21:35 12.06.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ խոսել է պաշտոնավարման մեկ ամսվա ընթացքում իր կատարած ու պլանավորած աշխատանքների մասին: Նա նշել է, որ կային համագործակցություններ, որոնք դադարեցվում էին, և ինքը հանդիպումներ է ունեցել՝ դրանք վերականգնելու համար, հատկապես՝ երեխաներին վերաբերող հարցերում: Իբրև օրինակ՝ նա առանձնացրել է մանկատներից հրաժարվելու […]
21:20 12.06.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարվելու հիմք չէր լինի, եթե նախքան պաշտոնի ստանձնումը լիներխնդրահարույց հարցերի քննարկում, օրինակ՝ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, օգտատերերի այս մեղադրանքին արձագանքելով, արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ նման տեսակետ հայտնողները չեն նայել «Ելք»-ի ծրագրային դրույթները, որտեղ նշված է, որ պարտադիր բաղադրիչը պետք է չեղարկվի: «Դրանից […]
21:12 12.06.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարվելով՝ Մանե Թանդիլյանը հայտարարեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցումը դադարեցնելու մասին: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով օգտատերերի հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված կուսակցությունից դուրս գալու որոշումը, նա նշեց. «Այս պաշտոնը ինձ տրվել է որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամի, հետևաբար իմ որոշման հիմքում ընկած են իմ անձնական պատկերացումները: Սա […]
20:35 12.06.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է զբաղվելու այսուհետ, նշեց. «Թույլ տվեք այսօր այդ մասին չխոսել, զբաղվելու շատ բան կա և շատ կարևոր բաներ կան, բացի քաղաքականությունից ու նախարար աշխատելուց»: Լրագրողի խնդրանքով, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ կառավարության վերջին նիստում արտահայտած տեսակետին, թե կառավարությունում դեմ […]
19:40 12.06.2018
«Ազատություն» ռադիոկայանի կողմից նախապես պլանավորված ասուլիսից րոպեներ առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել: Պատճառների մասին խոսելիս նա նշել է, որ հրաժարականի հիմք է դարձել իր և կառավարության տեսլականների տարբերությունը կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման հարցում: «Կառավարության նիստում, որին բոլորդ հետևում էիք, ըստ էության, այնպիսի որոշում կայացվեց, որը հակասում էր […]
18:47 12.06.2018
Քիչ առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ հայտնում է իր լիազորությունները դադարեցնելու մասին: «Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և […]
18:24 11.06.2018
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը կրկին դժգոհության առիթ է դարձել: Ակտիվիստ, «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը, որը կառավարություն էր եկել՝ իր դժգոհությունը հայտնելու, լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղյակ է՝ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հանդես էր եկել պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախաձեռնությամբ, իսկ թե ինչու այն ընթացք չստացավ, չգիտի: SHANTNEWS.AM-ի այն դիտարկմանը, թե գուցե քննարկումների […]
13:22 05.06.2018
Քրեակատարողական հիմնարկներում մարդիկ ցանկանում են աշխատել։ Այս ուղղությամբ ի՞նչ ծրագրեր ունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այս մասին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը հարցրեց նախարար Մանե Թանդիլյանին, երբ վերջինս խորհրդարանում ներկայացնում էր բյուջեի կատարողականը և պատասխանում պատգամավորների հարցերին։ Մանե Թանդիլյանը նշեց, որ այդ ուղղությամբ մտածում են, մտադիր են համագործակցել արդարադատության նախարարության հետ, սակայն խնդիրն այն է, […]
13:14 05.06.2018
ՀՀ ԱԺ-ում աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի՝ բյուջեի կատարողականի մասին զեկույցից հետո ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նախարարին կոչ արեց՝ «երբ դիմում են որպես «սոցապ նախարար»՝ ուղղե՛ք նրանց, որովհետև նախարարությունը կոչվում է «աշխատանքի և սոցիալական հարցերի»։ «Իրականում դա ժողովրդի մեջ տարածված արտահայտություն է, և ես հենց այդ պատճառով չեմ ուղղում, որովհետև մենք հաճախ կտրում […]
12:33 05.06.2018
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նախարար Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց՝ ունե՞ք հաշվարկ՝ ի՞նչ ժամկետում է հնարավոր կրճատել Հայաստանի աղքատության մակարդակը։ Ի պատասխան՝ Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենց նախարարությունը սրա անմիջական պատասխանատուն չէ, և աղքատության նվազումը կապված է տնտեսության զարգացման հետ։ Սակայն նախարարի […]
12:08 05.06.2018
ՀՀ 2017 թվականի բյուջեից 409 միլիարդ դրամ հատկացվել է սոցիալական ծրագրերին, դա ամբողջ բյուջեի ծախսերի 27,2 տոկոսն է։ Այս մասին այսօր բյուջեի կատարողականը ներկայացնելիս ՀՀ Ազգային ժողովում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Աշխատանքներ են տարվել կենսաթոշակների, զինվորական թոշակների, ծննդյան վկայականների ու այլ փաստաթղթերի էլեկտրոնային լրացման և նմանատիպ համակարգերի ներդրման, մասնագիտություն […]
11:54 05.06.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ համապատասխան հանձնաժողովին զեկուցել է իրենց նախարարության գծով 2017 թվականի բյուջեի կատարողականը։ Պատգամավորներից Տատյանա Միքայելյանը նախարարին հարցրել է, թե ինչո՞ւ չեն փոխհատուցվել ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի ավանդատուների՝ 2017 թվականի համար նախատեսված գումարները։ Նախարար Թանդիլյանը պատասխանել է, որ տարվա ընթացքում եռամսյակ առ եռամսյակ եղել են որոշ առաջնահերթությունների ճշգրտումներ՝ հավանաբար […]
11:49 05.06.2018
ՀՀ ԱԺ-ում աշխատանքի և սոցիալական ոլորտների տրամադրված միջոցների վերաբերյալ բյուջեի կատարողականի զեկույցի ընթացքում աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին պատգամավորներից մեկը հարցրեց՝ տեղյա՞կ է հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման ոլորտի չարաշահումների, գնումների գործընթացում եղած կեղծիքների մասին։ Սրան ի պատասխան՝ նախարարն ասաց, որ հաշմանդամի սայլակների ու լսողական սարքերի տրամադրման գործընթացում այս տարի արդեն կատարվել են փոփոխություններ։ […]
10:15 01.06.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հաշմանդամության խումբը վերականգնելու հարցին՝ նշելով, որ այդ նպատակով հանձնարարվել է անցկացնել անհրաժեշտ գործիքային հետազոտություն: «Իմ շատ սիրելի համաքաղացիներ, Օրեր առաջ՝ մայիսի 25-ին, քաղաքացիների հետ ունեցել եմ հանդիպում, որի ընթացքում բարձրաձայնվել են աշխատանքի տեղավորման, հաշմանդամության խումբը վերականգնելու, կենսաթոշակի վճարման, ինչպես նաև՝ առանց ծնողական խնամքի […]
16:20 30.05.2018
Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում կան խորքային խնդիրներ: Այս մասին մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: «Մարդկային գործոնի և չափորոշիչների սուբյեկտիվիզմը բերել է կոռուպցիոն լրջագույն սխեմաների»,- ասել է նախարարը: Մանե Թանդիլյանը հայտնել է, որ ինքն ու առողջապահության նախարարը համակարծիք են՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտն ամոբողջությամբ վերանայման ու արագ բարեփոխման կարիք ունի: […]
14:09 29.05.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հաստատում է մամուլում հրապարակված տեղեկությունները, թե նախարարությունում տարբեր բնույթի խախտումներ են հայտնաբերվել, հայտնում է Aysor.am-ը: «Իրականում խախտումները տարբեր բնույթի են, և նաև հենց այդ ուսումնասիրությունը բավական ժամանակ է պահանջում, ու ես չէի ուզի որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեղարկել։ Այդ առումով հետաքննությունների առարկա են դառնում տարբեր հանգամանքներ»,- այսօր լրագրողների […]
20:47 24.05.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ անդրադարձել է կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրներին:
16:50 23.05.2018
ԱԺ-ում կառավարության հետ ընթացող հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրաեղյանը մինչ իր հարցին անցնելը նշեց, որ ինչքան էլ հայտարարվի, թե առաջնային խնդիրն արտահերթ ընտրություններ անցկացնելու համար համապատասխան միջավայր ապահովող օրենսդրական փոփոխությունների մշակումն է, միևնույն է, ժողովուրդը յուրաքանչյուր ոլորտում փոփոխություն է սպասում, իր կյանքի որակի լավացում և շատ արագ:
12:47 21.05.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանն առաջարկում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50 հազար դրամի փոխարեն սահմանելով 150 հազար դրամ:
13:41 16.05.2018
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր արտահերթ նիստ է կայացել, որի օրակարգում պատգամավորական նոր մանդատների հարցն էր:
17:26 14.05.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը արձանագրություն է ստորագրել, որով դադարեցվել են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ պատգամավորի լիազորությունները:
19:14 12.05.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մանե Թանդիլյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
16:34 01.05.2018
«Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-ում իր ելույթի ընթացքում արձագանքել է Հանրապետական խմբակցության պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերին:
19:33 26.04.2018
Պատգամավորը ԱԱԾ-ից խնդրել է տրամադրել վերջին չորս տարիների ընթացքում Կարեն Կարապետյանի՝ ՀՀ սահմանը հատելու՝ մուտքի և ելքի վերաբերյալ տեղեկատվություն:
17:26 22.04.2018
«Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է պատգամավորը: