20:57 01.02.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսօր հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Խմբակցության ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհավորել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության առթիվ, ինչպես նաև նշել, որ առաջին այցը կատարելով Արցախ՝ խմբակցությունը վերահաստատում է արդեն իսկ առկա հարաբերությունները պահպանելու […]
12:49 31.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ԱլԳ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի հետ հանդիպման մասին: «ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպեցինք Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ԱլԳ երկկողմ հարաբերությունների բաժնի […]
21:34 26.01.2019
«Այսօր 44-օրյա հացադուլից հետո քրեակատարողական հիմնարկում մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը: Նշում են, սակայն, որ նա 10 օր արդեն հացադուլից դուրս էր եկել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ, պահանջում եմ պարզաբանում արդարադատության նախարարից և դատարանից` ինչո՞ւ […]
15:12 25.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։ «Ուզում եմ բողոքի իմ ձայնը բարձրացնել Թուրքիայում քաղաքական գործիչների, պատգամավորների հանդեպ սկսված վհուկների աննախադեպ որսի կապակցությամբ, որոնց թվում՝ […]
19:36 24.01.2019
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մասին՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։ Այս մասին տեղեկանում ենք Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից: «Միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են և «թյուրքականությունը» վիրավորելու կեղծ մեղադրանքներով Թուրքիայում լռեցվում […]
15:31 22.01.2019
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստում քննարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Ելույթներ են ունեցել նաև ադրբեջանական պատվիրակության անդամները: Նրանք կոշտ գնահատական են տվել նախկին իշխանության գործելաոճին, խուսափել են դրական գնահատել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և կրկին անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին: Հայկական պատվիրակության անդամներն արձագանքել […]
13:12 22.01.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախատեսում է հանդիպում-քննարկում կինոյի և թատերական գործիչների հետ: «Հարգելի գործընկերներ. Այս ընթացքում բազմաթիվ կինո և թատերական գործիչներ, թարգմանիչներ դիմում են ինձ` Եվրոպական միության հետ ստորագրված` Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցելու պայմանների մասին տեղեկատվություն ստանալու համար: Կցում եմ անհրաժեշտ հղումները, որտեղ կա ամբողջական տեղեկատվություն: Հավելեմ […]
22:12 21.01.2019
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին, մասնավորապես ասել է․ «Հարգելի գործընկերներ, Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։ Ժողովրդի քվեով ձևավորվեց խորհրդարան և միջազգային կառույցները ևս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։ Ես ևս մեկ […]
19:00 21.01.2019
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է այս թեմայով ելույթի: Նրա ելույթի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։ Ժողովրդի քվեով ձևավորվեց խորհրդարան, և միջազգային կառույցները ևս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։ Ես ևս […]
17:58 21.01.2019
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային առաջին նստաշրջանը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց դիտարկումների արդյունքները: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ: «Հայաստանի մասով ներկայացվեց, որ ընտրություններն անցել են ազատ և ժողովրդավարական սկզբունքներով: Իհարկե, որոշ մտահոգություններ […]
16:02 21.01.2019
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային առաջին նստաշրջանը: Այն կանցկացվի հունվարի 21-25-ը։ ԵԽԽՎ-ում ՀՀ-ն ներկայացել է նոր պատվիրակությամբ, որը ղեկավարում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Որպես հիմնական անդամներ՝ պատվիրակության կազմում են նաև Հովհաննես Իգիթյանը, Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին […]
12:06 21.01.2019
Այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն ասել է, որ նախորդ շաբաթվա ընթացում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի կանոններին համապատասխան լուծվել են առաջին նստաշրջանի առջև դրված խնդիրները: Մասնավորապես՝ ԱԺ-ում ձևավորվել է Հաշվիչ հանձնաժողով, ընտրվել է նախագահը, 3 տեղակալները, ինչպես նաև խորհրդարնական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովների նախագահները: «Հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցում ԲՀԿ խմբակցությունը որևէ […]
11:15 21.01.2019
ԱԺ-ից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունվարի 20-26-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը: Նախատեսվում […]
16:47 19.01.2019
Երկուշաբթի Ստրասբուրգում կմեկնարկնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Այն կանցկացվի հունվարի 21-25-ը: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը կլինի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Էդմոն Մարուքյանը: Հատկանշական է, որ նիստի հենց առաջին օրը անդրադարձ կկատարվի նաև Հայաստանում […]
14:07 19.01.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին, փոխնախագահներին և մշտական հանձնաժողովների նախագահներին իրենց պատասխանատու պաշտոններում ընտրության, հանձնաժողովների ձևավորման և երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքում բոլոր պատգամավորների կողմից իրենց կարևորագույն դերակատարությունը լիարժեք ստանձնելու կապակցությամբ: Խորհրդարանական հանձնաժողովները հասարակական-քաղաքական կյանքի […]
18:32 18.01.2019
Հայաստանի Ազգային ժողովում վերջապես ավարտվեցին հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրվածների թեկնածությունների քվեարկությունները, իսկ մինչ այդ անցկացվել էին նաև ԱԺ նախագահության ընտրությունները։ Քվեարկությունները, սակայն, ցույց տվեցին որոշ նրբություններ շնորհիվ գաղտնիության․ եղավ կուսակցական գծից շեղվելու առնվազն մեկ դեպք։ Այսպիսով, իր պաշտոնում ընտրվելու համար ամենաշատ քվեն ստացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ 131 կողմ, 1 անվավեր։ Ազգային ժողովի այդ նիստին […]
17:50 18.01.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր օգտին քվեարկելու համար. «Անկեղծ շնորհակալ եմ և անչափ տպավորված եմ խորհրդարանից ՝ վստահության նման բարձր քվե ստանալու համար։ Ես երկար խոսել չեմ սիրում. ընդամենն ասեմ, որ աշխատելու եմ նվիրումով և սիրով: […]
16:12 18.01.2019
Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի անցկացման հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ երկուշաբթի օրը Ստրասբուրգում պետք է մեկնարկի ԵԽԽՎ նստաշրջանը: Այդ իսկ պատճառով հաստատվեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը: Այսպիսով, 8 պատգամավոր է ներգրավված հայկական պատվիրակության կազմում․ 4-ը՝ հիմնական, 4-ը՝ փոխարինողներ: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը կլինի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Իմ […]
15:56 18.01.2019
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում հայտարարեց մշտական հանձնաժողովների նախագահների անունները: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Անդրանիկ Քոչարյանը: Քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 3, կողմ՝ 122, դեմ 4 պատգամավոր: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը: Քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 1, կողմ՝ 122, դեմ՝ 6: […]
14:34 18.01.2019
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին ուղղված հարցերից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զահրաբյանը ելույթ է ունեցել և ասել, որ Թանդիլյանն անվերապահ աջակցություն է ունենալու ԲՀԿ-ի կողմից. «Տիկի՛ն Թանդիլյան, իսկապես ամենածանրաբեռնված հանձնաժողովն է լինելու: Վերահսկողություն ամբողջ պետական բյուջեի նկատմամբ, ԿԲ, Հաշվեքննիչ հանձնաժողով: Ձեր պրոֆեսիոնալիզմը, միանշանակ, բավարարելու է […]
18:12 17.01.2019
Ազգային ժողովում նոր ստեղծվող տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի առաջադրմանն աջակցելու համար ելույթ ունենալիս նույն կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր լրագրողական գործունեության ընթացքում ինքը չէր սիրում տնտեսագետ պատգամավորների հետ խոսել, քանի որ նրանք հետաքրքիր չէին լրագրողական տեսանկյունից։ Բայց Մելքումյանը, ըստ նրա, այդպիսին չէ։ «Միքայել Մելքումյանը բացառություն է, իսկապես […]
