TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

մանկապարտեզ

Վաղը մանկապարտեզներն աշխատելու են․ Ավինյան

23:56 20.02.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավան վարչական շրջանից դեյսբուքի ուղիղ միացմամբ ներկայացրել է իրավիճակը մայրաքաղաքում։ Քաղաքապետն ասել է, որ կան խցանումներ Արաբկիր վարչական շրջանում։ Հիշեցնելով ԿԳՄՍ նախարարի որոշումը, որի համաձայն՝ վաղը դպրոցներում դաս չի լինելու, Ավինյանը հայտարարել է, որ վաղը մանկապարտեզները աշխատելու են, որ ծնողները, որոնք գնալու են աշխատանքի, հնարավորություն ունենան երեխաներին թողնել։ «Բայց կոչ ենք […]

̰
Երևանի հ. 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են

21:28 05.02.2025

Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն: Էներգաարդյունավետության ծրագրով կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և LED լուսատուներ են տեղադրվել: Շենքերի սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի, պատերի ջերմամեկուսացում. ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև պակասեցվել […]

̰
Պարո՛ն քաղաքապետ, ամեն ինչ չէ, որ ձեզ ճիշտ է ներկայացվում. ավագանու նիստում բարձրացվեց մանկապարտեզների նորոգման հարցը

15:34 12.02.2019

ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը Երևանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 12-ի նիստում բարձրացրել է մանկապարտեզների վերանորոգման հարցը և նշել, որ վերանորոգման ծրագրում անհամաչափություն կա: «Ըստ նախնական տպավորության, հիմնականում Կենտրոն համայնքի և մերձակա համայնքների մանկապարտեզներն են ներառված քաղաքապետարանի վերանորոգման ծրագրում: Օրինակ, Արաբկիր վարչական շրջանի 13 պարտեզներից ներառված է 4-ը, Դավիթաշենում՝ 50-ից 3-ը, Էրեբունիում՝ 12-ից 3-ը, Ավանում՝ 7-ից […]

̰
Թիվ 41 մանկապարտեզի տնօրենն աշխատավարձեր է յուրացրել

18:19 10.07.2018

Հուլիսի 9-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 41 մանկապարտեզի տնօրեն Հայկուշ Մ.-ն բակապանի, հավաքարարի և դաստիարակի օգնականի հաստիքներում աշխատանքի է ընդունել Գրետա Գ.-ին, Ռոզա Մ.-ին և Սուսաննա Վ.-ին, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ Հայկուշ Մ.-ն յուրացրել է նշված անձանց աշխատավարձը: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Կապանում փորձարկվել է մանկապարտեզներում աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագիծը

13:27 05.03.2018

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում՝ ԱԻ նախարարությունը փետրվարի 26-ից մարտի 3-ը փորձարկել է Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագիծը:

̰
Մանկապարտեզի տնօրենը փողեր է յուրացրել

14:27 31.01.2018

Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններից մեկում 2006-2013թթ. ընթացքում կատարված հափշտակությունների համար մեղադրանք է առաջադրվել հաստատության տնօրենին:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ քննված քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ուսումնական հաստատության տնօրենն իրեն վստահված գույքից կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, պարզվել է մեխանիզմը:

̰
Փորձում են լուծել մանկապարտեզների ծանրաբեռնվածության խնդիրը. Երևանում երկու նոր մանկապարտեզ կստեղծվի

10:46 31.01.2018

SHANTNEWS.am-ը տեղեկացավ, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելու N 17 և Թաիրովի N 14 հասցեներում գտնվող դպրոցների շենքերը պետական գույքի կառավարման վարչության ենթակայությունից կհանվեն և կտրամադրվեն Երևանի քաղաքապետարանին:

̰
Մանկապարտեզները հնարավորինս պաշտպանված կլինեն աղետների ժամանակ

11:53 30.01.2018

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագծի թույլ և ուժեղ կողմերը բացահայտելու, նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից դրանց կիրառելիության հնարավորությունը ստուգելու նպատակով ԱԻՆ-ը Տավուշի մարզի Խաշտառակ, Սևքար, Պտղավան, Սարիգյուղ, Այգեհովիտ համայնքների և Իջևան քաղաքի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարկումներ է անում:

̰
ՍԱՊԾ-ն թույլատրել է վերսկսել արտադրամասերի և մանկապարտեզի աշխատանքները

12:33 22.01.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանի և Նորայր Սահակյանի կաթի վերամշակման արտադրությունների գործունեությունը կասեցնելու մասին որոշումը:

̰
BACK_TO_TOP