TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդում են՝ դատական նիստերն անցկացնել դռնփակ

13:36 25.06.2019

Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Դատական նիստերի դահլիճից SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդում են, որպեսզի դատական նիստերն անցկացվեն դռնփակ, քանի որ հրապարակվելու են պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Պետական մեղադրող Վահե Դոլմազյանն […]

̰
Մանվել Գրիգորյանի համար դատարան շտապօգնության բրիգադ է ժամանել

12:56 25.06.2019

Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, ժամանել է շտապօգնության մեքենա և թթվածին է տվել Գրիգորյանին: Դատական նիստն  ընդմիջվել է, որ Գրիգորյանն ինսլունային ներարկում ստանա:

̰
Պետգույքի կոմիտեն Մանվել Գրիգորյանի գործով դիմել է դատախազություն

16:22 18.06.2019

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ դատարան գրություն է ստացվել, որ դիմելով դատարանին` Պետական գույքի կառավարման կոմիտեն նշել է, որ  Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը 2018թ. հոկտեմբերի 17-ին վարչապետին դիմում է ներկայացրել այն մասին, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությունը […]

̰
Մանվել Գրիգորյանը պատրաստ է փոխհատուցել պետությանը հասցրած նյութական վնասը. պաշտպան

16:03 18.06.2019

Մանվել Գիգորյանի և Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ այսօր ամբաստանյալ Գրիգորյանը կրկին ներկա չէր: Դատարանը բանավոր տեղեկացել էր, որ նրան հնարավոր չէ տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոնից առողջական խնդիրների պատճառով: Դատարանը հրապարակեց մի գրություն Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված, որի համաձայն` Մանվել Գրիգորյանը «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ն նվիրաբերում է պետությանը` որպես պետությանը հասցված […]

̰
Պետական մեղադրողը միջնորդեց հետազոտել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը

13:17 18.06.2019

Պետական մեղադրող Վահե Դոլմազյանն այսօրվա դատական նիստում միջնորդեց միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննություն նշանակել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին ամբողջական տեղեկություններ ստանալու համար։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Ո՞վ է այրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող այգին

12:32 18.06.2019

Այսօրվա դատական նիստից առաջ լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ ամբաստանյալ Նազիկ Ամիրյանին՝ իրենց ընտանիքին պատկանող ծիրանի այգին հրկիզելու մասին։ Ամիրյանը խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք դիտավորությամբ է դա արվել։ Միայն ասաց, որ այգին ամբողջությամբ այրվել է։ Հիշեցնենք, այգին հրկիզվել է հունիսի 16-ի երեկոյան։ Այն գտնվում է […]

̰
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

10:09 18.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ուժի մեջ թողնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Հիշեցնենք, որ ամբաստանյալն այժմ բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում։

̰
Կարելի՞ է մարդուն սպանել միայն նրա համար, որ տղամարդ է ու չի լացում. Մանվել Գրիգորյանի պաշտպան

19:09 17.06.2019

ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը 2 ամսով երկարաձգելու Ընդհանուր իրավասության դատարանի` մայիսի 2 որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը: Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանին ներկայացվեցին տեղեկանքներ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ամբաստանյալի առողջական վիճակի մասին: Պաշտպան Կարեն Քամալյանը դատարանին տեղեկացրեց, որ Գրիգորյանի մոտ սկսվել է փտախտ ու անդամահատման վտանգ  կա: Պաշտպան […]

̰
Այրվել է Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող ծիրանի այգին

16:04 17.06.2019

Aravot.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը, նույն գործով մեղադրյալ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգում: Այգին գտնվում է Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում: Ականատեսների վկայությամբ` այրվել է մի քանի հեկտար տարածք, վնասված ծառերի քանակը հաշվվում է հարյուրներով: «Կներեք, հարցազրույց չեմ տալիս»,- Aravot.am-ի զանգին այսպես է արձագանքել Նազիկ Ամիրյանը` մինչև […]

̰
Հիվանդությունը պահանջում է սթրեսների բացակայություն. «Նաիրի» ԲԿ-ի տնօրենը՝ Մանվել Գրիգորյանի մասին

14:56 17.06.2019

«Նաիրի» ԲԿ-ում բուժում ստացող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին: Նրա խոսքով՝ Գրիգորյանի՝ բարդություններ առաջացնող հիմնական հիվանդությունը շաքարային դիաբետն է: «Դեռ պետք է դինամիկան հսկենք: Հիվանդությունը պահանջում է մշտական բուժում, սննդակարգի պահպանում, սթրեսների բացակայություն»,- ասաց Գնունին: Հարցին, թե դեռ որքան նա կմնա […]

̰
Մանվել Գրիգորյանի վիճակը միջին ծանրության է. Անատոլի Գնունի

13:07 15.06.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն. այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին: Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են երեկ` ժամը 14:00-ին, այժմ գտնվում է պալատում. «Վիճակը թույլ է տալիս, որ նա գտնվի պալատում, մենք այս պահին իր վիճակը գնահատում ենք միջին ծանրության: Նա երեկ […]

̰
Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն

22:13 14.06.2019

Hraparak.am-ը գրում է. «Ի կատարումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշման՝ այսօր, կեսօրից հետո գեներալ Մանվելին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն»։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում էր բուժում ստանում եւ նրա պաշտպանների պահանջով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր ՀՀ իշխանություններին նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում՝ կոնկրետ «Նաիրի» ԲԿ-ում։

̰
Կոնսիլիում է հրավիրվել. Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Նաիրի» ԲԿ

13:40 13.06.2019

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ 2 օր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական  վիճակի վերաբերյալ եղել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են նաև ԱՆ-ից մասնագետներ: «Կոնսիլիումը եղել է 2 օր առաջ, կոնսիլիումի որոշումը եղել է, որ Մանվել Գրիգորյանը դեռ կարիք […]

̰
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

12:00 11.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը: SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ այսօրվա դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի կարող ներկա գտնվել, և դատական նիստը հետաձգվեց: Հիշեցնենք, որ  բողոքարկման քննությունը սկսվել է նախորդ շաբաթ։ Պաշտպանները որպես բողոքարկման հիմնավորում նշում են Գրիգորյանի […]

̰
«Սաղ վերցրու քո վրա»․ Մանվել Գրիգորյանը զանգել է մերձավորներից մեկին

11:44 11.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ շարունակում է քննել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունը։ Պաշտպանական խումբը ներկայացնում է այն հիմնավորումները, որ Գրիգորյանի առողջայան վիճակը աստիճանաբար վատթարանում է։ Պետական մեղադրողները նշեցին, որ կա հիմնավոր կասկած, թե նա կխոչընդոտի դատաքննությանը։ Քրեական գործում կա փաստ այն մասին, որ Մանվել Գրիգորյանը զանգել է մերձավորներից մեկին և ասել՝ […]

̰
Քիչ անց Վերաքննիչ քրեական դատարանը կսկսի Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը

09:57 11.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ անց կսկսի Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ  բողոքարկման քննությունը սկսվել է նախորդ շաբաթ։ Պաշտպանները որպես բողոքարկման հիմնավորում նշում են Գրիգորյանի տասնյակից ավելի անբուժելի հիվանդությունները։ Հիշեցնենք նաև, որ անցյալ շաբաթ ստացվել է ՄԻԵԴ որոշումն այն մասին, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա քաղաքացիական […]

̰
Եթե հիվանդությունն անհամատեղելի է պատժի հետ, ապա պետք է ազատ արձակվեր. Էդմոն Մարուքյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

19:48 10.06.2019

«Եթե հիվանդությունն անհամատեղելի է պատժի հետ, ապա պետք է ազատ արձակվեր, առողջանար, նոր շարունակեր: Անգամ միջնադարում, երբ մարդուն պիտի գլխատեին, ի սկզբանե զբաղվում էին մարդու առողջությամբ, ապա նոր այնպես անում, որ նա իր պատիժը կրեր: Այս առումով մենք հետ ենք անգամ միջնադարից»,- ասել  է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի […]

̰
Նոր մանրամասներ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին

16:54 10.06.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին  SHANTNEWS.am-ին տեղեկացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժական հարցերի գծով տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը: Նա նշեց, որ այս պահին վիճակը մնում է ծանր, սակայն կայուն. կա դրական դինամիկա ընդհանուր առողջական ֆոնի համատեքստում: «Ճիշտ է ինքը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն, եթե […]

̰
Դրանից գաղտնիք չենք սարքի. Մանվել Գրիգորյանի պաշտպանը` ՄԻԵԴ որոշման մասին

15:56 07.06.2019

Այսօր՝ հունիսի 7-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում է կայացրել: Արձանագրվել է Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստը, նաև այն, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում, մոտավորապես համահունչ այն հայտարարությանը, որը տարածել է ՄԻՊ-ը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը: […]

̰
Մանվել Գրիգորյանը դեռ կմնա կալանքի տակ

12:31 07.06.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունն այսօր հետաձգվեց: Պաշտպան Արսեն Մկրտչյանը դատական նիստից հետո տեղեկացրեց, որ հետաձգումը պայմանավորված էր տեխնիկական խնդիրներով՝ անհրաժեշտ փաստաթղթեր են պակաս: Դատարան այսօր լսել է կողմերից մեկին: Դատական նիստը կշարունակվի հունիսի 11-ին: Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական […]

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում. ՄԻՊ

11:54 07.06.2019

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու և նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար: Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի բժշկի եզրակացությունը նրա առողջական վիճակի կայուն ծանր լինելու վերաբերյալ, դրա հիման վրա Մ. Գրիգորյանի բժշկի ցուցումը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մասնագիտական ուսումնասիրությունները՝ Մանվել Գրիգորյանի […]

̰
Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է

11:26 07.06.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Գրիգորյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Նրա արյան մեջ շաքարի մակարդակը նորմայից մի քանի անգամ բարձր է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր, նրան գիշերը տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վերաքննիչ դատարանն այսօր քննում է Մանվել Գրիգորյանի […]

̰
Վերաքննիչ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքը

10:50 07.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանը քիչ առաջ սկսեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ Պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի միջանկյալ ակտը՝ կալանքը երկարաձգելու մասին։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018 թվականի հունիսին։ Դեկտեմբերի 22-ին նրա խափանման միջոց կալանքը փոխվեց 25 մլն դրամ գրավով։ Փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկեց որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինս […]

̰
Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել. այն ուղարկվել է ՀՔԾ

12:51 06.06.2019

ՀՀ Գլխավոր դատախազությունը ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ հանցագործության մասին հաղորդումը ստացել է և ուղարկել ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀԾՔ-ից հայտնեցին, որ հաղորդումը դեռ չեն ստացել: Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել այն հիմքով, որ պաշտպանական կողմին հունիսի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թույլ չի տրվել տեսակցել իրենց […]

̰
Մանվել Գրիգորյանին հոսպիտալացրել են

12:11 06.06.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ «Անհրաժեշտություն է առաջացել, և Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,- նշեց նա: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ՝ վիրաբուժական գծով տնօրենի […]

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատ է. դատական նիստը հետաձգվեց

13:33 04.06.2019

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանը չէր ներկայացել: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի` դատարան չներկայանալու պատճառը քրեակատարողական հիմնարկում կատարված անօրինականությունն է:  Պաշտպանի խոսքով` խախտելով իր պաշտպանյալի սահմանադրական իրավունքը, Մանվել Գրիգորյանի ցանկությանը հակառակ, նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»: […]

̰
Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան

12:56 04.06.2019

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի դատարան չներկայանալու պատճառը քրեակատարողական հիմնարկում կատարված անօրինականությունն է: «Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ -ում, սակայն քրեակատարողական հիմնարկից տեղեկացրել են, որ […]

̰
Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխեցին բանտ. 24News

22:36 03.06.2019

Այսօր երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս գրեցին Նաիրի բժշկական կենտրոնից։ Այս մասին հայտնում է  24News-ը։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը լրատվամիջոցին ասել է, որ Մանվել Գրիգորյանի բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոցում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Գրիգորյանին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես […]

̰
Դիանա Գասպարյանը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի վարձակալած սրճարանը

09:15 03.06.2019

Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը չի երկարաձգել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտարարել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ ի պատասխան այն քննադատության, թե քաղաքապետարանը 30 տարով երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանագիրը։ Պայմանագիրը հնարավոր չէ ժամկետից վաղ լուծարել, ինչի համար էլ քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ։ Դիանա […]

̰
«Դոն Պիպոն», Աստվածաշունչն ու աղջիկները

17:06 23.05.2019

Երևանում այսօր մամուլի ասուլիս է հրավիրել «Դոն Պիպո» մականունով հայտնի գործարար Արթուր Ասատրյանը՝ ներկայացնելու «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի մասնակից աղջիկներին: Արարողությունից հետո լրագրողները Արթուր Ասատրյանին հարցեր են ուղղել վերջին շրջանում նրա անվան շուրջ պտտվող խոսակցությունների և նրա դեմ հարուցված քրեական գործի մասին: Վերջինս հերքել է իր մասնակցությունը որևէ քրեական պատմությանը՝ միաժամանակ բացառելով, որ ինքը և […]

̰
BACK_TO_TOP