TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Նաիրա Զոհրաբյան

Հավասար իրավունքներ բոլորին, հատուկ արտոնություն ոչ մեկին. հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում Զոհրաբյանը կյանքի կկոչի կարգախոսը

18:34 16.01.2019

ԱԺ ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է, թե ինչ է անելու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում: «Բավականին մեծ է մարդու իրավունքների հանձնաժողովի շրջանակը՝ մարդու իրավունքների պաշտպանություն, երեխաների իրավունքներ, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, հասարակական կազմակերպություններ, կրոն, արհեստակցական միություններ: Վստահ եմ, որ կարողանալու ենք արդյունավետ աշխատանք կազմակերպել հանձնաժողովում: […]

̰
SEPA-ի հարցում իսկապես դանդաղում կա. Զոհրաբյան

18:26 16.01.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ անդամ, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի  համար առաջադրված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ 9 տարի աշխատել է եվրոպական ինտեգրման հանձնաժողովում: Իր խոսքում նա կիսեց նաև «Լուսավոր Հայաստանի» գործընկերների մտահոգությունները SEPA-ի (եվրոյով վճարման միասնական գոտի) հետ կապված: «Այստեղ իսկապես դանդաղում կա: Հասկանում եմ, որ մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրություններ […]

̰
Օրենսդրական նախաձեռնության առաջարկ՝ ներման հրապարակայնության մասով․ Արփինե Հովհաննիսյան

21:59 15.01.2019

ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով օրենսդրական նախաձեռնության առաջարկ՝ ներման հրապարակայնության մասով. ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանություն է թողել հրապարակման տակ․ «Միանում եմ և պատրաստ եմ առաջարկությանը օրենսդրական ընթացք տալ»։ Արփինե Հովհաննիսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ամփոփելով ներման գործընթացի հրապարակայնության վերաբերյալ իմ էջում արված հարցման արդյունքները՝ 82% ՝ այո և 18%՝ ոչ, […]

̰
Մանե Թանդիլյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Եղոյանը կառաջադրվեն որպես հանձնաժողովների նախագահներ

15:23 15.01.2019

Ազգային ժողովի երեք խմբակցությունների միջև անցկացված քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում կողմերը պարզել են, թե որ հանձնաժողովը որ խմբակցությանն է տրվելու նախագահի պաշտոնում սեփական թեկնածուին առաջադրելու համար։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նրա առաջարկությամբ խմբակցությունների ղեկավարները ներկայացրին իրենց թեկնածուներին՝ ըստ առաջարկվող հանձնաժողովների։ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով – Նարեկ Զեյնալյան («Իմ քայլը»), Արտաքին […]

̰
Ռինգի, բոքսի ժամանակներն անցել են. Նաիրա Զոհրաբյան

14:19 15.01.2019

Եթե «Լուսավոր Հայաստան»-ը որևէ վերապահում ուներ ընտրությունների արդյունքների հետ կապված, ՀՀ օրենսդրությունը թույլ տալիս է, որ այդ ընտրությունները բողոքարկվեին, վիճարկվեին կամ որևէ տեղամասում «Լուսավոր Հայաստանը» արձանագրություն կազմեր ընտրությունների ոչ ճշգրիտ ընթացքի կամ խեղաթյուրված արդյունքների վերաբերյալ: Հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն […]

̰
Կողմ եմ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին. Նաիրա Զոհրաբյան

13:43 15.01.2019

«Կապրենք, կտեսնենք, թե ինչպիսի ընդդիմություն կլինի «Բարգավաճ Հայաստան»-ը, և ընդհանրապես` ինչպիսին կլինի այս խորհրդարանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ իրենք կողմ են կոռեկտ փոխհարաբերությունների` բոլորի հետ` թե խորհրդարանում առկա, թե խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերի: Զոհրաբյանը վստահեցրեց` նա, ով խախտեց կոռեկտության սահմանը, մի քանի […]

̰
Եթե ավելի բարձր ամպլիտուդի ձայնի խնդիր լինի, մենք այդտեղ էլ մրցակից չունենք. Նաիրա Զոհրաբյանը` «Լուսավոր Հայաստան»-ին

18:15 14.01.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հունվարի 14-ի ԱԺ նիստում ելույթի ժամանակ արձագանքեց դիսկուրսը «Բարգավաճ Հայաստան»-«Լուսավոր Հայաստան» հարաբերություններ տեղափոխելու փորձերին: «Տպավորությունն այնպիսին է, որ դուք ընդդիմադիր եք ոչ թե իշխանությանը, այլ «Բարգավաճ Հայաստան»-ին»,- ասաց նա: Զոհրաբյանը նշեց, որ իրենց փորձագետները ԱԺ փոխնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանին կփոխանցեն կուտակային կենսաթոշակային նախագծի վերաբերյալ ԲՀԿ […]

