23:33 30.04.2019
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում: Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, նա հարցաքննվել է իր կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Այդ մասին հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ Սամվել Ալեքսանյանը վկայի կարգավիճակ […]
17:43 30.04.2019
30.04.2019թ.՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը: Ինչպես SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, Ա. Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի առթիվ ՀՀ […]
14:20 23.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե «Հյուսիս-հարավ»-ում արձանագրված չարաշահումների գործի քննությունը դանդաղում է: Հարությունյանն արձագանքեց, որ քրեական գործը բազմադրվագ […]
12:16 18.04.2019
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ […]
14:22 13.04.2019
ՀՀ քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցածի վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների […]
17:28 11.04.2019
2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նախնական տվյալներով ՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը […]
22:02 19.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի 27 ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին Shantnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 19-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ […]
17:56 12.03.2019
12.03.2019թ.՝ ժամը 06։50-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Քրեական գործի նախաքննության […]
15:45 09.03.2019
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել է գրավի դիմաց ազատ արձակելը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ Պողոսյանը ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց:
15:32 08.02.2019
Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցներ համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա նշեց, որ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել դատական ակտը դիտավորությամբ […]
13:29 05.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Մեր հարցին ի պատասխան` Հարությունյանը հայտնեց, որ քրեական գործով հետախուզման մեջ գտնվողներից մեկը հայտնաբերվել է: Վերջինիս կալանքի վերահաստատման […]
18:36 09.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից […]
15:17 03.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է նշանակվել Նաիրա Հարությունյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Վերջապես ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ունի պետ՝ ի դեմս լրագրող Նաիրա Հարությունյանի։ Այսուհետև կարող եք հարցերով դիմել նաև Նաիրային։ Շնորհավորում եմ և […]
16:08 24.07.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 24-ին խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկմանը նշել է, որ կողմ է ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերի կողմից իրենց ապագա կառավարության կազմը ներկայացնելուն: «Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ քաղաքական ուժերը գնան ընտրապայքարի՝ ներկայացնելով, թե ովքեր են լինելու իրենց պաշտպանության, հատկապես՝ արտաքին գործերի նախարարը, ինչու չէ՝ մշակույթի նախարարը, որովհետև մեզանում շատ դեպքերում մշակույթը […]
13:42 20.07.2018
«Եթե գիտեք մեկ օրինակ, ես խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել, կհանեմ տեսանկարահանող սարքի նկարահանումները, կհաշվենք՝ ինչքան քվեաթերթիկ կա անտեղ»,- այսօր կազմակերպված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկուների ժամանակ, պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդմանը, թե անցած ընտրությունների ժամանակ Հանրապետականն ասում էր ընտրողներին՝ ինչ ուզում եք, արեք, մենակ «Բարգավաճ Հայաստան»-ի թերթիկը դուրս բերեք: «Ես հասկանում եմ՝ […]
15:57 15.06.2018
Շենգավիթի դատարանում հունիսի 15-ին կայացած դատական նիստում փոխվեց «Սասնա ծռեր»-ի գործով դատապարտյալ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց-կալանքը: Հարությունյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ վերջինս ստացիոնար բուժման կարիք ունի: Նրա պաշտպանը՝ փաստաբան Հայարփի Սարգսյանը, այսօր միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին: Նշենք, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներ Վահե […]
15:22 15.06.2018
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներ Վահե Էնֆիաջյանն ու Նաիրա Զոհրաբյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու համար: «ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներով հանդես եկանք «Սասնա Ծռերի» գործով հայտնի Հովհաննես Հարությունյանի կալանքը, որպես խափանման միջոց, փոխելու անձնական երաշխավորությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահե Էնֆիաջյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=2021344104602423&set=a.409007322502784.95663.100001805597271&type=3&theater
13:48 14.06.2018
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը ցանկանում է հրաժարական ներկայացրած Մերուժան Սիմոնյանի փոխարեն խորհրդարան բերել Հրանտ Դավթյանին: Խնդիրը միայն այն է, որ Մերուժան Սիմոնյանը պատգամավոր էր ընտրվել Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից, որպես առավել շատ քվե ստացած ռեյտինգային թեկնածու, և նրա հրաժարականից հետո պատգամավոր պետք է դառնա Սյունիքի «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային […]