TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

Մոհամմադ Ջավադ Զարիֆ

ՌԴ-ի ու Իրանի արտգործնախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը

21:37 02.10.2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար  Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից զինյալների ներգրավման կապակցությամբ, ինչպես նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու […]

̰
Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումը

18:36 25.01.2020

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հավանականությունը նույնիսկ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունից հետո, եթե Վաշինգտոնը փոխի իր քաղաքական կուրսը և կասեցնի Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնել է Spiegel-ը: «Ես երբեք չեմ բացառում այն հավանականությունը, որ մարդիկ կփոխեն իրենց մոտեցումը և կընդունեն իրականությունը: Մեզ համար կարևոր […]

̰
Զարիֆը հրապարակել է խոցված ամերիկյան ԱԹՍ-ի երթուղու քարտեզը

21:14 22.06.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերի իր միկրոբլոգում հրապարակել է քարտեզ, որտեղ պատկերված է խոցված ամերիկյան անօդաչու թռչող սարքի երթուղին: Քարտեզում նաև նշված են անօդաչու սարքի գտնվելու կոորդինատները կոնկրետ պահի, սարքի կոորդինատները Իրանի կողմից նախազգուշական ազդանշան տալու ժամանակ, ինչպես նաև այն տեղը, որտեղ խոցվել է ամերիկյան անօդաչու սարքը: «Այլևս կասկածներ չեն լինի, թե […]

̰
Զարիֆը տեղյակ չի եղել Ասադի այցի մասին. Իրանի ԱԳՆ խոսնակ

17:00 05.03.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն անցած շաբաթ ներկայացրել էր հրաժարականի իր դիմումը, տեղյակ չի եղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Թեհրան այցի մասին: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Կասեմին: Խոսնակն այս առնչությամբ պարզաբանել է, որ Զարիֆը մինչև այցի ավարտը տեղեկություն չի ունեցել հյուրերի մակարդակի մասին։ Հասեմին հավելել է, […]

̰
Հայտնի է, թե քանի պատգամավորներ է ստորագրել Ռոհանիին ուղղված նամակի տակ

17:29 26.02.2019

Իրանի Մեջլիսի (խորհրդարան) 290 պատգամավորների մեծ մասը՝ մոտ 160 պատգամավոր, ստորագրել է երկրի նախագահին ուղղված նամակի տակ, որով Հասան Ռոհանիին խնդրում է միջոցներ ձեռնարկել ու թույլ չտալ, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռանա Իրանի արտգործնախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնել է տեղական IRNA լրատվական գործակալությունը։ Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Ալի Նաջաֆի Խոսրոուն հայտնել […]

̰
Զարիֆի հրաժարականի ֆոնին Ռոհանին հայտարարել է իրանական դիվանագիտության հաջողությունների մասին

15:15 26.02.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մատնանշել է իրանական դիվանագիտության հաջողությունները Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հրաժարականի ֆոնին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախագահ Ռոհանին նշել է, որ Իրանը հաջողությունների է հասել և՛ քաղաքական, և՛ միջազգային ոլորտում՝ հիշեցնելով, Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը ընդունելի է համարել Իրանի հայցը ընդդեմ ԱՄՆ-ի, որը կապված է նրա […]

̰
Պոմպեոն Զարիֆին անվանել է «կոռումպացված կրոնական մաֆիայի առաջամարտիկ»

13:43 26.02.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ հրաժարական ներկայացրած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին անվանել է «կոռումպացված կրոնական մաֆիայի առաջամարտիկ»: Այս մասին պետքարտուղարը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Մենք ի գիտություն ենք ընդունել Ջավադ Զարիֆի հրաժարականը: Տեսնենք, արդյո՞ք դա կունենա իր հետևանքները: Ամեն դեպքում նա և Հասան Ռոհանին ընդամենը կոռումպացված կրոնական մաֆիայի առաջամարտիկներ են: […]

̰
Իրանը չի փոխի իր քաղաքականությունն ԱՄՆ պատժամիջոցների ճնշման ներքո. Զարիֆ

16:36 13.11.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը չի փոխի իր քաղաքականությունը ամերիկյան պատժամիջոցների ճնշման ներքո: «Իհարկե, պատժամիջոցները ունեն իրենց տնտեսական ազդեցությունը, բայց դրանք չեն ազդի մեր քաղաքականության վրա»,- ասել է Զարիֆը «Ալ Արաբիային» տրված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ Իրանը սկսեց զգալ վերջին 6 ամիսների պատժամիջոցների ազդեցությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս […]

̰
Զարիֆը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները համեմատել է «Առաջին 50 համբույր» ֆիլմի հետ

15:54 02.10.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հավանականությունը, նա ընդգծել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները հիշեցնում են «Առաջին 50 համբույր» ֆիլմի սցենարը: «Մենք ապրում ենք հնարավորությունների աշխարհում, հնարավոր է ամեն ինչ»,- ասել է Զարիֆը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին The New Yorker-ին տված հարցազրույցում: «Առաջին հերթին՝ մենք բարկացած չենք: Հիմա, […]

̰
Թրամփի աշխատակազմն ապակայունացնում է աշխարհի խաղաղությունը. Մոհամմադ Զարիֆ

11:44 22.09.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը սպառնալիք է Միջին Արևելքի համար: Այս մասին նախարարը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Ճիշտ է, կա իրական սպառնալիք մեր շրջանի, համաշխարհային խաղաղության և անվտանգության համար: Այդ սպառնալիքը Թրամփի աշխատակազմի իրավունքի զգացումն է՝ ապակայունացնել աշխարհի խաղաղությունը մեր շրջանի միջոցով: Միացյալ Նահանգները պետք […]

̰
BACK_TO_TOP