12:02 17.01.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը Մարդու իրավունքների, պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին հայտնեց, որ իրեն դիմել են «Ստեղծագործ Եվրոպա» կինոգործիչների միավորման անդամները, որոնց հետ նախկինում համագործակցել է Զոհրաբյանը: Նրանք հետաքրքրվել են իրենց միավորման ճակատագրի մասին: «Այո՛, նաև մեր համառ ջանքերով, և մշակույթի նախարարությունը օպերատիվ արձագանքեց, մենք հասցրինք նախորդ խորհրդարանի […]
12:02 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության, հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին հիշեցրեց հայտարարությունը, թե «Դատապարտյալների հիվանդանոց»-ը պետք է դուրս բերվի վարչության ենթակայությունից, հետաքրքրվեց` ո՞ր կառույցին պետք է այն ենթարկվի, ապա անդրադարձավ Նուբարաշենի մեկուսարանը փակելու մասին Զոհրաբյանի հայտարարությանը: Միքայելյանը նշեց` եթե գործը փակվելուն չհասնի, ապա այդ մեկուսարանը գոնե վերանորոգելու խնդիր կա: […]
11:44 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին դիմեց երեխաների որդեգրման հետ կապված հարցով: Նա նշեց, որ այս ոլորտը լուրջ բացեր ունի, դրված է սոցապնախարարության վերահսկողության ներքո, սակայն կա մեծ բաց, որը կապված է երեխաների՝ միջազգային մակարդակով որդեգրման հետ, քանի որ դրանից հետո երեխաների ճակատագրի նկատմամբ […]
11:08 17.01.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանին ԱԺ ամբիոնի ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը հարց է ուղղել բուժաշխատողների իրավունքների պաշտապնության մասին՝ վերջինիս տեսակետը հասկանալու համար. «Դուք գլոբալ խնդիր եք բարձրացնում, իմ քույրը ՀՀ լավագույն ակնաբույժներից մեկն է, բայց ստանում է 57 հազար դրամ աշխատավարձ: Ինչո՞ւ որոշ բուժաշխատողներ կարող են օգտվել սոցփաթեթներից, իսկ երաժշտական դպրոցի […]
11:07 17.01.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին դիմեց` խնդրելով կարծիք հայտնել ընդամենը օրեր առաջ տրանսգենդերի` կնոջ անունով անձնագիր ստանալու դեպքի մասին: «Ուզում եմ լինել անկեղծ, ես ունեմ իմ սկզբունքները, հստակ դիրքորոշումը, երբեք աշխարհում որևէ բան չի կարող ստիպել փոխել իմ դիրքորոշումները, սկզբունքները: Ես, մեղմ ասած, […]
10:51 17.01.2019
ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին նույն խմբակցության անդամ Շաքե Իսայանը հարց ուղղեց ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու որոշման մասին՝ վերջինիս դիրքորոշումը հասկանալու համար. «Այսօր մենք ունենք 91 ցմահ դատապարտյալ: Արմենակ Մնջոյանը մահացավ, որովհետև մեր կոչերը չլսվեցին: Ես հիմնավորապես զբաղվել եմ և շարունակելու եմ զբաղվել բանակում կատարած հանցագործությունների համար ցմահ դատապարտյալների […]
10:43 17.01.2019
Խորհրդարանի հունվարի 17-ի նիստը սկսվեց մի քանի պատգամավորի ծննդյան տարեդարձների շնորհավորանքներով: Այսօր ԱԺ պատգամավորներ Աննա Կարապետյանի, Կնյազ Հասանովի, Աննա Կոստանյանի ծննդյան օրն է: ԱԺ այսօրվա նիստում շարունակվեց հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Մարդու իրավունքների, պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանին դիմելով` «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը կարևորեց նրա խոսքում ընտանեկան բռնության դեմ պայքարի […]
10:39 17.01.2019
ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանին նույն խմբակցության անդամ Արման Աբովյանը հարց ուղղեց Ադրբեջանում գտնվող հայ պատանդների ճակատագրի, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների կառույցների հետ համագործակցության եզրերի մասին. «Այսօր մենք Ադրբեջանում ունենք 4 պատանդ, 2-ը՝ ՀՀ քաղաքացի, 1-ը՝ Արցախի քաղաքացի, մյուսը՝ ՌԴ-ի՝ ազգությամբ հայ քաղաքացի: Հարցի ավելորդ հանրայնացումը շատ դեպքերում բերում […]
10:31 17.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Պատվիրակության կազմում «Իմ քայլը» դաշինքից լինելու են նաև նրա տեղակալ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը: ԲՀԿ-ն ներկայացնելու են Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը»: