TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

մեծ բրիտանիա

Վաղը բրիտանական խորհրդարանը Brexit-ի հարցով մի քանի քվեարկություն կանցկացնի

10:24 26.03.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չորեքշաբթի կանցկացնի մի քանի քվեարկություն` որոշելու համար, թե Brexit-ի որ տարբերակին են աջակցում: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրը հայտնել է, որ խորհրդարանի պատգամավորները կարտահայտեն իրենց դիրքորոշումն այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են Brexit-ից հրաժարվելը, երկրորդ հանրաքվե անցկացնելը և ԵՄ-ի կազմից առանց համաձայնության դուրս գալը: Հավելենք, որ Համայնքների պալատն արդեն 2 անգամ […]

̰
Brexit-ի պատճառով Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի

18:52 23.03.2019

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի: Ակցիայի մասնակիցները բրիտանական կառավարությունից պահանջում են Brexit-ի հարցով կրկին հանրաքվե անցկացնել: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Ցուցարարները տարբեր պաստառներով և դրոշներով շարժվում են խորհրդարանի ուղղությամբ: Հավելենք նաև, որ ավելի քան 4 միլիոն բրիտանացի է ստորոգրել խնդրագիրը` կոչ անելով երկրի խշխանությունների հրաժարվել Մեծ […]

̰
Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կոչ է անում շտապել

21:25 15.02.2019

Ֆրանսիայի կառավարությունում եվրոպական հարցերով նախարար Նաթալի Լուազոն Մեծ Բրիտանիային կոչ է արել կողմնորոշվել և վերջնական որոշում կայացնել Brexit-ի հարցում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ֆրանսիական ռադիոընկերություններից մեկին տված հարցազրույցում նախարարն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պետք է որոշի՝ կլքի Եվրամիությունը ընկերական ձևով, թե կտրուկ կերպով: «Ես ցանկանում եմ մեր բրիտանացի գործընկերներին ասել, որ […]

̰
Փետրվարի 7-ին Մեյը կհանդիպի Յունկերի հետ

00:02 06.02.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում փետրվարի 7-ին բանակցություններ կվարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Բանակցող կողմերը կքննարկեն Brexit-ի հետ կապված հարցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրը նշում է, որ մինչև Բրյուսել մեկնելը Մեյը կմեկնի Հյուսիսային Իռլանդիա՝ Brexit-ի հարցով տեղի իշխանությունների աջակցությունը ստանալու: Յունկերի հետ հանդիպման ժամանակ Մեյը կբարձրացնի Հյուսիսային Իռլանդիայի […]

̰
Մեծ Բրիտանիան նույնպես վերջնագիր է ներկայացրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին

22:53 26.01.2019

Մեծ Բրիտանիան նույնպես վերջնաժամկետ է ներկայացրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Մեծ Բրիտանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը: «Գուայդոն այն մարդն […]

̰
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հունվարի 29-ին քվեարկություն կանցկացնի Brexit-ի նոր պայմանների համար

19:43 17.01.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հունվարի 29-ին կքվեարկություն կանցկացնի Brexit-ի նոր պայմանների համար: Մինչ այդ կառավարությանը հունվարի 21-ին կներկայացվի Brexit-ի նոր պայմանները: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չէր աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է […]

̰
Թերեզա Մեյը խորհրդարանականներին միավորման կոչ է արել

10:47 17.01.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բոլոր կուսակցությունների պատգամավորներին կոչ է արել մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և սկսել հետագա գործողությունների քննարկումները՝ կապված Brexit-ի գործարքի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չէր աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է քվեարկել 306 պատգամավոր, դեմ՝ 325-ը։ […]

̰
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում ընթանում է Brexit-ի գործարքի շուրջ վերջին քվեարկությունը

22:13 15.01.2019

Այս պահին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում ընթանում է վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած Brexit-ի գործարքի շուրջ վերջին քվեարկությունը, որով ստորին պալատի պատգամավորները կամ կհաստատեն, կամ էլ կմերժեն այն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.AM-ը, 321 կողմ և 152 դեմ ձայներով Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը մերժել էր Մեյի կառավարության առաջարկած Brexit-ի գործարքը: Պալատը հավանություն էր տվել […]

̰
Մեյի կառավարությունը պարտություն կրեց Լորդերի պալատում

13:22 15.01.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը Լորդերի պալատում պարտություն կրեցին՝ կապված Brexit-ի գործարքի հետ: Դա տեղի ունեցավ Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնագրի շուրջ Համայնքների պալատում քվեարկությունից մեկ օր առաջ: Այս մասին հայտնել է Tass լրատվական գործակալությունը Լորդերի պալատի թվիթերյան պաշտոնական էջում հայտարարվել է, որ 321 անդամներ կողմ, իսկ 152-ը դեմ են քվեարկել լեյբորիստ […]

̰
Մեյը հայտնել է Brexit-ի համաձայնագրի հարցով քվեարկության օրը

10:45 18.12.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ի համաձայնագրի հարցով քվեարկությունը կկայանա 2019 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա մեջ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մեյը նշել է, որ մինչ այդ, հունվարի 7-ից սկսած՝ մեկ շաբաթվա ընթացքում, խորհրդարանը կսկսի համաձայնագրի շուրջ քննարկումները: Վարչապետը հավելել է, որ ավելի վաղ Եվրոպական երկրների առաջնորդների հետ իր հանդիպումները պսակվել […]

̰
Չեսթերի կենդանաբանական այգում խոշոր հրդեհ է բռնկվել

22:42 15.12.2018

Մեծ Բրիտանիայի Չեսթեր քաղաքի կենդանաբանական այգում խոշոր հրդեհ է բռնկվել:Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այգուց անմիջապես տարհանվել են բոլոր այցելուները: Կենդանաբանական այգու աշխատողները այժմ փորձում են փրկել նաև կենդանիներին: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Ոստիկանները կատարում են հետաքննություն: Նշենք, որ Չեսթերի կենդանաբանական այգին բացվել է 1931 թվականին: Այն համարվում է ամենաշատ այցելուներ ունեցող այգիներից […]

̰
Շարունակվում են Թերեզա Մեյի հանդիպումները

19:41 11.12.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ հետաձգված «Բրեքսիթի» համաձայնագրի քվեարկությունից հետո մեկնել է Գերմանիա՝ հանդիպելու կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրա հետ Մեյը քննարկելու է «Բրեքսիթի» շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո Մեյը զրույց կունենա նաև Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի հետ, ապա կմեկնի Բրյուսել՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ […]

̰
Լոնդոնում տաքսու վարորդները բողոքի ակցիաներ են իրականացնում

12:44 04.12.2018

Բողոքի ակցիաներ են իրականացվում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այստեղ իրենց դժգոհությունն են հայտնում տաքսու վարորդները: Բանն այն է, որ տրանսպորտի նախարարությունը օդի աղտոտման և վրաերթների պատճառով որոշակի սահմանափակումներ է մտցրել տաքսիների երթևեկության մեջ: Այսուհետ որոշ փողոցները նախատեսված կլինեն միայն ավտոբուսների երթևեկության համար: Ի նշան բողոքի՝ վարորդները իրենց մեքենաներով փակել […]

̰
Brexit-ին առնչվող համաձայնագրի շուրջ Բրիտանիայում վերջնական քվեարկությունը կանցկացնի դեկտեմբերի 11-ին

10:37 27.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագրի շուրջ վերջնական քվեարկությունը կանցկացնի դեկտեմբերի 11-ին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Վարչապետը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այդ քվեարկությանը: Մեյը նաև ընդգծել է, որ առաջարկը չընդունելու դեպքում երկրում կտիրի անորոշություն և քաղաքական ուժերի պառակտում: […]

̰
Մեյի կաբինետը հաստատել է Brexit-ի համաձայնագրի նախագիծը

11:21 15.11.2018

5 ժամ տևող քննարկումից հետո կառավարության 29 անդամներից 11-ը դեմ են քվեարկել նախագծին:

̰
Մեծ Բրիտանիան ու ՌԴ-ն վերահաստատել են առևտրային կապերը

16:35 15.10.2018

Մեծ Բրիտանիայում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Բորիս Աբրամովը պատմել է պաշտոնական Մոսկվայի և Լոնդոնի միջև առևտրային կապերի վերականգնման մասին: Երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների վերականգնման փորձ վերջին անգամ արվել է դեռևս 2014 թվականին: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Աբրամովը նշում է, որ երկու երկրների միջև երկխոսությունը վերահաստատվել է: «Այժմ, չնայած վատթարացած ու լարված քաղաքական հարաբերություններին, պրոֆեսիոնալ […]

̰
Մեծ Բրիտանիային փոթորիկ է մոտենում. հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ

13:22 13.10.2018

Մեծ Բրիտանիայի տարածքի մեծ մասում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ` կապված մոտեցող «Քալում» փոթորկի հետ: Ուելսում կանխատեսվում են հեղեղումներ և էլեկտրականության անջատումներ: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Գետերի մակարդակի բարձրացումը կարող է սպառնալիք լինել կյանքի համար, վնասել բազմաթիվ շինություններ և կաթվածահար անել բազմաթիվ փողոցներ: «Քալում» փոթորիկը սպառնում է նաև Հյուսիսային Իռլանդիային: Այստեղ արդեն հազարավոր […]

̰
Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրել է կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

12:59 04.10.2018

Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչությունը քողարկել է իր գործունեությունը մի շարք հայտնի հաքերների անվամբ:

̰
Բրիտանիայում կանգնեցրել են երեխայի վրա գոռացող Թրամփի արձանը

12:31 01.10.2018

Բրիտանական Գրեյթ-Միսսենդեն գյուղում յուրօրինակ արձան է կանգնեցվել: Այն կրկնօրինակում է բարկացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով գոռում է աղջնակի վրա: Այս մասին հայտնում է The Bailiwick Express-ը: Թրամփի ու աղջնակի քանդակները տեղադրվել են բրիտանացի գրող Ռոալդ Դալյայի վեպի տպագրության 30-ամյակի կապակցությամբ, ով երկար տարիներ ապրել և աշխատել է գյուղում: Պատմությունը Մաթիլդա անունով մի աղջկա մասին է, […]

̰
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ԵՄ-ին չվերածվել «ԽՍՀՄ-ի նման» բանտի

12:10 01.10.2018

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը կոչ է արել ԵՄ-ին «ԽՍՀՄ-ի նման» չվերածվել բանտի: «Ի՞նչ պատահեց ինքնավստահության ու իդեալների եվրոպական երազանքների հետ: ԵՄ-ն ստեղծվում էր, որպեսզի պաշտպանի ազատությունը: Այդ Խորհրդային միությունն էր մարդկանց արգելում հեռանալ»,- ասել է Հանթը կիրակի օրը՝ Պահպանողական կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ: Նա քննադատել է ԵՄ-ի քաղաքականությունը Մեծ Բրիտանիայի նկատմամբ Brexit-ի […]

̰
Մեծ Բրիտանիայի ակումբներից մեկում անհայտ նյութ են տարածել. կան տուժածներ

11:59 29.09.2018

Մեծ Բրիտանիայի Բորնմուտ քաղաքի գիշերային ակումբներից մեկում անհայտ նյութ են տարածել, որի հետևանքով տուժել է առնվազն 40 այցելու: Մարդիկ բողոքել են շնչառական խնդիրներից, հազից և աչքերի ցավից: Դեպքի վայր են ժամանել բուժաշխատողներ: Իրավապահ մարմիները կարծում են, որ ակումբում տարածել են CS թունավոր գազը: Ակումբի բոլոր այցելուներին անմիջապես տարհանել են: Հայտնի չէ այդ ժամանակ ակումբում գտնվողների […]

̰
Սկրիպալի և նրա դստեր մահափորձի 2 ռուս կասկածյալներից մեկի իրական անունը փոխված է

13:17 27.09.2018

Մեծ Բրիտանիայի կողմից ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր մահափորձի երկու ռուս կասկածյալներից մեկի իրական անունը Անատոլի Վլադիմիրովիչ Չեպիգա է: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Դա պարզել է Bellingcat հետազոտական անկախ կազմակերպությունը՝ նշելով, որ որպես Ռուսլան Բոշիրով ներկայացված անձն իրականում ռուսական ռազմական հետախուզության գնդապետ է: Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանացի դատախազները […]

̰
Նիգերիայից Եվրոպա է ներթափանցել կապկի ծաղիկ հիվանդությունը

16:57 11.09.2018

Մեծ Բրիտանիայում գրանցվել է կապկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքը: Այս մասին հայտնել է life.ru–ն: Սա բավականին հազվադեպ հանդիպող և շատ վտանգավոր վիրուս է: Նշվում է, որ այս վիրուսով հնարավոր է՝ վարակվել է ավելի քան 50 մարդ: Վիրուսը տարածել է ռազմածովային սպան, որը ժամանել էր Լոնդոն Նիգերիայից: Վտանգի ռիսկային գոտում են հայտնվել ինքնաթիռի ուղևորները, ովքեր նստած […]

̰
Կրեմլը արձագանքել է Բրիտանիայի նոր մեղադրանքներին

18:55 06.09.2018

Կրեմլում հերքում են Մեծ Բրիտանիայի` Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու գործում ունեցած մասնակցության վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է  РИА Новости-ին: «Ռուսաստանը չի ունեցել և չունի  ոչ մի ընդհանուր բան Սոլսբերիի դեպքերի հետ», – ասել է Պեսկովը: Նա նաև ընդգծել է, […]

̰
Համացանցում կրկին քննարկում են Թերեզա Մեյի խորը խոնարհումը

11:11 10.08.2018

Համացանցում կրկին ակտիվ քննարկում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, թե ինչպես է նա Ամյենի մերձակայքում ճակատամարտի 100-ամյակին նվիրված արարողությանը խոնարհվել արքայազն Ուիլյամի առջև: Համացանցի օգտատերերը կարծում են, որ Մեյն ավելի շատ մարզանք է անում, քան խոնարհվում: Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները կրկին  ուշադրություն են դարձրել Մեյի կողմից նախկին այլ խոնարհումների՝ նշելով, որ դրանք առավել […]

̰
Անգլիայում հայտնաբերվել է մարդկությանն անհայտ կենդանի

12:59 31.07.2018

Անգլիական Սաութհեմփթոն քաղաքի բնակչուհին նկատել է մարդկությանն անհայտ արարածի, հայտնում է RIA Novosti-ն: Նա անմիջապես տեսանկարահանել է կենդանուն և տեղադրել տեսանյութը համացանցում: 10 սմ երկարություն ունեցող կենդանին նման է պոչավոր որդի: 

̰
Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է «Սկրիպալի օրենք». The Times

16:43 20.07.2018

Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է նոր օրենք, որը թույլ կտա պատժել բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել Սկրիպալի ընտանիքին նյարդապարալիտիկ նյութով թունավորելու հետ: Այս մասին գրում է The Times-ի սյունակագիր Ռոջեր Բոյեսը: Բոյեսը հիշեցնում է, որ բրիտանական իշխանություններն ունեն բավարար ապացույցներ: «Ժամանակն է եկել հրապարակային հայտնել մեղավորների անունները: Եթե իշխանությւոնները կարողացել են հստակցենել, թե ում համար են նրանք […]

̰
ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը ժամանել են Շոտլանդիա. Այցը Լոնդոն չի անցել առանց միջադեպերի

10:49 14.07.2018

Թրամփին սոցցանցերում քննադատել են ոչ միայն թեյախմությունից ուշանալու, այլև թագուհու առջևից քայլելու համար:

̰
Պաշտոնական ճաշ, թեյախմություն, հանգիստ Շոտլանդիայում. Թրամփը Մեծ Բրիտանիայում է

13:32 13.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը քառօրյա այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում: Զույգին պաշտոնական ընդունելությամբ դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Ի դեպ, սա նախագահությունը ստանձնելուց հետո Թրամփի առաջին այցն է Մեծ Բրիտանիա: Պաշտոնական ճաշից առաջ Մեյը մեջբերել է Ուինսթոն Չերչիլի խոսքերը, որը ժամանակին նշել էր, որ ԱՄՆ-ի՝ Մեծ Բրիտանիայի կողքին […]

̰
«Պուտինի հետ հանդիպումն ամենահեշտն է». ԱՄՆ նախագահը մեկնել է Բրյուսել

10:37 11.07.2018

ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ԱՄՆ ղեկավարը կմեկնի Մեծ Բրիտանիա, այնուհետև Ֆինլանդիա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:

̰
BACK_TO_TOP