է չխոչընդոտել հարևանի […]

̰
ՆԱՏՕ-ն կոչ է անում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով

23:05 11.07.2018

ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը հուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել բոլոր գործընկերների՝ արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքին։ Հռչակագրում, մասնավորապես, ասվում է․ «Կոչ ենք անում բոլոր կողմերին լինել կառուցողական և առավել մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային […]

̰
Եթե ՆԱՏՕ-ն մեզ ընդառաջ գնար, մենք «S-400»-ները Ռուսաստանից չէինք գնի. Չավուշօղլու

19:46 11.07.2018

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնած Թուրքիայի  արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում խոսել է ռուսական հակաօդային պաշտպանության «S-400» զենիթահրթիռային համակարգերի մասին։ Նա ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանն արդեն պայմանագիր են ստորագրել այդ համակարգերի գնման վերաբերյալ։ Չավուշօղլուն պնդել է, որ թեև առկա է ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների դժգոհությունը, բայց Թուրքիան գնելու է այդ […]

̰
Գերմանիան Ռուսաստանի գերին է. Թրամփը Բրյուսելում քննադատել է Բեռլինին

15:30 11.07.2018

Ստոլտենբերգը նշել է, որ նույնիսկ սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի հետ առևտուր էին իրականացնում:

̰
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին արգելել են բջջային հեռախոսներ օգտագործել հանդիպումների սրահներում

13:30 11.07.2018

Այսօր Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ-ի անդամ 29-ը երկրների երկօրյա գագաթնաժողովը։ Մասնակից երկրների ղեկավարներին, անվտանգության նկատառումներից ելենելով, արգելվում է օգտագործել բջջային հեռախոսներ հանդիպումների սրահում։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական կայքը։ Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպման հիմնական թեմաները կլինեն ազգային անվտանգության հետ կապված ծախսերը և Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև դաշինքին Մակեդոնիայի միանալու […]

̰
«Պուտինի հետ հանդիպումն ամենահեշտն է». ԱՄՆ նախագահը մեկնել է Բրյուսել

10:37 11.07.2018

ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ԱՄՆ ղեկավարը կմեկնի Մեծ Բրիտանիա, այնուհետև Ֆինլանդիա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:

̰
Վրաստանի նախագահը մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով

16:22 10.07.2018

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Անկարայում Թուրքիայի նախագահի երդմնակալության  արարողությանը մասնակցելուց  հետո, վրացական պատվիրակության հետ միասին մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Մինչ այդ, Վրաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունն Անկարայում արարողությանը մասնակից 20 երկրներից դաշինքի անդամ պատվիրակությունների հետ քննարկել է գագաթնաժողովին քննարկվելիք հարցեր: Թուրքիան հայտարարել է, որ աջակցելու է Վրաստանի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին: Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների պատմության մեջ […]

̰
Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել պարզեցված ընթացակարգով

21:06 09.07.2018

ՆԱՏՕ-ն կարող է Վրաստանին դաշինքին անդամակցելու հեռանկարներ բացել առանց  առաջադրվող Անդամակցության գործողությունների ծրագրի: Այդ մասին հաղորդել է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրին: 2008թ. Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին որոշում էր կայացվել այն մասին, որ Վրաստանը կարող է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին՝ չափանիշներին համապատասխանելու դեպքում: 2014թ. դաշինքի՝ Ուելսի գագաթնաժողովում,  արդեն Վրաստանին անդամակցությանն աջակցող գործողությունների փաթեթ էր ներկայացվել: «Սպասվում […]

̰
Թրամփը կարող է ԱՄՆ զորքերը դուրս բերել Ուկրաինայից

19:07 09.07.2018

Բրյուսելում կայանալիք առաջիկա հանդիպումը Թրամփը կարող է օգտագործել, որպեսզի ՆԱՏՕ-ի իր գործընկերներից պահանջի իրենց վրա վերցնել ծախսերի ավելի մեծ մասը:

̰
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շեմին Բրյուսելում բողոքի ակցիաներ են մեկնարկել

21:32 07.07.2018

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բողոքի ակցիաներ են մեկնարկել՝ հաջորդ շաբաթ այստեղ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցներ իրենց հետ ակցիայի վայր են բերել «Թրամփը չի ողջունվում», «Աշխարհը կրկին մեծ դարձնենք», «Վերջ ՆԱՏՕ-ին- վերջ պատերազմին» ու այլ կարգախոսներով պաստառներ: Քաղաքի հյուսիսային կայարանում անցկացվող ակցիան վերահսկվում է տեղի ոստիկանության ուժեղացված […]

̰
ՆԱՏՕ-ն երկու խնդիր ունի՝ Պուտինն ու Թրամփը. Bloomberg

17:59 06.07.2018

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծ լարվածության վիճակում է գտնվում, Bloomberg-ում գրել է  Եվրոպայում ՆԱՏՕ-ի ԶՈՒ նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը: Ստավրիդիսը պատմել է, որ 2009-2013 թվականներին ՆԱՏՕ-ում իր աշխատանքի ընթացքում տարաձայնություններ ու հակասություններ են եղել Լիբիայի և Աֆղանստանի հարցերում, ինչպես նաև անվերջ վեճեր ԱՄՆ-ի և մյուս  դաշնակիցների միջև պարտականությունների արդար բաժանման վերաբերյալ: Այնուամենայնիվ, ներկայումս, […]

̰
ԱՄՆ-ը կաջակցի Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

15:34 06.07.2018

ԱՄՆ-ը պատրաստվում է աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Հաթչիսոնը: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Միացյալ Նահանգների գլխավոր թեման է լինելու Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանության հարցը: Քեյ Հաթչիսոնի խոսքերով՝ հատուկ ուշադրություն է  դարձվելու «ժողովրդավարական երկրների նկատմամբ Մոսկվայի վնասաբեր գործողություններին և Ռուսաստանին զսպելու քաղաքականությանը»:

̰
ՆԱՏՕ-ն ցանկանում է ավելի խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները

13:58 03.07.2018

ՆԱՏՕ-ն ցանկանում է էլ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: «Ես անվերապահորեն վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր կայուն համագործակցությունը կշարունակվի», – «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեյմս Ափաթուրայը: «Նախ, կուզեի նշել, որ մենք շնորհավորական ուղերձ […]

̰
Թրամփը բողոք-նամակներ է ուղղել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին

13:54 03.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարբեր նամակներ է ուղարկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին՝ բողոքելով այն բանից, որ նրանք չեն ավելացրել պաշտպանության համար նախատեսվող ծախսերը, հայտնում է The New York Times պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակներն ԱՄՆ նախագահն ուղարկել էր դեռևս անցած ամիս: Այդ երկրների շարքում նշվում են Գերմանիան, Բելգիան, Նորվեգիան և Կանադան: «Ինչպես մենք այդ հարցը քննարկել […]

̰
ԱՄՆ-ն դիտարկում է Գերմանիայից զորքերի դուրսբերման հարցը

15:33 30.06.2018

ԱՄՆ ղեկավարը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ մի շարք երկրներ քիչ ջանքեր են ներդնում պաշտպանության ոլորտում:

̰
Թրամփը ՆԱՏՕ-ի անդամներից կրկին պահանջել է մեծացնել պաշտպանական ծախսերը

10:59 30.06.2018

Գերմանիան և ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները պետք է մեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գերմանիան պետք է ավելի շատ գումար ծախսի։ Իսպանիան, Ֆրանսիան։ Անարդար է, թե նրանք ինչպես են վերաբերվում ԱՄՆ-ին»,-նրա խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։ Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ի գոյությունից Եվրոպան ավելի շատ օգուտ է քաղում, […]

̰
Տրանսատլանտյան հարաբերությունները չեն ազդում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վրա. Մոգերինի

19:42 25.06.2018

Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն որոշել են բարձրացնել գործակցության մակարդակը, տրանսատլանտյան հարաբերությունների խնդիրները չեն ազդում այդ կազմակերպությունների համատեղ աշխատանքի վրա, այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Այսօր Լյուքսեմբուրգում անցկացվել է Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների համատեղ նիստը, որին մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար […]

̰
Հայաստանը հրավիրված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

17:45 22.06.2018

Հայաստանը հրավիրվել է հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտնում է Риа Новости-ն: Հաղորդվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն նաև այնպիսի երկրներ, որոնք շարունակում են ներդրում են ունենալ «Վճռական աջակցություն» առաքելությանը՝ ԱՖղանստանում: «Գագաթնաժողովին հրավիրվել են բոլոր այն երկրների և կառավարությունների ղեկավարները, որոնք ներդրում ունեն  Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությունում: Սա վերաբերում է նաև Հայաստանին»,- հայտնել է գործակալության […]

̰
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև կապերի թուլացումից

20:10 21.06.2018

«Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև տրանսատլանտյան կապերը վերջերս թուլացել են: Անհրաժեշտ է ջանքեր գործադրել ՆԱՏՕ-ի ուժեղացման համար»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին  Լոնդոնում կայացած իր ելույթի ժամանակ: Ըստ Ստոլտենբերգի, նման հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընդհատվել: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ դաշինքում գործընկերության պահպանումը բխում է  իրենց ռազմավարական շահերից: Նա […]

̰
BACK_TO_TOP