TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ՄԻԵԴ

Եթե բռնենք, բոլորին դատենք, անցումային արդարադատության ենթարկենք, վաղը այդ գործերը գնալու են ՄԻԵԴ. Փաշինյան

22:28 19.04.2019

«Ի՞նչ քայլեր են արվում անցումային արդարադատություն իրականացնելու հարցում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ քննարկումներ պետք է լինեն այս հարցով, ուսումնասիրություններ, որպեսզի սխալ քայլեր չարվեն: «Ունքը սարքելու տեղը կարող ենք աչքն էլ հանել», – ասաց նա՝ նշելով, որ այդ փոփոխությունները մեկ-երկու ամսում չեն կարող լինել, պիտի երկար ճանապարհ […]

̰
ՄԻԵԴ-ի ամեն ակտից հետո հետևություններ ենք անում. ՀՀ գլխավոր դատախազ

18:49 17.04.2019

«Գլխավոր դատախազ դարձած առաջին օրվանից հետևողական եմ եղել, որ ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացված բոլոր գործերով մասնակցող դատախազների բոլոր գործողությունները ծառայողական քննության առարկա դառնան և այդ քննության արդյունքներով կարող է հաստատվել, որ այո´, այդ խախտումները դատախազի համար, դեռևս այն ժամանակ, իր մասնակցության ընթացքում տեսանելի էին և նա պարտավոր էր իրականացնել այլ գործողություն, քան իրականացրել է»,- […]

̰
Այլևս ժամանակի հարց է, բոլոր գործերը վերաբացվելու են. փաստաբանը` Մարտի 1-ի գործերի մասին

00:30 16.03.2019

«Այս պահի դրությամբ 3 վճիռ կա Մարտի 1-ի կոնտեքստի վերաբերյալ: Այս վճիռների վերաբերյալ վերաբացման վարույթն ընթացքի մեջ է: Այսինքն՝ բոլոր վարույթները վերաբացելու բողոք վճռաբեկ ներկայացված է՝ և՛ մեր կողմից, և՛ Գլխավոր դատախազության կողմից», – «Հեռանկար»-ի տաղավարում  ասել է «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը՝ ադրադառնալով մինչ այս պահը եղած դատական գործընթացներին: Վահե Գիրգորյանն […]

̰
ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները․ փաստաբան

22:32 30.01.2019

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ 15/01/2019թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «15/01/2019թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները։ Այս դիմումներից առաջինը ներկայացվել է ՄԻԵԴ դեռևս 01/04/2010թ․-ին, իսկ հետագայում՝ մինչև 27/04/2011թ․-ը (երբ դիմողը դեռ անազատության մեջ էր) […]

̰
Վահե Դեմիրճյանը գործուղվել է ԵԽ մարդու իրավունքների եվրոպական դատարան

14:55 08.11.2018

Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում որոշում է կայացվել 2019թ.-ի հունվարի 1-ից Վահե Դեմիրճյանին մեկ տարի ժամկետով գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Հարցը չզեկուցվող էր: Հիմնավորման նախագծի մեջ նշված է. «2019թ. ընթացքում սպասվող և քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թևակոխելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված […]

̰
Շրջադարձային կետ Մարտի 1-ին առնչվող բոլոր գործերի խմբի համար. Վահե Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել

17:46 05.11.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մարտի 1-ի գործով զարգացում կա: Ըստ փաստաբանի՝ ՄԻԵԴ-ում այս խումբ գործերի քննությունն արդեն ներառում է քաղաքական հետապնդումների արգելքի խախտման փուլը: «18/10/2018թ. հրապարակվել էր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը, որով Դատարանը ճանաչել էր, որ 2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ պրն․ Գրիգոր Ոսկերչյանին […]

̰
Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում. Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի հրապարակած վճիռների հետքերով

22:20 18.10.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարկել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք: ShantNews.am-ի հետ զրույցում Մասիս Այվազյանը պատմեց, որ մարտի 1-ին՝ առավոտյան, […]

̰
Փաստաբանն առաջարկում է, որ ՄԻԵԴ-ի սահմանած փոխհատուցումը վճարեն տվյալ գործերով իրավախախտումներ իրականացրած պաշտոնյաները

