TIME
Ամսաթիվ
01 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+17.09 oC

Ճվճվ Արո

Ճվճվ Արոյի տղան 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

15:08 11.12.2018

Ճվճվ Արո մականվամբ հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդու՝ Սերժ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվել է 2 միլիոն  դրամ գրավով, այն հիմնավորմամբ, որ գրավը «ամբաստանյալի պատշաճ վարքագիծն ապահովելու բավարար երաշխիք է»: Այս մասին  SHANTNEWS.am-ին հայտնել է Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան Վահե Դանիելյանը: Քրեական գործն այժմ դատաքննության փուլում է: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանը 2017թ․ սեպտեմբերի 12-ին Հրաչյա Քոչար […]

̰
«Ճվճվ Արո»-ի կրտսեր որդու համար առաջարկված 10 մլն դրամ գրավը մերժվել է

22:01 07.09.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվում է կալանքից ազատ արձակել կողոպուտի և խուլիգանության համար մեղադրվող Ճվճվ Արոյի կրտսեր որդուն՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանին։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Վարդանյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը նշեց, որ իր պաշտպանյալն արդեն տևական ժամանակ է՝ ապօրինի պահվում է կալանքի տակ։ «Իմ պաշտպանյալը մեղադրվում է միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ։ Նրա համար […]

̰
«Ճվճվ Արո»-ի որդու քրգործն ուղարկվել է դատարան

21:15 18.06.2018

Երևանում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 2018 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում միմյանց են ընդհարվել Ս. Վ.-ի վարած «ԲՄՎ-X6» մակնիշի և Ա. Դ.-ի […]

̰
«Ճվճվ Արոյի» որդուն 2 ոստիկանի մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրանք է առաջադրվել

20:49 13.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս.Վարդանյանին («Ճվճվ Արոյի» որդի): 2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 համարանիշի և […]

̰
Աղվան Հովսեփյանն անդրադարձել է «Ճվճվ Արոյի» որդու դեպքին

12:20 13.01.2018

Նիգ Ապարան հայրենակցական միության կողմից Ապարանում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պատասխանել է լրագրողների հարցին, թե որքանով էր իրավաչափ մի շարք օրենքի խախտումներ կատարած անձին ստորագրությամբ բաց թողնելը՝ նկատի ունենալով «Ճվճվ Արո» մականունով քրեական հեղինակություն համարվող Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի ձերբակալությունը և ազատ արձակումը:

̰
«ՀՀ-ում որևէ քաղաքացի՝ անկախ իր ծագումից, օրենքից վեր լինել չի կարող». Էդուարդ Շարմազանով

21:17 11.01.2018

SHANTNEWS.am-ը արդեն տեղեկացրել է, որ այսօր կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է նաև «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ հունվարի 8-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարին: Լրագրողի այն դիտարկմանը, որ տարիներ շարունակ այդ մարդիկ եղել են տարբեր քրեական գործերի առանցքում, բայց չեն պատժվել, մինչդեռ իշխանությունները խոսում են Հայաստանում արդարադատության մասին, ի՞նչ դիրքորոշում կա իշխանություն կողմից իրավական համակարգում տիրող այս պատկերի հետ կապված, Շարմազանովը նշեց.

«Հանրապետության նախագահը և ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին: Մեր նպատակը և մեր կարծիքը շատ լակոնիկ ներկայացնեմ, որը չի փոխվել: ՀՀ-ում որևէ քաղաքացի անկախ իր ծագումից, իր պաշտոնից, փողի քանակից, հայրիկի, մայրիկի կամ քեռու պաշտոնից, օրենքից վեր լինել չի կարող: Բոլորը պետք է օրենքի առջև հավասար լինեն: Երկրորդ՝ կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Իմ կարծիքով՝ ոչ: Դուք մատնանշում եք արդարադատության, ուժային կառույցների թերությունները: Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք: Ես էլ Ձեզ կարող եմ բերել առավելություններ նույն ուժային կառույցների»:

̰
«Ճվճվ Արոյի» երկրորդ որդու ձերբակալման կադրերը

11:59 11.01.2018

Համացանցում է հայտնվել Արա Վարդանյանի («Ճվճվ Արոյ») կրտեսեր որդու՝ Սերժ Վարդանյանի ձերբակալման կադրերը:
Ինչպես նախկինում տեղեկացրել էր ShantNews լրատվականը, նրան հայտնաբերել և ձերբակալել են «Բաստիլ» հյուրանոցային համալիրից: Նա կասկածվում է կողոպուտ և խուլիգանություն կատարելու մեջ:

̰
«ՃվՃվ Արոյի» որդին տեղափոխվեց դատարան

10:39 11.01.2018

Հունվարի 11-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխվել ավտովթարի պատճառով ճանապարհային ոստիկանների մահվան պատճառ դարձած, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, Սաքուլիկ մականվամբ 26-ամյա Սարգիս Վարդանյանը:

̰
Ոստիկանների մահվան համար «ճվճվ Արոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել

09:02 11.01.2018

Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 10-ին մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս.Վարդանյանին։

̰
Կայացել է ավտովթարից մահացած ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանի վերջին հրաժեշտը

14:08 10.01.2018

Այսօր Սուրբ Հովհաննես եկեղեցում հարազատները, ընկերներն ու գործընկերները վերջին հրաժեշտն են տվել «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ վթարի զոհ դարձած ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանին:

̰
Կալանավորվել է «Ճվճվ Արոյի» մյուս որդին՝ Սերժ Վարդանյանը

18:01 09.01.2018

Սերժ Վարդանյանը մեղադրվում է կողոպուտ կատարելու և մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու մեջ։

̰
«Ճվճվ Արոյի»  որդին ձերբակալվել է

11:50 09.01.2018

Ձերբակալվել է ճանապարհային ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սարգիս Վարդանյանը:

̰
Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարի տեսագրությունը

08:24 09.01.2018

Համացանցում հայտվել է Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարի տեսագրությունը: Հիշեցնենք, որ անցած գիշեր այդ վթարի հետեւանքով զոհվել է երկու ոստիկան:

̰
Ճանապարհային ոստիկանության աշխատակցի վիճակը շարունակումէ մնալ ծայրահեղ ծանր

18:07 08.01.2018

Անցած գիշեր ժամը 4-ի սահմաններում ողբերական ավտովթար է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնում՝ Սայաթ նովա Աբովյան փողոցների խաչմերուկում

̰
BACK_TO_TOP