11:39 23.12.2018
Էջմիածնեցիները կրկին դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման: Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Գրիգորյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով կոչ էր արել քաղաքի բնակիչներին դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, հավաքվել Էջմիածնի հրապարակում: Երեկ ցուցարարները փակել էին Երևան-Արմավիր մայրուղին՝ պահանջելով կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց:
21:29 22.12.2018
Մանվել Գրիգորյանը Ակնալճի իր առանձնատանն է: Ոստիկանները շուրջօրյա ծառայություն են իրականացնում, հայտնել է Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանապետը հանդիպել է ակցիայի մասնակիցների հետ: Նա հորդորել է առաջնորդվել միայն օրենքներով: Վալերի Օսիպյանն ասել է, որ նրանք հրապարակներում կարող են հավաքվել հազարավորներով, բայց իրավունք չունեն սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի իրավունքը: Ակցիայի մասնակիցներից մեկը հակադարձել է` եթե նրան առողջական խնդիրների պատճառով […]
16:10 22.12.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների մի խումբ ուղևորվում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպման: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փոխոստիկանապետ, գնդապետ Կիրակոսյանի հորդորով ցուցարարներից 10 հոգանոց խումբ այժմ ուղևորվել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպման, սակայն եթե խոսակցությունն իրենց չբավարարի, ապա վաղն առավոտյան […]
15:39 22.12.2018
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու առթիվ դատախազության անունը շահարկողներին: Աբրահամյանը նշել է` նկատի ունենալով, որ որոշ խիստ շահագրգիռ անձինք ու շրջանակներ փորձում են Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման վերաբերյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման ներքո շահարկել դատախազության […]
15:10 22.12.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով, որ «Սասնա ծռեր»-ի ապստամբության մասնակիցներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ազատ արձակվեն: «Տասնամյակներ շարունակ պետությունը զավթած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության անդամ Մանվել Գրիգորյանին երեկ՝ դեկտեմբերի 21-ին, գրավի դիմաց ազատ արձակելը բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության, հատկապես՝ Էջմիածնի բնակիչների շրջանում: Ողջունում ենք ի նշան բողոքի […]
14:49 22.12.2018
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում: Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր վաղ առավոտից կրկին փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին: «Հենց եղավ լայվ, որ գլխավոր դատախազը նշի, որ դատախազությունը բողոք է ուղարկել Վերաքննիչ դատարան, մենք ճանապարհը կբացենք»,- նշեց քաղաքացիներից մեկը: ԱԺ նախկին պատգամավոր […]
14:19 22.12.2018
Դատարանների անկախության թեմայով, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեպքին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ կտխրի, եթե իմանա, որ դա որևէ ապօրինի ազդեցության արդյունք է, և հակառակը, կուրախանա, եթե պարզվի, որ սա դատարանի անկախության արդյունք է։ «Ես ձեզ ասեմ՝ Մանվել Գրիգորյանի արձակումը ինձ էլ էնքան հաճելի չէ։ Ոչ թե էնքան, […]
14:15 22.12.2018
Հայաստանի իշխանությունը և կառավարությունը որևէ ճնշում չեն գործադրում դատական համակարգի վրա, սակայն Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ այլ կառույցների ու անձանց միջոցով չեն կարող գործադրվել հին կապեր ու մեխանիզմներ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ մեկնաբանելով այն հարցը, որ դեռ օրեր առաջ […]
13:40 22.12.2018
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը կբողոքարկվի: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի այդ որոշման դեմ: Խաչատրյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունը դատարանի որոշումը ստացել է, այն հիմնավոր չէ:
13:29 22.12.2018
ԵԿՄ նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Մանվել Գրիգորյանի ազատ արձակումից հետո Էջմիածնում ցույց է եղել դատարանի այս որոշման դեմ։ Այս թեմայով, SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նշեց, որ սրանով ևս մեկ անգամ հիմնավորվում է, որ ինքը չի միջամտում դատարանների անկախությանը։ «Ես հասկանում եմ այդ մարդկանց դժգոհությունը և, անկեղծ ասած, չգիտեմ՝ […]
13:23 22.12.2018
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում: Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր վաղ առավոտից կրկին փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որը եկել էր քաղաքի բնակիչների հետ հանդիպման, լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է քաղաքացիների […]
12:48 22.12.2018
Մանվել Գրիգորյանին երեկ երեկոյան գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում: Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ երեկ ուշ գիշեր և այսօր ևս փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել գեներալին: Բնակիչների հետ հանդիպելու է գնացել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է, որպեսզի կանգնի քաղաքացիների կողքին […]
01:00 22.12.2018
Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ, ի նշան բողոքի, 200-ից ավելի քաղաքացիներ փակել են գլխավոր ճանապարհը և պարզաբանում են պահանջում իշխանություներից, թե ինչի համար են գրավով ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնողներն ասում էին. «Մենք պարզաբանում ենք պահանջում ու թող գան մեզ ասեն, թե ինչի համար այսպես եղավ»: Ավելի […]
23:40 21.12.2018
Դատարանն այսօր 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին։ «Ազատության» հաղորդմամբ՝ րոպեներ առաջ նա դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության շենքի մուտքից, հարցերին չպատասխանեց, միայն ասաց, որ «շատ լավ է»։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու […]
21:09 21.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր երեկոյան որոշել է փոխել ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով: Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) դատավոր Դավիթ Բալայանը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: […]
08:53 20.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Մանվել Գրիգորյանի որդին, օգնականը դատարկել են գեներալի ԱԺ աշխատասենյակը, որն ամենաշքեղ ու էլիտար երկսենյականոցներից էր` ԱԺ դահլիճին կից: Ո՞ւմ են տալու այս շքեղ սենյակները, որն ունի հնարավորություն՝ ուղիղ կապով նիստերին հետևելու, հայտնի չէ: Ո՛չ գորգը, ո՛չ օդափոխիչը չեն «տարհանվել», սակայն գեներալի սենյակից այս ընթացքում անհետացել է թանկարժեք խմիչքների տեսականին։ […]
14:37 18.12.2018
«Մեր պաշտպանյալը, ցավոք, չի ցանկանում դատական ակտերը տեղական ներպետական ատյաններում սպառելուց հետո գնալ Եվրոպական դատարան: Դա իր սահմանադրական իրավունքն է, նա այլ կերպ է մտածում, ասում է պետությանը դատի չեմ տա»,- դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը, այնուամենայնիվ, հորդորելու է դիմել […]
15:28 12.12.2018
Կալանավայրում Մանվել Գրիգորյանն ստանում է այնքան բուժօգնություն, որքան հնարավոր է այդպիսի պայմաններում, բայց դա բավարար չէ նրա հիվանդության դեպքում։ Այս մասին այսօրվա դատական նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Դատարանն այսօր որոշել է ևս երկու ամսով երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքը։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բժիշկը ջանք ու եռանդ չի խնայում, դրսից բժիշկներ […]
15:10 12.12.2018
«Ես հենց նոր դուրս եկա մի դռնից, որտեղ դատավոր Մարինե Մելքոնյանը դարձրել է ՀՔԾ-ի մասնաճյուղ և շատ հաջող իր մոտ ստացվում է»,- դատարանի վերաբերյալ այսպիսի բնորոշում ներկայացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ Գրիգորյանի կալանքի երկարաձգման մասին դատարանի որոշման ընդունումից հետո դահլիճից դուրս գալուց հետո։ Նրա խոսքերով՝ դատավորներից մեկի կողմից նման որոշում կայացնելուց հետո մյուսը սովորաբար […]
15:04 12.12.2018
«Ես չեմ ճանաչում, չգիտեմ նման մեղադրանքներով մեղադրյալ, որին, վնասը հատուցելու դեպքում, ծանր հիվանդություն ունենալու առկայությամբ այսքան երկար ժամանակ պահում են կալանքի տակ։ Ես կարծում եմ՝ անարդար է դա»,- այսօրվա դատական նիստից հետո իրենց միջնորդության բովանդակությունը լրագրողներին ներկայացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Դատարանն այսօր որոշել է ևս երկու ամսով երկարաձգել Գրիգորյանի կալանքը։ Այդ որոշման հրապարակումից […]
15:00 12.12.2018
Դատարանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը և բավարարել է քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկարաձգելով ևս երկու ամսով։ Այս մասին դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողներին տեղեկացրեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Լրագրողների հարցին՝ բողոքարկելո՞ւ են դիմումը, պաշտպանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո։ Իհարկե, ներպետական ատյաններում հասկանալի է՝ […]
14:34 12.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնեց Մանվել Գրիգորյանի դատապաշտպան Արսեն Մկրտչյանը: Իսկ Գրիգորյանին 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց։
17:45 11.12.2018
Իրավապահ մարմինները շարունակում են տարբեր քաղաքացիներից բողոքներ ստանալ դեռևս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ. այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հավելելով, որ ունեցած հավաստի տեղեկություններով՝ հաղորդումները վերաբերում են ոչ միայն Արամավիրի տարածքին, այլև Երևանին։ Մասնավորապես, Երևանի բնակիչներից մեկը հայտնել է, որ տարիներ առաջ՝ 1990-ականների սկզբներին, ԴՕՍԱԱՖ-ից գնել է Ալավերդյան 16 հասցեին հարակից 40 […]
17:02 11.12.2018
SHANTNEWS.am-ը որոշ ժամանակ առաջ հայտնեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում քննվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դռնփակ է: Մեր թղթակիցը տեղեկացրել է, որ շտապօգնության մեքենա էր մոտեցել դատարանի շենքին. Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է: Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Գրիգորյանն առողջական […]
16:53 11.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այս պահին քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դռնփակ է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից: Քիչ առաջ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ դատարանը հեռացել է որոշում կայացնելու, որը դեռևս տեղյակ չեն, թե երբ կհրապարակեն: Փաստաբանը նաև պատմել է, […]
15:22 11.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այս պահին քննվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դռնփակ է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից: Մեր թղթակցի խոսքով՝ շտապօգնության մեքենա է մոտեցել դատարանի շենքին. Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ […]
14:17 06.12.2018
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է մի շարք պաշտոնյաների՝ իրենց գույքը պետությանը նվիրաբերելու ցանկության մասին. «Հիմա կոնկրետ «Գոլդեն Փելեսի» հետ կապված ընթացակարգն ենք մշակում, որից հետո համապատասխան կառավարության որոշման՝ նախագիծ կմշակվի, կշրջանառվի ինչպես կարգն է, և դրական եզրահանգում ստանալուց հետո կմտնի կառավարություն, և կընդունվի նվիրատվությունն ընդունելու […]
08:32 05.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին և ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետև ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի: Ամիրյանը հրահանգել է քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, […]
12:51 30.11.2018
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը բաց նամակ է գրել՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում փաստաբանը մասնավորապես անդրադառնում է Մանվել Գրիգորյանի առողջական ծանր վիճակին ու խոսում նրան կալանքի տակ պահելու հետևանքների մասին: «Մեծարգո՛ պարոն Վարչապետ, օրեր առաջ հայտարարեցիք, թե ինչու չեն հրապարակվում Մանվել Գրիգորյանի հիվանդության թղթերը և հորդորեցիք, որպեսզի հանրությանը տեղեկացվի, թե ինչ հիվանդություններ ունի: […]
11:50 29.11.2018
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ կարևոր լուր ունի հայտնելու իր համաքաղաքացիներին: «Հավանաբար, ձեզանից շատերը լրատվամիջոցներից տեղեկացել են, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 40 անուն գույք համայնքներին վերադարձնելու առաջարկությամբ: Հայտնում եմ ձեզ, որ […]