21:47 16.01.2019
Հունվարի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին, որն անցկացվել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափով: Նիստը նվիրված էր ռազմական ու քաղաքական տեսանկյունից «Վճռական աջակցություն» առաքելության ընթացքի շուրջ կարծիքների փոխանակմանը, կոալիցիոն ուժերի երկարաժամկետ խնդիրների և Աֆղանստանի զարգացման հեռանկարների քննարկմանը:
15:55 22.12.2018
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ 2019 թ. ՆԱՏՕ-ն ստիպված է լինելու արձագանքել սպառնալիքների աճող քանակին և ինտենսիվությանը: Նրա խոսքով՝ գալիք տարի առաջնահերթությունը կտրվի Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին, ՌԴ-ի հետ հարաբերություններին, ահաբեկչության և կիբերհանցագործության կանխմանը: «ՆԱՏՕ-ի համար գլխավոր նպատակ է համարվում պատրաստվել մի շարք սպառնալիքների և մարտահրավերների: Մենք ընտրության ճոխությունը չունենք ահաբեկչության, կիբերհանցագործությունների կամ […]
19:28 18.12.2018
ՆԱՏՕ-ն վերջին հնարավորությունն է տվել Ռուսաստանին՝ կատարելու «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կետերը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Postimes-ին տված հարցազրույցում: «Մենք վերջին հնարավորությունն ենք տվել Ռուսաստանին նորից կատարելու համար պայմանագիրը, կոչ ենք արել այն կատարել 60 օրվա ընթացքում: Եթե նրանք դա կրկին չկատարեն, ապա ԱՄՆ դուրս կգա […]
20:20 13.12.2018
Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ նշել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Արամ Աբրահամյանը հետաքրքրվել էր՝ արյդո՞ք «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ մտնում է Նախիջևանի ազատագրումը: Պապյանը պատասխանել է՝ իրենց ծրագրում նման դրույթ չկա: «Պետք է հասկանանք՝ այդ […]
21:59 10.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արտասահմանյան լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպմանն ասել է, որ Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: «Մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում ու Աֆղանստանում։ Մենք շարունակելու ենք համագործակցությունը, սակայն […]
22:37 09.12.2018
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մատնանշել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի գերազանցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի առաջ: «Մեր ընդհանուր «տանը»՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ի տարբերություն այլ միությունների (օրինակ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի), ոչ մի պարտադրանք չկա: Մենք երբեք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում»,- ասել է Լավրովը ղազախական «Խաբար» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: ՌԴ նախարարի խոսքով՝ երբ ասում են, որ ՆԱՏՕ-ում կա […]
23:36 04.12.2018
Դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Ռոուզ Գոտեմոլլերն արժևորեցին Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում տարբեր ոլորտներում հաստատված գործընկերային հարաբերությունները։ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Նախարարի պաշտոնակատար […]
10:00 03.12.2018
Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին: ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
08:04 29.11.2018
Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև համակարգվածություն մշակելուն ուղղված խոշոր կիբերվարժանքներ։ Այս մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ 11-րդ անգամ անցկացվող վարժանքներին մասնակցում է մոտ 700 մարդ ՆԱՏՕ-ի անդամ պետություններից, գործընկեր երկրներից և գիտական ու արդյունաբերական շրջանակներից։ Նշվում է, որ վարժանքների ժամանակ կմշակվեն նաև կիբերտարածությունում ռազմական գործողություններ անցկացնելու մեթոդները։ Նոյեմբերի 13-ին Նորվեգիայի ՊՆ-ն հայտնել […]
07:57 26.11.2018
Կապված Ազովի ծովում իրավիճակի սրացման հետ՝ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելու մասին։ ԵՄ-ն նշել է ծովում աճող լարվածությունն ու կոչ արել ՌԴ-ին վերականգնել Կերչի նեղուցով ազատ երթևեկը։ Այս մասին թվիթերյան էջում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը։ «Կերչի նեղուցում և Ազովի ծովում լարվածությունը զգալիորեն աճել է։ Մենք ակնկալում […]
22:58 24.11.2018
Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Ռասա Յուկնյավիչենեն գլխավորում էր ՆԱՏՕ-ի ԽՎ դիտորդական պատվիրակությունը: Գնահատելով Վրաստանում հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլը՝ Ռասա Յուկնյավիչենեն մտահոգություն է հայտնել վարչական ռեսուրսներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությամբ առաջադրված թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին կիրառելու համար: Ի տարբերություն 2012 ընտրությունների՝ 2018-ի ընտրությունները «մեծ քայլով նահանջ» […]
