23:25 19.03.2019
«Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայերեն լեզվով գրառումը նորագույն PR տեխնոլոգիա է, որն օգտագործեց Էրդողանի թիմը»,- թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը այսպես պատասխանեց «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի մեկնաբան Արամ Աբրահամյանի հարցին՝ «Էրդողանի հայերեն գրառումը ինչ-որ մեսի՞ջ էր, թե՞ պարզապես քաղաքավարության ժեստ»: Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում կա պետական արարողակարգ, ավանդույթ՝ օսմանյան շրջանից եկած, որ […]
16:59 19.03.2019
«Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Պոլսո Հայոց աթոռի ամենաեռանդուն, բարձր ինտելեկտ ու լայն մտահորիզոն ունեցող հոգևորականներից էր»,- արքեպիսկոպոսի մասին այսպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ՝ խոսելով Պոլսո պատրիարքության խնդիրների և պատրիարքի պաշտոնավարման տարիների մասին: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, որն ավելի քան 10 տարի է` չէր պաշտոնավարում, նաև ամենաերիտասարդ պատրիարքներից էր և մինչև […]
15:43 15.03.2019
Ստամբուլում մարտի 17-ին կկայանա Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը Ստամբուլի Գում-Գափու թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Մինչ այդ քահանաների համար եկեղեցական կարգով ընդունված է վերջին օծում կատարել: «Երբ քահանան օծվում է և երբ մահանում է, վերջին օծման կարգ է կատարվում: Վերջին անգամ օծվում է և այդպես հուղարկավորվում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե վարդապետ Ուչքունեանը: […]
14:27 09.03.2019
Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքարանը Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ 40-օրյա սուգ է հայտարարել: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել է Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Պատրիարքարանում այսօր նաև եկեղեցական ժողով է հրավիրվել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան հուղարկավորության կազմակերպչական աշխատանքերը քննարկելու նպատակով: «Ժողով պետք է կատարենք և պետք է որոշենք թաղման օրը՝ կամ շաբաթ կամ […]