14:32 09.11.2018
Այսուհետ կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար տոմսեր ձեռք բերել և այցելել տարբեր համերգասրահներ, թատրոններ ու մշակութային կենտրոններ: Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել են մշակույթի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների պաշտոնակատարներ Լիլիթ Մակունցը և Մանե Թանդիլյանը: «Թվաքանակը այս պահին ֆիքսված չէ, կախված է մշակութային կենտրոնի հնարավորություններից ու տեղերից: 2.5 տոկոսից մինչև 10-20 տոկոսի […]
13:57 31.07.2018
Հայաստանի և Իտալիայի նախագահներն այսօր մասնակցել են Ազգային պատկերասրահում Մշակութային ժառանգության պահպանման կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի բացմանը: Կենտրոնն իր աշխատանքները կիրականացնի Բոլոնիայի համալսարանի հետ համատեղ, իսկ առաջին աշխատանքները կսկսվեն աշնանը: Կենտրոնում կներգրավվեն հայ և իտալացի մասնագետները՝ կատարելագործելով հմտություններն ուսումնասիրությունների, հետազոտությունների և վերականգնման գործում: Կողմերի համոզմամբ՝ կենտրոնը կդառնա նոր խթան հայ-իտալական հարաբերությունների զարգացման համար: