15:33 19.12.2017
«Դատարանները լինելու են անկախ, թ՞ե կշարունակեն մնալ քաղաքական պրեսինգի տակ»,- դատական օրենսգրքում նախատեսված փոփոխությունների շուրջ քննարկումների ժամանակ խորհրդարանին հարց է ուղղել Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի կարծիքով մեր երկրում երկու իրականություն կա: «Մեկը վիրտուալն է , մյուսը իրականը: Առաջինում ամեն ինչ նորմալ է, երկրորդում ամեն ինչ այլ է: Եվ եթե նախագիծը չի ապահովելու դատարանների անկախությունը, ապա կդառնա հերթական մեռելածին օրենքը»,- հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը:
11:32 19.12.2017
Ազգային ժողովում թեժ քննարկում է ընթանում քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների շուրջ:
«Ինչո՞վ է պայմանավորված ձերբակալված անձի նոր իրավունքների սահմանումը: Իսկ անօրինական ձերբակալությունների ին՞չ վիճակագրություն կա և ի՞նչ է նշանակում ողջամիտ ժամկետ»,- հարց է ուղղել արդարադատության փոխնախարարին Միքայել Մելքումյանը: Նաիրա Զոհրաբյանն էլ կարծիք է հայտնել, թե «ողջամիտ» բառը մանտրա են սարքել, որ ինչպես ուզեն շահարկեն:
15:08 12.12.2017
Parliamentmonitoring-ի արդյունքներով 6-րդ գումարման առաջին նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով 82 անգամ ելույթ է ունեցել և հարց հնչեցրել: Հաջորդը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է. 59 հարց ու ելույթ: Նույնչափ հարց է հնչեցրել ու ելույթ ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ամենաակտիվ պատգամավորների 4-րդ հորիզոնականում է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 52 ելույթով և հարցով: Նույնքան ակտիվ է եղել նաև 5-րդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից ամենաշատը բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Նա նիստերից բացակայել է 213 անգամ: Ծառուկյանին հաջորդում է նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 155 անգամ: Նիստերից հաճախակի բացակայել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ 123 անգամ: Ամենաշատը բացակայած պատգամավորների թվում է նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը. նա բացակայել է 99 անգամ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նիստերից բացակայել է 97 անգամ և այդ ցուցանիշով 5-րդն է ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկում:
Առաջին նստաշրջանի ընթացքում ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորները իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը կողմ են քվեարկել 209 անգամ, իսկ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը՝ 208:
Նախագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորներն էլ ներկայացնում են ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դեմ է քվեարկել 47, Մանե Թանդիլյանը՝ 44, Արամ Սարգսյանը՝ 42, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ 40 անգամ:
Ամենահաճախ ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էլ բացառապես ներկայացնում են «Ծառուկյան» խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահան Կարապետյանը ձեռնպահ են քվեարկել 10 անգամ, Արայիկ Աղաբաբյանը՝ 9 անգամ:
Առաջին նստաշրջանի ընթացքում ընդունված նախագծերի 12.5 տոկոսը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորները, 87.5 տոկոսը՝ կառավարությունը: Նստաշրջանի ընթացքում ընդունվել է պատգամավորների հեղինակած 25 և կառավարության հեղինակած 160 օրենսդրական նախաձեռնություն:
15:21 07.12.2017
ԱԺ-ում քննարկում են «Ծառուկյան» դաշինքի անդամներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդևան Գրիգորյանի կողմից ներկայացված «կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
