09:59 26.08.2018
Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ինքնալուսանկարվելու փորձերից։ «Պարզվեց՝ Գերմանիայի կանցլերը ևս սելֆիի սիրահար է»,-լուսանկարներին կից գրել է Զոհրաբյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=280928139394251&set=a.102014030618997&type=3&theater&ifg=1
21:39 24.08.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ է պաշտոնական ընթրիքից հետո: «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ շատ կալորիական պաշտոնական ընթրիքից հետո»,- լուսանկարը մեկնաբանել է Նաիրա Զոհրաբյանը:
19:22 03.08.2018
Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Երևանը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ։ «Ես երեկ քաղխորհրդի նիստում հայտարարեցի, որ ես սովոր եմ անել առավելագույնը։ Այս անգամ ևս ես անելու եմ առավելագույնը և անհնարը իմ քաղաքական թիմի և առաջին հերթին երևանցիների հույսերը արդարացնելու համար»,- […]
00:20 03.08.2018
Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարություն է տարածել, նշելով, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը արժանի չէ ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորելու։ «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ գտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում մեր կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի […]
15:53 02.08.2018
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հայտնել է Երևանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» խմբակցության ցուցակի առաջին եռյակի անունները: «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը, եռյակում կլինեն Պետրոս Ղազարյանը և Արման Աբովյանը»,-գրել է նա:
11:44 27.07.2018
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը երկրում համաներում հայտարարելու խնդրանքով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետին ուղղված նամակում գրել է. «Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաև պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների՝ նոր իրողություններով պայմանավորված սպասումները, կարծում եմ` երկրում հասունացել է համաներում հայտարարելու պահը: Հարկ եմ համարում […]
16:08 24.07.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 24-ին խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկմանը նշել է, որ կողմ է ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերի կողմից իրենց ապագա կառավարության կազմը ներկայացնելուն: «Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ քաղաքական ուժերը գնան ընտրապայքարի՝ ներկայացնելով, թե ովքեր են լինելու իրենց պաշտպանության, հատկապես՝ արտաքին գործերի նախարարը, ինչու չէ՝ մշակույթի նախարարը, որովհետև մեզանում շատ դեպքերում մշակույթը […]
11:54 24.07.2018
ԱԺ պատգամավոր Նաիրա Զահրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սիլիկյան թաղամասի հրդեհված աղբավայրի մասին: «Երեկ ողջ գիշեր Սիլիկյան թաղամասի բնակիչները թույլ չեն տվել, որ «Սանիթեք» ընկերությունն իր վարձակալած Զիլ մեքենաներով քաղաքի աղբը թափի չթույլատրված և արհեստականորեն ձևավորված «աղբավայրում»՝ բնակիչների քթի տակ: Հարակից բնակավայրերի բնակիչները ողջ գիշեր հերթապահել են և թույլ չեն տվել մեքենաներին դատարկել […]
16:40 21.07.2018
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ պատգամավորը գնացել է Աջափնյակի և 4-րդ գյուղի հարակից տարածքներ: «Փաստորեն «Սանիտեքը» այս հատվածը սարքել է իր համար անձնական օգտագործման աղբավայր: Այս ամբողջ աղբը և գարշահոտությունը կուտակել են այստեղ: Հիմա ես կարծում եմ, որ մենք պետք է այս խնդիրը բարձրաձայնենք: Նայեք՝ ինչ է կատարվում, Երևանը վերածվել է աղբաքաղաքի»,- իր […]
18:29 20.07.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: «Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությանը երևի թվում է, որ Երևանը որբի գլուխ է, և իրենք էլ այստեղ են՝ քաղաքից քերելու ինչ հնարավոր է։ Հատկապես այս օրերին քանիցս խոսել եմ թե՛ «Սանիթեք»-ի ղեկավարության, թե՛ Երևանի քաղաքապետարանի […]
16:35 12.07.2018
«Մենք մեր խնդիրը լուծել ենք: Խորհրդարանական 4 ուժերը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց ֆունդամենտալ առաջարկները ներկայացրել են, և մենք առաջարկել ենք, որ երկու ֆորմատները համատեղվեն, բայց կարծես թե կառավարության հանձնախմբի համար դա ընդունելի չէ: Այս փուլում ես չեմ տեսնում, թե ինչ պիտի անի խորհրդարանական ֆորմատը: Վաղն առաջարկելու եմ, որ խորհրդարանական ձևաչափը պաուզա վերցնի: Համենայնդեպս, երկու նախագիծ […]
12:53 12.07.2018
ԱԺ ամբիոնից «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը կառավարությանն առաջարկեց քննարկել նաև կալանավորների նկատմամբ համաներում կիրառելու հարցը: Պատգամավորը կառավարության ուշադրությունը հրավիրեց քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության վրա՝ նշելով, որ համաներում անպայմանորեն պիտի հայտարարվի: «Բազմաթիվ դեպքեր կան, բազմաթիվ կալանվորներ կան, որոնց արարքն արդեն իրենց վտանագավորության աստիճանը հանրության համար կորցրել է: Գնացեք դատապարտյալների հիվանդանոց, գնացեք քրեակատարողական հիմնարկներ, կալանավորներ կան, որոնք […]
16:06 11.07.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի արտահերթ նիստում դիմեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ հետաքրքրվելով՝ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը ինչ փուլում է: «Մեր ընտանիքներում բռնության, հատկապես լատենտ բռնության տոկոսը սարսափելի, աններելիորեն մեծ է: Ի՞նչ է արվում ապաստարանների հարցում: Գործընթացը սկսվա՞ծ է, ապաստարաններ կառուցվո՞ւմ են, ֆինանսական պայմանավորվածություններ կա՞ն, թե՞ ոչ, օրենքի կիրարկման մեխանիզմը ինչպե՞ս է […]
14:27 04.07.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է «Սասնա ծռեր»-ի անջատված գործով քննությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Դատարան են ներկայացել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը: Նրանք անձնական երաշխավորություն են ներկայացրել ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար: Դատարանին ներկայացվել է վճարման անդորրագիրը: Մեղադրական կողմի կարծիքով՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցած փոփոխությունները […]
12:52 04.07.2018
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը մեկ ժամով հետաձգվեց: Նիստի ընթացքում դատարանը լսում էր տուժող կողմին, սակայն փաստաբանները միջնորդեցին տուժողների ցուցմունքները հետաձգել, քանի որ պաշտպաններից ոմանք տեղյակ չեն եղել, որ այսօր տուժողներն են հարցաքննվելու և պատրաստված չեն եկել: Միջնորդություն ներկայացրեց նաև փաստաբան Լուսինե Սահակյանը` իր պաշտպանյալ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար: Խափանման միջոցը փոխելու համար […]
13:20 29.06.2018
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ներկայացնում է վեհաժողովում իր արած հայտարարությունը: Զոհրաբյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում բարձրացրել եմ համաշխարհային մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման հարցը և խոսել եմ Ջուղայի հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացման մասին, քանզի հողին հավասարեցնելով Ջուղայի բացառիկ խաչքարերը, 9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ […]
12:13 27.06.2018
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը այս պահին գտնվում է Ստրասբուրգում` ԵԽԽՎ ամառային նստաշրջանին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ստորագրահավաք են սկսել իսպանացի սենատոր Պեդրո Ագրամունտի և կատալոնացի Ջորդի Կոստայի հրաժարականի պահանջով: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Այս պահին Ստրասբուրգում եվրոպական ռեֆորմիստների մեր խումբն սկսեց ստորագրահավաք` Ալիևի անձնական օգտագործման լաքեյների` իսպանացի […]
14:18 24.06.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը քաղաքացու ինքնասպանության փորձ են կանխել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահե Էնֆիաջյանը: «Այսօր` վաղ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, գործընկերուհիս՝ Նաիրա Զոհրաբյանը, զանգահարեց և տեղեկացրեց, որ հենց այդ պահին «Հաղթանակ» կամրջով անցնելիս նկատել է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի։ Խնդրեց շտապ մոտենամ, որպեսզի միասին օգնենք երիտասարդին: […]
13:56 21.06.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում հունիսի 21-ին արձագանքեց լրատվամիջոցներում հնչած որոշ սխալ ձևակերպումների: «Ես հարգում եմ ցանկացած կարծիք, եթե անգամ այն տրամագծորեն տարբերվում է իմ կարծիքից, բայց եթե այն արվում է պրոֆեսիոնալ: Հարգում եմ ցանկացած քննադատություն, եթե այն արվում է պրոֆեսիոնալ, բայց ոչ դիլետանտ: Բայց երբ փորձ է արվում լրատվամիջոցներից մեկով ինչ-որ կցկտուր […]
15:41 19.06.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ միջանցքում լրագրողներին հայտնել է, որ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ բացահայտումների շղթան շարունակվելու է, քանի որ չէր կարող այդ ամենը կատարվել առանց իշխանության գիտության: «Ոստիկանությունը, ԱԱԾ-ն մի՞թե տեղյակ չեն եղել, որ, օրինակ, շտապօգնության մեքենան, առաջնագծի համար նախատեսված ամենագնացները, զինվորի համար նախատեսված սնունդը հայտնվեն Մանվել Գրիգորյանի՝ այդ շարքային մարադյորի առանձնատանը: […]
12:10 19.06.2018
