TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Մանե Թանդիլյան

Վաղը կրկին կշարունակվի գերատեսչությունների շրջափակումը

20:41 17.04.2018

«Վաղը առավոտից մեր գործողությունները պետք է շարունակվեն նույն տրամաբանությամբ, պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհներն ու մայրուղիները»,- հայտարարել է Փաշինյանը:

̰
Արաբկիրի և Էրեբունու ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. «Ելք»-ի պատգամավորներ

18:05 17.04.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը քիչ առաջ գրառում է կատարել Facebook սոցցանցի իր էջում, որտեղ հայտնում է, որ Արաբկիրի ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված քաղաքացիները ժամը 18:00-ի դրությամբ ազատ են արձակվել։

̰
Ովքե՞ր են դեմ քվեարկել Սերժ Սարգսյանին. ցուցակ

16:54 17.04.2018

Սերժ Սարգսյանի թեկնածությանը ԱԺ-ում կողմ են քվեարկել բոլոր հանրապետական պատգամավորները:

̰
Պարո՛ն Սարգսյան, մարդիկ Ձեր՝ վարչապետ չդառնալու խոստումը չեն մոռացել. Մանե Թանդիլյան

14:26 17.04.2018

Մանե Թանդիլյանը հիշեցրել է ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին իր այն խոստման մասին, ըստ որի՝ ինքը ո՛չ նախագահ և ո՛չ էլ վարչապետ դառնալու հավակնություն չի ունենա:

̰
Իգնատի Առաքելյանը չկարողացավ պատասխանել պատգամավորի հարցին

18:32 11.04.2018

Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը, որն ասաց, որ հիմա պատրաստ չէ պատասխանել հարցին:

̰
100 տոկոս տնտեսական աճը բավարա՞ր է, որ բոլոր խնդիրները լուծենք` ոչ. Կարեն Կարապետյան

16:53 11.04.2018

Ամբիոնին մոտեցավ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նա նախ նշեց, որ հարցն ամբողջությամբ չի հասկացել:

̰
Թանդիլյանը նեղսրտել է «Ելք»-ի գործընկերների արարքից

14:43 11.04.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի կողմից այսօր ԱԺ դահլիճում իրականացրած ակցիայից նեղսրտել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը:

̰
Սա դրդված քայլ էր. Մանե Թանդիլյանը կոչ է անում լուրջ վերաբերվել գործընկերների ակցիային

13:24 11.04.2018

Մանե Թանդիլյանն արդարացնում է «Ելք» խմբակցության իր գործընկերների ակցիան:

̰
Առաջիկա օրերին կձևավորվի հերթական անարդյունավետ կառավարությունը. Մանե Թանդիլյան

20:29 10.04.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսությունում սկսված նոր խնդիրները շատ շուտով կանդրադառնան նաև մեր տնտեսության վրա, և այդ ժամանակ կառավարությունը չի հապաղի այդ բոլոր մեղքերը բարդել արևմտյան պատժամիջոցների վրա:

̰
Ի՞նչ փուլում է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը

11:50 10.04.2018

«Համաձայնագրում խոսքը գնում է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին: Գիտեք, սա երկուստեք հանձնառությունը, որը կողմները ստանձնել էին դեռևս 2015 թվականի Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում և դա նաև արտացոլվել է բրյուսելյան գագաթնաժողովի համատեղ հռչակագրում»:

̰
Մանե Թանդիլյան

22:45 13.03.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի տաղավարում է Մանե Թանդիլյանը։

̰
«Ելք»-ը ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու խիստ կանոններ է առաջարկում

11:20 13.03.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր՝ մարտի 13-ին, խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնելու իր հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

̰
«Չասեք, թե ժողովրդավարության համար է դռնփակ նիստը». Մանե Թանդիլյան

17:59 06.03.2018

ԱԺ-ի արտահերթ նիստում կառավարության կառուցվածքին ու գործունեությանը վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրել է արդարադատության նախարարին, թե ինչ նպատակ է հետապնդում կառավարության նիստերն ապրիլից դռնփակ անցկացնելու որոշումը:

