TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը 38 տարեկան է

11:30 07.03.2019

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ն արդեն 38 տարեկան է: Այդ առիթով «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը շնորհավորական ուղերձ է հղել. «Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը`«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը 38 տարեկան է։ 1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ մետրոյի բացման արարողությունը։ Հանդիսավոր այդ օրը շահագործման հանձնվեցին 5 կայարաններ ` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի […]

̰
Մետրոյի նոր կայարանի կառուցումը թույլ կտա լուծել Աջափնյակի վթարային ու հնացող բնակֆոնդի թարմացման խնդիրը. Հակոբ Կարապետյան

22:50 24.02.2019

Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում և հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչև Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի՝ մնում է ձորի բերանից կամուրջ կառուցել մինչև Աջափնյակ ու կայարանը բացել էնտեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել […]

̰
Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. «Բարեկամությունից» «Աջափնյակ» նոր գիծ կլինի

15:16 23.02.2019

Երևանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել: Մետրոն հիմա էլ մնում է ամենահարմարավետ, բնապահպանության տեսակետից մաքուր, արագընթաց ու անվտանգ փոխադրամիջոցը: Այսուհանդերձ, իր թերզարգացածության պատճառով Երևանի մետրոն ամենագրավիչ փոխադրամիջոցը չէ: Մետրոպոլիտենի վերջին՝ 10-րդ կայարանը՝ Չարբախը, բացվել է 1996թ.: Դրանից հետո տևական ժամանակ խոսում էին Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին: Խորհրդային տարիներին մշակված նախագիծը […]

̰
Թումանյանական շունչը Երևանի մետրոպոլիտենում, մուտքը ժպիտով ու ժետոնով

15:20 19.02.2019

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում փետրվարի 15-ից ներկայացված են բանաստեղծի ձեռագրերը, բացված է «Վերնատուն» ցուցահանդեսը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը: «Վերնատան» գոյությունը լուսավոր մի շող էր, որ […]

̰
Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում Թումանյանի 150-ամյակին ընդառաջ ձեռագրերի ցուցահանդես է բացվել

12:36 16.02.2019

Երևանի Մետրոպոլիտենի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ «Երիտասարդական» կայարանում Հովհաննես Թումանյանի ձեռագրերի ցուցահանդես է բացվել. «Հարգելի՛ համաքաղաքացիներ,  սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ, փետրվարի 15-ից՝ Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին ընդառաջ, Մետրոպոլիտենի «Երիտասարդական»կայարանում ցուցադրված կլինեն բանաստեղծի ձեռագրերը և […]

̰
Կիսամերկ աղջիկն անկաշկանդ զբոսնել է Սինգապուրի մետրոպոլիտենում

18:10 11.02.2019

Սինգապուրի մետրոպոլիտենում ուղևորները նկատել են կիսամերկ աղջկա, գրում է Stomp-ը: Ասիական արտաքինով աղջկան նկատել են Somerset MRT մետրոկայարանում: Նրա հագին եղել է բարակ, մարմինը հազիվ ծածկող բաց վարդագույն վերնաշապիկ: Աղջկա հագին նույնիսկ ներքնաշոր չի եղել: Նշվում է, որ աղջիկը չի արձագանքել ուղևորների հայացքներին:

̰
Մետրոպոլիտենի նոր կայարանները կառուցվելու են ներդրողների կողմից. Արթուր Մեսչյան

18:30 09.02.2019

Հունվարի վերջին Երևանի գլխավոր ճարտարապետն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը: Հենց այդ ժամանակ առաջ քաշվեց մի քանի գաղափար: Թե ինչի մասին է խոսքը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը փակագծեր են բացել և որոշ մանրամասներ հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Արթուր Մեսչյանը մանրամասներ է ներկայացրել Մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման վերաբերյալ: Նա նշել […]

̰
Մետրոյի համար միշտ գումար կճարվի, քանի որ ստրատեգիական օբյեկտ է․ Մեսչյան

12:44 24.01.2019

Շահագրգիռ կողմերը մտադիր են նախագծային փաթեթ ներկայացնել կառավարություն՝ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման վերաբերյալ։ Սակայն դրա մեջ չեն լինելու գնացքների ուղղությունները և այլն, քանի որ այդպիսի նախագիծ արդեն կա, դրա իրականացման վրա արդեն ծախսվել է շուրջ 250 միլիոն դոլար, և այդտեղ փոխելու բան չկա։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ […]

̰
Ուզում ենք սկսել մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ծրագիրը՝ 2 կայարան Աջափնյակում․ Արթուր Մեսչյան

11:56 24.01.2019

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում իր 100-օրյա պաշտոնավարումն ամփոփելիս Արթուր Մեսչյանն ասաց, որ ռազմավարական հարցերից մեկը մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն է, որի ծրագիրն արդեն ուզում են սկսել։ «Խոսքը Աջափնյակի երկու կայարանների մասին է»,- ասաց ճարտարապետը։ Նա հայտնեց, որ մտադիր չեն շատ ծավալվել ապագա զարգացման հեռանկարների տեսանկյունից, քանի որ դա կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ։ Այդ […]

̰
Ռուսաստանում առաջարկվում է արգելել մետրոպոլիտենում ոտքը ոտքին գցած երթևեկելը

00:09 23.01.2019

Ռուսական հասարակական նախաձեռնության ակտիվիստներն առաջարկել են արգելել մարդկանց մետրոպոլիտենում նստել ոտքը ոտքին գցած, հայտնում է «Российская газета»-ն: Ակտիվիստներն իրենց կայքում ստորագրահավաք են սկսել այս հարցի շուրջ: «Մետրոպոլիտենում սկսել են հիշեցնել, որպեսզի մարդիկ հանեն ուսապարկերը մեջքից, նման հիշեցում է պետք, որպեսզի ուղևորները չդնեն ոտքը ոտքին, քանի որ դա խանգարում է այլ ուղևորներին և կարող է կեղտոտել մարդկանց […]

̰
Թբիլիսիի մետրոյում հազիվ է հաջողվել խուսափել երկու գնացքների բախումից

16:29 17.01.2019

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Թբիլիսիի «Տեխնիկական համալսարան» մետրոյի կայարանում: Մետրոպոլիտենի 2 գնացքներ հազիվ են խուսափել բախումից: Կայարանում գտնվող ականատես-ուղևորները տեսանկարել են միջադեպը և տարածել սոցցանցերում: Տեսանյութից երևում է՝ մեքենավարներից մեկին ինչ հեռավորության վրա է հաջողվել կանգնեցնել գնացքը: Այս պահի դրությամբ միջադեպի մասին պաշտոնական որևէ արձագանք չի եղել:

̰
Մետրոպոլիտենը խոստանում է ուղևորների «անխափան ու անվտանգ» երթևեկությունն ապահովել նաև 2019թ.

12:48 28.12.2018

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել, որում խոստանում է հաջորդ տարի ևս ապահովել ուղևորների «արագ, անխափան ու անվտանգ» երթևեկությունը: «Սիրելի՛ քաղաքացիներ, ընդունեք իմ ջերմագին շնորահավորանքներն ու բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նոր տարին ազդարարում է նոր իղձերի, սպասումների մեկնարկ և թող որ 2019 թվականը բոլորիս համար լինի […]

̰
Մետրոպոլիտենը տոնական օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով

12:32 25.12.2018

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: «Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն»,-ասված է հաղորդագրությունում։  

̰
Մարսելում մետրոյի գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ

17:01 21.12.2018

Մարսելի մետրոպոլիտենում գնացքը դուրս է եկել ռելսերից: Տուժել է 14 մարդ: Բոլորը տեղափոխվել են մոտակա հիվանդանոցը: Վթարի պատճառը գնացքում հայտնաբերված տեխնիկական խոտանն է եղել: Վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում են 40-ից ավելի փրկարարներ: Մարսելի տրանսպորտային ծառայությունը տեղեկացրել է, որ 4 կայանների միջև երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է:

̰
Մետրոյի կայարաններից մեկում կցուցադրվեն հայտնի ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանի աշխատանքները

16:16 11.12.2018

Հայաստանի քաղաքացիները վաղվանից՝ դեկտեմբերի 12-ից հնարավորություն կունենան դիտելու միջազգային մի շարք պարգևների արժանացած ծաղրանկարիչ, քանդակագործ Հարություն Չալիկյանի աշխատանքները: Ցուցադրությունը նախատեսվում է կազմակերպել Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից: Հ. Չալիկյանի աշխատանքները ցուցադրվել են Երևանում, Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում, Քեմբրիջում և այլ քաղաքներում: «Մուտքը ժպիտով և ժետոնով»,- ասված է հաղորդագրության մեջ:  

̰
Հույս ունեմ` իմ արժանի պատիժը կստանամ. Փաշինյանը` Մետրոպոլիտենում իր քարոզարշավը տեսանկարահանելու մասին

17:04 05.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան քարոզչություն էր իրականացնում Երևանի մետրոպոլիտենում, և դա լուսաբանվում էր, նկարահանվում: Մետրոպոլիտենից հայտարարել են, որ նկարահանման թույլտվություն չեն տրամադրել: Լրագրողները Փաշինյանին հիշեցրին, որ Մետրոպոլիտենում տեսա և լուսանկարահանումն արգելված է, մինչդեռ իր քարոզարշավը տեսանկարահանվել է: «Ես հույս ունեմ, որ դրա համար իմ արժանի պատիժը […]

̰
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ը քարոզչությունն անցկացրել է Մետրոպոլիտենում

17:12 30.11.2018

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը հետևողական է քաղաքացիների խնդիրներին»,- նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության պատգամավորի թեկնածու Մարիամ Մանուկյանը: Կուսակցության անդամները, որոնք մեծապես կարևորում են նաև Հայաստանում երթևեկության վիճակն ու տրանսպորտի խնդիրը, քարոզչության հերթական օրը որոշեցին Մետրոպոլիտենում անցկացնել: Նրանք լսել են քաղաքացիներին հուզող խնդիրներն ու նաև ներկայացրել սեփական զարգացման ծրագրերը: «Քաղաքում երթևեկությունը բացարձակ անտանելի է դարձել, […]

̰
Մետրոպոլիտենի աշխատակիցներից գումարներ են պահվում, որոնք տնօրինվում են անհասկանալի կերպով. Խաժակյան

17:08 13.11.2018

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն ավագանու նիստի ժամանակ՝ հարցուպատասխանի փուլում, խոսեց փակ բաժնետիրական ընկերությունների, մասնավորապես Երևանի մետրոպոլիտենի մասին: «Մենք մշտապես բարձրաձայնել ենք մի խնդիր, որ փակ բաժնետիրական ընկերություններն օգտվում են Երևանի կողմից հատկացված բյուջեի զգալի մասից, բազմաթիվ ընթացակարգերով շատ ավելի պակաս թափանցիկ են, քան համայնքային բյուջեն է տնօրինվում: Բազմիցս բարձրաձայնել ենք, որ փակ […]

̰
Երևանի մետրոպոլիտենը 37 տարեկան է

13:13 01.11.2018

Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը», 37 տարեկան է։ Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է մետրոպոլիտենի կառուցման մասին փաստեր. 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության։ Առաջին հորատումները սկսվեցին 1972 թվականին՝ Կասյան-Կիևյան փողոցների խաչմերուկում։ 1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ […]

̰
Հորդառատ անձրևները հեղեղել են Հռոմի մետրոկայարանները

11:58 22.10.2018

Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Հռոմի կենտրոնական փողոցներն ու մետրոպոլիտենի մի քանի կայարաններ:    Երեկ երեկոյան տեղացած անձրևներից հետո Հռոմի փողոցները բառացիորեն վերածվել են գետերի: Իշխանությունները ստիպված են եղել փակել ջրածածկ մետրոկայարանները: Ջուրը հասել է նաև քաղաքի հին շինություններին: Սուրբ Սեբաստիանի տաճարում ջրի մակարդակը հասել է 1.5 մետրի: Մինչ այս անձրևը, հզոր փոթորիկներ են գրանցվել […]

̰
Զարդանախշերով շարժակազմ. Մետրոպոլիտենը պատրաստ է Երևանի տոնին

20:08 19.10.2018

Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի նախաձեռնությամբ շահագործման է հանձնվել հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմը: Զարդանախշերի հիմքում Պազիրիկ գորգն է, որը հայկական ծագմամբ աշխարհում պահպանված ամենահին գորգն է։ Գորգն ուրարտական վարպետների աշխատանքն է։ Այն գործված է կրկնակի հանգույցով և ներկված է որդան կարմիր ներկով։ Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, […]

̰
Երևանի մետրոպոլիտենում տոնական տրամադրություն է

14:29 12.10.2018

Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում քիչ առաջ տոնական տրամադրություն էր: Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում նվագախմբի ուղեկցությամբ գեղեցիկ երաժշտություն էր հնչում:

̰
Հոկտեմբերի 11-12-ին Երևանի մետրոն կաշխատի ավելի երկար ու հավելյալ շարժակազմով

20:00 10.10.2018

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի  օրերի ընթացքում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ը կշարունակի աշխատել աշխատանքային օրվա գրաֆիկով: Այս ընթացքում տրանսպորտային ծառայություններ կիրականացվեն նաև լրացուցիչ շարժակազմերով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանին: Ըստ այդմ՝ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկը ժամային որոշ փոփոխություններ կկրի: Մետրոյի աշխատանքները կսկսվեն ժ. 07:00-ին և կշարունակվեն մինչև 24:00-ն: […]

̰
Լոնդոնի մետրոպոլիտենում ռելսերի վրա են հրել Եվրաթունելի նախկին ղեկավարին

12:32 06.10.2018

Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես են Լոնդոնի մետրոպոլիտենում Եվրաթունելի նախկին ղեկավա,  91-ամյա Սեր Ռոբերտ Մալպասին գցում ռելսերի վրա: Տեսանյութում երևում է, թե ինչպես է 46-ամյա Փոլ Քրոսլին մոտենում Մալպասին, երբ վերջինս կանգնած է հարթակի վրա և հրում նրան ռելսերի վրա: Նշվում է, որ տարեց մարդուն փրկել է ականատեսներից մեկը՝ […]

̰
Նախագահն այցելել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես

17:30 03.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից հավաքված, 4-րդից մինչև 17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են պատկերազարդ ձեռագրեր, խաչքարեր, տպագիր […]

̰
Երևանի մետրոպոլիտենում հնչում են Ազնավուրի ստեղծագործությունները

15:21 02.10.2018

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյեի՝ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են նրա ստեղծագործությունները։ Հավերժ փառք քեզ, Մեծ Հայ, սիրելի Շառլ»,- գրված է հրապարակման մեջ:

̰
Հանրահռչակում ենք հայկական մշակույթը. Լիլիթ Մակունցը՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդեսի մասին

14:16 25.09.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում տեղի ունեցած «Armenia!» ցուցահանդեսի պաշտոնական բացման մասին: Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև. «Երեկ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի ունեցավ «Armenia!» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկայացված է 148 ցուցանմուշ: Ինչպես երեկ մեր զրույցի ընթացքում նշեց ցուցադրության կուրատոր տիկին Հ. Էվանսը, նման բան կազմակերպելու […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես

10:31 25.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: Վարչապետը նշել է, որ 2018 թվականը […]

̰
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում առաջին անգամ կցուցադրվի Թուրքիայի հայկական սրբավայրերի քարտեզ

17:25 24.09.2018

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում այսօր բացվում է 4-18-րդ դարերի հայ եկեղեցական սրբությունների ու հայկական արվեստի նմուշների ցուցահանդես, որի ժամանակ առաջին անգամ ներկայացվելու է եզակի քարտեզ, որտեղ ցուցադրված են Օսմանյան Թուրքիայի տարածքում երբևէ գոյություն ունեցած բոլոր հայկական սրբավայրերը։ Այս մասին հայտնի է դառնում ցուցահանդեսի մասին պատմող հոլովակից։ Ցուցահանդեսի համակարգող Հելեն Էվանսը, որը հանդես է գալիս տեսանյութում, […]

̰
Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում երեխա է ծնվել

18:06 23.09.2018

Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում կին է ծննդաբերել, հայտնում է РИА Новости-ն: «Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում, տեղի ժամանակով 13:45-ին, տղա է ծնվել: Արագ ծննդաբերության հարցում օգնել են մետրոպոլիտենի աշխատակիցները»,- ասված է հաղորդագրության մեջ: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, երեխան իրեն լավ է զգում: Նշվում է, որ սա առաջին դեպքն է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի […]

̰
BACK_TO_TOP