TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Մանվել Գրիգորյան

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան համագումար անել չի կարողանում. ղեկավար կազմը խոչընդոտում է

11:52 12.03.2019

Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայում խնդիրներ կան: ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Ավետիսյանը մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց` նոյեմբերի չորսից լրացել է ֆեդերացիայի համագումարի ժամկետը, նորը պետք է անեն, քանի որ այսօր ֆեդերացիան ամբողջությամբ անօրինական է, չկա նախագահ, փոխնախագահ, չկան հանձնաժողովների նախագահներ: Ավետիսյանի խոսքով` հինգերորդ ամիսն է` փորձում են այս հարցին լուծում տալ, ՀՀ սպորտի նախարարությունը միջամտում […]

̰
Մանվել Գրիգորյանի որդու տանը տպագրատան տնօրենի որդի՞ն է գողություն կատարել. «Ժողովուրդ»

10:30 12.03.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից գողություն էր կատարվել: Պարզվել էր, որ բնակարանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին: Գողությունը կատարելու համար երեք անձ էր բերման ենթարկվել, և հայտնաբերվել էր գողացված իրերի մեծ մասը: Այս դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` […]

̰
Մանվել Գրիգորյանը հրաժարվել է «Մարտի 1-ի» գործով ցուցմունք տալ

15:33 09.03.2019

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի քրեական գործով քննության շրջանակներում փորձել է հարցաքննել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին, որը, սակայն, հրաժարվել է ցուցմունք տալուց։ Մասնավորապես, վերջինս օգտվել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով նախատեսված իրավունքից, ըստ որի՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում […]

̰
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

21:13 04.03.2019

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին SHANTNEWS.am -ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը. «Այս պահին Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է, նա այնտեղ տեղափոխվել է մարտի 1-ին»: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին […]

̰
Գեներալ Մանվել Գրիգորյանի որդու տունը թալանողները հայտնաբերվել են

11:35 28.02.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված քրգործը հարուցվել է փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից կատարված գողության փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Հաղորդվում է, որ Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության […]

̰
Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է

18:00 27.02.2019

Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ մերժվել է գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին դատարանից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավելի վաղ դատարանը մերժել էր դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չի եղել, քանի որ ստացիոնար բուժում է ստանում:  

̰
Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ կարձակվի՞. դատարանը հեռացել է որոշում կայացնելու

16:05 27.02.2019

Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ դատական նիստը: Միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության մասով որոշում կայացնելու, իսկ դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է: […]

̰
Պաշտպանները կրկին դիմել են Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ

20:17 26.02.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 20 միլիոն դրամ գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Դատարանը հեռացել է  խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի վաղը: Հիշեցնենք՝ նախկին պատգամավորը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանքի տակ է 2019 թվականի հունվարի 22-ից: […]

̰
Դատարանն այսօր կհրապարակի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության հարցով որոշումը

18:45 26.02.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը մինչև 20 մլն դրամ գրավով փոխելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատարանին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի այսօր։

̰
Թալանել են Մանվել Գրիգորյանի որդու տունը

01:05 26.02.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Հռիփսիմե Հակոբյանը և հայտնել, որ փետրվարի 23-ին, այցելելով Արշալույս գյուղի 17-րդ փողոցում գտնվող իր առանձնատուն, հայտնաբերել է առաջին հարկի խոհանոցի պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրած, […]

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա. Անատոլի Գնունի

12:58 22.02.2019

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռևս գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Անատոլի Գնունին SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ. «Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է  հիվանդանոցում, նրա առողջական վիճակի մեջ կա դրական տեղաշարժ»: Մեր այն հարցին, թե երբ է հնարավոր, որ Մանվել Գրիգորյանը դուրս գրվի, բժիշկը պատասխանեց. «Մանվել […]

̰
Արմավիրի մարզում մտել են Մանվել Գրիգորյանի մայրական տուն, տակնուվրա արել

00:36 22.02.2019

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Փետրվարի 19-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տան ճաղավանդակը, պատուհանները և մտել տուն, խառնել տան իրերը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված հասցե է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը: Ոստիկանները […]

̰
Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

00:36 21.02.2019

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, ներկայումս մեղադրյալ Մանվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Maxinfo.am լրատվական կայքի: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Մ.Գրիգորյանը կայքից պահանջում է 3 մլն դրամ որպես  պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը դատարան է մուտք եղել փետրվարի 19-ին, որը մակագրվել է դատավոր Արթուր Ստեփանյանին: Նշենք, որ սա երկրորդ հայցադիմումն է ընդդեմ նշված կայքի: Առաջինը […]

̰
Վստահորդին հակառակ կողմին «վաճառող» փաստաբանի արտոնագիրը պետք է դադարեցվի. Վարոսյան

12:07 16.02.2019

Կարո՞ղ է արդյոք փաստաբանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել պաշտպանյալին իրավաբանական օգնություն մատուցել։ Ֆեյսբուքյան իր էջում այս հարցին է պատասխանել փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Կարծում եմ` կարող է, պատճառներն էլ շատ կարող են լինել, բայց դրանք պիտի մնան փաստաբան – պաշտպանյալ շրջանակում։ Կարո՞ղ է արդյոք փաստաբանը դա անել հրապարակային` օգտագործելով արտահայտություններ, ներկայացնելով դիրքորոշում, որը կվնասի պաշտպանյալի շահերին, կարծում […]

̰
«Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով». Արսեն Մկրտչյան 

00:02 16.02.2019

«Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով: Մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին: Ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն […]

̰
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է նաև ԵԿՄ-ին հատկացված ապրանքանյութական արժեքներ յուրացնելու և վատնելու մեջ. ՀՔԾ պարզաբանումը

14:10 15.02.2019

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը 14.02.2019թ.-ին «armtimes.com» կայքին և «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Մ. Գրիգորյանը մեղադրվում է նրանում, թե իբր «յուրացրել է Ապրիլյան պատերազմին զինվորների համար նախատեսված` ուշադրություն` 2017 թվի մայիսին արտադրված զինվորի սնունդ»: Այս մասին ասված է ՀՔԾ հայտարարության մեջ: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ […]

̰
ԵԿՄ-ն պատրաստվում է «վերածննդի» համագումարի․ Արա Կետիկյանը կպահպանի փոխնախագահի իր կարգավիճակը․ «Հրապարակ»

08:50 15.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում պատրաստվում են աննախադեպ համագումարի, որը ներկայացնելու են իբրև «վերածննդի» համագումար։ Երեկ արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ԵԿՄ փոխնախագահների և մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի և համագումարի նախապատրաստմամբ: Համագումարը կհրավիրվի փետրվարի վերջին-մարտի սկզբին։ Սպասվում է նաև ղեկավար կազմի, մասնավորապես փոխնախագահների փոփոխություն։ Թերևս միայն Արա Կետիկյանը կպահպանի փոխնախագահի […]

̰
Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է, նրա որդու դեմ հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ

12:14 14.02.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով […]

̰
Մանվել Գրիգորյանն Էջմիածնին որևէ գույք չի հանձնել. Դիանա Գասպարյան

14:05 11.02.2019

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր կառավարությունում խոսել է քաղաքում իր պաշտոնավարման ընթացքում կատարված կրճատումների ու դրանց հաշվին կատարված խնայողությունների մասին: «Կրճատվել են հաստիքներ, որոնք զբաղեցված չեն եղել այդ պահին մարդկանցով, երբ ես նշանակվել եմ, նախկին իշխանությունների բարեկամների համար նշանակված հաստիքներ են եղել, որոնք հիմա արդեն չկան»,- ասաց Դիանա Գասպարյանը: Իսկ թե հետագա ինչ քայլեր կարող […]

̰
Ի՞նչն է խանգարում, որ Մանվել Գրիգորյանի գործը գնա դատարան. Էլինար Վարդանյանը՝ իշխանությունների՝ իրավական ոլորտի աշխատանքի մասին

20:15 09.02.2019

«Շատ ավելի կարևոր հարցեր լուծելու փոխարեն, նաև իշխանությունները, ենթարկվելով այդ սոցցանցային քննարկումներին և ճնշումներին, ավելի շատ շեղում են իրենց ուշադրությունը պատժելու, պատասխանատվության ենթարկելու խնդիրների վրա»,- «Հեռանակար»-ի տաղավարում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով հասարակության մեջ առկա այն հարցադրումներին, թե հեղափոխությունից հետո ինչու այս կամ այն մարդի պատասխանատվության չեն ենթարկվում: Վարդանյանն այն կարծիքին է, […]

̰
Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ հիվանդանոցում. Անատոլի Գնունի

16:12 09.02.2019

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռևս գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Վերակենդանացման բաժնի ղեկավար Անատոլի Գնունու տեղեկացմամբ՝ հիվանդի վիճակը միջին ծանրության է: Բժշկական կոնսիլիումի եզրակացության համաձայն՝ նա պետք է շարունակի բուժում ստանալ այդ  հիվանդանոցում:  Թե որքան կբուժվի Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում, Անատոլի Գնունին դժվարացավ նշել: Ասաց, որ դեկոմպենսացիայի վիճակից պիտի հասնի կոմպենսացված  վիճակի: «Կատարվեցին բազմաթիվ հետազոտություննր, […]

̰
Արշալույսի բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը

14:11 09.02.2019

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում և պահանջում, որ  համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը դադարեցնի իր աշխատանքային լիազորությունների կատարումը: Համայնքապետը, ի դեպ, Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Համայնքապետարանի դռները փակ են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բնակիչների հետ հանդիպման են եկել ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նարեկ Մկրտչյանը: Պատգամավորներն ասում են, որ խնդրին […]

̰
Մանվել Գրիգորյանը հիվանդանոց է տեղափոխվել կալանավայրի մեքենայով, ոտքով բարձրացել իր սենյակ. Անատոլի Գնունի

15:22 08.02.2019

Կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանին այսօր տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը այցելել է բժշկական կենտրոն և փորձել պարզել, թե ինչ խնդիրներ են ծագել նրա առողջական վիճակի հետ կապված: «Նրա մոտ ծայրահեղ ծանր վիճակ չի եղել»,- վստահեցրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին՝ ասելով, թե Մանվել Գրիգորյանը գտնվում է հետազոտության փուլում, որի […]

̰
Մանվել Գրիգորյանը շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

13:54 08.02.2019

Ինչպես հաղորդում է Araratnews.am-ը՝ գեներալ Մանվել Գրիգորյանին շտապ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն. նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց, որ իր պաշտպանյալին տեսել է այսօր առավոտյան: «Հիվանդանոց տեղափոխելուց տեղյակ չեմ, բայց առավոտյան շաքարը հասել էր 25-ի»,- ասաց նա:

̰
Արշալույսի գյուղապետը չի պատրաստվում հրաժարական տալ, գյուղացիներն էլ չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ցույցերը

16:58 04.02.2019

Այսօր շարունակվել են բողոքի ակցիաները Արմավիրի մարզի Արշալույս համայնքում: Մի քանի օր է՝ գյուղացիներն այստեղ ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Վերջինս Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Գյուղացիներն իրենց պահանջներում պնդում են, որ գյուղապետը ընտրողական վերաբերմունք է դրսևորում իրենց նկատմամբ: Նրանք, որոնք մասնակցել են գյուղապետի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին, ենթարկվում են ճնշումների, […]

̰
Կառավարությունն ընդունել է մի որոշում, որով դատապարտյալների հետազոտություններն իրականացվելու են անվճար. Զեյնալյան

16:13 01.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով դատապարտյալների բուժում ստանալու խնդրին, առանձնացրել է կառավարության երեկվա որոշումը, ըստ որի՝  դատապարտյալների բոլոր տեսակի հիվանդությունների բուժումը լինելու է պետության միջոցների հաշվին: «Իմ պաշտոնավարման ժամանակ հաճախացել են քաղաքացիական հիվանդանոցներ դիմելու դեպքերը, մենք շատ ավելի հաճախ ենք դատապարտյալներին ուղարկում քաղաքացիական հիվանդանոցներ: Կառավարությունն ընդունել է մի որոշում, […]

̰
Սպանություն, որ 25 տարի քնեցրել են․ Hraparak.am

08:38 01.02.2019

1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը կարծես մեռյալ կետից շարժվում է: 25 տարի առաջ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում հրազենի կրակոցից զոհվեց Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։ Մհեր Պողոսյանն Էջմիածնի երևելի ընտանիքներից մեկի զավակն էր: Հայրը՝ Վլադիմիր Պողոսյանը, Էջմիածնի շրջկոմի երկրորդ քարտուղարն էր, մայրը՝ Նունե […]

̰
Ինչո՞ւ ոստիկանը չի միջամտել Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու պահին. պարզաբանում է ոստիկանությունը

16:40 30.01.2019

«Եթե ոստիկանի կողմից թույլ է տրվել տարբերակված մոտեցում կամ անգործություն, ապա այդ ոստիկանը վստահաբար ենթարկվել է համապատասխան կարգապահական պատասխանատվության՝ անկախ նրանից, թե որ ցույցերի, որ միջոցառումների ընթացքում է նման բան տեղի ունեցել»,- այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանն ահազանգել […]

̰
Քրգործերով ճնշող մեծամասնության դեպքում սկզբնական և ավարտական փուլում մեղադրանքները միշտ տարբերվում են․ Արթուր Դավթյանը՝ Մանվել Գրիգորյանի գործի մասին

19:29 28.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս այսօր մասնակցում էր պաշտպանության նախարարության կազմակերպած տոնական միջոցառմանը: Լրագրողների հետ զրույցում նա նաև անդրադարձավ նաև ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին: «Գաղտնիք չէր մեր կողմից բողոք ներկայացնելը, դատախազությունը տվյալ իրավիճակում մեղադրանքի կողմ է հանդես գալիս: Բնականաբար, իր ունեցած հիմքերով փաստերով ներկայացրել է բողոք, և այդտեղ […]

̰
Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

12:45 25.01.2019

Արմավիրի համայնքային ավագանու այսօրվա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաև ԵԿՄ վարչության նախկին առաջնորդ Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումն ուժը կորցրած ճանաչելու հարցն էր: Որոշումն ընդունվեց միաձայն, Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից:

̰
BACK_TO_TOP