23:59 17.02.2025
Էր Ռիադում բանակցությունները տեղի կունենան միայն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք եկել ենք բանակցելու մեր ամերիկացի գործընկերների հետ։ Դրանք երկկողմանի բանակցություններ են, զուտ երկկողմանի։ Այլ բանակցություններ Էր Ռիադում չեն կարող լինել»,- նշել է նա՝ մեկնաբանելով ուկրաինական պատվիրակության ժամանումը Սաուդյան Արաբիա։ Դիվանագետի խոսքերը հեռարձակվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքով։ […]
23:49 17.02.2025
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել են Սաուդյան Արաբիա, որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան բանակցությունները։ Կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Էր Ռիադի օդանավակայանում: Այս մասին հայտնել է TASS-ը: Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը։ CNN-ի փոխանցմամբ՝ Էր Ռիադում ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ […]