15:58 21.09.2018
Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Վրաստանին ինքնիշխանության, անկախության, միջազգային ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության, ինչպես նաև օրենքի իշխանության ամրապնդման հարցերում։ Վրաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը։ Խոսնակը հիշեցրել է իրենց միասնական դիրքորոշումը ռուս-վրացական պատերազմի մասին, այն է՝ Ռուսաստանը բռնակցել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը։ Սրանից հետ […]
14:28 21.09.2018
Վրաստանը պարտադիր պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ անդրադառնալով նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլի հայտարարությանը: Վրաստանի վարչապետը նշել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ու ինքն այդ հարցի շուրջ նույն տեսակետն ունեն: «Վրացական երազանքի» համար միջազգային գլխավոր երկու առաջնահերթություն կա՝ Վրաստանը պարտադիր պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: […]
11:58 20.09.2018
«Մենք հանդես ենք գալիս բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման դիրքերից։ Եվ աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների որոնման հարցում»,– Բաքվում լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոտեմյուլլերը։ Ադրբեջանական մամուլը մեջբերում է նաև նրա խոսքերը տարածքային ամբողջականության մասին, քանի որ Բաքվում […]
19:21 17.09.2018
Ռուսաստանի կողմից կիբերհարձակման դեպքում ՆԱՏՕ-ն, հնարավոր է՝ Խարտիայի 5-րդ հոդվածը գործի դնի: Այս մասին Axios լրատվական պորտալի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Դա կախված է կիբերհարձակման բնույթից: Կարևոր է մեր հստակ դիրքորոշումը, որ անհրաժեշտության դեպքում մենք կգործարկենք 5-րդ հոդվածը, ինչպես նաև կամրապնդենք կիբերպաշտպանությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգի խոսքերով՝ դաշինքը […]
07:26 17.09.2018
ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ռազմածովային խմբի ռազմանավերը ներկայում պարեկություն են իրականացնում Միջերկրական ծովի արևելյան շրջանում։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով արևմտյան ծովային ռեսուրսների տվյալներին։ Նիդերլանդների (HNLMS De Ruyter), Կանադայի (Ville de Quebeс) և Հունաստանի (Elli) ռազմածովային ուժերի հածանավերը պարեկում են Սիրիայի ափերից անմիջական հեռավորության վրա գտնվող շրջանում։ Ներկայում Միջերկրական ծովի ջրատարածքում են գտնվում ԱՄՆ […]
16:26 15.09.2018
Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ջանքերը գնահատվում են, և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է աջակցել Թբիլիսիին՝ կազմակերպությանն անդամակցությունը հնարավոր դարձնելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Վրաստանը առաջընթաց է գրանցում, և մենք ողջունում ենք դա։ Մենք շարունակելու ենք աջակցել Վրաստանին, քանի դեռ երկիրը շարժվում է Եվրատլանտյան ինտեգրացիայի ուղղությամբ՝ ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելը»,– նշել է Ստոլտենբերգը։ […]
14:47 11.09.2018
Սեպտեմբերի 5-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ ԳՀԽ ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից: Աշխատանքային խումբը մասնակցել է հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը, ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար […]
08:56 03.09.2018
Վրաստանի «Սենակի» զորավարժարանում սեպտեմբերի 2-ին մեկնարկել են «Agile Spirit-2018» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների 237 զինծառայող: Հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և Չեխիայի զինծառայողները: Վարժանքները կտևեն 10 օր։ «Agile Spirit» ամենամյա զորավարժություններն անցկացվում են Վրաստանում 2011 թվականից: Զորավարժություններն ուղղված են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման […]
20:25 02.09.2018
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» խաղաղարար առաքելության նոր հրամանատար է դարձել ամերիկացի գեներալ Սքոթ Միլլերը, ով համարվում է վճռական գործողությունների կողմնակից։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Ջոն Նիքոլսոնին։ Ելույթ ունենալով Քաբուլում պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ՝ Միլլերը հայտարարել է, որ ստիպված է լինելու կոշտ որոշումներ ընդունել։ Միլլերը կարծում է, որ երկրում քաղաքական հաշտեցման նախադրյալներն ապահովելու համար անհրաժեշտ […]
19:25 01.09.2018
Վրաստանի արևմուտքում՝ Սենակի քաղաքում, մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ 10 և գործընկեր երկրների տասնօրյա հրամանատարաշտաբային զորավարժությունները (Agile Spirit-2018): Նման զորավարժություններ անցկացվում են 2011 թվականից: Մասնակիցների թիվն անընդհատ ավելանում է: Նախորդ տարի զորավարժություններին մասնակցել են 7 երկրների զինվորներ: Հերթական զորավարժություններին Վրաստանից բացի մասնակցում են ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Չեխիայի ԶՈՒ ներկայացուցիչներ: Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունները համակարգում […]
