13:39 28.02.2019
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Հարությունյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն […]
17:27 05.10.2018
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի հետ Փարիզի Ինվալիդների պալատի «Պատվո» հրապարակում մասնակցել է աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ազգային հարգանքի տուրքի արարողությանը: Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]
16:07 02.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանելու 40-ից ավելի երկրների ղեկավարներ: SHANTEWS.am-ի հարցին՝ թե որտե՞ղ են տեղավորվելու այդքան երկրների ղեկավարները, պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը պատասխանեց. «Երևանում այդքան նախագահական համարներ չունենք: Նախագահական համարներ կան 11 հյուրանոցներում, բայց մենք օգտագործել ենք նաև փոխնախագահական և լյուքս դասի այլ հյուրանոցային համարները: Ժամանող պետությունների ղեկավարները դրան ըմբռնումով են […]
20:23 30.07.2018
Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Իտալիայի իր գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի պետականության վերահաստատումից հետո հայ-իտալական միջպետական հարաբերությունների զգալի եւ էական զարգացում են ունեցել: «Այսօր Հայաստանը և Իտալիան համագործակցում են քաղաքական, տնտեսական, […]
17:15 05.07.2018
Հուլիսի 5-ը պետական տոն է: Այսօր նշվում է Սահմանադրության օրը, որն ընդունվեց 1995-ին՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Օրվա առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել Սահմանադրական դատարանում, որին մասնակցել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել. «Սահմանադրությունը համարվում է երկրի օրիանականության խորհրդանիշը, սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա […]
20:30 07.04.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
19:07 07.04.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետը հանրապետության նախագահին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են:
16:15 07.04.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, որով աշխատանքից ազատել է իր խորհրդականներին:
16:16 06.04.2018
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ծննդյան օրվա առիթով հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ:
16:07 06.04.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:
09:23 06.04.2018
Ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի՝ Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունից «Դորիա Պամֆիլի» պալատում կազմակերպվել է ընթրիք:
15:58 05.04.2018
Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:
14:12 05.04.2018
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:
13:59 05.04.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Ստեփան Միքայելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
13:07 05.04.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն ասօր հրամանագիր է ստորագրել, որով Գագիկ Գևորգյանին ազատել է նախագահի խորհրդականի պաշտոնից:
13:40 04.04.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան): Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Հռոմի պապ նորին սրբություն Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ և կմասնակցի Վատիկանում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված, աստվածաշնորհ սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:
15:07 03.04.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամագիր է ստորագրել, որով Արթուր Պողոսյանը նշանակվել է վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
10:47 02.04.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:
16:32 31.03.2018
Հայաստանի Հանրապետության ընտրված Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ:
15:22 31.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հասմիկ Տոլմաջյանին Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ) նշանակելու մասին:
15:11 31.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Վիգեն Չիտեչյանին ազատել է դեսպանի պաշտոնից: Նախագահի հրամանգրում ասված է.
13:34 31.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սթար Վուդ» հյուրանոցային խմբի լյուքս շարքին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: