15:01 02.04.2018
Ըստ Հակոբյանի՝ այս երկու տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարվել, այն խնդիրները, որոնք առաջ են եկել ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանց ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկված են: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պնդմամբ՝ հակառակորդն այլևս այդպիսի ռազմական գործողություն ի վիճակի չէ իրականացնել:
12:44 30.01.2018
Բանակի տեխնիկական հագեցվածությունը բանակի արդիականացման համալիր ծրագրի մի մասն է։ Սա վերաբերում է ինչպես առաջնագծում, այնպես էլ պահեստազորում գտնվող ստորաբաժանումներին։ «Շանթ» հեուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։
11:57 30.01.2018
«Զինծառայողներին անվարձահատույց բնակարաններ տրամադրելը հաճելի է, սակայն այդ կերպ նախարարությունը չի կարող լուծել բոլոր զինծառայողների խնդիրը։ Դրա համար ներդրվելու է առանձնահատուկ մատչելի հիպոթեկային վարկավորման ծրագիր հենց զինծառայողների համար»,- այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մովսես Հակոբյանը։
11:34 30.01.2018
«Հայաստանում պաշտպանության նախարարի պաշտոնը միշտ եղել է քաղաքացիական, և սա կապ չունի սահմանադրական փոփոխությունների հետ։ Նույնիսկ երբ զինվորականները զբաղեցրել են նախարարի պաշտոնը, նրանք այդ պահից թողել են իրենց ծառայությունը և դարձել են քաղաքացիական»,- «Շանթ» հեուստաընկերության եթերում այս մասին ասել է Մովսես Հակոբյանը։
16:04 09.12.2017
Վիգեն Սարգսյանի ու Մովսես Հակոբյանի նշանակումները, համապատասխանաբար պաշտպանության նախարարի ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններում, նախորդ տարվա ամենահնչեղ փոփոխություններն էին պաշտպանական ոլորտում, սակայն Ապրիլյան պատերազմից սկսած մինչ օրս փոխվել են ոչ միայն ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավարները, այլև նրանց տեղակալները։ Փոփոխություններ են եղել նաև պաշտոնյաների պատասխանատվության շրջանակների հարցում։