TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ն Լեհաստանում ռազմական ենթակառուցվածքների համար 260 մլն դոլար կծախսի

17:08 01.04.2019

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ընդհանուր առմամբ 260 մլն դոլար կծախսեն Լեհաստանում ամերիկյան ուժերի ռազմական ենթակառուցվածքների ստեղծման վրա: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է TASS-ը: ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել ավելի քան 260 միլիոն դոլարի խոշոր ներդրումների շուրջ, որը կենտրոնական Լեհաստանում ԱՄՆ զորքերի համար ռազմական ենթակառուցվածքներ կստեղծի: Այդ մասին նա հայտարարել է […]

̰
ՆԱՏՕ-ի նավերը մտել են Վրաստանի տարածքային ջրեր

16:17 01.04.2019

ՆԱՏՕ-ի ռազմածովային երկու նավեր այսօր մտել են Փոթիի նավահանգիստ: ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հրամանատար Բուդեվեյն Բուտսը կհանդիպի Վրաստանի առափնյա պաշտպանության ուժերի ղեկավարության հետ: Կլինեն նաև աշխատանքային հանդիպումներ, մշակութային և մարզական միջոցառումներ: ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի երկրորդ խմբի նավերի և Վրաստանի առափնյա պաշտպանության ուժերի երկու նավերի միջև կանցկացվեն համատեղ զորավարժություններ: Դրանց մասնակցելու են նաև Նիդեռլանդների, Թուրքիայի, Ռումինիայի և […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մանդատը 2 տարով երկարացվել է

09:14 29.03.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը երկարացվել է 2 տարով։ Այս մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի դաշնակիցները պայմանավորվել են գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը ևս 2 տարով՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը երկարաձգելու շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ դաշնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել ՆԱՏՕ-ի արդիականացման ուղղությամբ քարտուղարի կողմից կատարվող աշխատանքին։

̰
ՆԱՏՕ-ի նավերը մտել են Սև ծով

08:02 29.03.2019

Թուրքական Demirören Haber Ajans գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ՆԱՏՕ-ի մի խումբ նավերը Բոսֆորի նեղուցով անցնում Սև ծովի ջրատարածք։ Նիդերլանդների, Կանադայի և Իսպանիայի ռազմածովային ուժերի նավերին ուղեկցում է Թուրքիայի առափնյա պահպանության ծառայության նավը։ Ապրիլի 1-ին նավերը խարիսխ կգցեն Օդեսայի նավահանգստում։ Դրանք Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ մասնակցելու են «Ծովային վահան» […]

̰
Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խումբը

19:13 28.03.2019

Մարտի 25-ից 28-ը հերթական այցով Երևանում էր Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, ինչպես նաև Կանադայի և ԱՄՆ-ի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ: Այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2018թ. համագործակցության ծրագրերի ամփոփումն և 2019թ. ու […]

̰
ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքներից

10:53 28.03.2019

ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի գրավյալ տարածքներին առնչվող խնդրի խաղաղ կարգավորման ջանքերը, միաժամանակ կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զինված ուժերն իր կողմից ճանաչված տարածքներից: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ավիացիայի գլխավոր մարշալ Ստյուարտ Պիչը՝ Թբիլիսիում արդեն երրորդ անգամ գումարված դաշինքի ռազմական կոմիտեի նիստին: Նա խոսել է Հյուսիսատլանտյան դաշինքում Վրաստանի ներդրման մասին […]

̰
Թբիլիսիում հրավիրվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստ Ստյուարտ Պիչի գլխավորությամբ

18:06 27.03.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Վրաստանն այսօր հյուրընկալել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչներին և նրա նախագահ, ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչին: Թբիլիսիում հրավիրվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստ՝  մարշալ Սեր Ստյուարտ Պիչի գլխավորությամբ: Նիստին տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության իրավիճակի մասին զեկույցով հանդես կգա Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչների համար ծրագրված են […]

̰
Այսօր Վրաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը

11:58 27.03.2019

Մարտի 27-28-ին Վրաստան են ժամանելու՝ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչները և նրա նախագահ, ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչը,  հայտնում է 1tv.ge-ն: Վրաստանի, որպես Հյուսիս-Ատլանտյան դաշինքի երկարատև գործընկերոջ նկատմամբ աջակցության ցուցաբերման նպատակով, ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության ձևաչափում, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն այսօր անց է կացնելու նիստ: Նիստը վարելու են Ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչը և Վրաստանի պաշտպանության նախարար […]

̰
Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը բոլոր ուղղություններով կհզորանա

17:11 25.03.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «ՆԱՏՕ-Վրաստան 2019» զորավարժությունների շրջանակներում երկօրյա այցով գտնվում է Վրաստանում: Վրաստանի առաջին դեմքերի՝ նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո, Յենս Ստոլտենբերգը հանդես է եկել հայտարարությամբ: Նա ողջունել է դաշինքին անդամակցելու ուղղությամբ Վրաստանի քայլերը՝ վստահեցնելով, որ դրանք առաջիկայում պսակվելու դաշինքին անդամակցությամբ: Վրաստանի ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ ուղերձներ է հղել Ռուսաստանին՝ չմոռանալով ընդգծել […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում

10:48 25.03.2019

Կողմերը զրուցել են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացի մասին:

̰
ՆԱՏՕ-ն 20 տարի անց արդարացրել է Հարավսլավիայի ռմբակոծությունը

17:46 24.03.2019

Հյուսիսատլանտյան դաշինքը մինչ օրս այն կարծիքին է, որ երկու տասնամյակ առաջ Հարավսլավիայում կատարված ռմբակոծությունը եղել է անհրաժեշտ և լեգիտիմ, չնայած ՄԱԿ ԱԽ-ի կողմից պատժամիջոցների բացակայությանը, հաղորդում է ТАСС-ը: «Դաշինքի նպատակն է եղել վերջ դնել բոլոր ռազմական գործողություններին, ճնշումներին, որոնք կատարվում էին Կոսովոյի քաղաքացիական հասարակության հանդեպ: Դա նաև արվել է փախստականների վերադարձը և հումանիտար կազմակերպությունների համար […]

̰
Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Ջեյմս Ապատուրայ

19:32 23.03.2019

Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները առաջիկայում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է վրացական «Իմեդի» ՀԸ-ին տված հարցազրույցում: Ապատուրայի խոսքով` դաշինքն ուշադրությամբ հետևում է Վրաստանում ծավալված իրադարձություններին և վստահ է, որ երկիրն ունի բարեփոխումներ իրականացնելու բոլոր մեխանիզմները: «Մենք ուշադիր հետևում ենք դրանց իրագործման գործընթացներին: […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վաղը կժամանի Վրաստան

17:00 23.03.2019

Երկօրյա պաշտոնական այցով մարտի 24-ին Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ` Ստոլտենբերգն իր պաշտոնական հանդիպումները կսկսի մարտի 25-ին: Մարտի 25-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի կառավարության շենքում կհանդիպի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարություններով: Նախատեսված է նաև եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի […]

̰
ՆԱՏՕ-ն դիտարկում է Վրաստանը որպես ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմ. ռուս վերլուծաբան

17:15 22.03.2019

Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի  հերթական զորավարժությունների վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել ՌԴ-ի «Ռազմավարական կոնյունկտուրա» կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը: «ՆԱՏՕ-ի համար, իհարկե, շատ կարևոր է այս տարածաշրջանում զորավարժություններ անցկացնելը, քանի որ այս հարթակը  ռազմավարական առումով կարող է ազդել ամբողջ Կովկասի իրավիճակի վրա: Հետևաբար,  այստեղ զորավարժություններ անցկացնելը դաշինքին հարմար է և ձեռնտու: ՆԱՏՕ-ն դիտարկում է Վրաստանը որպես ռազմական […]

̰
Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ. Իզորիա

16:50 18.03.2019

Վրաստանում Վերապատրաստման և գնահատման միասնական կենտրոնում (JTEC) մեկնարկած Հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատարա-շտաբային NATO-GEO EXERCISE 2019 զորավարժություններին կմասնակցեն դաշինքի անդամ 24 երկրների 350 հազար զինվորներ: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հավաստմամբ` այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: «Այս զորավարժությունները Ռուսաստանի համար սպառնալիք չեն պարունակում… ՆԱՏՕ-ի նպատակները զուտ պաշտպանական են»,- Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նա: Նախարարի […]

̰
Ադրբեջանը մասնակցում է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը

15:18 18.03.2019

Վրաստանում այսօր պաշտոնապես մեկնարկել են ՆԱՏՕ-ի հետ զորավարժության միջոցառումները, տեղի ունեցել բացման հանդիսավոր արարողություն։ Դրան մասնակցելու են Վրաստանի և ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։ Մարտի 18-28 ժամանակահատվածում անցկացվելիք զորավարժության նպատակն է ձևավորել բազմազգ զորախումբ՝ բրիգադի կազմով, որի ղեկավարությունը կլինի վրացական ենթակայության տակ։ Հրամանատարաշտաբային վարժանքի ընթացքում այս զորախմբի կազմով իրականացվելու են տարբեր բնույթի գործողություններ՝ ճգնաժամային […]

̰
ՀՀ ՊՆ-ն և ՆԱՏՕ-ն անցկացրել են բարեվարքության թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով

18:59 15.03.2019

Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի թիմի հետ համատեղ ՊՆ վարչական համալիրում անցկացրել է Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողով՝ նվիրված բարեվարքության և լավ կառավարման բարեփոխումների հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ պաշտպանական գերատեսչության […]

̰
Յենս Ստոլտենբերգը ներկա կգտնվի «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժություններին

18:47 15.03.2019

Մարտի 18-29-ը ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ վարժական ու գնահատման կենտրոնում (JTEC) կանցկացվեն «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան։ «ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների ժամանակ Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը»,- ընդգծել է նա՝ վստահեցնելով, որ հիշյալ զորավարժությունները առավելագույնս բարձրացնելու են Վրաստանի պաշտպանական կարողությունները։ «Նախորդ զորավարժություններին հիմնական պատասխանատվությունը կրում էին […]

̰
ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Վրաստանին. Յենս Ստոլտենբերգ

15:16 15.03.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստան այցից առաջ Բրյուսելում հայտարարել է, որ դաշինքը շարունակում է աջակցել Վրաստանին՝ կառույցին ինտեգրվելու ճանապարհին։ Փոխանցում է aliq.ge կայքը: Ստոլտենբերգի գլխավոր ուղերձը Վրաստանի քաղաքացիներին այն է, որ երկիրն ավելի է մոտենում ՆԱՏՕ-ին, Հյուսիսատլանտյան դաշինք էլ ավելի է կուժեղացնի ՆԱՏՕ-ի ներկայությունը Վրաստանում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ ասել է, որ Վրաստանը կառույցի […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցչին

23:26 14.03.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 14-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Նախարար Մնացականյանը ողջունել է Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթվա  շրջանակներում Քլեր Հաթչինսոնի այցը Հայաստան և բարձր գնահատել նրա մասնակցությունը մարտի 15-ին կայանալիք […]

̰
«ՆԱՏՕ-ի 70-ամյակը» լսումների ընթացքում քննարկվել են ռուս-վրացական հարաբերություններին առնչվող հարցեր

17:05 14.03.2019

Մարտի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում անցկացվել են լսումներ «ՆԱՏՕ-ի 70-ամյակը. Անփոխարինելի դաշինք» վերտառությամբ: Լսումներին հրավիրված են եղել «Բելֆերի» կենտրոնի, Եվրոպայի և Տրանսատլանտիկ հարաբերության մասին նախագծի ավագ հետազոտող, ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լուտը, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի նախկին տեղակալ Յան Բրեժինսկին և այլք: Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկությամբ` լսումների […]

̰
ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց լինեն նոր անդամների, այդ թվում նաև Վրաստանի համար. Մադլեն Օլբրայթ

16:21 12.03.2019

ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց լինեն նոր անդամների, այդ թվում Վրաստանի համար: Այս հայտարարությունը ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն արել է Պրահայում, որտեղ մասնակցում է հյուսիսատլանտյան դաշինքին Չեխիայի, Լեհաստանի և Ռումինիայի անդամակցության 20-ամյակին նվիրված միջոցառմանը, հաղորդում է «Ռադիո Պրահան»: Մադլեն Օլբրայթի խոսքերով՝ Վրաստանը և Ուկրաինան դառնալու են ՆԱՏՕ-ի անդամներ, երբ  պատրաստ կլինեն: Չեխիան ՆԱՏՕ-ի անդամ […]

̰
Թուրքիան կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ» միջազգային զորավարժություններին

11:31 12.03.2019

Թուրքիան կմասնակցի մարտի 18-29 կայանալիք «Վրաստան-ՆԱՏՕ» համատեղ միջազգային զորավարժություններին։ Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 24 երկիր։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Ինչպես նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ, զորավարժությունները կանցկացվեն Թբիլիսիի մերձակայքում գտնվող «Կրցանիսի» ռազմաբազայում տեղակայված Վրաստան-ՆԱՏՕ ուսումնական կենտրոնում։ Միջոցառման բացումը տեղի կունենա մարտի 18-ին։ «Վրաստան-ՆԱՏՕ» համատեղ զորավարժություններին բացի, Թուրքիայից […]

̰
Վրաստանում լինելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններ. Հայաստանը կմասնակցի՞, թե՞ ոչ, չգիտեմ. Ապատուրայ

19:19 11.03.2019

Վրաստանում, անկասկած, այս տարի անցկացվելու են ՆԱՏՕ-ի մասնակցությամբ զորավարժություններ, սակայն դրանց Հայաստանը կմասնակցի՞, թե՞ ոչ, հայտնի չէ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Այս մասին ինքը` Ապատուրայը, հայտնեց այսօր Երևանում ունեցած ասուլիսի ժամանակ: Ժպիտը դեմքին` Ապատուրայն ասաց, որ կարող է այս օրերին դա ճշտել: Ապատուրայի խոսքերով` Հայաստանի հետ այս օրերին համագործակցության մեկ այլ ծրագիր […]

̰
ՆԱՏՕ-ն քաղաքական խոչընդոտ չի տեսնում ՀՀ-ի հետ համագործակցությունը զարգացնելու հարցում. Ապատուրայ

18:30 11.03.2019

Հյուսիսատլանտյան դաշինքը որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ բոլոր ուղղություններով համագործակցության հարցում: Այս մասին այսօր Երևանում անցկացված ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա ասաց, որ Հայաստանն ինքը կարող է առաջարկել համագործակցության ծրագրեր, ինչպիսիք են նաև բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտները, որտեղ հիմա իրականացվում է համագործակցությունը:

̰
ՆԱՏՕ-ն աջակցում է «Կանայք հանուն խաղաղության» հայաստանյան ծրագիրը. Ապատուրայ

18:24 11.03.2019

Հայաստանը երկու հարցում գրավել է ՆԱՏՕ-ի ուշադրությունը` առաջինը պաշտպանական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարով, երկրորդը` «Կանայք հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրով: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Ապատուրայն ասաց, որ ՆԱՏՕ-ն ու քարտուղարի երկու հատուկ ներկայացուցիչ, որոնցից մեկն ինքն է, մյուսն էլ զբաղվում է կանանց ու խաղաղության հարցերով, և […]

̰
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համակարծիք են համագործակցությունը շարունակելու հարցում. Ապատուրայ

18:16 11.03.2019

Հայաստանի ներդրումը բարձր է գնահատվում ՆԱՏՕ-ի առաքելությունների մասնակցության հարցում, այդ թվում և խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համակարգից դուրս` ՄԱԿ-ի առաքելություններում: Այս մասին Երևանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի մի քանի պաշտոնյաների հետ ու եկել եզրակացության, որ և´ […]

̰
ՀՀ ՊՆ-ում ընդունել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային

16:00 11.03.2019

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ով Հայաստան է ժամանել մարտի 11-ից 15-ը անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրով և […]

̰
Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցությունը ԱԳԳԾ ծրագրի շրջանակներում շարունակվում է. ԱԳՆ պաշտոնյա

12:54 11.03.2019

Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը շարունակվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը` ի պատասխան մամուլում տարածված այն լուրերի, որ 6-րդ ծրագրի աշխատանքների իրականացման մեջ Հայաստանի ներգրավու­մը հարցականի տակ է դրվել Հայաստանի կառավարության կողմից: «Տեղյակ եմ այդ հրապարակումներին: Չեմ հասկանում՝ որն […]

̰
Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը». սպասվում են մի շարք միջոցառումներ

12:19 11.03.2019

Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Այդ առիթով այսօր՝ մարտի 11-ին կայացած ասուլիսն ազդարարեց ծրագրերի մեկնարկը: Շաբաթը, որ նախատեսված էր անցկացնել նախորդ տարվա դեկտեմբերին, տեղափոխվեց այս տարի՝ ներքաղաքական զարգացումների պատճառով: Այս մասին տեղեկացրեց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը: ««ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում անցկացվելու են մի շարք միջոցառումներ, որոնց թվում ԱԺ-ում կանցկացվի […]

̰
BACK_TO_TOP