ԱԺ-ում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը ներկայացնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը. «Ո՞ւր էիք Դուք, ո՞ւ էր մեր իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր առաջնագծում կանգնած զինվորի հացը, երբ Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ բանդա էր ստեղծել պետության մեջ՝ պատանդ վերցնելով ողջ Էջմիածինը, երբ […]
16:19 14.06.2018
«Բարեգործության մասին» օրենքի նախագծի հետ կապված ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը մեղադրեց կառավարությանը, նշեց, որ այս օրենքն ուղղված է բարեգործ Գագիկ Ծառուկյանի դեմ: Այս հայտարարությունների ֆոնին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սոցցանցերում անառողջ քննադատությունների տարափ է նկատել: «Հարգելինե՛րս, սովորեք հարգել նաև այլոց կարծիքը, եթե այն չի համընկնում ձեր կարծիքի հետ: Եթե մենք մեր երկրում կատարում ենք լրջագույն փոփոխություններ, […]
13:48 14.06.2018
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը ցանկանում է հրաժարական ներկայացրած Մերուժան Սիմոնյանի փոխարեն խորհրդարան բերել Հրանտ Դավթյանին: Խնդիրը միայն այն է, որ Մերուժան Սիմոնյանը պատգամավոր էր ընտրվել Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից, որպես առավել շատ քվե ստացած ռեյտինգային թեկնածու, և նրա հրաժարականից հետո պատգամավոր պետք է դառնա Սյունիքի «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային […]
19:54 12.06.2018
«Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության հիմնական թիրախն էր, փաստ է, և նախորդ իշխանության վերջին հանրապետական վարչապետ Կարեն Կարապետյանը, երկնելով «Բարեգործության մասին» օրենքը, ուներ որպես թիրախ հենց միմիայն Գագիկ Ծառուկյանին, սա հասկանալի է: Հասկանալի չէ, թե ինչու այս կառավարությունը, որպես իր առաջին օրենսդրական նախաձեռնություններից մեկը, բերում է մի օրենք մի երկրում, որտեղ 30 տոկոս պաշտոնական […]
19:16 08.06.2018
ԱԺ արտահերթ նիստում կառավարության նոր ծրագրի շուրջ քննարկումները լի էին տարբեր ժամանակաշրջանների փիլիսոփաների ու քաղաքական գործիչների հայտնի աֆորիզմներով, սակայն այդ ամենի մեջ ուշադրություն գրավեցին Արմեն Աշոտյանի և Նաիրա Զոհրաբյանի ակնարկները՝ ելույթներում միմյանց քննադատում և համեմատում էին Վերածննդի ու ռոմատիզմի դարաշրջանի պատմական կտավների կերպարների հետ: SHANTNEWS-ն ուսումնասիրել է և իր ընթերցողներին է ներկայացնում քաղաքական գործիչների ակնարկած […]
16:07 07.06.2018
Հայաստանի կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ վերջին օրերին Հանրապետական կուսակցության անդամները հաճախ հիշատակում են կառավարության ծրագրում թվերի բացակայությունը։ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը թերթել է նախկին կառավարությունների «խալաստոյ» թվերն ու չիրագործված խոստումները։ Պատգամավորը ԱԺ ամբիոնից որոշեց թվարկել այդ թվերը։ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախկին կառավարության ղեկավարը 850 […]
16:53 05.06.2018
«Նախորդ մեր բոլոր կառավարությունները փառահեղորեն զարգացրել են առասպելաբանության ժանրը Հայաստանում։ Այդ առասպելներից մեկն էլ վերաբերում էր Ձեր ոլորտին։ Ուռուցքաբանության տարածաշրջանային կենտրոն ստեղծելով մեր միջնադարյան այդ ոլորտին վերաբերող ախտորոշմամբ, քիմիոթերապիայի բրոնզե դարի մեթոդներով, որից մարդիկ մեռնում են մեծ մասամբ»,- ՀՀ խորհրդարանում առողջապահության նախարարին ուղղված իր խոսքում այսօր ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Պատգամավորի խոսքերով՝ այս […]
16:02 31.05.2018
«Եվրամիությունից ստացվող դրամաշնորհները ու ոչ միայն, նաև ԵՄ-ից բյուջեի ներարկումները փոշիացվել են տարբեր անկապ և անիմաստ ծրագրերի վրա: 2-3 հատ մայկա են տպել, հակածխախոտային պայքար, կանանց դեմ բռնությունների համար և այլն»,- ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հարց ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, թե արդյոք նա չի […]
13:58 31.05.2018
Վիզաների կենտրոնում խոսում են անհարգալից, մի թղթի համար 10 անգամ տեղ են ուղարկում: Այս մասին ահազանգեր են ստացվում: Այս խնդիրն այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բարձրացրել է Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Ահազանգեր ենք ստանում, որ Վիզաների կենտրոնում ՀՀ քաղաքացիների նվաստացման ռիտուալներ են անցկացվում: Իհարկե, գիտեմ, որ դուք ազդեցություն չունեք, իմ գործընկերների հետ հորդորում եմ ձեզ, […]
13:23 30.05.2018
ԱԺ-ում 2017 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հարց է տվել ֆինանսների նախարարին, թե արդյո՞ք 2017 թվականին եղել է 850 միլիոն դոլարի ներդրումը, որի մասին այդքան խոսում են ու որքան աշխատատեղ է բացվել: Եթե բացվել է, ինչո՞ւ գործազրկության տոկոսը չի նվազել: «Ցանկացած տնտեսական աճ պետք է արտահայտվի աշխատատեղերի ստեղծմամբ: Այդ 850 […]