13:39 28.11.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նոյեմբերի 28-ին` ՀՔԾ օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ նշեց, որ մեծ աշխատանք է կատարվել ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով: Խաչատրյանը հայտնեց, որ հարուցված այս քրեական գործով մինչ օրս հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, 72 խուզարկություններ և առգրավումներ են կատարվել: Մանվել Գրիգորյանի առանձնատնից առգրավված՝ տարբեր […]
17:17 23.11.2018
Մանվել Գրիգորյանի փաստաբաններն անընդհատ ահազանգում են, որ Գրիգորյանի կյանքը վտանգված է, 16 հիվանդություն է հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ ճեպազրույցի ժամանակ լրագրողները հիշեցրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարին: Գրիգորյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդա՞ր է իրականացվում՝ հարցրել են Փաշինյանին: «Գիտեք, էն ինչ որ տեղի է ունեցել և տեղի է ունենում, ձեր աչքի առաջ է: Իսկ բոլորը համոզվա՞ծ են, որ […]
08:50 22.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ ԵԿՄ անդամ Պետրոս Ամիրյանը, «Մենք» դաշինքով պատգամավորության թեկնածու է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն թիվ 1 ընտրատարածքում։ Գրիգորյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Ամիրյանի տանը, ինչպես նաև «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Հայտնաբերվել էր զինամթերք, սակայն նրան չէին ձերբակալել։ Ի դեպ, ԵԿՄ-ականներից շատերն են այդ […]
08:26 10.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, որը փակել էր իր տան դռները, հեռացել, արդեն 3 օր է՝ Հայաստանում է։ Ինչո՞ւ է եկել։ «Բուժման ու անալիզների որոշակի կուրս պետք է այստեղ անցնի ու կրկին վերադառնա Մոսկվա»,- ասացին մեզ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սարոյանը հանդիպելու է նաև Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ հարցով։ «Որքանով տեղյակ եմ, Սարոյանը, որից […]
19:10 05.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մի շարք խախտումներ են արձանագրվել Վաղարշապատի տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում։ Մասնավորապես՝ պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում 2015-2018թթ. ընթացքում գնումների […]
12:45 01.11.2018
«Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազությանը»,- Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով խափանման միջոցը փոխելու մասին հարցին լրագրողների հետ զրույցում այսպես է պատասխանել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: ՀՔԾ պետը նաև նշել է, որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը, այդ իսկ պատճառով հենց ՀՔԾ-ն նման միջնորդության նախաձեռնությամբ հանդես չի գալու: Իսկ […]
19:16 30.10.2018
Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերված, մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ տարածքն իր շինություններով կառավարությունը պետք է ընդունի կամ չընդունի։ Եվ պետական գույքի կառավարման կոմիտեն այստեղ կապ չունի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Թե ինչ պետք է լինի, որ կառավարությունը չընդունի նվիրատվությունը, Բաբայանը դժվարացավ պատասխանել։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ […]
19:07 26.10.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ գեներալ Մանվել Գրիգորյանը ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության տարածքը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հաստատել է այդ տեղեկությունը: «Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը հոկտեմբերի 17-ին նամակ է հղել կառավարությանը, սակայն մեզ երեկ է հասել այն: Հիմա հարկավոր է համապատասխան […]
15:03 26.10.2018
Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը, «ՍիվիլՆեթ»-ի տրամադրության տակ հայտնված տեղեկության համաձայն, դիմել է կառավարությանը՝ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու հարցով։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։ Մանվել […]
19:10 17.10.2018
«Մանվել Գրիգորյանի առողջականը շատ վատ է, կարելի է ասել` ծանր է: Փորձագիտական եզրակացության համաձայն` նա ունի 16 հիվանդություն, որոնցից 2-ը կալանքի մեջ գտնվելու հետ անհամատեղելի է: Ես իր հետ շփվում եմ ամենօրյա ռեժիմով և փաստում եմ ու պնդում, որ Գրիգորյանի առողջական վիճակը օր օրի ավելի է վատթարանում»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի […]
11:46 17.10.2018
«Զինվորի սնունդը և հագուստն ապրիլյան պատերազմի ժամանակ տարվել են Արցախ, հետո բերվել են այն վայր, որը եղել է Երկրապահ կամավորական միության պահեստը: Ցույց տրված կադրերից պարզ է, որ այդտեղ եղել են նաև բազմաթիվ մեքենաներ: Տարածքը սեփականության իրավունքով Մանվել Գրիգորյանինն է, սակայն այդտեղ կան տարբեր կազմակերպություններ: Մանվել Գրիգորյանը մեղադրանքը չի ընդունում և օր առաջ ուզում է, […]
18:58 15.10.2018
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ: Փաստաբան Արայիկ Ալվանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ տեղեկությունը: «Մանվելի հետ կապված ոչինչ չի ասվում»,- հավելեց նա:
13:19 13.10.2018
«Անհամատեղելի հիվանդության մասին այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են»,- այսպես է մեկնաբանել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Մանվել Գրիգորյանի մասին մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ինքնազգացողությունը վատացել է, անազատության մեջ պահելու հետ նրա հիվանդությունն անհամատեղելի է, ու հնարավոր է՝ ազատ արձակեն: ՀՔԾ պետը նշեց, որ փորձաքննություն է իրականացվում, և Գրիգորյանի հետ միասին ուրիշ մարդիկ էլ կան, որոնք […]
09:01 11.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի կալանքի հարցի քննությունը: Ըստ մեր աղբյուրների, քանի որ գործը հարուցված է միայն զենքի մասով, բավականին ծանր առողջական վիճակում գտնվող Մանվելի հարազատներն ու փաստաբանները հույս են ունեցել, որ գրավի դիմաց նրա կալանքը կփոխարինվի երկրից չբացակայելու ստորագրությամբ, սակայն քննիչը հանդես է եկել կալանքը երկարացնելու միջնորդությամբ, որը բավարարվել […]
11:42 06.10.2018
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չորս ամիս է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, սակայն նախաքննության մարմինը դեռ նրան մեղադրանք չի առաջադրել։ Ճիշտ է՝ նրան պատկանող տարածքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, տուշոնկա-սգուշչոնկաներ, ավտոմեքենաների պարկ, գազանանոց, սակայն այդ տարածք մեծ թվով մարդիկ են ելումուտ արել, և քննիչները չեն կարողանում ապացուցել, որ հանցավոր արարքների հեղինակը հենց գեներալն է, այլ […]
19:01 05.10.2018
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը ՀՀ գլխավոր դատախազություն միջնորդություն է ներկայացրել` նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ նաև խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն է ներկայացվել, սակայն միջնորդությունը մերժվել է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք […]
08:46 02.10.2018
Իրավունք» թերթը գրում է. «Էջմիածնում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ընտանիքով հանդերձ փակել է տան դռներն ու հեռացել: Թե ուր և ինչ նպատակով, դժվար է ասել, սակայն խոսակցություններ կան, որ գեներալը ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը բավական ծանր է տանում, իր վերջին հայտարարություններով […]
10:29 22.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի սաները գեներալի կալանավորումից հետո զանգվածաբար դուրս են գալիս համալսարանից։ «Արտահոսքն» այն չափերի է հասել, որ համալսարանի ղեկավարությունը նոր ուսումնական տարվան ընդառաջ դիմել է ԿԳ նախարարությանը՝ առաջարկելով կասեցնել բուհի գործունեությունը և թողնել միայն համալսարանում գործող միջին մասնագիտական դպրոցը՝ […]
23:09 20.09.2018
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը վերադարձել է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարան: Հետազոտությունների համար նա 3 օր գտնվել էր հիվանդանոցում: Այս մասին Shantnews.am-ի հետ զրույցում տեղեկացրել է նրա փաստաբան Կարեն Քամալյանը: «Մանվել Գրիգորյանի վիճակը շատ ծանր է: Նա երկար տարիներ ի վեր քիմիաթերապիա է ստանում: Բացի այդ, շաքարային դիաբետով հիվանդ է և ունի ինսուլինային կախվածություն: […]
15:41 20.09.2018
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրանսպորտի, կապի և […]
17:32 06.09.2018
Ինչպես հայտնի է, դեռ օգոստոսի 28-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: Այս մասին տեղեկացրել էին «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Այլ մանրամասներ կենտրոնից չէին հաղորդում ։ Ըստ տարածված տեղեկատվության՝ Մանվել Գրիգորյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին բարձրաձայնել էր նրա փաստաբաններից Արայիկ Ալվանդյանը: Ալվանդյանն այսօր Shantnews.am-ի հետ […]
10:10 06.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրությունները թեկնածուաշատ կլինեն։ Մեկնարկը դեռ տրված չէ, սակայն մոտ 2 տասնյակ թեկնածուի անուն է շրջանառվում։ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանին, ով ժամանակին Գրիգորյանների մտերիմն էր և քաղաքապետարանի «ուղեղը», այժմ ուզում է պաշտպանել Դոն Պիպոյի թիմը։ Շրջանառվում է նաև «Յունիբանկ»-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրենի անունը, Էջմիածնի քաղաքապետի […]
20:03 05.09.2018
Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող 5 արջերից 2-ը տեղափոխվել էին Երևանի կենդանաբանական այգի: Shantnews.am-ը հետաքրքրվել է Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանից, թե արդյոք իրականություն է դարձել այն մտադրությունը, ըստ որի՝ արջերը պետք է այգուց հատուկ պահպանվող տարածք տեղափոխվեին: «Դեռ կենդանաբանական այգու կարանտինում են, վերականգնման փուլում են գտնվում»,- մեզ հետ […]
15:17 25.08.2018
Մանվել Գրիգորյանին ԱԱԾ մեկուսարանում լուսանկարած աշխատակիցը կհեռացվի աշխատանքից: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Դեպքը խստորեն դատապարտում եմ և գտնում, որ անընդունելի է նման լուսանկարների հրապարակումը: Ներկայումս ծառայողական քննությունն իրականացված է, քննչական վարչությունը գնահատական կտա: Եթե իր արարքի մեջ կլինի քրերորեն պատժելի արարք, կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ոչ՝ կհեռացվի […]
09:14 25.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։ Նշենք, որ այս գյուղը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է։ Ստուգումները իրականացվել են հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ, համայնքի ավագանին չի պահպանել […]
09:22 23.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում դեռևս չի հարցաքննվել 2008թ. այդ իրադարձությունների օրերին ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Մանվել Գրիգորյանը, որ հիմա հափշտակության և ապօրինի զենք-զինամթերք պահպանելու մեղադրանքով մեկ այլ գործով գտնվում է կալանքի տակ: Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել է. «Իմ մասնակցությամբ, ոչ, այդ […]
18:43 22.08.2018
Գեներալ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: SHANTNEWS.AM-ն այցելել է հիվանդանոց և տեղեկացել, որ նրա հիվանդասենյակը հսկում են Ազգային անվտանգության աշխատակիցները. նրան տեսակցել չի թույլատրվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց:
17:04 22.08.2018
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: Այս մասին տեղեկացրեցին «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Այլ մանրամասներ կենտրոնից չհայտնեցին։ Մանվել Գրիգորյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին բարձրաձայնել էր նրա փաստաբաններից Արայիկ Ալվանդյանը, որի հետ խոսել չհաջողվեց։ SHANTNEWS.AM-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ այս պահին նմանատիպ տեղեկության չի տիրապետում։ «Ես […]
16:16 22.08.2018
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մանվել Գրիգորյանը այժմ գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: SHANTNEWS.AM-ը կապ է հաստատել նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, որը նշել է, որ այս պահին նմանատիպ ինֆորմացիայի չի տիրապետում: «Ես այս պահին միայն կարող եմ ասել, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը մնում է կալանքը»,- ասել է նա:
09:01 22.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փակվել են Էջմիածնում նրա ընտանիքին պատկանող գազալցակայանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող գազալցակայանը, որը տարիներ շարունակ վտանգավոր է եղել մարդկանց կյանքի համար, ապամոնտաժվել է: Նույն ճակատագրին է արժանացել նաև Մարգարա-Էջմիածին տանող գազալցակայանը, որը ևս կապվում է Գրիգորյանների հետ: […]