17:45 26.08.2018
Էստոնիայի նախկին նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսն առաջարկել է ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարանն անվանել է՝ ի պատիվ կյանքից հեռացած ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Իլվեսը Մակքեյնին համարում է Էստոնիայի մեծ ընկերը՝ կապված երկրից խորհրդային զորքերի դուրսբերմանը և ՆԱՏՕ-ին հանրապետության անդամակցությանն աջակցելու հետ։ Նրա խոսքով՝ 6 տարի կոմունիստների մոտ բանտարկված մնալուց հետո նա […]
09:33 07.08.2018
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցին, հայտարարել է, որ այն կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: «Դա կարող է հանգեցնել սարսափելի հակամարտության: Հասկանալի չէ, թե դա ինչի համար է պետք»,- ասել է նա «Կոմերսանտ FM» ռադիոկայանին տված հարցազրույցում։ ՌԴ վարչապետը նաև նշել է, որ 2008 թ. օգոստոսի զինված հակամարտությունը, որն սկսվել էր Ռուսաստանի՝ […]
13:03 05.08.2018
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության 3 անդամ է զոհվել երկրի արևելքում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով առաքելության տարածած մամլո հաղորդագրությանը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ երկրի արևելքում աֆղանական զինված ուժերի հետ համատեղ պարեկություն իրականցնելիս։ Պայթյունի հետևանքով տուժել է առաքելության ևս մեկ զինծառայող՝ ԱՄՆ-ից, և աֆղանական […]
15:41 03.08.2018
ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությունը (KFOR) իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Կոսովոյում և Մետոքիայում իրականացվող վարժանքներ անցկացնելու մասին: Առաքելության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «KFOR-ը Կոսովոյում անցկացնում է զինավարժանքներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244-րդ բանաձևին համապատասխան՝ պատրաստակամության և օպերատիվ ներուժի պահպանման նպատակով և խաղաղությունը, անվտանգությունը և տեղաշարժման ազատությունը երաշխավորելու համար»: KFOR-ը իր ֆեյսբուքյան էջում […]
14:23 30.07.2018
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ Հայաստանը կմասնակցի զորավարժություններին. Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա: Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրներ:
07:55 30.07.2018
Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել օրենսդրորեն արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից։ T-online պորտալը հայտնում է, որ Մաքքեյնը խորհրդարանականներ Ջեք Ռիդի, Թիմ Քեյնի և Կորի Գարդների հետ սենատի դիտարկմանն է ներկայացրել օրինագիծ, որում ասվում է, որ ԱՄՆ-ը չի կարող դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից առանց օրենսդիրների հավանության։ Մաքքեյնի կարծիքով՝ Թրամփը վատ […]
18:35 28.07.2018
Վրաստանի ՊՆ մամլո ծառայության տեղեկությամբ՝ Վրաստան է ժամանել գերմանական ռազմական տեխնիկան, որը կմասնակցի ՆԱՏՕ-«Արժանի գործընկեր-2018» (Noble Partner) բազմազգ զորավարժություններին: Այս տարի Բունդեսվերը Վրաստան է ուղարկել հետևակի մարտական մեքենաներ և զրահամեքենաներ: Զինտեխնիկայի հետ միասին Վրաստան են ժամանել նաև զինծառայողներ՝զորավարժություններին մասնակցելու նպատակով: Գերմանական ռազմական տեխնիկան Փոթի է ժամանել Ռումինիայի Կոնստանտա նավահանգստից: Այստեղից էլ ռազմական տեխնիկան երկաթուղով տեղափոխել […]
14:23 27.07.2018
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին հրավիրել է «Միջազգային բանակային խաղերի», տեղեկացնում է ТАСС-ը: «Մենք ուղարկել ենք հրավեր ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին, սակայն կմասնակցի միայն Հունաստանը»,- ասել է գեներալ-լեյտենանտ Իվան Բուվալցևը: «Միջազգային բանակային խաղերը» տեղի կունենան հուլիսի 28-ից օգոստոսի 12-ը՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի տարածքում: Խաղի շրջանակներում տարբեր երկրների զինվորականները միմյանց դեմ կմրցեն և ցույց կտան […]
12:20 27.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների առաջնորդների շրջանում կա մեկ կամ երկու բռնապետ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Թրամփն այս հարցում համոզմունք է հայտնել՝ Իլինոյս նահանգում Պողպատի արտադրության գործարանում ելույթ ունենալիս: Թրամփն անդրադարձել է ՆԱՏՕ-ի՝ հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայացած գագաթնաժողովին: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարները համաձայնել են իրենց պաշտպանական ծախսերն […]
07:42 27.07.2018
Ամերիկացի 4 սենատորներ մշակել են օրինագիծ, որն ընդունվելու դեպքում թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփին դուրս բերել ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից առանց Կոնգրեսի վերին պալատի նախնական հավանության։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Համաձայն օրինագծի՝ դաշինքից դուրս գալու համար նախագահը պետք է ստանա սենատում ձայների 2/3-ը։ Փաստաթուղթը ներկայացրել են միջազգային հարաբերություների հարցերով սենատի կոմիտեի անդամներ՝ հանրապետական […]
16:56 20.07.2018
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ արած հայտարարությունը: Նրա խոսքերով՝ պետք է ստեղծել դրական օրակարգ՝ հաշվի առնելով օգոստոսի 12-ի և փախստականների վերադարձի մասին համաձայնագրերը: «Վրաստանը նախկինի պես շարունակում է ձգտել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Բազմիցս ՌԴ-ին առաջարկած մեր նախաձեռնությունների նպատակը եղել է […]
00:12 20.07.2018
Վրաստանում օգոստոսի 1-15-ը Վազիանի աերոդրոմի տարածքում կանցկացվեն «Ազնիվ գործընկեր 2018» բազմազգ զորավարժությունները, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետություններից շուրջ 3000 զինծառայողներ: Զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը։ Այս մասին հայտնում է Грузия Online-ը՝ հղում անելով Վրաստանի ՊՆ-ին։ Այս տարի զորավարժությունները կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսով: «Ազնիվ գործընկեր» զորավարժությունները Վրաստանում կանցկացվեն արդեն չորրորդ անգամ: Այս տարի զորավարժությունները […]
23:16 19.07.2018
Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանը, այդ թվում` ՌԴ հարավային սահմաններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Վրաստանի և Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր հետևանքների մասին, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։ «Վրաստանը նախկինի պես ձգտում է հակամարտությունների խաղաղ կարգավորման, սակայն անհնար է վերականգնել վստահությունը՝ տարածքային […]
19:53 19.07.2018
Այսօր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում տեղի է ունեցել հանդիպում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Ներկա են եղել նաև տարբեր երկրների դեսպանները: Իր խոսքում Պուտինն անդրադարձել է Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: «Նման ագրեսիվ գործողությունները, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանին, համաչափ պատասխան կստանան: Մեր գործընկերներին, որոնք սրացումներ են նախապատրաստում և ջանում Վրաստանին ու Ուկրաինային ներառել դաշինքի […]
11:45 19.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նոր անդամ Մոնտենոգրոն կարող է դաշինքին ներքաշել Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Նա այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում: Հարցազրուցի ժամանակ Թրամփը Մոնտենեգրոյի բնակիչներին մեղադրել է ագրեսիվության մեջ: Նրա խոսքով՝ Մոնտենեգրոն փոքրիկ երկիր է՝ «ագրեսիվ ժողովրդով»: «Նրանք կարող են զայրանալ, և ահա քեզ պատրաստ է Երրորդ […]
18:45 18.07.2018
Վրաստանում օգոստոսի առաջին կեսին կանցկացվի ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետությունների զինծառայողների մասնակցությամբ խոշոր զորավարժություն, որին, ըստ Վրաստանի ՊՆ մամուլի հաղորդագրության, մասնակցելու է նաև Հայաստանը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ընթանում է զորավարժության պլանավորման փուլը, և հայկական կողմը մասնակցում է դրան։ Բուն զորավարժությանը ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ կմասնակցե՞ն, թե՞ […]
22:20 17.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն ավելի լավ է անցել, քան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հաղորդում է ТАСС- ը: Պուտինի հետ հանդիպման տպավորություններով ԱՄՆ նախագահը կիսվել է Twitter-ի իր միկրոբլոգում: While I had a great meeting with NATO, raising vast amounts of money, I had an even better meeting […]
15:52 17.07.2018
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը պարզաբանել է ռուսական «Կոմերսանտում» հրապարակված իր խոսքերը, ըստ որոնց՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնավորվում է նաև նրանով, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները կարողանում են ստանալ նույն գիտելիքները, ինչ ՆԱՏՕ-ի հետ համագործակցող ադրբեջանցիները։ «Իսկ դա, իր հերթին, օգտակար է Արցախյան հակամարտությունում Ադրբեջանին արդյունավետությամբ հակազդելու համար։ Ադրբեջանական սպաները ուսանում են Թուրքիայում (ՆԱՏՕ-ի անդամ-խմբ)։ […]
07:19 17.07.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատարարել է, որ Ռուսաստանը խիստ բացասաբար կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Խիստ բացասաբար»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը։ Պուտինի խոսքով՝ այդ երկրների հետ անմիջականորեն՝ երկկողմ ձևաչափում աշխատելու հնարավորություն կա։ Նախագահը վստահ է, որ […]