19:54 18.10.2018

SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է Հայաստանի դեմ երկու գանգատների արդյունքները և բավարարել դրանք: Մասիս Այվազյանին և Գրիգոր Ոսկերչյանին ՀՀ կառավարությունը, որպես փոխհատուցում, կվճարի 7500 եվրո: Այս երկու գործերն են առնչվում են 2008 թվականի մարտի 1-ին, և ՄԻԵԴ-ում վարույթ էին ընդունվել 10 տարի առաջ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ […]

̰
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

12:20 20.09.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: «Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․ մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը։ Դատարանը ճանաչել […]

̰
Հաշվի առնելով նրանց գործունեության արդյունավետությունը, նրանք միշտ վայելելու են թե՛ իմ, թե՛ վստահորդներիս լիակատար աջակցությունը. փաստաբան Վահե Գրիգորյան

19:54 11.09.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հրապարակված ձայնագրության մասին և պարզաբանել, թե ինչ հիմքով է այնտեղ իր անունը հնչում: Գրառումը ներկայացնում ենք ստորև՝ «Սիրելի ընկերներ Լսեցի հրապարակված ձայնագրությունը, որտեղ ՀՔԾ պետի կողմից հնչեցվել էր նաև իմ անունը: Որպեսզի խուսափեմ անճշտություններից, այստեղ տեղադրեմ Ս. Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն […]

̰
ՄԻԵԴ-ի որոշումով՝ 2017թ. Հայաստանը վճարել է 106 665 եվրո

16:53 04.04.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2017-ին Հայաստանին պարտավորեցրել է վճարել շուրջ 106 հազար 665 եվրո, ինչը 2016 թ. համեմատ ավելի է մոտ 13 հազար եվրոյով:

̰
ՄԻԵԴ-ն առաջիկայում կքննի Անդրիաս Ղուկասյանի գործը

11:35 27.03.2018

Մարտի 21-ին ուղարկված գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ առաջիկայում քննության կառնի Անդրիաս Ղուկասյանի գործը: Այս մասին հայտնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն:

̰
ՀԷՑ-ի նախկին աշխատակցի հայցը ՄԻԵԴ-ում հասել է քննության փուլ

17:04 23.03.2018

Նա պարտավոր էր 5 միլիոն դրամ գումար վճարել ՀԷՑ-ի մեկ այլ աշխատակցի ու ներողություն խնդրել, քանի որ Հայաստանի դատարանը բավարարել էր զրպարտության գործով Հարությունյանի դեմ հայցը։

̰
ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն 19 065 եվրո կվճարի ՊԵԿ նախկին աշխատակցին

17:30 03.02.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս մեկ վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի: ՀՀ քաղաքացի Եվգենյա Ֆիդանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ ՀՀ՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացված գանգատի հիման վրա կայացած վճռով Հայաստանը պարտավորվում է Երևանի բնակիչ դիմումատուին վճարել 19 065 եվրո: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ի կայքից:

̰
Դանիայում ՀՀ դեսպանը կառավարությունից ստացած փոխհատուցումը կուղարկի ՊՆ

20:16 13.01.2018

ՄԻԵԴ վճռով Հայաստանի իշխանություններից փոխհատուցման գումարները ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

̰
ՄԻԵԴ-ը կրկին բավարարեց Հայաստանի դեմ հայցը

15:58 11.01.2018

Եվրոպական դատարանը բավարարել է հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի: Այս անգամ հայցվորը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանն էր, ով տարիներ առաջ հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի:

Ալեքսանդր Արզումանյանը, ով այժմ Դանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն է զբաղեցնում, բողոքարկել էր իրեն կալանքի տակ պահելու որոշումը՝ հայտնի «Փողերի լվացման» գործով:

Ալեքսանդր Արզումանյանը կալանավորվել էր 2007թ-ին՝ ապօրինի եկամուտների օրինականացման գործով: Ազատ էր արձակվել նույն թվականի սեպտեմբերին և դիմել դատարան:

Հայցի բավարարման արդյունքում Հայաստանը Ալեքսանդր Արզումանյանին պարտավորվում է վճարել 2000 եվրո և ևս 500 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար:

ՄԻԵԴ-ը որոշել է, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում:

̰
BACK_TO_TOP