13:25 06.12.2017
Որպես պատճառաբանություն՝ «Ելք»-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել են, որ կառավարության խոստումները չեն իրականացվում, բյուջեում նախատեսված չէ թոշակների ու աշխատավարձերի բարձրացում այն դեպքում, երբ 2018 թվականին թանկացումներ են սպասվում:
11:57 15.11.2017
ՀՀ ԱԺ-ում բյուջեի քննարկման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության անդամները ֆինանսների նախարարին հարցեր ուղղեցին փոքր և միջին ձեռնարկատերերի հանդեպ ադեկվատ վարչարարության թեմային։ Հարցը հասավ հարցին, թե արդյոք նախարարության «դուխը չի հերիքում» պայքարել մենաշնորհային դիրք զբաղեցնողների դեմ։
12:14 14.11.2017
ԱԺ-ի հերթական քառօրյայի մեկնարկը բուռն ստացվեց: Նիստերի օրակարգում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ԱԺ-ի նախագահի ելույթից հետո, կարծիքների փոխանակության համար հերթագրեվցին «Ծառուկյան դաշինք» խմբակցության միանգամից 8 պատգամավորներ: Նրանց ելույթները որեվէ կապ չունեյին օրակարգի հետ, այլ տոնավաճառների աշխատողների մտահոգությունների մասին էին: Խմբակցության անդամների խոսքերով հարկային կոշտ վարչարարությունից բողոքում հազարավոր առևտրականներ, և այդ բողոքը ուղղվել է նաեվ խորհրդարանական ուժերին: «Այն ինչ կատարվում է տեռռոր է», -այսպես է բնորոշեց իրավիճակը նաիրա Զոհրաբյանը: Սուր ելույթները հաջորդում էին մեկը մյուսին: Նիստը վարող Էդուարդ շարմազանովը ստիպված եղավ մի քանի անգամ անջատել խոսափողը:
09:30 25.10.2017
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նախարարը նշել է, որ այն անցել է լայն քննարկումների փուլ հասարակական եվ պետական կառույցներում և հավանություն է ստացել: Օրենքի նախագիծը ներկայացնելուց հետո սկսվել է հարց ու պատասխանը: Հերթագրվել է 17 պատգամավոր, առաջինը հարց է ուղղել Նաիրա Զոհրաբյանը: Նա հետևյալ հարցադրումն է արել.«Կհաջողվի՞ բանակը «կատորգայից» դարձնել գրավիչ»: Պատասխանելով վերջինիս հարցին՝ նախարարը նշել է, որ 3 տարի հետո բանակում 100 տոկոսանոց հագեցվածություն է ակնկալում միայն «Ես եմ» ծրագրով:
13:03 24.10.2017
ԱԺ նիստում ասաց «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ բուռն բանաեճ ծավալվեց: Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Գևորգ Պետրոսյանը նախագծով առաջարկում են, որ կասկածյալի և մեղադրյալի հարցաքննությունները տեսաձայնագրվեն: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ դա ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի հիմնական պահանջներից մեկն է: Նա համոզմուինք հայտնեց, որ հնարավոր է գումար գտնել և հարցաքննությունների սենյակները ապահովել տեսաձայնագրող սարքավորումներով: Զոհրաբյանը հորդորեց, որ գոնե մեկ անգամ այլ մոտեցում որդեգրեն և կոնվեյերային սիստեմով չմերժեն առաջարկը, ինչ է թե այն առաջարկել է ընդդիմությունը: ՀՀԿ պատգամավոր, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանն ասաց, որ նպատակը հասկանալի է, բայց ինչո՞ւ միայն մեղադրյալի և կասկածյալի հարցաքննությունները պետք է տեսաձայնագրվեն.
«Ապացուցողական բազայի 90 տոկոսը ձեւավորում են վկաներն ու տուժողները: Եթե խոսում ենք նրա մասին, որ պատշաճ ապացուցողական բազա ձեռք բերվեն առանց խոշտանգումների, հենա թող լինեն և՛ վկաները, և՛ տուժողները,և՛ կասկածյալները, և՛ մեղադրյալները: Խնդիրն ինչումն է՝ տեսաձայնագրությունը, որպես ապացույց ներկայացնելը ինքնին կաշկանդում է և՛ մեղադրյալին, և՛ տուժողին: Այսինքն, այն սուբյեկտը, որը տեսաձայնագրությամբ ցուցմունք է տվել, նա դատաքննության փուլում արդեն իսկ կաշկանդված է լինելու ինքն իր կողմից տված ցուցմունքով»: