20:12 11.06.2018
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Իսպանիայի վարչապետի պաշտոնը ստանձնած Սանչեսի խոսքով՝ Մադրիդը նման քայլի է դիմել հումանիտար աղետից խուսափելու համար:
14:44 11.01.2018
ՈՒԵՖԱ-ն պայմանավորված խաղերին մասնակցելու համար՝ տարբեր ժամկետներով, որակազրկել է Մալթայի երիտասարդական հավաքականի վեց ֆուտբոլիստների:
Կազմակերպության պաշտոնական կայքէջի համաձայն՝ անցած տարի կարգապահական հետաքննություն է անցկացվել Մալթայի երիտասարդական հավաքականի երկու հանդիպումների ժամանակ: Հետաքննությունն անցկացվել է 2016թ-ի մարտի 23-ին կայացած Չերնոգորիայի, և մարտի 29-ին կայացած Չեխիայի հետ հանդիպումների ժամանակ:
Պարզվել է, որ թիմի 6 խաղացողներ տարբեր եղանակներով ազդել են հանդիպման ելքերի վրա՝ անօրինական գումարներ աշխատելու համար: Նրանցից երկուսը՝ Կայլ Չեզարը եւ Էմանուել Բրիֆը, ցմահ որակազրկվել են, իսկ մյուսները ֆուտբոլից հեռացվել են 1-2 տարով: