19:25 12.07.2019
Մատաղիսում 2003 թվականին երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ՝ Ռոման Արամի Եղիազարյանի և Հովսեփ Մովսեսի Մկրտումյանի սպանության փաստի առթիվ ՀՀ Քրեական […]
12:44 08.07.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել և քննության առել ՀՀ զինվորական դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ: 2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել Է. Պ.-ի դիմումն այն […]
00:13 09.05.2019
Արցախյան պատերազմում Շուշի բերդաքաղաքի ազատագրումը նորանկախ Հայաստանի պատմության փառահեղ էջն էր: «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիային ամիսներ անց հաջորդեցին պատմական Արցախի գրավյալ տարածքներից շատերի ազատագրումը: Իսկ հաղթանակները կերտեցին կամավորական ջոկատների ազատամարտիկներն ու երկրապահները: Մարտական գործողություններում դերակատարում են ունեցել նաև «Կումայրի» ջոկատի տղաները: Գյումրեցի Ավետիք Կարապետյանը 27 տարի անց վերհիշում է պատերազմի օրերն ու պատմում հաղթական օրվա […]
10:40 07.05.2019
Արցախի ռազմավարական ուղղություններից՝ Մատաղիսի ուղղությամբ, ճանապարհաշինական կարևոր ծրագիր ենք սկսել: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Մեկնարկել է Մատաղիս գյուղի, ինչպես նաև՝ համայնքից դեպի Մարտակերտ ճանապարհի հիմնանորգման աշխատանքների առաջին փուլը»,- գրել է Աբրահամյանը։
12:10 03.05.2019
Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Այս մասին ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, […]
15:22 14.12.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք միջոցառումները շարունակվել են նաև նոյեմբերի 22-ից հետո: Նոյեմբերի 22-ին կայացած հեռուստամարաթոնի ժամանակ ի մի էին բերվել մինչ այդ տարբեր երկրներում տեղի ունեցած դրամահավաքի արդյունքները: Այսպես՝ Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 50 000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունը՝ 1 մլն ամերիկյան դոլար: Համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնին էլ Եվրոպայի հայությունը նվիրաբերել է, […]
19:08 13.09.2018
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Թալիշից վերադառնալիս Բակո Սահակյանը չի կարողացել անտարբեր անցնել դպրոցի կողքով: «Մատաղիսի դպրոցն է: Թալիշից վերադառնալիս նախագահը չկարողացավ անտարբեր անցնել դպրոցի կողքով, կանգնեց: Աշակերտները սկզբում մի քիչ զարմացան, բայց հետո իրենց հավաքեցին, կուտակված հարցերը տվեցին, իսկ վերջում պատվով, մեծավարի ճանապարհեցին»,- գրել է նա: […]
12:48 16.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում: Բակո Սահակյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ, ներկաներ, Ինչպես գիտեք, ես անց եմ կացրել մի շարք խորհրդակցություններ և հանդիպումներ քաղաքական, հասարակական հատվածների, տարբեր ոլորտների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների շուրջ: Նման խորհրդակցությունները պահանջված էին […]
20:57 29.06.2018
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան, եղել շրջկենտրոնում, ապա այցելել Մատաղիս և Թալիշ համայնքներ։ Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատռվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, Մարտակերտ քաղաքում՝ շրջվարչակազմում, պետնախարարի ղեկավարությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը և համապատասխան ոլորտների պատասխանատուները զեկուցել են […]
10:37 16.03.2018
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Արցախի ՊԲ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Երեմյանի մահվան հանգամանքների մասին:
10:21 30.01.2018
Արցախի հանրապետության կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյբուքյան իր էջում գրում է, որ Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում՝ հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ:
19:13 17.01.2018
Արցախի տնտեսության համար 2018 թվականը կլինի բեկումնային տարի, քանի որ զգալի աճ է կանխատեսվում բոլոր հիմնական ոլորտներում։ Ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները և ներկայացնելով ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը՝ նման դիտարկում է կատարել Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը: