TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Մարկո Ռուբիո

Ռուբիոն Եվրոպային կոչ է արել միջոցներ առաջարկել Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար

22:58 04.04.2025

Եվրոպական երկրները պետք է միջոցներ առաջարկեն Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մեզ ավելի քիչ խոսքեր և ավելի շատ գործողություններ են պետք: Եվրոպան պետք է մշակի կոնկրետ առաջարկներ ուկրաինացի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է նա X-ում: Ավելի վաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ռուբիոն ընդգծել էր, […]

̰
Թրամփն անձամբ հետևել է Եմենի հութիների վրա ԱՄՆ օդային հարվածներին

18:47 16.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հետևել է Եմենի հութիների վրա ԱՄՆ օդային հարվածներին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ կից հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր: «Նախագահ Թրամփը քայլեր է ձեռնարկում հութիների դեմ՝ պաշտպանելու ԱՄՆ նավագնացության ակտիվները և զսպելու ահաբեկչական սպառնալիքները»,- նշվում է գրառման մեջ: Լուսանկարներից երևում է, որ Թրամփի հետ գործողության հետևել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո […]

̰
Ռուբիո. Ուկրաինայի համար շատ դժվար կլինի վերադառնալ 2014թ․ սահմաններին

01:21 11.03.2025

ԱՄՆ վարչակազմն ակնհայտ է համարում, որ Ուկրաինայի համար չափազանց դժվար կլինի վերադառնալ 2014թ. սահմաններին: Այս մասին Սաուդյան Արաբիա թռիչքի ժամանակ լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը ռազմական լուծում չունի», – մեջբերում է նրա խոսքերը The New York Times-ը։ Ռուբիոն ասել է. «Ակնհայտ է, […]

̰
Փետրվարի 18-ին Էր Ռիադում Կիևի հետ բանակցություններ չեն լինի. Ուշակով

23:59 17.02.2025

Էր Ռիադում բանակցությունները տեղի կունենան միայն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք եկել ենք բանակցելու մեր ամերիկացի գործընկերների հետ։ Դրանք երկկողմանի բանակցություններ են, զուտ երկկողմանի։ Այլ բանակցություններ Էր Ռիադում չեն կարող լինել»,- նշել է նա՝ մեկնաբանելով ուկրաինական պատվիրակության ժամանումը Սաուդյան Արաբիա։ Դիվանագետի խոսքերը հեռարձակվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքով։ […]

̰
Իսրայելը և ԱՄՆ-ը համաձայն են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա. Նեթանյահու

00:13 17.02.2025

Իսրայելը և ԱՄՆ-ը միակարծիք են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Այս մասին Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք քննարկել ենք շատ թեմաներ, բայց դրանցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան Իրանը: Իսրայելն ու Ամերիկան ​​ուս ուսի են կանգնած՝ դիմակայելով իրանական սպառնալիքին: […]

̰
ԱՄՆ Պետդեպարտամենտը մանրամասներ է հայտնել Ռուբիո – Լավրով հեռախոսազրույցից

13:16 16.02.2025

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, նախօրեին կայացած, հեռախոսազրույցի մասին հայտարարություն է տարածել նաև ամերիկյան կողմը: Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը մասնավորապես նշել է, որ Ռուբիոն զրուցել է Լավրովի հետ՝ ի շարունակություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ շաբաթվա սկզբին ունեցած զրույցի։ «Պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Թրամփի հանձնառությունը՝ վերջ […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Թել Ավիվ

11:17 16.02.2025

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Մարկո Ռուբիոն առաջին անգամ ժամանել է Իսրայել: Այս մասին հայտնել է հրեական պետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը դիմավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Բեն Գուրիոն օդանավակայանում», – ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ

23:23 15.02.2025

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: «Փետրվարի 12-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցից հետո արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են պահպանել հաղորդակցության ուղիները ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել 2016թ․ Օբամայի վարչակազմի […]

̰
BACK_TO_TOP