18:30 29.10.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն ընդունել է Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և աշխատատեղերի թիմի ներկայացուցիչներին, տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Հանդիպման առանցքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի միջև մինչ 2019 թվականի հուլիսը նախարարությանը ենթակա ոլորտների հնարավոր ներգրավվածության, երկրում զբաղվածության, ինչպես նաև սոցիալական աշխատողների ինստիտուտի […]
13:38 26.10.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանության է արժանացել հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ նախագիծը, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախագծի համաձայն՝ «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրում» […]
14:03 24.10.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին։ Հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանի և մայրիկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը […]
17:51 22.10.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր աշխատանքային ընդլայնված նիստ է անցկացրել Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը, իսկ քննարկման առանցքային ու հիմնական թեման պատասխանատու կառույցների ղեկավարների հետ եղել է Գյումրիում հայտնաբերված երկվորյակ եղբայրների հետագա ճակատագիրը։ Փակ նիստից հետո նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ դեռ քայլեր են շարունակելու ձեռնարկել երեխաներին ընտանիք […]
23:08 18.10.2018
Այսօր մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի «Զարգանալով բիզնեսին համահունչ» խորագրով 3-րդ միջազգային կոնֆերանսը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Երկօրյա միջոցառմանը ընթացքում 110 մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրելու 10 երկրներից ժամանած 16 բանախոսների: Միջոցառման բացման ելույթով հանդես է եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: […]
20:25 18.10.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանության է արժանացել հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ նախագիծը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են, որ նախագծի համաձայն՝ «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրում» ծրագրով […]
16:44 03.10.2018
Այսօր՝ ժամը 16։30-ին, ինչպես կարգն է, խորհրդարանում սկսվել է կառավարության հետ հարցուպատասխանը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նիստից բացակայում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս նախարարները գործուղման մեջ են, իսկ Մհեր Գրիգորյանը բացակայում է […]
15:56 01.10.2018
2018թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է։ Նախարար Մանե Թանդիլյանը շեշտում է՝ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այս նախաձեռնությունը ուղերձ է բոլոր քաղաքացիներին, որ պետությունը կարևորում է երկրորդ երեխայի ծնունդը և սատարում ընտանիքներին։ […]
11:29 01.10.2018
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ. Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ բարեկամներ, ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել […]
13:07 27.09.2018
ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի նիստում միաձայն ընդունվեց «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այսօր Ընտանեկան օրենսգիրքը հնարավորություն է տալիս անձանց` փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել ոչ միայն ՔԿԱԳ մարմնում, այլև դատարանում, և դատավորն էլ պարտավորված է մեկ ամսվա ընթացքում կազմակերպել ամուսնալուծությունը: Փոխնախարարի խոսքերով` դատարանն […]
19:28 26.09.2018
Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը մտահոգիչ է։ Այս մասին «Վե´րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով երկօրյա համաժողովի բացմանը ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Բռնությունը կարող է տեղի ունենալ երեխաների խնամքի հաստատությունում, դպրոցում կամ մանկապարտեզում, ինտերնետային միջավայրում, տանը կամ որևէ այլ տեղ: Երեխաների նկատմամբ բռնությունը բացասական ազդեցություն է ունենում նրա զարգացման վրա և մեծացնում է հետագայում […]
07:46 25.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շնորհավորել է երևանցիներին և ընտրություններում հաղթողին։ «Սիրելի երևանցիներ, Շնորհավորում եմ բոլորիս Երևանի ավագանու բացառիկ ազատ ընտրությունների կապակցությամբ: Տեղի ունեցածը ցույց տվեց կարևորագույն արդյունք` իշխանությունը պատկանում է ժողովրդին, և սա բարձրագույն արժեք է, և երկրում պետք է դառնա գերակա: Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին […]
14:07 20.09.2018
Աժ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Նաիրա Զոհրաբյանը «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի և ինտերնետ խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու առաջարկ են ներկայացրել: Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ անդրադարձել է հարցի քննարկմանը: «Առաջարկվում է հնարավորություն տալ տոտալիզատոր կազմակերպողներին իրականացնել գործունեության այլ տեսակներ: Առաջարկվում է տարիքային ստուգման պահանջ դնել: Առաջարկվում է սահմանափակել սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մասնակցությունը, նաև […]
14:46 14.09.2018
Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել երկրորդ երեխայի ծնվելու դեպքում միանվագ 50.000 դրամը 150.000 դրամ դարձնելու նախագիծը, որը հաստատվել է: Նախարարի խոսքերով՝ ի տարբերություն գործող կարգի, երբ պետությունը զգալի աջակցություն է ցուցաբերում երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, նոր կարգով […]
20:39 05.09.2018
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը 2018թ. հոկտեմբերի 1-3-ը կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Ժնև: Այս մասին որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թանդիլյանը կմասնակցի «Ընտրության խթանում. բնակչության դինամիկան և կայուն զարգացումը» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային համաժողովին:
16:53 05.09.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի տեղակալ Զոռնիցա Ռուսինովային։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան, դեսպանի խորհրդական Պետեր Շտերևը և ԱՍՀ […]
12:46 30.08.2018
Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է ընտրակաշառք տալը քրեականացնելու հարցը, որի վերաբերյալ նախագիծը ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը։ Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախատեսում են սեպտեմբերի 6-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ և դրա ընթացքում հաստատման ներկայացնել նախագիծը։ «Այս արագությունը նաև պայմանավորված է նրանով, որ առաջին մասշտաբային ընտրությունները չստվերվեն հանկարծ, այս կանխարգելիչ միջոցառումները կարողանան […]
18:58 22.08.2018
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Ժակսիլիկովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ անդամ երկրներում գործող կենսաթոշակային համակարգերի առանձնահատկություններին, քննարկել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային […]
16:08 22.08.2018
Ընտանեկան նպաստների հասցեականությունը բարձրացնելու ուղղություններից մեկը սոցիալական ապահովության ծառայությունները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը վերադարձնելն է: Այսպիսի կարծիք է հայտնել Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք միայն օրենսդրական փոփոխությունները կարող են բարելավել իրավիճակն այս համակարգում: Ներկայումս այդ կառույցները մարզպետարանների և համայնքապետարանների ենթակայության տակ են և, ըստ սոցապ նախարարի, ստացվում է, որ իրենց […]
13:25 22.08.2018
Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը վերջնական տեսքի է բերվում: Նախագծի աշխատանքային տարբերակը քննարկվել է շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ։ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում առաջարկվում են փոփոխություններ, որոնք, հաշվի առնելով ժողովրդագրության և քաղաքացիների սոցիալական բեռին առնչվող խնդիրները, համակարգը կդարձնեն առավել գրավիչ, ընդունելի և հնարավորություն կտան սոցիալական խնդիրները փոխկապակցել լուծումների հետ։ Այս […]
13:22 22.08.2018
Կենսաթոշակի և նպաստների նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։ Այս մասին նշված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ հաշվետվությունում: Ըստ առաջարկի՝ […]
12:57 22.08.2018
Ինչպես հայտնի է, երկրորդ երեխայի ծննդյան համար նախատեսված միանվագ նպաստի չափը նախատեսվում է եռապատկել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրել համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծը, որի շրջանակներում էլ նախատեսվում է վերանայել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: Այս մասին […]
12:31 22.08.2018
2018 թվականի ընթացքում կվերակազմավորվեն «Վանաձորի մանկատուն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» և «Գյումրու N 1 երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները։ 2018 թվականի հուլիսին «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի: Վերակազմավորման արդյունքում 56 երեխա գիշերօթիկ խնամքի հաստատությունից վերադարձել է ընտանիք: Ընդհանրապես 2018 թվականի […]
11:52 22.08.2018
Նպաստների հասցեականության վերանայման և ճշգրտման նպատակով ներդրվում են նոր չափորոշիչներ: Դրանց հիմքում վարկերի և ավանդների մասին տեղեկատվության օգտագործումն է: Արդեն այս ամսվանից գործարկվել է նպաստների համար դիմողների փաստագրման նոր կարգ, որի համաձայն` դիմողը պետք է ներկայացնի երկու նոր տեղեկանք. ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանք ընտանիքի չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի […]
18:51 18.08.2018
«Լուսավորի» հետ որևէ կապ չունի, դա Նիկոլ Փաշինյանի նշանակման հարյուր օրվա իրադարձությունն էր, հավանաբար, հենց այդ պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ երեկ Հանրապետության հրապարակում, ինչպես ասվում է՝ միասնականության հանրահավաքին, իրենց կուսակցությունից հարթակում որևէ մեկը չկար: Հարցին, […]
16:26 15.08.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով խոսել է նպաստների տրամադրման մասին: Նախարարը տեսանյութին կից նաև գրել է. «Հարգելի հայրենակիցներ, ձեր մտահոգություններին անդրադարձ եմ կատարել տեսանյութում։ Մասնավոր դեպքերը կամ առաջարկությունները խնդրում եմ ուղարկել իմ պաշտոնական էջին։ Հարգելիներս, նախ, շնորհակալություն նպաստների համակարգում նոր կարգի առնչությամբ ձեր ակտիվ արձագանքի, հարցադրումների և […]
19:59 01.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության կողմից 2018թ. հուլիսի 18-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ըստ քննչական ենթակայության այն ուղարկվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։ Նույն օրն այն վարույթ է ընդունվել և ձեռնարկվել անհետաձգելի քննչական […]
10:52 01.08.2018
Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ «Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նախարարին նշանակման առիթով, նրան բերեց արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ […]
12:51 27.07.2018
Հուլիսի 26-ին կառավարության նիստում հավանության արժանացած՝ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում սահմանվում է անկախ արհմիություններ ստեղծել, որոնց անդամակցելու հնարավորություն կունենան տարբեր գործատուների մոտ աշխատող բոլոր մասնագիտությունների տեր անձինք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նախարարի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հուլիսի 26-ին […]
23:00 25.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Թանդիլյանին՝ նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացն ուսումնասիրելու համար, հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական բաժնից: Գրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Վ.Թանդիլյանին Հարգելի´ տիկին Թանդիլյան, ՀՀ քննչական […]