21:00 23.11.2018
Նոյեմբերի 19-ից 23-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում` ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Մարկուս Մյուլերի գլխավորությամբ, անցկացվել է դասընթաց ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար: Տեսական դասընթացի շրջանակում խաղաղապահ դասակի զինծառայողները ծանոթացել են ՆԱՏՕ-ի կառուցվածքին, իրավական նորմատիվային փաստաթղթերին, անցկացվել են թիմային աշխատանքներ: ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Դեզերի Շեֆրանը մանրամասն ներկայացրել է ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության […]
16:37 09.11.2018
Վրաստանում նախագահական ընտրությունների հարցը տեղ է գտել Հելսինկիում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի օրակարգում: «Եվրոպական ժողովրդական կուսակցության» նախագահ Ջոզեֆ Դոլն իր ելույթում աջակցություն և հաջողություն է մաղթել միասնական ընդդիմության թեկնածու, «Ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեին: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Ռասա Յուկնյավիչեն, որը Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլում դիտորդի կարգավիճակ է ունեցել, հայտարարել […]
15:08 07.11.2018
100 հազար զինծառայող է մասնակցելու զորավարժությանը, որն սկսվում է Լեհաստանում նաև ՆԱՏՕ-ի պետությունների զինված ուժերի մասնակցությամբ։ Կոնկրետ Լեհաստանի բանակի համար սրանք լինելու են այս տարվա խոշորագույն վարժանքները։ «Անակոնդա-2018» անվանումն ստացած զորավարժության անմիջական մասնակիցները կլինեն Լեհաստանի զինված ուժերի 12 հազարից ավելի թվով զինծառայող։ Վարժանքներին մասնակցող այլ պետությունների տարածքում մասնակիցների քանակը կլինի մոտ 5 հազար։ Նրանք վարժանքներին […]
10:23 07.11.2018
ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն Աֆղանստանում պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Նա երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է, որ իրենք Աֆղանստանում են՝ օգնելու այդ երկրին, բայց նաև հենց իրենց, քանի որ ակնհայտ է, թե որքան վտանգավոր և կործանարար կարող է լինել միջազգային ահաբեկչությունը բոլորի համար: […]
17:15 04.11.2018
Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ 4 զինվոր է վիրավորվել, գրում է «РИА Новости»-ն: Նախնական տվյալներով՝ տանկը բախվել է զինվորական մեքենային, որի մեջ գտնվել են զինվորները: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսը բուժում ստանալուց հետո դուրս են գրվել: Trident Juncture զորավարժությունն անցկացվում է հոկտեմբերի 25-ից, կավարտվի նոյեմբերի 7-ին: Մանևրումներին մասնակցում են 45 հազար զինվորականներ՝ 31 երկրներից: Այս զորավարժությունը ՆԱՏՕ-ի պատմության […]
15:43 02.11.2018
ՆԱՏՕ-ի ռազմածովային հրամանատարության Ականազերծման մշտական խմբի 5 ռազմանավեր ժամանել են Բաթումի նավահանգիստ զորավարժությունների մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Աջարիայի կառավարության մամուլի ծառայությունը: Խմբի կազմում է գերմանական RHEIN նավը, թուրքական ականազերծող ERDEMLI հածանավը, բուլղարական STIBAR նավը, ռումինական Lieutenant Dimitrie Nicolescu-ն ու իսպանական TURIA-ն: ՆԱՏՕ-ի խումբը ղեկավարում է կապիտան Ֆրանկ Մագնիսկին: Խումբն արդեն հինգերորդ անգամ է Վրաստանում: […]
16:59 25.10.2018
Այսօր Նորվեգիայի ցամաքային, օդային ու ծովային տարածքում, հարակից երկրների երկնքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Trident Juncture 18 զորավարժությունը, որը խոշորագույնն է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Պաշտոնական տվյալներով՝ այս զորավարժությանը մասնակցում է 50 հազար զինծառայող՝ ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետություններից։ Զորավարժությանը մասնակից զինծառայողներ են լինելու նաև հարևան Վրաստանի զինված ուժերից։ Վարժանքներին ներգրավվելու են 250 ինքնաթիռ և ուղղաթիռ, 65 […]
15:18 24.10.2018
ՆԱՏՕ-ի անդամ-երկրները չեն դիտարկում Եվրոպայում նոր ատոմային հրթիռների տեղափոխումը՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության հրթիռային պոտենցիալի մեծացման: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները չեն դիտարկում Եվրոպայում ատոմային հրթիռների տեղակայման հնարավորությունը՝ որպես պատասխան ՌԴ-ի ատոմային պոտենցիալի ընդլայնման»,- ասել է նա: Բացի դրանից՝ Ստոլտենբերգը նշել է, որ […]
17:13 20.10.2018
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Մակեդոնիայի խորհրդարանի ընդունած որոշումը՝ կապված երկրի անվանափոխության հետ, երկրի համար ճանապարհ կբացի երկու երկրների մեջ «պատմական» համաձայնագրի իրագործման համար: ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ողջունել են Մակեդոնիայի խորհրդարանի հաստատած նախագիծը՝ երկրի անվանումը փոխելով Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության: Այս քայլը իր «Թվիթերի» միկրոբլոգում ողջունել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա […]