̰
«Արդյո՞ք մտահոգություն չունեք, որ ոչ թե ընտրվում եք, այլ նշանակվում եք ՀՀ նախագահ». հարցեր Արմեն Սարգսյանին

15:45 01.03.2018

Արմեն Սարգսյանին շուրջ մեկ ժամ տևած ելույթից հետո հարցեր են ուղղել ԱԺ-ի պատգամավորները: Ինչպես և ենթադրելի էր, առավել ակտիվ էին ու սուր հարցադրումներով աչքի են ընկել «Ելք» խմբակցության անդամները:

̰
Կառավարությունը կրկին մերժեց «Ելքի» նախագիծը

10:35 01.03.2018

Կառավարությունը որոշում կայացրեց մերժել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Գևորգ Գորգիսյանի և Մանե Թանդիլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

̰
Մանե Թանդիլյանը գործադիրից պահանջել է պարզաբանել, թե ինչ է կատարվում Թեղուտում

20:00 28.02.2018

Մանե Թանդիլյանին հետաքրքրել է, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ վարկային պարտտավորության նկատմամբ որևէ գրավոր կամ բանավոր երաշխիք ունի՞, թե՞ ոչ և ինչպե՞ս կանդրադառնա այդ խնդիրը երկրի տնտեսական քաղաքականության վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վարկը տրամադրել է ռուսական ընկերությունը:

̰
Կառավարությունը կրկին կմերժի «Ելքի»` «ավելորդ բյուրոկրատիայից» հրաժավելու նախագիծը

14:08 27.02.2018

SHANTNEWS.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Կառավարությունը որոշում է կայացնելու մերժել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյան, Գևորգ Գորգիսյանի և Մանե Թանդիլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

̰
Էդմոն Մարուքյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ

13:50 17.02.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը փոփոխություն է կատարել իր կանոնադրությունում՝ ստեղծելով քաղաքական խորհուրդ և գործադիր մարմին: Կանոնադրական փոփոխություններն ընդունվել են միաձայն:

̰
Մանե Թանդիլյանը փորձել է պարզել Թեղուտի առեղծվածը

17:08 07.02.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը գործադիրից պարզաբանում է պահանջել, թե ինչ է կատարվում Թեղուտի հանքավայրում:

̰
«Մենք գնում ենք բոլոր համայնքների հանրապետականացման». Մանե Թանդիլյան

10:42 07.02.2018

Պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ այս օրենքի նախագիծն ընդունելու դեպքում համայնքներում ընդդիմադիրները ներկայություն չեն կարող ունենալ:

̰
«Ելք»-ի պատգամավորը բացատրություններ է պահանջել Թեղուտում տեղի ունեցող զարգացումների մասին

20:03 06.02.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձել է Թեղուտի պոչամբարի խնդրին:

̰
«Պետք չէ լոլո կարդալ, պետք է ազնիվ լինել ժողովրդի հետ». Սերգեյ Բագրատյան

15:23 06.02.2018

Ազգային Ժողովում թեժ քննարկում է ծավալվել հանրապետական երկու պատգամավորների առաջարկած օրինագծի շուրջ: Վարհրամ Բաղդասարյանի և Խոսրով Հարությունյանի օրինագիծը ենթադրոմ է հարկային բեռի թեթեվացում, տարբեր ոլորտներում՝ մասնավորապես ուղևորափոխադրողների համար:

̰
Խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի աշխատանքին

14:51 28.12.2017

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

2017 թվականի դեկտեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որ Լոռու մարզի Մղարթ բնակավայրում բողոքի ակցիայի իրականացման ընթացքում խոչընդոտել են իրադարձությունը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը:

̰
Ովքե՞ր են Ազգային Ժողովի ակտիվներն ու անպարտաճանաչները

15:08 12.12.2017

Parliamentmonitoring-ի արդյունքներով 6-րդ գումարման առաջին նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով 82 անգամ ելույթ է ունեցել և հարց հնչեցրել: Հաջորդը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է. 59 հարց ու ելույթ: Նույնչափ հարց է հնչեցրել ու ելույթ ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ամենաակտիվ պատգամավորների 4-րդ հորիզոնականում է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 52 ելույթով և հարցով: Նույնքան ակտիվ է եղել նաև 5-րդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից ամենաշատը բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Նա նիստերից բացակայել է 213 անգամ: Ծառուկյանին հաջորդում է նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 155 անգամ: Նիստերից հաճախակի բացակայել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ 123 անգամ: Ամենաշատը բացակայած պատգամավորների թվում է նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը. նա բացակայել է 99 անգամ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նիստերից բացակայել է 97 անգամ և այդ ցուցանիշով 5-րդն է ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկում:

Առաջին նստաշրջանի ընթացքում ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորները իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը կողմ են քվեարկել 209 անգամ, իսկ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը՝ 208:

Նախագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորներն էլ ներկայացնում են ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դեմ է քվեարկել 47, Մանե Թանդիլյանը՝ 44, Արամ Սարգսյանը՝ 42, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ 40 անգամ:

Ամենահաճախ ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էլ բացառապես ներկայացնում են «Ծառուկյան» խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահան Կարապետյանը ձեռնպահ են քվեարկել 10 անգամ, Արայիկ Աղաբաբյանը՝ 9 անգամ:
Առաջին նստաշրջանի ընթացքում ընդունված նախագծերի 12.5 տոկոսը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորները, 87.5 տոկոսը՝ կառավարությունը: Նստաշրջանի ընթացքում ընդունվել է պատգամավորների հեղինակած 25 և կառավարության հեղինակած 160 օրենսդրական նախաձեռնություն:

̰
Բնակարանաշինության երկրորդ բումը չենք ունենա. Դավիթ Անանյան

14:35 12.12.2017

Հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը մեղադրել է ՀՀ կառավարությանը քաղաքացուն երկրորդ հիփոթեքը ստանալու հնարավորությունից զրկելու համար:

̰
Հայկ Բաբուխանյանը վիրավորել է կանանց ու նկատողություն ստացել

15:33 06.12.2017

«Ինչպես եք ձեզ թույլ տալիս այս դահլիճում կանանց արժանապատվությունը վիրավորող հայտարարություններով հանդես գալ, թերևս, սա է ձեր վերաբերմունքը կանանց և նրանց նկատմամբ բռնության: Խնդրում եմ ուշադիր լինեն ձեր ընտրած արտահայտությունների նկատմամբ», – ասել է Թանդիլյանը:

̰
Վերահսկիչ պալատի ծրագիրը՝ երկրորդ փորձից հաստատվեց

17:25 24.11.2017

Ազգային Ժողովում այսօր հաստատվել է Վերահսկիչ պալատի 2018թ-ի գործունեության ծրագիրը: Զեկույցով հանդես է եկել ՎՊ նախագահ Լեվոն Յոլյանը, ով նշել է, որ վերահսկողությունից հաշվեքննության անցնելիս, բավականին լուրջ ճանապարհ պետք է անցնեն և այս օրենքը լայն հնարավորություններ է ստեղծում:

̰
Մեկնարկել է ֆինանսվարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

14:29 24.11.2017

Ազգային ժողովում մեկնարկել է ֆինանսվարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի 9-րդ նիստը:

̰
Ովքե՞ր են ԱԺ ամենաակտիվ, ամենաշատ բացակայած և ձեռնպահ քվեարկած պատգամավորները

16:14 11.11.2017

Ազգային ժողովի նիստերից ամենաշատ բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է։ Ընդհանուր առմամբ նա ունի 137 բացակայություն։ Նրան հաջորդում են նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 79 բացակա և ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը՝ 76 բացակա։

̰
ԿԲ լիազորությունների ընդլայնումը մտահոգում է «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներին

19:15 07.11.2017

ԿԲ լիազորությունների ընդլայնումը կարող է չարաշահումների տեղիք տալ , քանի որ սահմանադրական պահանջի համաձայն Կենտրոնական Բանկին տրվող նոր լիազուոթյունները այդ կառուցին կապահովեն մենաշնորհայի

̰
BACK_TO_TOP