17:03 13.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Դատին ներկա է նաև Մանվել Գրիգորյանը, որը մեղադրվում է 6 հոդվածով: Մինչ բուն դատավարության մեկնարկը, Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն առարկությամբ դիմեց դատավորին՝ խնդրելով այսօրվա նիստի ընթացքում տեսանկարահանում թույլ չտալ: Պաշտպանի խոսքերով` […]
15:15 06.05.2019
Այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դատապաշտպան Լևոն Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Վարչապետը հայտարարել է, որ չի միջամտելու դատական համակարգին, չի միջամտելու քննչական գործողություններին, բայց դա քիչ է: Քիչ է այնքանով, որ կա այդ միջամտողը: Եվ այդ միջամտողը պետական լիազոր մարմիններն են: Մինչև այս հեղափոխությունը դատավորների տեսակ կար, որ աշխատում […]
14:44 02.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ, վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի և որդու` Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այսօրվա նախնական դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը կրկին միջնորդեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն առողջական խնդիրների հիմնավորմամբ: Պետական մեղադրող Հայկ […]
14:39 02.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի և որդու` Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այսօրվա նախնական դատական նիստում պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց ինքնաբացարկի բանավոր միջնորդություն: Նա նշեց, որ իրականացվում է ընտրովի արդարադատություն, քանի որ իրենց բավարար ժամանակ չտրվեց […]
14:20 02.05.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով սկսված դատաքննության սկզբում պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել մեղադրյալ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Պաշտպանները խնդրեցին դատարանին հետաձգել դատական նիստը, որպեսզի մեղադրյալը ևս կարողանա մասնակցել: Հիշեցնենք` այսօրվա դատական նիստին նա ներկա չէ, քանի որ քաղաքացիական հիվանդանոցում բուժում է ստանում: Պաշտպանական կողմը […]
13:40 02.05.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցած քրեական գործով դատաքննության ընդմիջման ժամանակ լրագրողները հարց ուղղեցին մեղադրյալ Ամիրյանին` ինչպե՞ս է իր ամուսնու առողջական վիճակն այժմ և ինչ կարծիքի է տիկին Ամիրյանը պետական մեղադրողի այն դիտարկման հետ կապված, որ եթե Մանվել Գրիգորյանն առողջական խնդիրներ ունենար, կալանավայրից առույգ դուրս չէր գա ու չէր […]
12:25 02.05.2019
Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահութամբ սկսվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Նախնական դատական նիստին ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել: Պաշտպանները տեղեկացրին, որ նա հիվանդանոցում է: Կինը` Նազիկ Ամիրյանը, դատարանում է: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին այն մասին, թե արդյոք […]
13:44 25.04.2019
Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաները, հավանաբար, կտրամադրվեն բանակին: Այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը: Նրա խոսքերով՝ այն մեքենաները, որոնք չեն եղել Մանվել Գրիգորյանի սեփականությունը, առգրավվելու են և քննարկումներից հետո, հավանաբար, կտրամադրվեն Զինված ուժերին:
08:36 24.04.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արշալույսցի Թագուհի Ղազարյանին հարցրինք` լսել ենք, որ Ձեր ուսման վարձն ինչ-որ ժամանակ վճարել է Արշալույս գյուղի գյուղապետ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանը, որի լիազորությունները դադարեցվել են։ «Եթե խոսքը 4-րդ կուրսի ուսման վարձի մասին է, ապա այն սուբսիդավորվել է Արշալույս գյուղի համայնքային բյուջեի կողմից` իմ և մի […]
16:28 23.04.2019
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկատվությունը, որ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը փակվել է. «Այո, հյուրանոցի սեփականատերերը դադարեցրել են աշխատանքը, քանի որ լրացուցիչ ծախսեր չեն ուզում անել, որովհետև պարզ է, որ պետք է վերադարձվի: Նոր հյուրեր չեն կարողանում ընդունել, վնասով […]
12:32 23.04.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 2-ին` ժամը 12:00-ին: Նիստը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ […]
14:10 22.04.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանն այսօր կրկին մերժել է ԵԿՄ նախկին նախագահ Մանել Գրիգորյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ նրան 10 մլն դրամ գրավի դիմաց ազատելու մասին: Պաշտպան Արսեն Մկրտչյանը մերժման հիմքերն ու պատճառաբանությունները ստանալուց հետո ասել է, որ դա առաջին որոշումն էր, որ արդարացի է եղել իրենց պաշտպանյալի նկատմամբ: Մերժման հիմքն այս […]
21:31 19.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հարցին, թե ե՞րբ է պատրաստվում բոլոր կոռուպցիոներներին պատասխանատվության կանչել: Նա նշեց՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի տան խուզարկության կադրերից հետո շատերը տունը «մաքրել են» հետքերից: «Այնպիսի պաշտոնյաների տներում է խուզարկություն եղել, որոնք ակնհայտ կոռուպցիոներներ են, նրանց տանը նույնիսկ 1000 դրամ նույնիսկ չի գտնվել: Ինչո՞ւ: Որովհետև Մանվել […]
21:01 19.04.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շնեգավիթի նստավայրում այսօր քննվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը 10 մլն դրամ գրավով փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ ապրիլի 22-ին։
19:51 10.04.2019
«Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը ԵԿՄ վարչության անդամ Արամ Սարգսյանի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵԿՄ թե´ նախկին, թե´ ներկա նախագահները կուսակցականներ են: Մանվել Գրիգորյանն անդամակցում էր ՀՀԿ-ին, իսկ Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության անդամ է: «Զուգահեռներ չե՞ք տեսնում»,- հարցրել է Աբրահամյանը: «Ես ճիշտ եմ համարում, որ երկրապահը պետք է […]
17:48 10.04.2019
Վերաքննիչ դատարանն այսօր՝ ապրիլի 10-ին, մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանական խմբի միջնորդությունը: Այս մասին լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է բուժում ստանալ քաղաքացիական հիվանդանոցում և նրա առողջության մեջ բացասական դինամիկան շարունակվում է: Նա նաև տեղեկացրեց, […]
19:26 08.04.2019
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը: Դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի ապրիլի 10-ին:
14:17 07.04.2019
ԵԿՄ արտահերթ՝ 12-րդ համագումարի ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս համագումարը պետք է դառնա ԵԿՄ անդամների, ազատամարտիկների անցած ճանապարհի արժևորման համագումար, բայց դա պետք է անել ճշմարտության հետ առերեսման միջոցով։ Նա անդրադարձավ հետպատերազմյա զարգացումներին, որոնք էլ, ըստ նրա, բերեցին ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի շուրջ աղմկոտ զարգացումներին։ «Մենք պետք է հասկանանք՝ […]
12:21 07.04.2019
Մեկնարկել է «Երկրապահ կամավորականների միության» 12-րդ համագումարը, որին ներկա են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ազատամարտիկներ և հյուրեր։ Հանդիսավոր միջոցառումը սկսվել է Հայաստանի ու ԵԿՄ օրհներգներով, աղոթքով։ Համագումարի ընթացքում սպասվում է ԵԿՄ նոր նախագահի ընտրություն․ այդ պաշտոնը թափուր է այն ժամանակից, երբ նախկին ղեկավարը՝ Մանվել Գրիգորյանը, ազատեց այդ պաշտոնը։
17:44 04.04.2019
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքի քննությունը հետաձգվեց մինչև ապրիլի 8-ը: Նիստը շատ կարճ տևեց, որովհետև գործում ներգրավվել էր նոր պետական մեղադրող, անհրաժեշտ էր ժամանակ հատկացնել, որ նա ծանոթանա գործի […]
23:12 03.04.2019
ՀՀ քննչական կոմիտեում կազմակերպված միջոցառման ավարտից հետո լրագրողները հարցեր են ուղղել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Հարցերից մեկը վերաբերել է Մանվել Գրիգորյանի կալանքի իրավաչափ լինել-չլինելուն: Ինչպես հայտնի է, այսօր Քննչական կոմիտեում կարևորվել է այն հանգամանքը, որ կալանքը կիրառվի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ «Պետք է տարանջատել կալանքի հիմքերը, և եթե կալանքի հիմքերը բավարար են և իրավաչափ են, […]
08:43 02.04.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում սպասվում են նախագահի ընտրություններ: Դրանք պետք է կայանային դեռևս հունվարին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են։ Տեղեկություն կար, որ Սասուն Միքայելյանը հավակնում է այդ պաշտոնին, ավելին՝ մեկ շաբաթ առաջ հանդիպել է կոլեկտիվի հետ, սակայն ջերմ վերաբերմունքի չի արժանացել և, մտերիմների կարծիքով, հնարավոր է հրաժարվի այդ մտքից։ Առայժմ ֆեդերացիայի նախագահը […]
17:18 25.03.2019
ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ է տեղափոխվել հերթական հետազոտման համար: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայությունից: Մեզ նաև տեղեկացրին, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացում չկա:
15:26 25.03.2019
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնել է Գրիգորյանի փաստաբանը «Ազատության» հետ զրույցում: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել էին դատարան՝ միջնորդելով գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակել ։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց օրեր առաջ ներկայացրած միջնորդության մասին և հավելեց, որ տվյալ պահին […]
11:10 25.03.2019
2019 թվականի մարտի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ […]
13:02 21.03.2019
Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին. այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը. «Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմից միջնորդած 3 փորձագետներ: Թե´ առաջնային, և […]
10:42 20.03.2019
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրաադարձել է «կեղծ մրցույթներով» գնված ոհողատարախքներին: «ՀՀ-ում տարիներ շարունակ ընդունված ավանդույթ է եղել, պաշտոն ստանալուց հետո իրենց պարտքն են համարել ազատ տարածքների սեփականաշնորհում, փայ-փայ անելու գործընթաց իրականացնել: ՀՔԾ-ն ուսումնասիրություն է արել Մանվել Գրիգորյանի պահով, գոնե համապատասխան ցուցմունքների հիման վրա աճուրդները տեղի են ունեցել ոչ […]
20:07 19.03.2019
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանները նրան կալանքի տակ պահելու հարցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների փաստի վերաբերյալ, որի վերաբերյալ Եվրոպական դատարանը պաշտպանական կողմին մի քանի հարց է հասցեագրել, որոնց պատասխանները փաստաթղթերով արդեն ուղարկվել են ՄԻԵԴ։ Խորհրդարանում լրագրողները արդարադատության նախարարից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի այս մասին: «Սա վեճ է, […]
13:44 19.03.2019
Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն մինչև գործը դատարան ուղարկելը արդեն իսկ բազմաթիվ կեղծ մրցույթների փաստեր է բացահայտել ու այդ գործերը ուղարկել է տարածքային կառավարման նախարարություն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օտարված հողերի վերադարձի մասին հարցին։ «Մեր օրենքը թույլ տալիս է, որ կեղծ գործարքները, աճուրդները չեղյալ հայտարարվեն, և այդ […]