13:39 07.10.2018
Գերմանացի զինվորականը զոհվել է Լիտվայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ, տեղեկացնում է Spiegel -ը: «Բունդեսվերի զինվորականը զոհվել է Լիտվայում զորավարժությունների ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով»,- նշում է պարբերականը: Զրահապատ մեքենայի վարորդը հնարքի տեխնիկա փորձարկելիս մխրճվել է ծառի մեջ և գլխին ստացած վնասվածքներից մահացել։Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին։ Գործը հետաքննում են Լիտվիայի իշխանություններն ու Գերմանիայի ռազմական ոստիկանությունը: Զորավարժություններին մասնակցում է 600 […]
22:40 04.10.2018
Մոտ ապագայում կարող է ձևավորվել ՆԱՏՕ-Վրաստան նոր ուսումնական կենտրոն: Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ՝ համապատասխան նախաձեռնությունը քննարկվել է նախօրեին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստում: Նախաձեռնության հեղինակը Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան է: Այն ենթադրում է այս տարվա մայիսին Վազիանիում (Թբիլիսիի շրջակայքում) բացված ռազմական ուսումնական կենտրոնի (CTC) ընդլայնում: Գերմանական Hohenfels- ի նմանությամբ այս տարի ձևավորված կայանը նախատեսված է ռազմական պատրաստվածության […]
17:10 04.10.2018
2019 թվականի մարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կայցելի Վրաստան, ինչի մասին հայտնել է երկրի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով ՊՆ անանուն աղբյուրներին։ Սա կլինի այս պաշտոնում Սթոլթենբերգի արդեն երրորդ այցը Վրաստան։ Նախորդ այցերից մեկի ընթացքում քարտուղարը հայտարարել է, որ Վրաստանը կմտնի կազմակերպության կազմ, բայց դժվարացել էր նշել որևէ կոնկրետ ժամկետ։ Սթոլթենբերգը Վրաստանում է եղել նաև […]
17:03 03.10.2018
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ժամանակին ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովին ոչ մի խոստում չի տրվել ՆԱՏՕ-ն չընդարձակելու վերաբերյալ: Այս մասին դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության: Սթոլթենբերգի խոսքերով՝ մեծ պետությունները չեն կարող այս հարցում փոքրերի փոխարեն որոշում կայացնել: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն ընդարձակվում է պետությունների ժողովրդավարական […]
16:29 03.10.2018
Հակառակորդ երկրների ագրեսիվ քարոզչությանը դիմակայելու համար Վրաստանը Միացյալ Նահանգներից 500 հազար դոլար գումար կստանա՝ սեփական քարոզչություն իրականացնելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։ «Սա եզակի ծրագիր է, որը ևս մեկ անգամ հաստատում է ԱՄՆ կառավարության վճռական աջակցությունը Վրաստանի՝ արևմտյան ինտեգրացիայի գործընթացին»,- նշել է Մամուկա Բախտաձեն։ Նա այնուհետև […]
21:12 02.10.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն՝ Պրահայում մայիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հերթական հանդիպման վերաբերյալ: «Տարածաշրջանից դուրս ուժերի կողմից Հարավային Կովկասի «ռազմական յուրացումը» ուղղակի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար: Վրաստանի գործընկերները հյուսիսատլանտյան դաշինքում չեն թաքցնում, որ զինում […]
17:15 02.10.2018
«Վրաստանը երբեք ստիպված չի լինի ընտրություն կատարել տարածքային ամբողջականության և ՆԱՏՕ-ին անդամակցելու միջև»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: «Դաշինքի բոլոր անդամները համաձայն են, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մենք պայմանավորվել ենք, որ ռազմական բլոկը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Վրաստանը երբեք չի կանգնի տարածքային ամբողջականության […]
22:55 28.09.2018
Ռուս նախկին լրտես Սկրիպալը մինչ 2017թ․-ը աշխատել է ՆԱՏՕ-ի 4 երկրների հետախուզական ծառայություններում, տեղեկացնում է Focus-ը: 2012թ․-ին Սկրիպալը գնացել էր Պրահա բրիտանական հետախուզության MI6-ի աշխատակիցների ուղեկցությամբ, որպեսզի տեղեկացնի պետական անվտանգության տեղական ծառայություններին ռուսական հետախուզական ցանցի ակտիվության մասին: 2016 թ․-ին նմանատիպ տեղեկություններ Սկրիպալը հաղորդել է էստոնական հատուկ ծառայություններին, ինչի շնորհիվ իբրև թե բացահայտվել էր ռուսական 3 լրտեսի գործունեություն: […]
11:18 25.09.2018
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ից 21-ը մասնակցել է Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացված «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի ընթացքում քննարկվել են ռազմական ոստիկանության գործունեության հնարավորությունները, տարածքային և գլոբալ անվտանգության արդիականացմանն ուղղված տարատեսակ հարցեր: […]