14:15 12.02.2018
Սպիտակ տունը Իրանին և նրա դաշնակիցներին կոչ է արել դադարեցնել սադրիչ գործողությունները և աշխատել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ:
12:35 16.01.2018
Պաղեստինցի ժողովրդի օրինական ներկայացուցիչ ճանաչված և միջազգային կազմակերպություններում Պաղեստինը ներկայացնող «Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը» Ռամալլահում կայացած քննարկման ժամանակ որոշել է կասեցնել Իսրայելի ճանաչումը՝ որպես պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահի որոշման:
13:55 25.12.2017
2017 թվականին Հայաստանի հարևան երկրներում զգացվել է իշխանության գերկենտրոնացում։ Թուրքիայում ու Ադրբեջանում իշխող ավտորիտար ռեժիմներն իրենց ձեռքում են հավաքել բոլոր լծակները, իսկ Իրանում և Վրաստանում իշխող թիմերը վերահաստատել իրենց մանդատները։ Տարածաշրջանային տարին զերծ չէր նաև լարվածությունից, որի հիմնական աղբյուրները եղել են Բաքուն ու Անկարան։ Այս ամենի ազդեցությունը զգալի է եղել նաև Հայաստանի վրա։
16:19 21.12.2017
Դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ ու հատուկ միջավայրում՝ դեսպանի թիկունքում ցուցադրվում են եմենցի հութիների արձակած ու Սաուդյան Արաբիայում ընկած հրթիռի մնացորդները, որոնք էլ, ըստ դեսպանի, հենց իրանական հրթիռի մնացորդներ են։ ԱՄՆ-ն սրանով Իրանին պաշտոնապես մեղադրում է Եմենի ապստամբ հութիներին զինելու, նրանց հրթիռ(ներ) մատակարարելու ու Սաուդյան Արաբիան թիրախավորելու մեջ։