16:44 16.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ապրիլի 16-ին ԱԺ նիստի ժամանակ հարցով դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ի վերջո, Գոռ Հովհաննիսյանը ՍԴ դատավորի թեկնածո՞ւ է, թե՞ ոչ: «Եթե այո՝ մասնակցում ենք քվեարկության, եթե ոչ՝ չենք մասնակցում, իմանանք՝ ինչ անենք»,- ասաց նա: Միրզոյանն արձագանքեց, որ հստակ ասել է՝ Հովհաննիսյանի թեկնածությունը գրանցել են և հնարավորություն տվել՝ […]
13:05 16.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նիստի ժամանակ Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած լեզվակռվին: «Իմ ելույթը կոնկրետ որոշման հետ էր կապված, զինծառայողներին առնչվող փոփոխությունների: Իսկ Նաիրա Զոհրաբյանը, ով մեկ նախադասության մեջ օգտագործել է տարրական բարոյականություն և հետո իրեն իրավունք է վերապահել որևէ մեկի անվան հետ բառախաղ անել, ես կարծում եմ` արժանի […]
12:37 16.04.2019
Ազգային ժողովում լարված վիճաբանություններից, ընդդիմություն-իշխանություն վեճերից հետո ամբիոնին մոտեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նիստի օրակարգը ներկայացնելու համար։ «Ես հուսով եմ՝ ձեզ դեռ հետաքրքիր է նիստերի օրակարգը, հարգելի՛ գործընկերներ», – ժպտալով ասաց Միրզոյանը, ապա անդրադարձավ վիճաբանություններին։ Միրզոյանը նշեց, որ բոլոր պատգամավորներն էլ ներկայացնում են ժողովրդին, իսկ նրանց պետք չէ ընդմիջել, քանի որ դա դուր չի […]
12:28 16.04.2019
«Ստուգում եք, գնացե՛ք ստուգեք, ինչքան ուզում եք, օրենքի առաջ բոլորը հավասար են: Էնտեղից դուրս չեն գալիս: Օրը գալու է` ստուգումներն ավարտվեն, ու ես լրագրողներին հավաքելու եմ, ներկայացնեմ ամբողջը փաստաթղթավորված»,- այսօր ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ հարկային ստուգումների վերաբերյալ լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը: Իսկ ԱԺ-ում տիրող լարված մթնոլորտի վերաբերյալ հարցին պատասխանեց. «Եթե որոշ պատգամավորներ չեն տիրապետում, պատգամավոր […]
11:50 16.04.2019
Նոր խորհրդարանում արդեն ավանդույթ է դառնում, որ ընդդիմությունը բերում է նախագծեր, որոնք, մեղմ ասած, վիճելի են, ու «պոպուլիզմ» բառն այստեղ տեղին է։ Այս մասին այսօր ընդդիմադիրներին պատասխանելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։ «Ավանդույթ է դարձել հանդես գալ ժողովրդի անունից։ Ժողովո´ւրդ, ուրեմն էսօր մենք լսում ենք ելույթներ, Գևորգ Պետրոսյանից՝ ողջամտության մասին, Նաիրա Զոհրաբյանից՝ զոմբիների […]
11:07 16.04.2019
«Մենք պնդում ենք, որ առաջնագծում չպիտի ծառայեն 18 տարեկան զինվորներ։ Առաջնագծում պիտի ծառայեն բացառապես և միայն պայմանագրային զինվորները»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքերով՝ այս հարցը քննարկվել է պայմանագրային զինծառայողների հետ, զինվորական մասնագետների հետ և այլն։ Ինչ վերաբերում է պայմանագրայինների աշխատավարձերը վճարելուն, ապա նա ասաց, որ այդ միջոցներն […]
11:05 16.04.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից իր իշխանական գործընկերներին խորհուրդ տվեց իրենց համաձայն չլինելու դեպքում մարդկանց չհրահրել ընդդիմադիր ուժերի դեմ։ Նրա խոսքով՝ իշխանությունները մի ճտտոցով սոցցանցերին հրահանգում են հարձակվել ընդդիմադիրների վրա։ «Էսպես ճտտոցով հրահանգ են տալիս սոցիալական ցանցերին՝ վա՜յ, հեղափոխության դեմ պայքար է սկսվել։ Հարգելինե՛րս, մենք չենք պայքարում հեղափոխության դեմ։ Հեղափոխությունը միայն […]
09:01 15.04.2019
Հայաստանը կարող է դառնալ աշխարհում տուրիզմի բրենդերից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «Կանադահայ գործարարներից մեկը մտածում է Էրեբունի բերդաքաղաքը, Խնձորեսկի քարանձավներն ու Քարահունջը դարձնել զբոսաշրջության աշխարհահռչակ բրենդներ։ Որովհետև Էրեբունին, Խնձորեսկի քարանձավներն ու Քարահունջը աշխարհում բացառիկ են։ Շատ եմ ուզում, որ այս նախաձեռնությունը ստացվի»։
19:51 13.04.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 1915 թ. հայ մտավորականների ցուցակը կազմած և երիտթուրքերին հանձնած Վահե Իհսանի դավաճան ժառանգ Մարգար Եսայանը կրկին ակտիվացել է: Նա այս թեմայով, մասնավորապես, գրել է. «Էրդողանի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր, հայտնի թափթփուկ Մարգար Եսայանը նորից ակտիվացել է: Վերջինս քննադատել […]
13:11 13.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում աղբով լի աղբամանների լուսանկար է հրապարակել և մակագրել «Սա Երևանն է և վե՞րջ»: Նրա խոսքով` ինքը` որպես Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու, շարունակում է ամեն օր նամակներ և «դիտարժան» լուսանկարներ ստանալ Երևանը աղբաքաղաքի վերածվելու վերաբերյալ: «Ի դեպ, ինձ այս նկարներն ուղարկող օգտատերերը նշում են, որ այս […]
16:44 12.04.2019
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ինքը` որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, շարունակելու է հետևել առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք վերցնելու մեջ մեղադրվող` Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ հարուցված գործին: «Հարցը բավականին զգայուն էր և ես` որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ուղղակի չէի կարող այս դեպքին […]
15:22 12.04.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը ազատ է արձակվել. «Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել: Նման […]
14:15 12.04.2019
Մի շարք ՀԿ-ներ, կենտրոններ, հիմնադրամներ ու անհատ քաղաքացիներ հայտարարություն են տարածել ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական լսումներում ժամանակ տեղի ունեցածի միջադեպի վերաբերյալ. «Լսումների ընթացքում տեղ գտած ելույթներն ու մեկնաբանությունները հերթական անգամ հանրությանն ի ցույց դրեցին մարդու հիմնարար իրավունքները հարգելու ու պաշտպանելու գործում առկա լուրջ համակարգային խնդիրները:Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի […]
13:51 11.04.2019
Նաիրա Զոհրաբյանն այժմ ԵԽԽՎ-ում է և իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ԵԽԽՎ-ում բացվել է հայկական թավշյա հեղափոխության նկարների ցուցահանդես: https://www.facebook.com/n.zohrabyan/posts/421618268658570
12:00 11.04.2019
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնած հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա խոսել է այս նստաշրջանի օրակարգի մասին. «Օրակարգը բավականին հագեցած է, մենք քննարկեցինք Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը, այդ լսումներն առաջարկել էին կազմակերպել Ադրբեջանից դուրս գտնվող մի շարք ՀԿ-ներ: Դահլիճում նստած էին ադրբեջանցի պատգամավորները, պատվիրակության ղեկավարը նշեց, որ դիկտատոր Ալիևը Հայաստանի […]
11:42 11.04.2019
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնած հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողները նրան հարց են ուղղել, որը կապված է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտնած այն մտահոգությանը, թե արդյոք Մարդու իրավունքների պաշտպանության հանձաժողովի ղեկավարը համապատասխանում է նվազագույն պահանջներին. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ պատասխանել է վարչապետի մտահոգությանը, ավելին, քան ասել […]
18:42 10.04.2019
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ արձագանքեց Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթին, նշեց, որ նա «ոչ հավաստի տեղեկություններ է հաղորդում»: Փաշաևան հայտարարեց, թե Հայաստանից վտարվել են հազարավոր ադրբեջանցիներ, հիշատակեց Խոջալուի դեպքերը, ադրբեջանցի փախստականների խնդրի մասին խոսեց, կարծիք հայտնեց, որ բոլոր պետությունները պետք […]
18:16 10.04.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց. «Ես համաձայն եմ, որ Եվրոպան այսօր բախվում է ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի աճին: Եկեք ինքներս մեզ հարց տանք. մեր ասամբլեայում հաճախ հնչում են քսենոֆոբ ու ռասիստական արտահայտություններ, քաղաքական գործիչները իրենց քաղաքական ու բարոյական պարտավորությունները […]
08:45 10.04.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ, նամակ են գրել ԵԽԽՎ ընդդեմ խտրականության կոմիտեին՝ պահանջելով վերաբերմունք արտահայտել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի գործողությունների հանդեպ: Հնարավոր է, որ այդ հարցը քննարկվի ԵԽԽՎ այս նստաշրջանում, իսկ եթե ոչ, ապա կտեղափոխվի հաջորդ նստաշրջան»։
21:57 09.04.2019
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել և նշել, որ խստորեն դատապարտում է ապրիլի 5-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցած ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ քննարկան ժամանակ տեղի ունեցած միջադեպը։ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դրսևորած […]
19:42 09.04.2019
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում այսօր հանրային լսում է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ, որին ներկա են եղել ադրբեջանցի իրավապաշտպաններ. վերջիններս բարձրաձայնել են Ադրբեջանում քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը տեղեկացրեց, որ դա համատեղ հանրային լսում էր՝ Իրավական հարցերի, Մարդու իրավունքների և Մոնիթորինգային հանձնաժողովի: Հանրային լսմանը ներկա են […]
19:29 09.04.2019
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ ԱԺ-ում տրանսգենդեր կնոջ ելույթի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի միջև տեղի ունեցած միջադեպին. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն է ստանձնել խորհրդարանական երկու մշտական հանձնաժողովների մասով, այսօր այդ մշտական հանձնաժողովներից մեկը ղեկավարում […]
18:17 09.04.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը։ «87 քաղաքական բանտարկյալ, որոնց զգալի մասը պահվում է Ադրբեջանի Դոբուստան բանտում, որը հայտնի է ինկվիզիցիոն իր կտտանքների ավանդույթով։ Բնականաբար, ժանրի կանոնների համաձայն, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարեց, որ […]
17:22 09.04.2019
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է հրապարակել՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանից պահանջելով հրաժարվել պատգամավորական մանդատից: Հայտարարության մեջ ասված է. «Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ 2019թ. ապրիլի 8-ին՝ ժամը 12:00-18:00-ն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այգու փակ դարպասների դիմաց անցկացրել է բողոքի ակցիա, ընդդեմ Ազգային ժողովի դահլիճում` ապրիլի […]
15:10 09.04.2019
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը: SHANTNEWS.am-ը Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ իր ելույթից հետո եղա՞ն արձագանքներ կամ հնարավո՞ր է՝ հարցը դառնա առանձին քննարկման առարկա: «Դուք գիտեք՝ մեկ անգամ չէ, որ ես ԵԽԽՎ-ում բարձրացնում եմ մեր գերիների ու ռազմագերիների խնդիրը: Տևական ժամանակ ես այս կառույցում բարձրացրել […]
14:42 09.04.2019
«Նաիրա Զոհրաբյանը, մեր համոզմամբ, բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքին համապատասխան, և այդ իմաստով մենք նրա կարգավիճակը վերանայելու որևէ հիմք չենք տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պետրոսյանը շեշտեց, որ իրենք չեն բացել հարցը և իրենց դիրքորոշումներն արդեն արտահայտել են, ներկայացրել են իրենց մտահոգությունները: «Նույն բանը մի […]
12:49 09.04.2019
Տրանսգենդերի հետ կապված իրավիճակը եղել է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում, ու դրան հաջորդած քննարկումները պետք է շարունակել այս հարցին պատասխանելուց հետո՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ ոչ։ Թեմային անդրադառնալիս այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ այն պահվածքը, որ դրսևորում էր տրանսգենդերի ելույթի ժամանակ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը (Նաիրա […]
11:38 09.04.2019
SHANTNEWS.am-ի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին ու դրան հաջորդած իրադարձություններին։ Նա ասաց, որ իր տպավորությամբ ՀՀԿ որոշ գործիչներ հարցեր են տալիս, թե ի՞նչ է կատարվում։ «Ես ուզում եմ ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի իշխանությունը, պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ […]
08:36 09.04.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, հնարավոր է, անհատական պահպանություն տրամադրվի: Դրա պատճառը նրա հասցեին սոցիալական ցանցերում հնչող սպառնալիքներն են, այդ թվում՝ նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հրապարակային կոչերը: Անհատական պահպանությունը կլինի ժամանակավոր, մինչև խնդրի կարգավորումը և կրքերի հանդարտվելը»։
22:17 08.04.2019
Ցավում եմ, որ անառողջ մի թեմա այսօր զբաղեցրեց ողջ լրատվական և քաղաքական դաշտը և այն կարևոր խնդիրները, որ մենք բարձրացրեցինք Ստրասբուրգում, որոշակիորեն ստվերվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև, «Ինձ համար շատ ավելի կարևոր էր Ստասբուրգում բարձրացնել փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից 20 […]