TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+10.09 oC

Մանե Թանդիլյան

Լենա Նազարյանն առաջարկեց երկարաձգել ԱԺ նիստը, պատգամավորները դեմ էին

18:02 18.04.2019

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարեց, որ ԱԺ նիստին զուգահեռ ընթանում է ՀԾԿՀ նախագահի ընտրություն: Նա առաջարկեց ԱԺ նիստը երկարաձգել մեկուկես ժամով: Վարման կարգով ելույթ ունենալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկեց ելույթների ժամանակը կրճատել ու գրանցվողներին հատկացնել 2 րոպե, ավելի կարճ ժամանակահատվածում տեղավորվել: Խմբակցության մեկ այլ անդամ՝ Սերգեյ Ատոմյանը, նկատեց՝ եթե երկու օր […]

̰
Ինչպե՞ս եք արգելելու «Ֆեյսբուք»-ում վարկային «միջնորդների» գովազդը․ Առաքելյանը՝ Թանդիլյանին

11:23 18.04.2019

ԼՀԿ խմբակցությունից Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-ին ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում է տուգանել վարկային կեղծ միջնորդների գործունեության գովազդը։ Նա ասաց, որ եթե այս օրենքն ընդունվի, ապա հնարավոր կլինի դիմել «Ֆեյսբուք»-ին և այդ օրենքին հղումով պահանջել, որ այդպիսի գովազդներ չտեղադրվեն սոցցանցում։ «Իմ քայլի» պատգամավորներից Էդգար Առաքելյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես է հնարավոր «Ֆեյսբուք»-ին ստիպել որևէ գովազդ […]

̰
Հետագայում կարելի է դիտարկել վարկային «միջնորդներին» քրեական պատժի ենթարկելու հարցը․ Թանդիլյան

11:05 18.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է մինչև 4 մլն դրամ տուգանք սահմանել այն անձանց կամ կազմակերպությունների համար, որոնք իբր միջնորդ են հանդիսանում բանկերից վարկ ստանալու համար, իսկ իրականում ուղղակի խաբեությամբ են զբաղվում։ Այս նախագծի ներկայացումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանին հարցրեց՝ արդյոք չեն ուզո՞ւմ նաև քրեական պատիժ սահմանել այն դեպքերում, […]

̰
ԼՀԿ-ն առաջարկում է տուգանել վարկ առաջարկող «միջնորդներին»

10:53 18.04.2019

Հայաստանում գործում են անձինք ու կազմակերպություններ, որոնք, չունենալով վարկ տրամադրելու միջոցներ, մարդկանց համար «միջնորդ» են ծառայում վարկ վերցնելիս ու դրա համար մեծ տոկոսներ են սահմանում։ Թեև այս կազմակերպությունները պնդում են, որ իրենք են ազդում վարկ տրամադրելու բանկերի որոշումների վրա, բայց, փաստացի, ընդամենը խաբեության են դիմում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Խմբակցությունը […]

̰
Կրճատումների մասին զրույցների, մարդկանց անհանգստության պատճառով նրանց աշխատանքի որակն ընկնում է․ Թանդիլյան

16:17 17.04.2019

ԱԺ ամբիոնից իշխանական պատգամավորների հռետորական հարցերից մեկին պատասխանելիս ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ, այո՛, հնարավոր է հաշվարկել ու կանխատեսել, թե որ գերատեսչությունում որքան մարդ է կրճատվելու, և ինչ է լինելու դրա արդյունքում։ Թանդիլյանի խոսքերով՝ հենց կառավարությունում մարդիկ նույնպես գիտեն դրա մասին, և պետք է ներկայացնեին վերջնական փաստաթուղթ, բայց չեն արել։ Նրա խոսքերով՝ այս ամենի՝ […]

̰
Մինչև հիմա չունե՞ք պատկեր՝ ում եք կրճատելու․ Թանդիլյանը՝ Ջանջուղազյանին

15:11 17.04.2019

Արդեն մարտի վերջին կառավարությունը պետք է ունենար «գույքագրված» այն պատկերը, թե որ գործառույթները, մարդկանց և պաշտոնները պետք է կրճատել։ Կառավարությունը մինչև հիմա չունի՞ այդ գույքագրումը։ Այս մասին ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հարցրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ Ջանջուղազյանը բացատրեց, որ իրենք դեռ ստանում են դրա վերաբերյալ գերատեսչությունների ու կառույցների ղեկավարների ամփոփագրերը: Իսկ այն մասին, […]

̰
Կառավարության կառուցվածքի փոփոխությունը ոչ թե հաշվարկ է, այլ ինտուիցիա՞. Մանե Թանդիլյան

12:02 17.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը «Կառավարության կառուցվածքի փոփոխության» մասին խորհրդարանական քննարկման ժամանակ նշեց. «Կառուցվածքի հիմնավորման ներկայացման ժամանակ ամեն հիմնավորում սպասում էի, բացի այն, որ դա ինտուիցիա է, համոզմունք, այսինքն՝ որևէ հաշվարկ, որևէ տեսլական, պատկերացում չէ, այլ ինտուիցիա»:

̰
Ինչ-որ բան որևէ ձևաչափով արգելելու դեպքում այն կարող է շարունակել իրականացվել մեկ այլ ձևաչափով. Մանե Թանդիլյանը` բուքմեյքերական ընկերությունների գործունեության մասին

00:35 12.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է խաղադրույքներ ընդունող կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու օրինագծի ու դրա արձագանքների մասին: Նա հայտարարել է, որ որևէ ձևաչափով որևէ բան արգելելու դեպքում այն կարող է շարունակել իրականացվել մեկ այլ ձևաչափով ու ճանապարհով: «Բոլորս հասկանում ենք, որ առցանց այդ […]

̰
Լիցենզիա չունեցող «վարկատուներ»-ն անիրազեկ քաղաքացիներից գումար շորթելու նպատակ են հետապնդում. Մանե Թանդիլյան

23:28 11.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրինագիծը՝ վարկային չարտոնագրված ծառայություններ մատուցող անձանց գործունեության վերաբերյալ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն էր տրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին, որով առաջարկվում […]

̰
̰
Լիցենզիա չունեցող, բայց վարկ առաջարկողները կտուգանվեն. հարցն ընդունվեց հանձնաժողովի կողմից

12:28 09.04.2019

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն տրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Այս նախագիծը դրական եզրակացություն է ստացել նաև կառավարության կողմից: Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «դրամ», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների […]

̰
Հաշվեքննիչ պալատի բոլոր հաշվետվությունները մասնագիտական խորը ուսումնասիրության առարկա են դառնալու. Թանդիլյան

11:24 09.04.2019

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգային հարցերից էր հանձնաժողովի կազմում Հաշվեքննության ու աուդիտի հարցերի ենթահանձնաժողով ստեղծելու մասին որոշումը: Հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը կարևորեց մի քանի խոսքով ներկայացնել՝ ենթահանձնաժողովն ինչու է ստեղծվում, ինչ խնդիրներ է դնում իր առաջ: Թանդիլյանն ասաց, որ ապրիլի 9-ին ուժի մեջ է […]

̰
Ինչո՞ւ եք նախագիծը բերում արտահերթ կարգով, եթե ակնհայտ է, որ ժամկետի մեջ չենք տեղավորվելու. Թանդիլյան

12:43 08.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն ԱԺ ապրիլի 8-ի արտահերթ նիստի ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, նշեց, որ ԱԺ են ներկայացվել նախագծեր, որոնք քննարկման առարկա են դարձել, սակայն նախքան արտահերթ նիստում դրանց քննարկումն իրենք ունեցել են նիստեր: «Իմ տպավորությամբ՝ Դուք ժամանակին իմացել եք, որ չենք հասցնելու ժամկետների մեջ տեղավորվել: Ինչո՞ւ եք բերում […]

̰
ԼՀԿ պատգամավորներն այցելեցին Եռաբլուր՝ հարգելու Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը

14:08 02.04.2019

Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը և ԼՀԿ այլ անդամներ քիչ առաջ այցելեցին Եռաբլուր՝ հարգելու Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը։

̰
Մենք նորարարության նախապայման չենք դնում օրենքում. Թանդիլյան

17:15 28.03.2019

«Այս օրենքն իրականում ռազմավարական նշանակություն ունի, ՏՏ ոլորտը գերակա ճյուղ է մեր երկրի համար ու արժանի է խորքային քննարկման ու վերլուծության, ու, այո՛, նաև քննադատությունների և առաջարկների»,- կառավարության կողմից ներկայացված «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մասին ասել է «Լուսավոր […]

̰
Մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան, ամեն ինչ վարկով ենք առել․ Փաշինյան

15:40 27.03.2019

Վարկ վերցնելն արտահայտում է մարդու տրամադրությունը՝ լավատեսություն։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սպառողական վարկերի ավելացումը։ Թանդիլյանը մտահոգությունն հայտնեց, որ գուցե դա նրանից է, որ մարդիկ ուղղակի բավարար գումար չունեն և ստիպված գնում են վարկով։ «Օրինակ, ես հիմա մտածում էի, որ մեր […]

̰
Մտահոգիչ է․ մեր երկրում զարգանում է այն տեքստիլը, որն էժան աշխատուժ է ենթադրում․ Փաշինյան

15:35 27.03.2019

Հայաստանում տեքստիլի արտադրությամբ զբաղվողների շրջանակը մեծ է, այն մեկի ձեռքում կենտրոնացած չէ։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին պատասխանելիս։ Նա նշեց, սակայն, որ կա նաև մտահոգություն։ «Սովորաբար հիմա մեր երկրում զարգանում է էն տեքստիլը, որն էլի ենթադրում է էժան աշխատուժի ներգրավում։ Եվ սա մեզ համար մտահոգիչ է ի՞նչ […]

̰
Գնաճից կախված՝ թոշակները կվերանայվե՞ն․ Թանդիլյանի հարցը փոխնախարարին

12:31 26.03.2019

25 հազար 500 դրամը որպես կենսաթոշակի նվազագույն շեմ սահմանելու մասին խորհրդարանում այսօրվա քննարկումների ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ ԼՀԿ խմբակցության գործող պատգամավոր Մանե Թանդիլյանը նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին հարցրեց՝ քննարկվո՞ւմ է այդ նվազագույն թոշակը գնաճի հետ կապելու հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ 25 հազար 500 դրամը սահմանվել է ծայրահեղ աղքատության շեմի հաշվարկով, […]

̰
Հորեղբոր տղան ընտանիքի անդա՞մ է, թե՞ ոչ․ Թանդիլյանը՝ նախարարին

11:11 26.03.2019

Ազգային ժողովում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավորներից Մանե Թանդիլյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ նախագծում հիշատակվում են ընտանիքի անդամների համար որոշ սահմանափակումներ, բայց չի հստակեցվում՝ ովքեր են ընտանիքի անդամները։ «Հորեղբոր որդին, տղան, զավակը ընտանիքի անդա՞մ են, թե՞ ոչ», – հարցրեց Թանդիլյանը։ Նախագիծը ներկայացնող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունեց, […]

̰
Որո՞նք են ԵԱՏՄ այն երկրները, որոնք միացել են աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելուն․ Թանդիլյան

13:42 13.03.2019

Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներկրման հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախագիծը ներկայացրած ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին հարցրեց, թե ԵԱՏՄ շրջանակներում աջ ղեկով մեքենաների ներկրումների արգելքին էլ ո՞ր երկրներն են միացել, բացի Հայաստանից։ Թանդիլյանն ասաց, որ աջ ղեկով մեքենաների սահմանափակումներ մտցնող կարգավորումները սահմանել են նախկին իշխանությունները՝ խայտառակ թույլ հիմնավորումներով։ Պատգամավորը հարցրեց՝ […]

̰
Թեհմինա Վարդանյանը կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը ժամանակի հարց է համարում

22:43 10.03.2019

«Հեռանկար»-ի տաղավարում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին հողարդավար- վելուծաբան Արամ Աբրահամյանը հարցրել է, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կան նաև այնպիսի գործիչներ, ովքեր դեմ են իրավահավասարությանը և «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունմանը։ «Այո, իրավահավասարություն պետք է լինի, բայց մենք այսօր պատրաստ չենք […]

̰
Ուզում եմ ասել՝ կանայք պետք է երբեմն հետ կանգնեն … ու թող ամբողջ աշխարհը սպասի. Մանե Թանդիլյան

13:42 08.03.2019

«Ինձ համար տունը, խոհանոցը, քաղաքականությունը, ակտիվ հասարակական կյանքը կոչվում են պետություն, և կինը անփոխարինելի է պետության կայացման գործում, որովհետև անփոխարինելի է տանը, խոհանոցում, հասարակական ու քաղաքական կյանքում»,- սա ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի տեսակետն է: Պատգամավորը կարծում է, որ հայ կնոջ դերակատարումը Հայաստանի Հանրապետության կայացման գործում թերագնահատված է, պոտենցիալը, սակայն, շատ մեծ է: […]

̰
Ինչո՞ւ են նվազել բյուջետային ծախսերը, ինչո՞ւ է բյուջեն թերակատարվել․ Թանդիլյանի հարցերը կառավարությանը

17:18 06.03.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարությանը հարց ուղղեց, թե ինչու են նվազել բյուջետային կապիտալ ծախսերն ու ինչու է 2018 թվականի բյուջեն թերակատարվել տասնյակ միլիարդ դրամներով։ Կառավարության անունից հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ասաց, որ իսկապես կապիտալ ծախսերը նվազել են, մասնավորապես տարիներ շարունակ կատարվող ծրագրերի հետ կապված […]

̰
ՀՅԴ ու ԼՀԿ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հնարավորությունները

16:36 04.03.2019

Մարտի 4-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանը  հյուրընկալեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Մանե Թանդիլյանին և Գևորգ Գորգիսյանին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջկուսակցական համագործակցության  հնարավորությունները, անդրադարձ […]

̰
Կառավարությունը հակված չէ, որ խորհրդարանական կառավարում լինի. Էդմոն Մարուքյան

20:31 19.02.2019

«Լուսավոր Հայաստան խմբակցությունը մտադրություն ունի ՊԵԿ նախագահին կանչել ԱԺ՝ ճշտելու արդյոք իրականությանը համապատասպանո՞ւմ են տեղեկությունները, որ ՊԵԿ նախագահը պղնձամոլիբդենային կոմբինատից 2018թ․-ի բյուջեն համալրելու նպատակով երկու անգամ 4.5 մլրդ դրամ է մուտք արել վերադարձնելու պայմանով: Մարուքյանն այսօր ԱԺ-ում նշեց, որ դա եղել է Մանե Թանդիլյանի գաղափարը և չի բացառվում, որ իրականացնեն: «Ֆորմատը չենք որոշել, բայց դրանից չի […]

̰
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ

20:41 15.02.2019

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 15-ին հանդիպել են  Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Փամբուխչյանը, Վահե Հովհաննիսյանը, Նարեկ Մկրտչյանը,  Ալեքսեյ Սանդիկովը և Գոռ Գևորգյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի […]

̰
Ովքե՞ր են կողմ ու դեմ քվեարկել կառավարության ծրագրին. անհատական քվեարկության պատկերը

19:15 14.02.2019

Խորհրդարանն այսօր 88 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած ծրագիրը։ Մինչ քվեարկության անցնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից էլ Նաիրա Զոհրաբյանն էր հայտարարել, որ կողմ կքվեարկեն, եթե իրենց առաջարկներն ընդունվեն: Քվեարկության արդյունքներից պարզ է դառնում, որ միայն «Իմ քայլը» խմբակցության անդամներն են […]

̰
Ծայրահեղ աղքատ չի լինելու, դառնալու է ի՞նչ, աղքա՞տ․ Թանդիլյանը՝ Փաշինյանին

11:26 14.02.2019

Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսեց այդ ծրագրում ցուցանիշների կարևորության մասին, քանի որ դրանց միջոցով է հնարավոր լինելու գնահատել ծրագրի կատարման ընթացքը։ Նա օրինակով բացատրեց, որ հարևան Վրաստանում հեղափոխությունից հետո աղքատության մակարդակը չի նվազել, և կառավարությունը գոնե մեկ տոկոս աղքատության նվազման ցուցանիշ պետք է ասի, ոչ թե անորոշ ձևակերպումներ տա։ […]

̰
Ինչո՞ւ պետք է օտարերկրացի որևէ ներդրող ներդրում կատարի Հայաստանում, այս հարցից է պետք սկսել․ Թանդիլյան

11:22 14.02.2019

Տնտեսության զարգացման երկու տարբերակ կա՝ աստիճանական ու շոկային։ Եվ երկրորդն է, որ համապատասխանում է տնտեսական հեղափոխության չափանիշներին, բայց ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը կարծում է, որ Կառավարության ծրագիրը չի արտահայտում այն չափորոշիչները, որոնք հատուկ են տնտեսական հեղափոխությանը։ Այս մասին այսօրվա ԱԺ նիստում այդ ծրագրի քննարկման ժամանակ ասաց ինքը՝ պատգամավորը։ «Ինչո՞ւ պետք է օտարերկրա որևէ ներդրող ներդրում […]

̰
Նպաստառուներն իրենց կենսամակարդակի բարձրացման ակնկալիք ունեն, և պատճառը միայն նրանց ուղեղում չէ․ Թանդիլյանը՝ Փաշինյանին

11:10 14.02.2019

«Թոշակառուները և նպաստառուներն իրենց կենսամակարդակի կտրուկ բարձրացման ակնկալիք ունեն, և այդ վիճակի պատճառը միայն իրենց ուղեղում չէ։ 30 տարիների ընթացքում անօթևան ապրած քաղաքացիները կարող են սպասել և ակնկալել բարեկեցիկ պայմաններ և լուսավոր բնակարաններ Գյումրիում, և այս սպասումներից լարվել պետք չէ։ Այս սպասումների իրավունքը նրանք ստացել են հեղափոխությունից հետո»։ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում այսպիսի […]

̰
BACK_TO_TOP