TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

ՄԻՊ

ՄԻՊ աջակցությամբ վերացվել է քաղաքացու դրամական միջոցների վրա դրված արգելանքը

11:40 29.01.2018

Քաղաքացին խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու հարցում:

̰
Դատապարտյալի նկատմամբ վերաբերմունքի հարցում որոշիչը պետք է լինի  նրա վարքագիծը ՔԿՀ-ում. ՄԻՊ

13:50 26.01.2018

Այսօր՝ հունվարի 26-ին, կայացել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը: ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ և ոլորտի մասնագետներ։

̰
ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին վիրահատվել է

15:23 23.01.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ սահմանամերձ Ոսկեպար համայնքի բնակիչ, երկրորդ խմբի հաշմանդամ Մաքսիմ Մախսուդյանը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության։ Ներկայացնում ենք ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի վարչության տրամադրած տեսանյութը:

̰
Վիրահատությունից հետո Արայիկ Խանդոյանը ցավեր ունի

14:13 19.01.2018

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ՝ հունվարի 18-ին, «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

̰
ՄԻՊ աշխատակիցները տեսակցել են «Սասնա Ծռեր»-ի անդամների հետ

11:53 15.01.2018

Հունվարի 15-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ:

̰
Արայիկ Խանդոյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

18:19 13.01.2018

Այսօր՝ հունվարի 13-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ-ում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նաև նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:

̰
ՄԻՊ աշխատանքային խմբերը կրկին այցելել են Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին

11:00 13.01.2018

Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Այցերը նպատակ ունեն տեսակցել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը:

̰
ՄԻՊ աշխատանքային խումբը կհանդիպի Բիլյանին եւ Բարսեղյանին

10:56 12.01.2018

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը կրկին չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում խմբի անդամները առանձնազրույցներ կունենան հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի հետ, կուսումնասիրեն նրանց բժշկական փաստաթղթերը։

̰
ՄԻՊ աշխատանքային խումբն այցելել է «Սասնա ծռերի» հացադուլավոր անդամներին

16:15 11.01.2018

Երեկ՝ հունվարի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

̰
ՊԵԿ-ը անհիմն տուգանք է նշանակել քաղաքացու նկատմամբ

12:42 11.01.2018

Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել, որ ՊԵԿ-ը դրամական անհիմն տուգանք է նշանակել իր որդու նկատմամբ: Ըստ դիմումի՝ քաղաքացուն, ով ՌԴ-ից ավտոմեքենա է ներմուծել ՀՀ, տեղեկացրել են, որ նա՝ որպես անհատ ձեռնարկատեր, սահմանված ժամկետից ուշ է հարկային մարմին ներկայացրել ներմուծման հայտարարագիրը, ինչի պատճառով տուգանվում է: Սակայն ներկրողը պնդում է, որ ինքը որևէ հայտարարագիր չի ներկայացրել և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր։

̰
ՄԻՊ-ը հրապարակել է երեխայի իրավունքների պաշտպանության ուղեցույց

12:44 27.12.2017

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղենիշների վերաբերյալ իրավական վերլուծություն:

̰
ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել

11:55 26.12.2017

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարապարակել է Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (ԽՀՄ/ ԽՀՀ) վերաբերյալ արտահերթ զեկույց:

Զեկույցում կարևորվել են հետևյալ հիմնական խնդիրները՝

̰
BACK_TO_TOP