TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ՆԱՏՕ

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքներից է. Չեխիայի պաշտպանության նախարար

23:59 09.03.2019

Չեխիայի պաշտպանության նախարար Լուբոմիր Մետնարը Ռուսաստանն ընդգրկել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքների շարքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռազմական-քաղաքական դաշինքի այլ վտանգներից մեկը նա համարել է ահաբեկչություն ու կիբերհարձակումները: «Սպառնալիքների շարքում առաջինն ահաբեկչությունն է: Առաջին հերթին՝ տեղական ահաբեկչական կազմակերպությունների գլոբալ ընդլայնման վտանգն է: Երկրորդ տեղում կդնեի կիբեր սպառնալիքները, իսկ երրորդում` Ռուսաստանից սպասվող սպառնալիքները», – ասել է Մետնարը: […]

̰
Վրաստանի կուրսը ՆԱՏՕ և ԵՄ ուղղված չէ որևէ մեկի դեմ և ագրեսիվ նպատակներ չի հետապնդում. Զուրաբիշվիլի

17:38 06.03.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում առաջին անգամ խորհրդարանում հանդես է եկել երկրի իրավիճակի ամենակարևոր հարցերի վերաբերյալ տարեկան զեկույցով: Ելույթին ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, կառավարության անդամները, հոգևորականներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Նրա ելույթի առանցքային թեմաներից մեկն առնչվել է վրաց-ռուսական լարված հարաբերություններին: «Վրաստանը չի ընտելանում և չի ընտելանա տարածքների բռնազավթմանը, առևանգումներին, որոնք բռնության […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի երկրորդ կեսին կայցելի Վրաստան

16:34 06.03.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի երկրորդ կեսին կայցելի Վրաստան: «Այս ամիս՝ ավելի ուշ, այցելելու եմ Վրաստան: Դա Վրաստանի հետ մեր ամուր գործընկերության և քաղաքական երկխոսության մաս է կազմում: Ես հանդիպելու եմ Վրաստանի քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև ներկա եմ գտնվելու ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությանը»,- Բրյուսելում այսօր ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունները կանցկացվեն մարտի 18-19-ը՝ […]

̰
ՆԱՏՕ-ի սպառնալիքների պատճառով Լուկաշենկոն չի ճանաչել Աբխազիայի անկախությունը

19:52 03.03.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աբխազիայի անկախությունը չի ճանաչել հնարավոր միջազգային մեկուսացման պատճառով: Այդ մասին գրել է ռուսական մամուլը: Լուկաշենկոն թեմային անդրադարձել է լրագրողների և վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ։ Նա Աբխազիայի անկախության չճանաչումը պատճառաբանել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի նախազգուշացմամբ, որ Ռուսաստանի կողմից բռնազավթված Սուխումի անկախության ճանաչման դեպքում Բելառուսին պատժամիջոցներ և միջազգային մեկուսացում է սպառնում: […]

̰
Կարասինը մեկնաբանել է Ժնևում հնչեցրած իր սպառնալիքները. Մոսկվվային դուր չի գալիս Վրաստանի մերձեցումը ՆԱՏՕ-ին

00:10 01.03.2019

Կարասինը մեկնաբանել է Ժնևում հնչեցրած իր սպառնալիքները.«Մենք պատրաստ ենք հարաբերությունների զարգացմանը միայն այն չափով, որքանով դրան պատրաստ է Վրաստանը»,- «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Նա գնահատել էր նաև Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ  իր հանդիպումը՝ առաջընթաց նշելով երկկողմ հարաբերություններում: «Սկսած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից, վարչապետ Մամուկա Բախտաձեից և արտաքին գործերի […]

̰
Վրաստանը հարևան Հայաստանին ու Ադրբեջանին փորձում է ներքաշել ՆԱՏՕ-ի զորավարժությունների մեջ. Կարասին

14:35 28.02.2019

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունները և Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին Հարավային Կովկասի երկրներին ներքաշելու փորձերը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Կարասինը, մասնավորապես, նշել է. «Մեզ մտահոգում է Վրաստանի «հյուսիսատլանտյան» օրակարգը և վրացի քաղաքական գործիչների հայտարարությունները ՆԱՏՕ արագ ընթացքի մասին: Դա նյարդային վիճակ է ստեղծում թե՛ մեր հարաբերություններում, թե՛ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք […]

̰
Զախարովան հեգնանքով է անդրադարձել Պուտինի խոսքերին ուղղված ՆԱՏՕ-ի արձագանքին

15:46 21.02.2019

Զախարովան արևմտյան գործընկերներին կոչ է արել չնյարդայնանալ:

̰
Վրաստանի ՊՆ ղեկավարը հայկական կողմին հրավիրեց մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին

12:03 21.02.2019

Վրաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է փոխանցել իր զինծառայողների` բարեվարքության ոլորտում ունեցած փորձը, որն իրենք ստանում են նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերություններում։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ-ում անցկացված համատեղ ճեպազրույցում ասաց Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։ Նախարարը ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք հայկական կողմին շնորհակալ են Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո […]

̰
Ինչո՞ւ հրաժարվենք ռուսական Ս-400-ներից․ Էրդողանը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին

01:00 21.02.2019

Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին Թուրքիայի որոշման վերաբերյալ հարցերը Թուրքիայի նախագահը խոսել է նույնիսկ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարց է ուղղել երկրի դաշնակիցներին, որոնք ընդդիմանում են ռուսական համակարգեր գնելուն՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան հրաժարվի ռուսական Ս-400-ներից։ Նա բացատրել է, որ երբ իրենք քրդական «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինված խմբավորման դեմ պայքարի […]

̰
ՆԱՏՕ-ում անընդունելի են համարում Պուտինի սպառնալիքը, թե ռուսական հրթիռները կարող են ուղղվել Դաշինքի երկրների ուղղությամբ

21:06 20.02.2019

ՆԱՏՕ-ում անընդունելի են համարում Ռուսաստանի նախագահի այն հայտարարությունը, թե ռուսական հրթիռները կարող են ուղղվել Դաշինքի անդամ պետությունների ուղղությամբ, եթե հրթիռային պայմանագրից դուրս գալուց հետո Միացյալ Նահանգները սպառազինություն տեղակայի Եվրոպայում։ Այս մասին Դաշինքի ներկայացուցիչը հայտնել է ռուսական ՏԱՍՍ գործակալության հարցին ի պատասխան։ Դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի» խզման […]

̰
Թուրքիայի նախագահը մեղադրել է ՆԱՏՕ-ին ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ

22:32 18.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ: Այս մասին տեղեկացրել է   Anadolu գործակալությունը: Էրդողանը նաև ակնարկել է, որ միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն հրաժարվում է զենք վաճառել Թուրքիային: Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ ՆԱՏՕ-ն ահաբեկիչբներին անվճար 23 հազար բեռնատար զենք է տրամադրել:

̰
Լավրովի պնդմամբ՝ ԱՄՆ-ն հրահանգ է տվել ՆԱՏՕ-ին՝ խափանել ՌԴ իշխանությունների միջոցառումը

18:23 16.02.2019

Միացյալ Նահանգների իշխանությունները ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների իշխանություններին հրանագել են չմասնակցել Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ ռուսական կողմը մասնակիցներին ներկայացնելու էր հակասությունների պատճառ դարձած 9М729 հրթիռը։ Ռուսական կողմը որոշել էր գործընկերներին ցուցադրել այդ հրթիռը, որովհետև հենց դրա մասին էր խոսում ամերիկյան կողմը, երբ հայտարարում էր, որ ռուսական կողմը խախտում է Փոքր ու […]

̰
Լատվիայում կտեղակայվի ՆԱՏՕ-ի հյուսիսային դիվիզիայի զորամիավորում

19:26 15.02.2019

Էստոնիայի, Դանիայի և Լատվիայի պաշտպանության նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել ՆԱՏՕ-ի հյուսիսային դիվիզիայի շտաբի տեղակայման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Էստոնիայի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությանը: Ինչպես նշվում է՝ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում: «Հյուսիսային զորամիավորման ստեղծմամբ զգալիորեն կխորանան դաշինքի զսպման ներուժն ու մեզ պաշտպանելու պատրաստակամությունը»,- հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Յուրի […]

̰
ՆԱՏՕ-ն քննարկում է սևծովյան տարածաշրջանում դաշինքի ներկայության ընդլայնման հարցը

16:15 15.02.2019

ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի ներկայությունը սևծովյան տարածաշրջանում ընդլայնելու հարցը։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ անդրադառնալով դաշինքի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը մեծացնելու հարցին։ «Մի քանի օրից ՆԱՏՕ-ի նավերը Սև ծովում կմասնակցեն զորավարժությունների»,- հիշեցրել է դաշինքի քարտուղարը: Հարցին անդրադարձել է նաև Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին: «Սևծովյան տարածաշրջանը պետք է դառնա խաղաղության և […]

̰
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր

15:52 15.02.2019

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը նոր ծրագրերի իրագործման հարցում: Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության մակարդակը և կարևորել խորհրդարանական ձևաչափով Անհատական գործընկերության […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարին

20:31 14.02.2019

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը և ՊՆ ներգրավվածությամբ միջոցառումների մանրամասները: Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով` բարեվարքության թեմայով: Տիկին Պուգլիսիի խնդրանքով ՀՀ […]

̰
ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները շարունակում են մնալ կարևոր

17:30 14.02.2019

Խորհրդարանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին լրագրողները հարցրել են, թե ինչպե՞ս է վերաբերում այն քննադատություններին, որոնք առնչվում են ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին: Խոսքը կառավարության ծրագրում տեղ գտած ձևակերպումների մասին է։ «Ես ուզում եմ շեշտել, որ ձևակերպումը քննադատության չարժանացավ, որովհետև ձևակերպման մասին խոսք անգամ չկա: Քննադատության է արժանացվել ընդհանրապես հարաբերությունների մակարդակը: Ճիշտ ասած՝ տարակուսած […]

̰
Վրաստանի պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

15:45 14.02.2019

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստի շրջանակներում առանձնազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և նրա տեղակալ Ռոուզ Գոտեմյոլերի հետ: ՊՆ-ի կողմից ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն` հանդիպմանը նախատեսվում էր քննարկել ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններին առնչվող հարցեր, Վրաստանի դերը սևծովյան տարածաշրջանում կայունության հաստատման գործում, պաշտպանական ոլորտում բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր։ Խոսվելու […]

̰
ՆԱՏՕ-ն Թուրքիայի հետ քննարկում է ռուսական Ս-400 համակարգի փոխարեն ֆրանսիական համակարգերի գնման տարբերակը

23:20 13.02.2019

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Իտալիան ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիայի հետ քննարկում են տարբերակ, որ վերջինս հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը գնելուց՝ հօգուտ ֆրանսիական նման համակարգեր գնելու։ Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Խորհրդակցություններ են անցկացվում… այլընտրանքային՝ ֆրանսիական SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հարցի […]

̰
Մակեդոնիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կդառնա 2020թ. գարնանը

14:40 13.02.2019

Մակեդոնիան կարող է 2020թ. գարնանը դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նշվում է, որ այս մասին օրեր առաջ հայտարարել է ռազմական դաշինքի ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն ձգտում է առավելագույնս արագացնել անդամակցության գործընթացը: «Մենք սպասում ենք, որ անդամակցության արարողակարգային հարցերը 12 ամսում հնարավոր կլինի իրականացնել, […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը` Եվրոպայում միջուկային զենքի տեղակայման հարցի մասին

13:52 13.02.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոտեմյուլլերը հայտարարել է, որ դաշինքը մտադիր չէ տեղակայել եվրոպական տարածքում միջուկային զենք ունեցող նոր  համակարգեր: Այս մասին գրում է Sueddeutsche Zeitung-ը: Նրա խոսքերով` դաշինքի բոլոր անդամները կքննարկեն Ռուսաստանում նոր հրթիռների տեղադրման պատասխանը: «Ընդ որում, մենք չունենք Եվրոպայում միջուկային զենքով ցամաքային նոր համակարգեր տեղադրելու ծրագրեր»,- ասել է Գյոտեմյուլլերը: Նա ավելացրել է, որ […]

̰
Դուք այլևս ապացուցելու բան չունեք, այժմ դաշինքի հերթն է Վրաստանին հրավիրել ՆԱՏՕ. գեներալ Բեն Ջոհես

00:03 13.02.2019

Եվրոպայում Ամերիկայի զինված ուժերի նախկին հրամանատար, գեներալ Բեն Ջոհեսը համարում է, որ ՆԱՏՕ-ն առաջիկա գագաթնաժողովին Վրաստանին պետք է հրավիրի դաշինք, սակայն նշում է, որ այս կարծիքը շատերը չեն կիսում: Այս մասին նա հայտարարել է «Ամերիկայի ձայնի» վրացական խմբագրությանը հարցազրույց տալիս: «Վրաստանն արել է այն ամենն, ինչ պահանջվում էր: Ապացուցելու այլ բան չի մնացել: Այժմ դաշինքի […]

̰
Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ

18:41 09.02.2019

Ավելի քան 3 հազար զինծառայողներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ու գործընկերներից կմասնակցեն Վրաստանում Agile Spirit 2019  բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Agile Spirit զորավարժությունն անցկացվում է 2011 թվականից և Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության  բաղադրիչներից մեկն է: Այս զորավարժությունների շրջանակում զինծառայողները վերապատրաստվում են միջազգային խաղաղարար առաքելություններում: Այս տարի զորավարժությունը […]

̰
Հունաստանի խորհրդարանը հաստատել է Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

10:31 09.02.2019

Հունաստանի խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ դրանով վերջ դնելով արդեն 3 տասնամյակ ձգվող խնդրին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Խորհրդարանի 300 անդամներից 153-ը կողմ է քվեարկել Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամները Մակեդոնիայի ԱԳՆ-ի հետ ստորագրել են անդամակցության արձանագրությունը:

̰
Նիկոլ Փաշինյանը` ՌԴ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ կապերի մասին

18:12 07.02.2019

Փաշինյանը նշել է, որ խաղաղապահ առաքելությունները շատ կարևոր են մեզ համար:

̰
Այսօրվանից Հյուսիսային Մակեդոնիան կարող է դիտորդի կարգավիճակով ներկա լինել ՆԱՏՕ-ի միջոցառումներին

18:22 06.02.2019

Հյուսիսային Մակեդոնիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ 30-րդ երկիրը, երբ ստորագրված արձանագրությունը վավերացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից: Այս մասին հաղորդում է dw.com-ը: Չնայած Ռուսաստանի կտրուկ հայտարարություններին՝ ՆԱՏՕ-ն ձևակերպել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ դաշինքին անդամակցելու որոշումը: Համապատասխան արձանագրությունը Բրյուսելում ստորագրել են ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների դեսպաններ՝ Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ: Երբ ստորագրված արձանագրությունը վավերացվի բոլոր անդամ-պետությունների կողմից, […]

̰
Մակեդոնիան կանդամակցի ՆԱՏՕ-ին

16:02 02.02.2019

ՆԱՏՕ-ն փետրվարի 6-ին արձանագրություն կստորագրի Մակեդոնիայի անդամակցության մասին: Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը: «Փետրվարի 6-ին մենք պատմություն կգրենք. ՆԱՏՕ-ի անդամները Մակեդոնիայի ԱԳՆ-ի հետ կստորագրեն անդամակցության արձանագրությունը»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում: On 6 February we will write history: #NATO Allies will sign the accession protocol with the future Republic of […]

̰
Վրաստանը դեռևս չի ստանա ՄԱՊ, սակայն մենք արդեն ՆԱՏՕ-ի դռների մոտ ենք. Զուրաբիշվիլի

01:04 31.01.2019

«Քաղաքական իրողությունն այնպիսինն է, որ մենք դեռևս չենք ստանա ՄԱՊ, սակայն պահանջը մեր կողմից պետք է լինի մշտապես», -մամուլի ասուլիսում հայտարարել է նա։ «ՆԱՏՕ-ի շտաբում ընդունելությունը ավելի դրական էր, քան Եվրամիությունում։ Մենք գրեթե այն դռան  մոտ ենք, որ պետք է բացվի մեր առջև: Այդուամենայնիվ, մենք գիտենք նաև, որ քաղաքական իրողությունն այնպիսինն է, որ այսօր, հավանաբար, […]

̰
ՆԱՏՕ-ն Սև ծովում  ընդլայնում է համագործակցությունը վրացական ռազմածովային ուժերի հետ

00:10 24.01.2019

ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տեղեկացրել է Սև ծովում վրացական ռազմածովային ուժերի հետ համագործակցությունն ընդլայնելու մասին: Այս մասին տեղեկությունը հայտնել է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը: Ստոլտենբերգի խոսքերով` այժմ տեղի է ունենում կողմերի միջև ակտիվացում, այդ թվում` խոսքը Վրաստանի ափամերձ ծառայության համար մարզական հավաքներ անցկացնելու մասին է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն և Վրաստանը […]

̰
Կոնգրեսն արգելել է Թրամփին դուրս բերել երկիրը ՆԱՏՕ-ից

07:31 23.01.2019

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել պետական միջոցները Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այլ կերպ ասած՝ օրինագիծն արգելափակում է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու ֆինանսավորումը։ Օրենսդրական նախաձեռնությանն աջակցել են մրցակից երկու կուսակցությունների ներկայացուցիչները։ Կողմ է քվեարկել 357 կոնգրեսական, դեմ՝ 22-ը։ […]

̰
BACK_TO_TOP