14:19 15.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ: Ազգային ժողովի […]
10:32 15.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Օպերայի հարակից տարածքում ծավալված դեպքերին և իրավապաշտպան ակտիվիստների բացակայությանը։ «Երեկ, երբ Օպերայի տարածքում լարվածությունը հասավ սարսափելի չափերի և ես ու իմ ընկերները կենդանի վահան դարձանք ցուցարարների և ոստիկանների միջև, զարմանալիորեն ես այդ տարածքում որևէ քաղաքացիական ակտիվիստ, որ […]
18:51 14.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է Երևանի Օպերայի և բալետ հարակից տարածքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Նրա համոզմամբ՝ այս տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման որոշումից հետո առաջացած իրավիճակը հնարավոր է լուծել միայն կողմերի երկխոսության ու բանակցությունների միջոցով: Նա նաև հայտնել է, որ բողոքի ակցիային ներկա […]
18:30 14.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր Երևանի կենտրոնում սրճարանների ապամոնտաժման աշխատանքների դեմ ընթացող ակցիայի ժամանակ վնասել է ոտքը: Նա փորձել է կանխել բախումը ոստիկանների ու ցուցարարների միջև, որի հետևանքով էլ վնասել է ոտքը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը հայտնել է, որ Զոհրաբյանի վնասվածքը բավական լուրջ է:
16:17 14.03.2019
Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպման են եկել նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սուրեն Գրիգորյանը, Սիսակ Գաբրիելյանը, Սարգիս Խանդանյանը, այնտեղ են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը: Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին և քաղաքացիներին աջակցության համար: Թաղապետը հայտնեց, որ քաղաքապետարանում իր […]
15:08 14.03.2019
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը հանդիպելու են՝ քննարկելու օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման հետ կապված խնդիրները: Մնացականյանը հայտնեց, որ շուրջ կես ժամ քննարկումներ են ունենալու:
15:02 14.03.2019
Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիներին են միացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Վերջինս Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանին հարց ուղղեց սրճարանների քանդման վերաբերյալ, ինչին նա արձագանքեց. «Քանդել մի ասեք, սա բարեկարգել է»: Սրճարանատերերին Մնացականյանը հայտնեց. «Ձեր շինությունն ինքնակամ է, ո՞վ […]
14:35 13.03.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ԱԺ արտահերթ նիստում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին քննարկումներին: «Լսելով մի քանի հարցադրումներ՝ տպավորություն ստացա, որ կարծես թե թերի է տեղեկատվությունը՝ ինչ հանձնաժողովի մասին է խոսքը: Այո, քանի որ եղան արտահերթ խորհրդարանական, նաև Երևանի ավագանու ընտրություններ, […]
09:55 10.03.2019
Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա, մենք շատ թանկ գին ենք վճարել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆՈՂ ՉԿԱ Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արցախյան հիմնախնդրի կագավորման շուրջ, որոշակի հարցեր է առաջացնում: Դրանց ավելի բաց կանդրադառնամ, երբ մեր ԱԳՆ-ն այդ հայտարարության որոշ ձևակերպումների վերաբերյալ […]
14:31 09.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ երկուշաբթի հանձնաժողով է հրավիրված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Երկուշաբթի օրը, ամսի 11-ին, ժամը 9:30-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հրավիրել ենք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Քննարկելու […]
18:17 08.03.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ կինը պետք է լինի այնտեղ, որտեղ իրեն հարմար է զգում, որտեղ ինքը կարող է իրապես ռեալիզացնել իր ողջ պոտենցիալը մեր իրականության մեջ: Ըստ պատգամավորի՝ մենք այսօր ունենք մեծաթիվ կանայք, որոնք լրջագույն ներքին խնդիրներ ունեն, չհաղթահարված խնդիրներ ու դա հենց դրանից է, որ չգիտեն՝ որտեղ պետք է լինեն […]
13:22 08.03.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ը. «Ես երբեք չեմ սիրել Մարտի 8-ը, սակայն կանանց 3 խորհուրդ կտամ: Բացառեք Ձեր կյանքից 3 «Չ» և Դուք կզգաք, որ երջանիկ ու ներդաշնակ եք։ Առաջին «Չ»-ն` «չվախենալ», Երկրորդ «Չ»-ն` չնախանձել և երրորդ «Չ»-ն` չափսոսալ անցյալի համար ու անցյալից քեզ հետ վերցնել միայն լավ հիշողություններ […]
12:14 05.03.2019
Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցին, խոսել Հայաստան-Եվրամիություն ճանապարհային քարտեզի գրեթե պատրաստ լինելու մասին: Զոհրաբյանը նշել է, որ այն քննարկման ընթացքում է և առաջիկայում կհաստատվի: «Հանգամանալից քննարկում ենք Հայաստան-ԵՄ ճանապարհային քարտեզը, որը պիտի հաստատվի առաջիկայում, գործողությունների քարտեզը: Ըստ էության, կարելի է ճանապարհային քարտեզի աշխատանքներն ավարտած համարել, գիտեք, որ […]
12:07 05.03.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է մի քանի հարցերի, այդ թվում խոսել Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարությունների մասին: Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվել են, թե իր կարծիքով ո՞ւմ նկատի ուներ վարչապետը Սպահանում արած այն հայտարարության ժամանակ, երբ ասում էր, թե Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ գործակալներ են: Զոհրաբյանը նախ նշեց, թե այդ հարցի […]
11:36 05.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մարտի 5-ին խորհրդարանում ներկայացրեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու իր հեղինակած նախագիծը, նշեց, որ դա նույնաբովանդակ է, ինչ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրածը: Նա ասաց՝ Պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում, քննարկվեց նախագիծը, որով առաջարկվում էր նախնական կալանքի պահման մեկ օրը հաշվառել մեկուկես օր: Զոհրաբյանը նշեց, որ պնդում է իր համոզմունքը նաև […]
11:30 05.03.2019
Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից իր իշխանական գործընկերներին կոչ արեց չխեղաթյուրել հանձնաժողովների աշխատանքի բովանդակությունն ու զսպել էմոցիաները։ «Եթե մենք հիմա փորձենք էմոցիաների պայքար տանել, ես ձեզ վստահեցնում եմ, որ ինձնից ավելի էմոցիոնալ պատգամավոր դժվար թե բոլոր` նախորդ և ապագա հնարավոր խորհրդարաններում գտնվի»,- ասաց Զոհրաբյանը ու չզսպեց ժպիտը։
11:24 05.03.2019
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ խորհրդարանի ներկա մեծամասնությունը նախորդի արտապատճենը չէ, դրա համար էլ նախագծեր են առաջարկում ու քննարկման ներկայացնում, բայց մեծամասնությունը պետք է այնպես անի, որ այդ նախագծերը հասնեն ԱԺ լիագումար նիստին ու քննարկվեն պատգամավորների կողմից։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ ամբիոնից իր իշխանական գործընկերներին դիմելիս։ «Մենք չենք կարծում, որ […]
20:22 03.03.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներողություն է խնդրել Արցախի բոլոր հայրենակիցներից՝ արձագանքելով Ռուբեն Հախվերդյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած խոսքերին։ Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է․ «Վերջին շրջանում, այս էլ որերորդ անգամ, ես զարհուրում եմ որոշ մարդկանց դուալիզմից: Մեկին, ում համարել ես պարկեշտ, էսթետ արվեստագետ, իրականում, պարզվում է, կյանքի ամենահատակում հայտնված վերջացած ոչնչություն է, ով այդպիսին եղել է […]
15:38 28.02.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախագծին, որով առաջարկվում էր նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման 1 օրը հաշվարկել 1.5 օր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ևս նման նախագիծ էր ներկայացրել, կար միայն մեկ տարբերություն: Մարուքյանն առաջարկում էր՝ Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին հանրապետության անկախության հռչակման […]
15:34 28.02.2019
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում, որը ծավալվում էր պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծերի շուրջ, կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել՝ վերջիններիս ներկայացրած օրենքի նախագծերը անընդունելի համարելով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ըստ էության, հավատարիմ մնացին կառավարության մոտեցմանը և բացասական եզրակացություն տվեցին: Այս փաստին արձագանքեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ասելով. «Մենք ընդունում […]
14:50 28.02.2019
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած խնդիրներին ի պատասխան` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Խնդիրը, որ բարձրացրիք, դեդավշչինաները և առաջին անգամ նստողները նույն խցում չեն նստում, գույքի մասին եք խոսում, երբ մարդը մտնում է բնակարան, սպառնում է, դա հանցագործություն է և պետք է կալանք կրի: Բացի դրանից, խնդիրները կային, բայց այնպես չէին, որ […]
14:33 28.02.2019
Դեռ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին երթ են անելու Ազատության հրապարակից Մյասնիկյանի հուշարձան՝ 11 տարի առաջ այդ օրը եղած ողբերգության զոհերի հիշատակը հարգելու: Լրագրողները ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե իրենց խմբակցությունը մասնակցելո՞ւ է այդ երթին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս իր հարգանքի […]
14:24 28.02.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի նախագծին, որով առաջարկվում էր նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման 1 օրը հաշվարկել 1.5 օր: «Գիտեք, նորից դնել նախագիծը շրջանառության մեջ, իմաստ չունի, որովհետև կառավարության կոնցեպտուալ քաղաքականությունը այս նախագծի վերաբերյալ պարզ է: Մենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում կքննարկենք: Հիմա, եթե իրենց կողմից […]
14:17 28.02.2019
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է նաև Նաիրա Զոհրաբյանի նախագիծը Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, որը վերաբերում էր կալանքի ժամկետի 1 օրը 1.5 օրվա հաշվարկելուն: Սա, ըստ էության, Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծի շարունակությունն էր, որին, հիշեցնենք, հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց: Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ անմարդկային պայմաններում են պահվում կալանավորները՝ […]
13:34 28.02.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր առաջարկված նախագիծը մերժվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից. «Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց իմ նախագծին, որով առաջարկում էի նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման 1 օրը հաշվակցել 1.5 օր: Հանձնաժողովը հավատարիմ մնաց իմ նախագծին կառավարության տված […]
14:14 27.02.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Մտավորական և վախ բառերն ինձ համար անհամատեղելի են» վերտառությամբ գրառման մեջ անդրադարձել է մշակութային ՊՈԱԿ-ների միավորմանը: «Անկեղծ ասած` որոշել էի այս թեմայով Ստանիսլավսկու ասած` պաուզան ձգել, բայց չստացվեց։ Մշակույթի գոյություն ունեցող, կամ` կիասագոյություն ունեցող նախարարությունը որոշել է միավորել մշակութային ՊՈԱԿ-ները։ Հիմնավորումների ողջ փաթեթին դեռ տեղյակ չեմ, սակայն […]
13:22 25.02.2019
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, խոսելով «Արհմիությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու արդյունքում շահերի բախման հնարավորության մասին, հիմնական զեկուցող, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց՝ շահերի բախումը բացառված է: «Արհմիությունը մենք պետք է որպես «պուտյովկա տվող» հիմնարկ չընդունենք, իրավապաշտպան կառույց, որևէ հակասություն, շահերի բախում չի կարող լինել, նույն գործատուի մոտ […]
22:57 24.02.2019
Եվս մեկ հացադուլավոր դադարեցրեց հացադուլը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱիրա Զոհրաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր իմ հորդորով «Արմավիր» քրեակատարողականում հացադուլ հայտարարած Արա Թաթոսյանը դադարեցրեց հացադուլը։ Համաներումը անհասկանալի պատճառով չի կիրառվել Թաթոսյանի վրա՝ չնայած իր հոդվածը ենթակա է համաներման։ Կարծում եմ ՝ դատարանը պետք է անհապաղ քննարկի այս գործը […]
10:46 23.02.2019
«Ինձ արգելել են հանդիպել կալանավորին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Տևական ժամանակ է, որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ցանկանում էի հանդիպել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին և մերժում էի ստանում, որովհետև դատավոր Բեկթաշյանը արգելանք էր դրել այցելությունների, այդ թվում` հանձնաժողովի նախագահի […]
17:30 22.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իր կարծիքով` ցմահ դատապարտյալների դեպքում 133 ներման խնդրագրից 2-ն են բավարարվել, քանի որ մեկ ցմահ դատապարտվածի վերաբերյալ արտահոսքը հանրային էսկալացիայի է բերել՝ ուղղակիորեն վնասելով մյուս գործերին: «Ես վստահաբար գտնում եմ, որ, օրինակ, Ստեփան Գրիգորյանը, որին բոլորս ճանաչում […]