17:10 22.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որ մի քանի օր առաջ ՄԻՊ-ի աշխատակազմն անսպասելի այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ ու պարզել, որ Մհեր Եղիազարյանի մահվան ժամանակ բժիշկ չի եղել, որն անհրաժեշտ բուժօգնություն ցույց կտար 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալին: «Նուբարաշենում հիմա […]
15:50 22.02.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ասել է, որ «Գորիս» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Փարսադան Փարսադանյանի երեք անչափահաս երեխաները խնամակալ չունեն։ «Ես ձեզ էլի եմ դիմել, խնամակալը՝ տատիկը, մահացել է հունիս ամսին: Այլ խնամակալ չկա: 16, 10 և 4 տարեկան երեխաներն […]
23:16 21.02.2019
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի՝ նախօրեին կատարած հայտարարությանը՝ վերհիշելով նրա՝ ավելի վաղ հնչեցրած տեսակետն այդ հարցի շուրջ: Հիշեցնենք, որ Խաչատյանը մասնավորապես խոսել էր ստեղծագործական միությունների վերափոխման խնդրի մասին: «Երեկ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը սենսացիոն հայտարարություն արեց։ Կինոյի միության նախագահը հայտարարեց, որ ստեղծագործական միությունները ժամանակին ԱԱԾ-ի […]
10:28 20.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 22-ին տեղի է ունենալու ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը, որին հրավիրված է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հանձնաժողովի անդամները ցանկանում են կառավարության ներկայացուցչի հետ քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պատգամավորների առաջարկի մերժման հիմնավորումները: Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը առաջարկում էին մեղադրյալի նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու […]
15:00 19.02.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ առավոտն սկսվել է ամենածանր բերդ այցով: Պատգամավորը հանդիպել է հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներ Արմեն Տեր-Սահակյանի, Արամ Խաչիկյանի և Ալիկ Գրիգորյանի հետ: «Քիչ առաջ դուրս եկա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Հանդիպեցի հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներ Արմեն Տեր-Սահակյանին, Արամ Խաչիկյանին և Ալիկ Գրիգորյանին։ Հանդիպեցի […]
21:55 18.02.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի բացման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է խորհրդարանի դերակատարությունը ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում և ողջունել 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի նիստերին մասնակցության առավել ընդգրկուն կազմը, որը […]
19:15 14.02.2019
Խորհրդարանն այսօր 88 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած ծրագիրը։ Մինչ քվեարկության անցնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից էլ Նաիրա Զոհրաբյանն էր հայտարարել, որ կողմ կքվեարկեն, եթե իրենց առաջարկներն ընդունվեն: Քվեարկության արդյունքներից պարզ է դառնում, որ միայն «Իմ քայլը» խմբակցության անդամներն են […]
16:22 14.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 14-ին խորհրդարանում նշեց՝ վերջին երեք օրերին կառավարության ծրագրի քննարկումների ընթացքում ներկայացրին, թե ինչպես են տեսնում և ինչպիսին պիտի լիներ հանրային բարձր լեգիտիմություն ունեցող իշխանության ներկայացրած ծրագիրը: Այն, ըստ Զոհրաբյանի, պետք է լիներ հեղափոխական, մինչդեռ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների ամեն հաջորդ բառը «Փաշինյանի իշխանության բարձր լեգիտիմությունն» է: Նա նշեց՝ […]
15:44 14.02.2019
Խորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության ծրագրի քվեարկություն: Իշխող մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ իրենք չեն ցանկանում, որ Կառավարությունը ձախողի, սակայն ծրագրին կողմ քվեարկելու հավանականությունը կախված է նրանից, թե արդյո՞ք կընդունվեն ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկները: «Լուսավոր Հայաստան»-ը հայտնեց, որ […]
14:03 14.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը փետրվարի 14-ին խորհրդարանում ելույթ ունենալիս ընդհանրացրեց ՀՀ կառավարության ծրագրի հասցեին հնչող քննադատական արտահայտությունները: Նա նշեց՝ քննարկման հիմնական թեման հետևյալն էր՝ ծրագիրը հեղափոխակա՞ն է, թե՞ հակահեղափոխական, զգուշավո՞ր է, թե՞ ոչ զգուշավոր, համարձա՞կ է, թե՞ ոչ: «Տպավորություն է, որ կառավարության բերած ծրագիրը փորձում են անվանել «ոչ հեղափոխական», մենք էլ փորձում ենք […]
08:58 14.02.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջիկայում մոդելային կարիերա կսկսի։ Մասնավորապես՝ «Շադոյան ֆեյշնի» հետ համագործակցությունից հետո Զոհրաբյանը ֆրանսահայ հայտնի ոսկերչական-դիզայներական կամպանիաներից մեկի կողմից առաջարկ է ստացել՝ դառնալ այդ կամպանիայի դեմքը և ցուցադրել աշխատանքները։ Մարտին Երևան է գալու այդ կամպանիայի տնօրենը՝ Զոհրաբյանի հետ քննարկելու պայմանագրի պայմանները։ Ուշագրավ է, որ պատգամավորը, ի տարբերություն «Շադոյան ֆեյշնի» […]
16:26 13.02.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում անդրադարձավ Կառավարության ծրագրում թվերի ու չափելի ցուցանիշների բացակայությանը: «Վերջերս խորհրդարանական մեծամասնության պատգամավորներից մեկը հայկական եթերներից մեկի ժամանակ խիստ վիրավորվեց, երբ իրեն իրազեկեցին, որ իրենք իշխանություն են, տիկինը հեղափոխական վճռականությամբ հայտարարեց, որ իրենք իշխանություն չեն, նոր Հայաստանում իշխանությունը բացառապես և միայն ժողովուրդն է, և խստորեն հորդորեց լրագրողին […]
17:27 12.02.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ «Հայկական Փի ԱՐ ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից անցկացվող ամենամյա ՓԻ ԱՐ մրցանակաբաշխության ժամանակ ինքը հայտնվել է «Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգի եռյակում: Թեև մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբեր ամսին, սակայն Նաիրա Զոհրաբյանը նոր է տեղեկացել իրեն շնորհված անվանակարգի մասին: «Այսօր ինձ […]
16:38 11.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ կառավարության ծրագրին: Նա նշեց, որ կոնկրետ իր մոտ ծրագիրը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Պատգամավորն ասաց, որ չի ցանկանում կրկնել սոցցանցերում ծրագրի հասցեին հնչող «կենացների, բարեմաղթանքների ժողովածու» արտահայտությունը, շեշտեց՝ իրենց խնդիրը վատաբանելը չէ, լուծումներ գտնելն է: Նա ասաց, որ այս ծրագրում չի տեսնում այն գործիքները, մեխանիզմները […]
15:41 11.02.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի ահազանգին, և նշել, որ հիվանդանոցներում տեղ չլինելու խնդրին քաջատեղյակ է ու դրան անդրադարձել է 5 օր առաջ: «Ի պատասխան ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Նաիրա Զոհրաբյանի այս ահազանգի, հայտնում եմ, որ խնդրին քաջատեղյակ եմ և անդրադարձել եմ դրան դեռ […]
13:03 11.02.2019
Նաիրա Զոհրաբյանը վերջին 10 օրերի ընթացքում ահազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր բողոքում են, որ դիմում են շտապօգնություն, վերջինս գալիս է, բայց անկախ հիվանդի վիճակի ծանրությունից` հրաժարվում տեղափոխել հիվանդանոց: «Շտապօգնության մեքենան գալիս է ու կատեգորիկ հրաժարվում է թոքային ու սուր շնչառական ծանր հիվանդություն ունեցող մարդկանց տեղափոխել հիվանդանոց՝ պատճառաբանելով, որ հիվանդանոցներում տեղ չկա»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: […]
16:45 08.02.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես երկու պետությունների խորհրդարանական հանձնաժողովների միջև աշխատանքի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկայում երկու օրենսդիր մարմինների մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ նիստ […]
16:20 08.02.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Շնորհավորելով Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Ուրազաևը նշել է, որ Հայաստանում հավատարմագրված դեսպանները քննարկել և ողջունել են այս կարևորագույն պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի նշանակումը, քանի որ նա […]
15:32 07.02.2019
Համաներումից հետո ակնհայտ դարձավ, որ ազատ արձակված դատապարտյալների ինտեգրումը հասարակությունում տեղի չի ունենում. հարցն այսօր ԱԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում բարձրացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Ես ինքս էլ այցելել եմ ՔԿՀ, հիմնական խնդիրը պրոբացիոն ծառայության թերացումն էր, ակնհայտ է, որ համակարգը ներդրվել է, բայց ամբողջովին չի կայացել, ունի զգալի […]
14:59 07.02.2019
Մհեր Եղիազարյանի մահվան հարցում կա՞ր քրեակատարողական հիմնարկի մեղավորությունը, արդյո՞ք այն պատասխանատվություն չի կրում իր պաշտպանության տակ գտնվող քաղաքացու կյանքի համար: Հարցի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր քննարկվել է նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, հղում անելով միջազգային իրավունքի նորմերին, հայտարարեց. «Եթե մարդու կյանքին վտանգ է սպառնում […]
14:26 07.02.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստի ընթացքում ուրվագծել է մոտավոր անելիքները, որոնք նախատեսում են՝ կապված քրեակատարողական հիմնարկներում ստեղծված իրավիճակի հետ: Օրակարգում հատկապես Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների և ցմահ դատապարտյալների ազատ արձակման վերաբերյալ հարցերն են: Անդրադառնալով խնդիրներին՝ հարց բարձրացրեց հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը. «Ցմահ դատապարտյալի մի աղմուկ հանած գործի պատճառով բազմաթիվ […]
13:52 07.02.2019
«Ես, որպես հանձնաժողովի նախագահ, արդեն ստացել եմ 100 և ավելի առաջարկ` հրատապ կազմակերպել հանրային լսումներ ՔԿՀ-ների, մանկատների, արհմիությունների, կինոյի ստեղծագործական միություններում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի անդրանիկ նիստում: Հաջորդ շաբաթ հանձնաժողովի կողմից նախատեսված է այց Աբովյանի կանանց և անչափահասների քրեակատարողական […]
12:20 07.02.2019
Տեղի է ունեցել ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանն ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նախագահն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ Դոնթի բանաձևի` այս հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրելու իրավունքը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն էր պատկանում: Անի Սամսոնյանի խոսքով` հանձնաժողովի վերաբացումը […]
11:42 07.02.2019
Փետրվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Խորհուրդը քննարկել և 17 կողմ ու 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: Այսպիսով, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) ՀՀ ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀ ԱԺ […]
17:29 06.02.2019
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունվարի 21- 25-ը Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին մանրամասներ նստաշրջանից: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Սոս Ավետիսյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը և Նաիրա Զոհրաբյանը: […]
16:04 06.02.2019
ԱԺ-ում խորհրդի նիստի ավարտից հետո SHANTNEWS.am-ին հարցազրույց է տվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երեկ ևս տեղի էր ունեցել խորհրդի նիստ, որի ընթացքում, ինչպես հայտնի է, քննարկվել է միջխորհրդարանական հանձնաժողովների կազմերը: Տեղեկությունների համաձայն` նիստն անցել է բավական լարված մթնոլորտում: Հարցին` ի՞նչն է եղել պատճառը, Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Մարդկանց թվում է, թե ԱԺ նիստերը պետք […]
16:49 05.02.2019
Արման Թաթոյանը կարևոր է համարում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ակտիվ ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: «Տիկին Զոհրաբյանի հետ արդեն իսկ քննարկեցինք մի քանի կարևոր հարց՝ կապված քրեակատարողական հիմնարկ նրա այսօրվա այցի հետ: Երեկ իմ հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները նույնպես այց էին իրականացրել «Արմավիր» ՔԿՀ և տեսակցել ինչպես հացադուլ […]
14:18 05.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ դատապարտյալներ Վաղարշակ Ավետիսյանը և Անդրանիկ Գևորգյանը, իր հորդորով դադարեցրել են հացադուլը: «Այսօր իմ գործընկերներ Տիգրան Ստեփանյանի և Հրանտ Մադաթյանի հետ այցելեցի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տարիներով չլուծված խնդիրների բեռը բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակում է մնալ` պարբերաբար ստանալով ընդամենը կոսմետիկ լուծումներ։ Այս պահին շատ փակագծեր չեմ […]
15:04 04.02.2019
ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը: «Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը այսօրվանից կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Իմ բոլոր հորդորները` դադարեցնել հացադուլը և նորից փորձել սկսել քննարկումներ` մշակույթի դեռևս գոյություն ունեցող նախարարության և կինոարտադրողների ազգային ասոցիացիայի հետ, անցան ապարդյուն։ Քիչ […]
14:29 02.02.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «Ինձ զայրացնում է կեղծ խաղաղասերների բթամտությունը» վերտառությամբ գրառում է կատարել: «Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լեզեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում ՝ «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք […]