22:22 16.03.2025
Իրանի նախագահ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է, որ Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում, հատկապես հարևան երկրների միջև խաղաղության, մերձեցման և կայունության օգտին՝ միաժամանակ ընդգծելով բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ Այս մասին նախագահ Փեզեշքիանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր […]
12:11 16.03.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։