12:46 17.05.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյբուքյան էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել: «Մեր բակում»,- գրել է նա և նշել լուսանկարչի անունը: Լուսանկարում ԱԺ պատգամավորը ոճային տեսք ունի և դուրս է պատգամավորական դրեսս-կոդից:
16:35 16.05.2019
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրեր առաջ հայտարարել էր, որ խորհրդարան մտնելիս իրեն ու ընդդիմադիր մյուս խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին այնպես են ստուգում, որ «քիչ է մնում՝ սոնոգրաֆիա անեն»։ Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը հերքեց այն ակնարկը, թե դա արվում է հենց ընդդիմադիրների դեմ։ «Միանգամից ասեմ՝ ռեժիմը գործում է բոլորի համար, ու […]
15:35 16.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր ընդունել է Human Rigths Watch կազմակերպության՝ հաշմանդամ երեխաների հարցով զբաղվող բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուքեին։ «Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 8360 երեխա։ Այս երեխաները սոցիալական ինտեգրման և ներառականության խնդիրներ ունեն, և այդ խնդիրները չեն լուծվելու հայտարարություններով և «գալոչկայի» համար արված մեկ-երկու կրեատիվ նախաձեռնությամբ։ Ջեյն Բյուքեն […]
12:20 11.05.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառմանը. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հարգարժան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր էջում տեղադրել է քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակը՝ հետևյալ բնաբանով. «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի միջից մի կերպ շնչող Երևան ու 7 հերոսական քայլ […]
16:51 10.05.2019
Խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքների քննարկման ընթացքում դատախազության հասցեին հնչած մեղադրանքները լսելուց հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր եզրափակիչ ելույթը կառուցեց պատգամավորներին աշխատելու կոչ անելու վրա։ Նա կետ առ կետ նշեց այն դեպքերը, երբ իրենք՝ պատգամավորները պետք է նախաձեռնեն այն գործողությունները, որոնք ամբիոնից պատվիրակում են դատախազությանը։ Նա պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանին, Նաիրա Զոհրաբյանին, Գայանե Աբրահամյանին ասաց, […]
15:19 10.05.2019
«Եթե ես օրական 9000 հատ նամակ եմ ուղարկում արդարադատության նախարարություն, հետո քրեակատարողական վարչություն, հետո օրական 60 անգամ գնում ես կալանավայր, գալիս ես, և այլն, բայց կոնկրետ դատապարտյալների խնդիրը չի լուծվում, ստիպված ես էս ամբիոնից բարձրաձայնել»,- խորհրդարանում գլխավոր դատախազության հաղորդման քննարկման ժամանակ այսպիսի խոսքերով իր ելույթը սկսեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ թեև վաղաժամկետ […]
12:22 10.05.2019
Պրոբացիայի ծառայության արդյունավետությունը այսօր քննարկման առարկա դարձավ Ազգային ժողովում, երբ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ ծառայությունը առանց դատապարտյալներին տեսնելու, մերժում է նրանց ազատ արձակելը միայն քրեակատարողական հիմնարկի ղեկավարի եզրակացության հիման վրա։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առարկեց այս բնորոշումներին ու թվեր ներկայացնելով պնդեց, որ պրոբացիան ծառայությունը տարեցտարի ավելացնում է ազատ արձակվողների թիվը։ Զոհրաբյանն արձագանքեց, […]
17:46 09.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել մայիսի 9-ին տեղի ունեցած Անմահ գնդի քայլերթից, որտեղ երթի մասնակիցները պարզել են 1945թ. Մեծ Հայրենականի հերոսների լուսանկարները, իսկ իր ձեռքին՝ Ապրիլյան պատերազմի մասնակից հերոս Ադամ Սահակյանի լուսանկարն է: Պատգամավորը կից նման գրառում է կատարել. «Անմահ գնդի քայլերթին: Իմ հերոսը Ադամն է»։
13:08 08.05.2019
ԱԺ-ում քննարկում են Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի՝ ««ՀՀ տոների և հիշատակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագիծը ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը: «Կարծում եմ` չկա որևէ մեկը, որ թերագնահատի հայ կինոյի դերը ոչ միայն հայ մշակութային կինոժառանգության, այլև համաշխարհային կինոարվեստում իր ունեցած նշանակության ժառանգության առումով: Չթվարկեմ անուններ՝ Փարաջանով, լեգենդար Փելեշյան […]
13:31 07.05.2019
Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին քննարկումների ժամանակ իշխանության հասցեին հնչած քննադատությանն անդրադառնալիս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց Նաիրա Զոհրաբյանի և Անի Սամսոնյանի մտահոգություններին ու նաև անդրադարձավ սուպերվարչապետության հարցին։ «Պարոն Փաշինյանը մինչ ընտրվելը ժողովրդի մոտ եղած վստահությամբ արդեն իսկ սուպերվարչապետ էր»,- ասաց Սիմոնյանն ու միաժամանակ հավելեց, որ սուպերվարչապետության կարգավիճակը, այնուամենայնիվ, փոխվելու է։
12:55 07.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու՝ բացառապես կառավարության ինտուիցիայի և ներքին զգացողության վրա խորհրդարան ներկայացված օպտիմալացման այս նախագծին: «Ես հատուկ երկրորդ անգամ ելույթ ունեցա, որ այս մեր ելույթները մնան որպես վավերագրություն, որովհետև սուպերնախարարության այս մոդելը տապալվելու է միանշանակ, որ […]
11:15 07.05.2019
Մենք պետք է արմատավորենք «ամրագոտի կապելու մշակույթը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ես միանում եմ #ամրակապվիր հեշթեգին. Յուրաքանչյուր տարի ողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում է 1 մլն 171 հազար մարդ: Համաձայն վիճակագրական տվյալների` վթարների գլխավոր պատճառներն անփոփոխ են` արագության սահմանափակման գերազանցումը, անսթափ վիճակում մեքենայի վարումն ու վարելու ժամանակ […]
11:10 07.05.2019
Կառավարությունը շարունակում է ինձ անընդհատ զարմացնել: Խորհրդարանում ելույթ ունենալով՝ այս մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտնեց, որ իր գործընկերոջ՝ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կենդանիների պաշտպանությանը վերաբերող» նախագծի նման՝ նույնաբովանդակ նախագիծ ներկայացրել էր նաև ինքը՝ առաջարկելով կենդանիների սպանությունը, խոշտանգումը, ծանակումը ներառել Քրեական օրենսգրքում, ծիծաղելի տուգանքները բազմապատկել, քրեական պատասխանատվություն նախատեսել: «Կառավարությունը քննարկում է, […]
18:37 04.05.2019
«Պատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք և ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մանդատը վայր դնելու մասին խոսակցություններին: «Վերջին շրջանում, ժանրի բոլոր կանոններին համաձայն, կրկին գերակտիվացել են տարատեսակ քաղաքական սիմբիոզներ, մարտական դիրքի է բերվել ֆեյսբուքյան […]
13:44 03.05.2019
Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է: Լրագրողի մասնագիտությունն այսօր աշխարհում ամենապահանջվածներից է: Ներկայիս խորհրդարանում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր նախկինում աշխատել են որպես լրագրող, խմբագիր կամ առնչություն են ունեցել մեդիադաշտի հետ: SHANTNEWS.am-ը ներկայացնում է ԱԺ 7-րդ գումարման առավել հայտնի պատգամավոր լրագրողների ցանկը: Հայկ Կոնջորյան, «Իմ քայլը» Կրթությամբ պատմաբան է, 2014-2016 թվականներին աշխատել է որպես վերլուծաբան lragir.am […]
11:30 29.04.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է անցկացնում, որի օրակարգում երկու հարց է՝ ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցը և «Փաստաբանության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը: Մինչ նիստի մեկնարկը, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ երկրորդ հարցի շուրջ հարցեր են առաջացել: «Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանն ասում է, որ ինքը՝ […]
12:20 27.04.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է այսօր Հայաստանում առաջին անգամ տոնվող Քաղաքացու օրվան: «Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր: Եթե մարդիկ […]
17:49 26.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը այսօր անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակների խնդրին: Պատգամավորն անձամբ փորձարկել էր թեքահարթակները և տեղեկացրել, որ դրանք չեն համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին: SHANTNEWS.am-ը այս թեմայի շուրջ զրուցել է Նաիրա Զոհրաբյանի հետ: «Թեքահարթակներից դիմում-բողոքներ եղել են միշտ: Նախ` պետք է նշել, որ թեքահարթակները […]
11:54 26.04.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակների խնդրին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է «Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երևանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված և հաշմանդամների […]
16:41 25.04.2019
ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում խորհրդարանականները որոշել են առաջին ընթերցմամբ ընդունված և թեժ քննարկումների առիթ դարձած ներկրվող ցեմենտի վրա պետտուրք տարածելու վերաբերյալ նախագիծը մանրամասն քննարկելու համար ստեղծել աշխատանքային խումբ, որում կարող են ընդգրկվել նաև կառավարության ներկայացուցիչներն ու բոլոր շահագրգիռ անձինք: «Քննարկումների ընթացքում պարտադիր հրավիրելու ենք նաև ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, տրանսպորտի և շինարարության […]
21:28 22.04.2019
«Ցեղասպանության 100-րդ տարելիցին Ստրասբուրգում էինք: Ես և Արփինե Հովհաննիսյանը մտանք Թուրքիայի պատվիրակության սենյակ և թուրքերին տվեցինք Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրականություն ու թուրքական պատվիրակության բոլոր անդամների համար կրծքանշան-անմոռուկներ: Թուրքական պատվիրակության քարտուղարը լուռ վերցրեց գրականությունն ու անմոռուկներով կրծքանշանները: Հետո մտանք ադրբեջանական պատվիրակության սենյակ ու նույն փաթեթը թողեցինք ազերիների համար: Ի տարբերություն թուրքական պատվիրակության՝ ադրբեջանցիները որոշակի դիմադրություն ցույց […]
16:21 22.04.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Քանի որ վերաբերում է փոխհատուցմանը, զոհերին և այլն, և այլն…, մենք միանշանակ կողմ ենք քվեարկելու»,- […]
19:05 20.04.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է Քրիստոսի Սուրբ Հարության՝ Զատիկի տոնին: Նա այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Զոհրաբյանը երկու լուսանկար է տեղադրել, որում ցուցադրում է տոնի համար թխված հայկական լավաշը: Լուսանկարները մակագրված են այսպես. «Զատկի լավաշն ենք թխում»:
16:10 19.04.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է երեկ խորհրդարանական քննարկումների ժամանակ տեղի ունեցած քննարկումներից մեկի մասին. «Երեկ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի բավականին պատկառելի տարիք ունեցող պատգամավորը ԱԺ ամբիոնից առաջարկեց, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում մարել իրենց վարկերը, մի քանի անգամ վարկերը չմարելու դեպքում՝ գործերը քրեականացնել։ Սա […]
13:45 19.04.2019
Խորհրդարանում քննարկման դրվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Պատգամավորներին տեղեկացրին՝ քվեարկվող նախագծով կլինկերը չի հարկվում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշեց՝ իրենք չեն ասում, թե նախագիծը բոլոր խնդիրները […]
15:09 18.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, տիկին Զոհրաբյանը նախագահին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման հետ կապված որոշ խնդիրներ, որոնց բախվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող մեր […]
13:04 18.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և լուսանկար հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից: «Այսօր Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր։ Քննարկեցինք թե՛ մարդու իրավունքների հետ կապված և մասնավորապես՝ մեր որոշ հայրենակիցների բարձրացրած հարցերը, ովքեր դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և դիմումների քննարկման […]
13:45 17.04.2019
«Ներկայացված օպտիմալացմանը որևէ հիմնավոր պատճառ չբերվեց, բացի ինտուիցիայից։ Այսինքն՝ օպտիմալացումը կատարվում է՝ ապավինելով կառավարության ինտուիցիային»,- այս մասին ԱԺ-ում կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ չի ուզում կառավարության ու նրա անդամների ինտուիցիան կասկածի տակ դնել, բայց մարդկային ճակատագրերի, մարդկանց գործազուրկ դառնալու հետ գործ ունենալիս պետք է Վանգայի ինտուիցիայի վրա […]
17:33 16.04.2019
ԱԺ ցերեկվա նիստերի ժամանակ ընդդիմության կողմից քննադատությունների ենթարկված պատգամավորներից Համազասպ Դանիելյանը հայտարարությունների ժամին պատասխանեց այդ քննադատություններին։ Նա մասնավորապես անդրադարձավ քաղաքական հետագիծ ունենալուն ու ասաց, որ կապ չունի՝ այդ հետագիծը որքան երկար է։ «Ինչպես հենց Դուք նշեցիք, տիկի՛ն Զոհրաբյան, կարևոր չէ երկարությունը, կարևոր է, թե որքանով է դա կապված քո անվան, քո անունը հարգելու և ամաչելու […]
17:24 16.04.2019
ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, ով ցերեկվա նիստերից մեկի ժամանակ քննադատել էր ընդդիմադիր գործընկերներին, ապա ստացել համարժեք պատասխաններ։ Նա դիմեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, որը, ըստ Դանիելյանի, բառախաղ էր արել իր անվան հետ («Համազա՛սպ, մի քիչ զո՛ւսպ եղեք»)։ «Տիկի՛ն Զոհրաբյան, իմ ինտելեկտը, հումորի զգացումը, նաև Ձեր անցած ճանապարհն ինձ […]