̰
Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրի ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում

14:08 10.01.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Արթուր Գրիգորյանի թեկնածությունը: Այս պահին երկու թեկնածություն է քննարկվում՝ Վահե Էնֆիաջյան և Արթուր Գրիգորյան: Ըստ տեղեկությունների՝ մեծամասնությունը Արթուր Գրիգորյանի թեկնածությանն է կողմ: Տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը կառաջարկվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում, բայց SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Նաիրա Զոհրաբյանը կմնա նույն պաշտոնին`ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի […]

̰
Լրագրող, գինեգործ, մարզիկ, դերասան. ի՞նչ մասնագիտություններ ունեն նորընտիր խորհրդարանի անդամները

20:30 07.01.2019

Հունվարի 14-ին 7-րդ գումարման ԱԺ-ն կհրավիրի առաջին նիստը: Ի՞նչ մասնագետներ կան 132 պատգամավորների թվում, քանի՞ կին կա, ովքե՞ր են արդեն ծանոթ և ո՞ւմ հետ դեռ նոր պիտի ծանոթանան ընտրողները. առաջարկում ենք հպանցիկ ծանոթանալ՝  ո՞վ ինչ մասնագետ է և գիտելիքների ի՞նչ պաշարով է մտնում խորհրդարան: Նոր տարվա առաջին քաղաքական ինտրիգը ԱԺ-ի առաջին նիստն է՝ 132 պատգամավորներն […]

̰
Ղազախստանում տեղի ունեցած ողբերգությունը չվերածե՛լ ազգամիջյան բախումների. Նաիրա Զոհրաբյանի կոչը

13:14 07.01.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել Ղազախստանում տեղի ունեցած ողբերգությունն ազգամիջյան բախումների չվերածելու կոչով: «Ղազախստանի Կարագանդա քաղաքում մեր հայրենակիցների անվտանգությունը այլևս լուրջ խնդիր է դառնում։ Ադրբեջանցիները, իրենց բնորոշ ռամիլսաֆարովությամբ, ներանձնային վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգությունը օգտագործելով, Կարագանդայում հակահայ հսկայական շարժում են սկսել։ Եվ, կրկնում եմ, այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը […]

̰
Էլի ուշացանք․ ես ամաչում եմ որպես պատգամավոր և որպես քաղաքացի․ Նաիրա Զոհրաբյանը՝ Արմենակ Մնջոյանի մահվան մասին

19:19 06.01.2019

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարել է Արմենակ Մնջոյանի մահվանը։ «ԷԼԻ ՉՀԱՍՑՐԵՑԻՆՔ, ԷԼԻ ՈՒՇԱՑԱՆՔ Արմենակ Մնջոյանը մահացավ։ Հայրենասեր մարդ, բացառիկ մտավորական, մարդ, ում համար ամենակարևորը հայրենիքն էր, ազատությունը, արդարությունը։ Ցանկացած խոսք այլևս ավելորդ է, ցանկացած արդարացում այլևս անիմաստ է, ցանկացած զղջում այլևս նման է անամոթության։ Ես ամաչում եմ որպես պատգամավոր և որպես […]

̰
Խնդրում եմ նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին, քանի դեռ ուշ չէ. Նաիրա Զոհրաբյան

18:06 04.01.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր էջում, որում անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 3-ի առավոտյան կտրուկ վատացել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Արմենակ Մնջոյանի առողջական վիճակը. նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց: «Դրոյի» գործով 1996-ին մահապատժի դատապարտված, իսկ 2003-ին մահապատիժը «մեծահոգաբար» […]

̰
Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու ի՞նչ իրավիճակ է մյուս քաղաքական ուժերում

20:44 29.12.2018

Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու արդյո՞ք խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերում ևս պատգամավորական մանդատից հրաժարվողներ կան: SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները: Պատգամավորի մանդատից հրաժարված միայն մեկ անուն է հայտնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ  հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու հրաժարվել է պատգամավորի մանդատից: Ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացնող թեկնածուները, «Քաղաքացիական […]

̰
Ով է լինելու ԱԺ փոխնախագահը․ «Ժողովուրդ»

08:51 21.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ-ԼՀԿ հեռահար հակամարտության առաջին փորձությունը սպասվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստին: Բանն այն է, որ օրենսդրությունը պահանջում է՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Հիմա և՛ ԼՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն հայտարարել են իրենց թեկնածուն ունենալու մասին: ԼՀԿ-ն առաջադրելու է Մանե Թանդիլյանին: ԲՀԿ-ն դեռ քննարկումների մեջ է. թեկնածուների թվում են Արթուր […]

̰
«Իմ քայլը» դաշինքն արդեն որոշել է, թե խորհրդարանի որ հանձնաժողովներն է վերցնում․ «Հրապարակ»

08:40 21.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքն արդեն որոշել է, թե խորհրդարանի որ հանձնաժողովներն է վերցնում, չնայած իշխող ուժը վստահեցնում է, որ ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաները շարունակվում են։ Նախօրեին «Մարիոթում» ասվել է, թե ով որ հանձնաժողովը կգլխավորի։ Իսկ ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովները կլինեն եվրաինտեգրման, ֆինանսավարկային և բյուջետային, նաև մարդու իրավունքների պաշտպանության, որը կառանձնացվի պետաիրավականից։ ԲՀԿ-ն կստանա ֆինանսավարկայինը, […]

̰
Ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին. Նաիրա Զոհրաբյան

09:43 15.12.2018

«Հաշվի առնելով հետհեղափոխական վիճակը, եթե դիտարկում ենք բազմաթիվ, նաև արաբական երկրների փորձը, միանշանակ էր, որ մենք պիտի ունենայինք այս պատկերը, և հեղափոխական ուժը պետք է վերցներ մեծամասնությունը: Այդտեղ ոչ մի անակնկալ չկար: Նոր խորհրդարանում ԲՀԿ-ն կունենա 26 պատգաավոր, այն վստահության քվեն, որ տրվեց ԲՀԿ-ին, դա մեծ քվե է, և մենք կփորձենք մեզ տրված քվեն արդարացնել»,- […]

̰
Ժամանակն է, որպեսզի վերանայենք «ընդդիմադիր» եզրույթը. Նաիրա Զոհրաբյան

20:38 14.12.2018

«Ատելության քարոզի առումով այս ընտրությունները տարբերվում էին Երևանի ավագանու ընտրություններից: Մեր մոնիթորինգը ցույց է տալիս, որ ագրեսիան այս խորհրդարանական ընտրությունների մեջ չկար: Ես միտք ունեմ խորհրդարանում ստեղծել ոչ ֆորմալ լրագրողական ֆրակցիա, որտեղ կլինեն լրագրողներ տարբեր խմբագրություններից և իրենց հետ կքննարկենք տարբեր խնդիրներ»,- ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նաիրա […]

̰
Սկսվում է հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի փուլը. Նաիրա Զոհրաբյան

20:02 14.12.2018

«Կային գյուղեր, օրինակ՝ Նախիջևանի շրջանի Մուծք գյուղ գնալիս ստիպված էինք մեր ճանապարհը շարունակել ձիով: Սիսիանի ռեգիոնում ուղղակի աղետալի վիճակ էր: Ինձ մոտ երբեմն տպավորություն է, որ մենք ապրում ենք 2 տարբեր իրականություններում՝ հայաստանյան քաղաքական իրականություն և Հայաստանից դուրս քաղաքական իրականություն, որտեղ մարդիկ ավելի ռեալ են: Գյուղեր կան, որտեղ մարդիկ ապրում են բարտերով: Մարդկանց ձեռքը գումար […]

̰
Չկա և չի եղել որևէ քննարկում. Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ ապագա փոխխոսնակների մասին

18:03 14.12.2018

«Ընդդիմության մասին» օրենքն ասում է, որ փոխխոսնակներից մեկի պաշտոնը պիտի զբաղեցնի ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը և դա «Բարգավաճ Հայաստանն» է: Այն անունները, որ դրվում են շրջանառության մեջ, ընդամենը կարող եմ ասել, որ չկա և չի եղել որևէ քննարկում որևէ մեկի անվան հետ կապված: Իմ մասով կարող եմ ասել, որտեղ, որ կորոշի իմ կուսակցությունը, որտեղ […]

̰
«Բարգավաճ Հայաստանի» վարկանիշի հիմնական բեռը հենց Գագիկ Ծառուկյանի անձն է. Նաիրա Զոհրաբյան

16:40 14.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է ընտրությունների արդյունքների մասին. «Ես կարծում եմ, որ անձնակենտրոն են հայաստանյան բոլոր կուսակցությունները։ Եթե ինչ-որ մեկը կասի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անձնակենտրոն չէ և հիմնված չէ Նիկոլ Փաշինյանի անձի վրա, ես այդ գնահատականը անկեղծ չեմ համարի: Եթե մեկը կասի, որ «Իմ քայլի» […]

̰ ̰
Ռեյտինգային առաջատարների փոփոխությունը 2017-2018 ընտրություններին. 12-րդ ընտրատարածք

15:30 13.12.2018

Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող 12-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Նախկինում այստեղ հանրապետական մարզպետն էր մեծ թվով ձայներ հավաքում (Վահե Հակոբյան, Սյունիքի արդեն նախկին մարզպետ), հիմա՝ […]

̰
Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Փաշինյանի ճաշակով չէ. ով կարող է լինել ԱԺ փոխնախագահ․ «Հրապարակ»

08:25 13.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում բոլոր ժամանակներում կայուն երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ում կանգնած են դժվար ընտրության առաջ՝ ում առաջարկել ԱԺ փոխխոսնակ, որը նոր Սահմանադրությամբ ընդդիմությանն է տրվում։ Բանն այն է, որ ԲՀԿ-ում ռեյտինգայինով առաջին տեղը զբաղեցրած Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ, Միքայել Մելքումյանն էլ ջահել նախագահության շարքում չի նայվի։ Այս պահին ամենահարմար […]

̰
Ամենառեյտինգայինները. 12-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

15:39 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 12-րդ ընտրատարածքն ընդգրկող Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում ամենաշատ ձայներ հավաքել է Վայոց ձորի գործող մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Նա միակն է, որը հաղթահարել է 10 հազար ձայնի շեմը, թեև 2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրած թեկնածուների հետ տարբերությունը շատ քիչ է։ Նրանց հաջորդող՝ մինչև 9-րդ հորիզոնականը զբաղեցրած թեկնածուները «Իմ քայլը» դաշինքից են։ Միակ «այլ […]

̰
Ընտրությունների ամենաշատ ու քիչ ձայներ հավաքած թեկնածուները, ամենաակտիվ  ու պասիվ բնակավայրերը և մյուս ամենա-ամենաները

22:13 10.12.2018

7-րդ գումարման ԱԺ-ի ընտրությունները էական տարբերություններ գրանցեցին նախորդ՝  2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների համեմատ: Նախ՝ մասնակցության ցուցանիշով: Ընտրողների ռեգիստրում այս անգամ գրանցված քաղաքացիների թիվն ավելին էր նախորդ ընտրություններում նշված թվից մոտ 5 000-ով: Մասնակցության ցուցանիշը, սակայն, ստացվեց մոտ 12 տոկոսով պակաս: Բազմաթիվ վերլուծություններում տարբեր պատճառներ են նշվել, օրինակ, ընտրակաշառքի  բացակայությունը: Մասնակցության ցուցանիշն այս ընտրություններում կազմեց […]

̰
ԿԸՀ նախագահը ներկայացրեց մանդատների բաշխման սկզբունքը

13:16 10.12.2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ պատգամավորական մանդատների բաշխման սկզբունքին: Նա նշեց, որ առաջին քայլով որոշվում են այն կուսակցությունները, դաշինքները, որոնք հաղթահարել են համապատասխանաբար 5 և 7 տոկոսանոց շեմերը, դրանից հետո արդեն Ընտրական օրենսգրքով ամրագրված 105 մանդատները համամասնորեն բաժանվում են այդ շեմը հաղթահարած կուսակցությունների և դաշինքների միջև: Դրանից հետո, […]

̰
Հարժիսում արշալույսները խաղաղ են. Նաիրա Զոհրաբյան

12:32 01.12.2018

ԲՀԿ կուսակցությունից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հարժիսում արշալույսները խաղաղ են»: Հիշեցնենք՝ երեկ կուսակցությունը նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Սյունիքի մարզում:

̰
Ներդրման և քվեի կապը նշելը ճիշտ չէ. Փաշինյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին

17:48 30.11.2018

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Աբովյան քաղաքում ելույթ է ունեցել. «Երեկ ես հետևում էի տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավին, իմ ուշադրությունը գրավեց ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրիա Զոհրաբյանի արած մի արտահայտություն, որ Գագիկ Ծառուկյանն անում է ներդրումներ և քվեով պետք է հնարավորություն տալ, որպեսզի նա այդ ներդրումները շարունակի: Քվեն և ներդրումը մեկը […]

̰
Նաիրա Զոհրաբյանին «բռնի կերպով» են տարել իմիջ-կենտրոն. «Հրապարակ»

08:46 30.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի իմիջի փոփոխությունը շատ քննարկվեց ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական, նույնիսկ՝ արաբական մամուլում․ եգիպտական թերթ էր գրել: Տիկնոջ նոր իմիջը համարեցին նախընտրական հնարք, սակայն Նաիրա Զոհրաբյանին վիրավորում են նման եզրահանգումները, քանի որ, իր կարծիքով, ինքն այնպիսի քաղաքական գործիչ է և ունի այնպիսի կենսագրություն, որ քվե ակնկալելու է միայն […]

̰
Խորհրդարանը չի ընդունել Էդմոն Մարուքյանի առաջարկը

12:47 16.11.2018

Այսօր խորհրդարանում քվեարկության է դրվել «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Հարգելի՛ գործընկերներ, շատ եմ կարևորում այս նախաձեռնությունը և խնդրում եմ աջակցել: Այն վերաբերում է մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը, և ես շատ եմ կարևորում, որ այն այսօր ընդունվի: Որովհետև որևէ քաղաքական նպատակ, քաղաքական աստառ չունի այս նախագիծը, զուտ հումանիստական […]

̰
BACK_TO_TOP